Գենարիոս Ղորղանյան

հայ կոմպոզիտոր

Գենարիոս Հովսեփի Ղորղանյան (Գենարի Կորգանով, ապրիլի 30 (մայիսի 12), 1858[1], Ղվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23 (մարտի 7), 1890[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ Ղորղանյանների տոհմից։

Գենարիոս Ղորղանյան
Ծնվել էապրիլի 30 (մայիսի 12), 1858[1]
Ղվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 23 (մարտի 7), 1890[1] (31 տարեկան)
Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1876)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1878)[1]

Երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Հեղինե, Մարիամ և Նինա Ղորղանյանների եղբայրը[2]։

Կենսագրություն

խմբագրել

Գենարիոս Ղորղանյանը ծնվել է Վրաստանի Ղվարելի Կախեթիայում։ Թիֆլիսում աշակերտել է Էդուարդ Էպշտեյնին։ 1874-1876 թվականներին սովորել է Լայպցիգի (դաշնամուր, դասատու՝ Է. Ռայնեկե), 1877-1878 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի (դաշնամուր, դասատու՝ Լուի Բրասեն) կոնսերվատորիաներում։ 1879 թվականից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ 1889 թվականին Պյոտր Չայկովսկու խորհրդով կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Տանեևից։

Գրել է ռոմանսներ Պուշկինի, Ա. Տոլստոյի, Ապոլոն Մայկովի, Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, դաշնամուրային երկեր, որոնց մի մասում («Բայաթի», «Նոր բայաթի», «Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա») օգտագործել է հայկական ժողովրդական երգեր ու պարեղանակներ։ Կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժողովրդական («Սիրուհիս») երգերի մշակումներ։ Լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի առաջին ներկայացուցիչներից՝ Ղորղանյանը նպաստել է հայկական պրոֆեսիոնալ երաժշտական ձևերի զարգացմանը։

Ղորղանյանի դաշնամուրային էտյուդները տեղ են գտել Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական երգացանկում։

Մահ և հիշատակ

խմբագրել

Մահացել է 1890 թվականի մարտի 7-ին։ Մարմինն ամփոփվել է Թիֆլիսի քաղաքի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ Տապանաքարին արձանագրված է եղել․ «Գենարիոս Յովսէփեան Ղորղանեանց, 1858-1890 թ․»։ 1937-1938 թվականներին Խոջիվանքի գերեզմանատան ոչնչացմամբ ավերվել է նաև Գենարիոս Ղորղանյանի գերեզմանը, տապանաքարն ու աճյունն անհետ կորել են[3][4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. «Zarkfoundation - Գենարիոս Ղորղանյան». zarkfoundation.com.
  3. Խոջիվանք, Սամվել Կարապետյան, ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԹ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2024 թվական, ISBN 978-9939-843-66-7
  4. «Տարազ», 1890, №2, փետրվար, էջ 48։
  5. «Մշակ», 1890, №32, մարտի 20, էջ 2։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 40