Գոծիքավորում, լարային, փողային, սիմֆոնիկ նվագախմբերի կամ գործիքային այլ անսամբլի համար երաժշտական երկը շարադրելու արվեստ։ Հիմնվում է ամեն մի գործիքի (նրանց միատարր և բազմատարր զուգորդումների) տեխնիկական ու արտահայտչական հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, ստեղծագործության մտահղացման համեմատ նրանցից համապատասխան հնչողություն ու երանգ ստանալու, մասնավորապես՝ ուժային ու գունային հակադրություններ գոյացնելու վրա։ Որպես կանոն կազմում է երաժշտական երկի ստեղծագործման բուն պրոցեսի մասը կամ շարունակությունը։

Պատմություն խմբագրել

Գործիքավորման զարգացումը կապված է եղել երաժշտական արվեստի ընդ–հանուր զարգացման, ոճերի հաջորդափոխման, նոր գործիքների ստեղծման և հևերի բարելավման, ինչպես նաև նվագի տեխնիկայի կատարելագործման հետ։ XVII դ․ կիրառվում էր նվագախմբային երաժշտության պարտիտուրային շարադրումը, մինչ այդ կոմպոզիտորները չէին գործիքավորում իրենց երկերը, ուստի միևնույն երկը տարբեր նվագախմբերում տարբեր էր հնչում։ Գործիքավորման կայուն և ռացիոնալ ավանդներ ստեղծելու մեջ մեծ ծառայություն ունեն վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ Յո․ Տայդնը, Վ․ Ա․ Մոցարտը, Լ․ Բեթհովենը։ Նրանց շրջանից մինչև Բրամսը Գոծիքավորման ավանդական դարձած տեխնիկան էր՝ ջութակներին տալ կարևոր նվագամասը, փայտյա փողայինները և վալդհոռնը գործածել խնայողաբար, որպես գունային էֆեկտ, փողը և տրոմբոնը պահել զանգվածային հնչողության ծայրագույն էֆեկտների համար և հարվածայինները կիրառել գլխավորապես ռիթմական նպատակներով։ Գործիքավորման արվեստն առանձնապես զարգացել է XIX—XX դդ․ ծրագրային երաժշտության գեղարվեստական սկզբունքների և ռոմանտիկական օպերայի զարգացմանը համեմատ։ Հ․ Բեռլիոզը, Ֆ․ Լիաոը, Ռ․ Վագները մեծացրին նվագախումբը, առանձին նվագամասեր տարբերակեցին ավելի նրբորևն, մասնավորապես ավելացրին փողայինների մենանվագային դերը։ Ռ․ Շտրաուսը, Մ․ Ռավելը, Ի․ Ստրավինսկին, Բ․ Բարտոկը ավելի ազատ օգտվեցիև նվագախմբային գույներից, հաճախ լարայիններին հատկացնելով գունային էֆեկտը, փողայիններին (մասնավորապես փողին)՝ գլխավոր մեղեդիական նվագամասը, հարվածայիններին՝ ինքնուրույն և ցայտուն դեր։ Գործիքավորման միջոցով սիմֆոնիկ նվագախմբի արտահայտչական հնարավորություններն ընդլայնել են նաև Մ․ Գլինկան, Պ․ Չայկովսկին, Ն․ Ռիմսկի-Կորսակովը և ուրիշներ։ Նրանց ավանդները զարգացնում են սովետական կոմպոզիտորները։ Գործիքավորման կոմպոզիտորական անհատականություն, բնորոշություն դրսևորող միջոցներից է։ Այս առումով առանձնապես աչքի են ընկնում Ա․ Սպենդիարյանի, Ա․ Խաչատրյանի, Գ․ Եղիազարյանի երկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 175