Քնած գեղեցկուհի (բալետ)
Քնած գեղեցկուհի (ռուս.՝ Спящая красавица), Պյոտր Չայկովսկու 1829 թվականին գրած բալետն է։ Լիբրետոն գրել է Իվան Վսևոլոժսկին, իսկ խորեոգրաֆիան արել է բալետմայստեր Մարիուս Պետիպան ըստ Շարլ Պերրոյի համանուն հեքիաթի։ Բալետը հանդիսատեսին ներկայացվել է 1890 թվականի հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
Քնած գեղեցկուհի ռուս.՝ Спящая Красавица | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Պյոտր Չայկովսկի |
Լիբրետտոյի հեղինակ | Իվան Վսևոլոժսկի և Մարիուս Պետիպա |
Սյուժեի աղբյուր | The Beauty Sleeping in the Wood? |
Կերպարներ | the Young Fairy? |
Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 3 (15), 1890 |
The Sleeping Beauty Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քնած գեղեցկուհին (այլ կիրառումներ)
Աշխատանքը դարձել է դասական խաղացանկի ամենահայտնի բալետներից մեկը[1]։
Պատմություն
խմբագրելՄինչ Չայկովսկու այս բալետի ստեղծումը, միևնույն անվամբ բալետ է ստեղծել ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆերդինան Հերոլդը, որի լիբրետոն գրել է դրամատուրգ Էժեն Սկրիբը, իսկ բալետմայստերը եղել է Ժ.Պ. Օմերը։ Բալետի պրիմերիան տեղի է ունեցել 1829 թվականի օգոստոսի 29-ին Փարիզի Օպերայում։ Չայկովսկու բալետի այս նոր տարբերակն իր ուրույն տեղն ունի բալետային արվեստի համաշխարհային գլուխգործոցների շարքում[2]։
Բալետի ամենահայտնի համարը վալսն է` առաջին գործողությունից։
Ներկայացման պատմություն
խմբագրելՍանկտ Պետերբուրգ համաշխարհային պրիմերիա
- Ամիս/ամսաթիվ --- հունվարի 15, 1890 թվական
- Վայր --- Մարինյան թատրոն
- Բալետմայստեր --- Մարիուս Պետիպա
- Խմբավար --- Ռիկարդո Դրիգո
- Բեմական հագուստներ --- Իվան Վսևոլոժսկի
Մոսկվա պրիմերիա
- Ամիս/ամսաթիվ --- հունվարի 17, 1899 թվական
- Վայր --- Մեծ թատրոն
- Բալետմայստեր --- Ալեքսանդր Գորսկի
- Խմբավար --- Անդրեյ Արենդս
- Բեմական հագուստներ --- Իվան Վսևոլոժսկի
Այլ
- 1896 թվական, Միլան, Լա Սկալա, բեմադրությունը՝ Ջորջիո Սարակոյի
- 1921 թվական, Լոնդոն, Ալհամբրա թատրոն, բեմադրությունը՝ Նիկոլայ Սերգեյևի
- 1937 թվական, Ֆիլադելֆիա, բեմադրությունը՝ Քեթրին Լիթլֆիլդ
- 1946 թվական, Լոնդոն, Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]
- 1968 թվական, Լոնդոն, Արքայական փառատոնի սրահ
- 1990 թվական, Սան Ֆրանցիսկո[4]
- 1992 թվական, Շվեյցարիա, Բազելի թատրոն
- 1995 թվական, Լենինգրադ, Մ․ Մուսորգսկու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն
- 2011 թվական, Լենինգրադ, Մ․ Մուսորգսկու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, նոր բեմադրություն՝ երեք գործողությամբ և նախաբանով, լիբրետո՝ Նաչո Դուատո[5]։
Գործող անձիք
խմբագրելԲալետի գլխավոր գործող անձիք են․
- թագավոր Ֆլորեստան XXIV
- թագուհին, նրա կինը
- արքայադուստր Ավրորան, քնած գեղեցկուհին՝ նրանց դուստրը
- յոթ փերիները (Սիրեն, Կանդիդ, Ֆլյոր դե Ֆարին, Կապույտ թռչուն, Կոլանդ, Վիոլանթ, չար Կարաբաս)
- արքայազն Դեզիրը
Դեր | Մարինյան թատրոն 1890 | Մեծ թատրոն 1899 |
---|---|---|
Թագավոր Ֆլորեստան | Ֆելիկս Կրզեսինսկի | |
Թագուհի | Ջուզեպպինա Կեսկետթի | |
Արքայադուստր Ավրորա, քնած գեղեցկուհին | Կառլոտա Բրիանզա | Լյուբով Ռոսլավլևա |
Փերի Սիրեն | Մարիուս Պետիպա | Մ․Գրաչևսկայա |
Չար կախարդ Կարաբաս | Էնրիկո Կեսկետթի[6] | Վասիլյա Գելթսեր |
Արքայազն Դեզիր | Պավել Գերդ | Իվան Խլուստին |
Կապույտ թռչուն | Էնրիկո Enrico Կեսկետթի[6] | |
Արքայադուստր Ֆլորին | Վարվարա Նիկիտինա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Roger Fiske (1973): Eulenberg Edition, Foreword to the complete score of the ballet: "On 2 Feb 1939 Sadler’s Wells presented the ballet in London with Margot Fonteyn in the title role... This was the first successful production outside Russia, and it led to The Sleeping Beauty becoming extremely popular in all countries where classical ballet is cultivated. . . The way in which he developed his themes and the lavish originality with which he scored the music raised his ballets far above those his predecessors had composed."
- ↑ ↑ Константинова М. Е. «Спящая красавица». Шедевры балета. — М: Искусство, 1990. — 239 с. — ISBN 5-210-00344-2.
- ↑ «The Sleeping Beauty». Collections Online. Royal Opera House. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ "Review/Ballet; San Francisco 'Sleeping Beauty' Underlines Russian Influences". Retrieved November 27, 2013. New York Times / Anna Kisselgoff, March 20, 1990
- ↑ «Спящая красавица» Արխիվացված 2012-03-21 Wayback Machine на сайте Михайловского театра
- ↑ 6,0 6,1 Brillarelli, Livia (1995). Cecchetti A Ballet Dynasty. Toronto: Dance Collection Danse Educational Publications. էջ 31.
Գրականություն
խմբագրել- Русский балет. Энциклопедия / Гл. редакторы П.А. Марков, Е. Белова, Галина Добровольская, Вера Красовская. — Согласие, 1997. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85270-099-1
Արտաքին հղումներ
խմբագրել- Описание балета Արխիվացված 2008-10-17 Wayback Machine
- Спящая красавица Արխիվացված 2009-01-25 Wayback Machine — либретто и фотографии балета в постановке Театра классического балета п/р Н. Касаткиной и В. Василёва
- Музыковедческий анализ Бориса Асафьева
- The Sleeping Beauty - Choreography by Rudolf Nureyev Արխիվացված 2008-10-08 Wayback Machine
- The Ballet Soloist (aka Russian Ballerina) Արխիվացված 2008-02-01 Wayback Machine – 1947 Soviet musical film with scenes from Tchaikovsky's Swan Lake and The Sleeping Beauty. With subtitles in Esperanto.
- Solo of Prince Désiré from Pas de deux (Act 3) danced by Rudolf Nureyev (from YouTube)
- Tchaikovsky Research
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնած գեղեցկուհի (բալետ)» հոդվածին։ |