Անտոն Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Анто́н Григо́рьевич Рубинште́йн, նոյեմբերի 16 (28), 1829[1][2][3][…], Ofatinți, Baltsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][4] - նոյեմբերի 8 (20), 1894[1][2][3][…], Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5]), ռուս դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ։ Ծագումով՝ հրեա։ Ռուբինշտեյնը ռուսական դաշնամուրային կատարողական դպրոցի հիմնադիրն է։

Անտոն Ռուբինշտեյն
Ilja Jefimowitsch Repin 007.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Антон Рубинштейн
Ծնվել էնոյեմբերի 16 (28), 1829[1][2][3][…]
Ofatinți, Baltsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][4]
ԵրկիրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8 (20), 1894[1][2][3][…] (64 տարեկան)
Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա, սիմֆոնիա և ռոմանտիզմ
Մասնագիտությունclassical composer, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Commons-logo.svg Anton Rubinstein Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դաշնամուր նվագել սովորել է մոր, ապա՝ Ա․ Ի․ Վիլլուանի մոտ։ Երաժշտական տեսական առարկաները՝ Բեռլինում, Զ․ Դենի մոտ։ 1840-1843 թվականներին համերգներ է տվել Եվրոպայի քաղաքներում։ 1844-1848 թվականներին ապրել է Բեռլինում և Վիեննայում, ծանոթացել է Ֆ․ Մենդելսոնի, Ֆ․ Լիստի հետ, որոնք նրա ոճի ձևավորման վրա թողել են որոշակի ազդեցություն։

Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել իբրև դաշնակահար և դիրիժոր, ծավալել հասարակական լայն գործունեություն։ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Պետերբուրգում հիմնվել են՝ Երգեցիկ ակադեմիան (1858), Ռուսական երաժշտական ընկերությունը (1859), Ռուսաստանի առաջին կոնսերվատորիան՝ Պետերբուրգում (1862), որի տնօրենն ու պրոֆեսորն էր 1862-1867 թթ. և 1887-1891 թթ.: Դասավանդել է դաշնամուր, ստեղծագործություն, գործիքավորում, ստեղծել և վարել դաշնամուրային երաժշտության պատմության դասընթացը (1887-1888), աշակերտներից էր Պ․ Ի․ Չայկովսկին։

1854-1858 թվականներին և 1872-1873 թվականներին հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում, ձեռք բերել 19-րդ դարի 2-րդ կեսի խոշորագույն դաշնակահարի համբավ։ Մեծ հռչակ են ստացել Պատմական համերգները (1885-1886) Ռուսաստանում և Եվրոպայի խոշորագույն քաղաքներում․ 7 երեկոյի ընթացքում Ռուբինշտեյնը ցուցադրել է դաշնամուրային երաժշտության զարգացման ուղին՝ սկզբնավորումից մինչև ժամանակակից արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների երկերը։

Գրել է 17 օպերա՝ տարբեր ոճերով, կենցաղային՝ «Վաճառական Կալաշնիկովը» (1879), պատմահերոսական՝ «Կուլիկովյան ճակատամարտը» (1850), «Մակկավեյներ» (1874), պատմական՝ «Ներոն» (1876), կոմիկական՝ «Ավազակների մեջ» (1883), հոգևոր՝ «Սուլամիթ» (1883), «Մովսես» (1892), քնարական՝ «Ֆեռամորս» (1862), «Դև» (1871) և 2 օրատորիա «Դրախտ կորուսյալ», 1856 թ. ու «Բաբելոնյան աշտարակաշինություն», 1869 թ., 6 սիմֆոնիա, ծրագրային սիմֆոնիկ երկեր, դաշնամուրի 5 կոնցերտ, կամերային, գործիքային երկեր, ռոմանսներ։

Ռուբինշտեյնի երաժշտական լեզվի հիմքը քաղաքային երգն է։ Նա ռուսական դաշնամուրային կոնցերտի ու ռոմանտիկական մանրանվագի հիմքն է դրել, ստեղծել ռուսական առաջին բազմամաս սիմֆոնիան, առաջին երգիծական վոկալ շարը (Իվան Կռիլովի առակների տեքստերով)։ Լավագույն երկերից են դաշնամուրի 4-րդ կոնցերտը և մանրանվագները, մի շարք ռոմանսներ, որոնց թվում՝ «Գիշերը» և «Պարսկական երգեր» շարը (Միրզա Շաֆիի բանաստեղծությունների գերմանական թարգմանության հիման վրա)։

Ռուբինշտեյնի գլուխգործոցն է «Դև» օպերան (ըստ Միխայիլ Լերմոնտովի)։ Հայաստանում «Դև»-ը առաջին անգամ ներկայացվել է Գյումրիում, 1924 թվականի ամռանը՝ Շարա Տալյանի գլխավորած օպերա-օպերետային խմբի ուժերով։ 1946 թվականին և 1965 թվականին բեմադրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ռուբինշտեյնի գրական երկերից են՝ «Ինքնակենսագրական հուշեր։ 1829-1889» (1889), «Երաժշտությունը և նրա ներկայացուցիչները» (1891), «Մտքեր և աֆորիզմներ» (1904), «Քաղաքականություն և կրոն» (1906)։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուբինշտեյնի անվան դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթ (1890, Պետերբուրգ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Н. С. Рубинштейн, Антон Григорьевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVII. — С. 203—205.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Э. Рубинштейн (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1904. — Т. 3. — С. 1143—1149.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 group of authors Rubinstein, Anton Grigorovich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 23. — P. 809—810.
  5. 5,0 5,1 5,2 Рубинштейн Антон Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

ԳրականությունԽմբագրել

  • Баренбойм Л․ А․, А․ Г․ Рубинштейн․ Жизнь, артистический путь, творчество, музыкально-общественная деятель ность, т․ 1 - 2, Л․, 1957 - 62․ Ա․ Բարսայան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 11