Սերգեյ Տանեև
Սերգեյ Իվանովիչ Տանեև (ռուս.՝ Сергей Иванович Танеев, նոյեմբերի 13 (25), 1856[1], Վլադիմիր, Ռուսական կայսրություն[2][3][1] - հունիսի 6 (19), 1915[1], Dyudkovo, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[4][1][5]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, գիտնական, երաժշտական-հասարակական գործիչ։
Սերգեյ Տանեև ռուս.՝ Сергей Иванович Танеев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13 (25), 1856[1] |
Ծննդավայր | Վլադիմիր, Ռուսական կայսրություն[2][3][1] |
Մահացել է | հունիսի 6 (19), 1915[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Dyudkovo, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[4][1][5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կոչում | պրոֆեսոր |
Երկեր | Երկրորդ սիմֆոնիա, Q2740676? և Q21899309? |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան, համալսարանի դասախոս, դաշնակահար, գրող և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1875 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Նիկոլայ Ռուբինշտեյնի դաշնամուրի և Պյոտր Չայկովսկու կոմպոզիցիայի դասարանները)։ Զբաղվել է համերգային գործունեությամբ։ 1878 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1881 թվականից՝ պրոֆեսոր, 1885-1889 թվականներին՝ տնօրեն)։
Կարևոր նշանակություն է ունեցել Տանեևի, որպես կոնտրապունկտի, ֆուգայի և երաժշտական ձևի դասարանների ղեկավարի մանկավարժ, գործունեությունը, աշակերտներից են՝ Ս․ Ռախմանինովը, Ա․ Սկրյաբինը, Ն․ Մետները, Զ․ Փալիաշվիլին, Ռ․ Գլիերը, Գ․ Կոնյուսը, Բ․ Յավորսկին և ուրիշներ։
1905 թվականին հանդես է եկել ի պաշտպանություն գործադուլավոր ուսանողների իրավունքների, հեռացել պրոֆեսորական կազմից։ Եղել է ժողովրդական կոնսերվատորիայի (1906 թվականից), երաժշտական գիտական ընկերության (1908 թվականից՝ «Երաժշտատեսական գրադարան»), բազմաթիվ համերգային կազմակերպությունների և կոլեկտիվների հիմնադիրն ու ակտիվ մասնակիցը։ Աշխատակցել է Մոսկվայի երաժշտա–ազգագրական հանձնաժողովին (1880-ական թվականներին գրի են առել Կովկասի ժողովուրդների, ուկրաինական բազմաթիվ երգեր)։
Հսկայական նշանակություն ունեն Տանեևի պոլիֆոնիայի պրոբլեմներին նվիրված տեսական աշխատությունները։ Տանեևի կոմպոզիտորական ստեղծագործությունը բնորոշվում է բարոյա-փիլիսոփայական ուղղվածությամբ։ Գրել է «Օրեսթեա» օպերան (ըստ Էսքիլեսի, բեմ.՝ 1895, Մարիինյան թատրոն, Պետերբուրգ), «Հովհաննես Դամասկացի» (1884) և «Սաղմոսի ընթերցումով» (1915) կանտատները, 4 սիմֆոնիա (առանձնանում է 4-րդը, 1898), խմբերգեր, ռոմանսներ, կամերագործիքային երկեր (կվարտետներ, տրիոներ, կվինտետներ)։
Հայ երաժիշտներից Տանեևին աշակերտել են Գ․ Ղորղանյանը և Կ․ Սարաջևը։
1908 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում կայացել է Տանեևի դաշնամուրային Ռե մաժոր տրիոյի (երկ 22) առաջին կատարումը, որին մասնակցել են հեղինակը (դաշնամուր), Կ․ Սարաջևը (ջութակ) և Մ․ Բուկինիկը (թավջութակ)։ 1915 թվականին Սարաջևը «Մուզիկա» («Музыка») ամսագրում հրատարակել է Տանեևի մասին հուշեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Танеев Сергей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — С. 254.
- ↑ 3,0 3,1 3,2 Риман Г. Танеев (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1246—1247.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Grove Music Online — OUP.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Տանեև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 562)։ |