Մարիուս Պետիպա
Մարիուս Իվանովիչ Պետիպա (մարտի 11, 1818[1][2][3][…], Մարսել[4][5][6] - հուլիսի 1 (14), 1910[2][6], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[4][6]), ռուս բալետի արտիստ, բալետմայստեր։ Ծագումով՝ ֆրանսիացի։
Մարիուս Պետիպա ֆր.՝ Michel-Victor-Marius-Alphonse Petipa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1818[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարսել[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 1 (14), 1910[2][6] (92 տարեկան) |
Մահվան վայր | Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[4][6] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Երկեր | Քնած գեղեցկուհի, Մարդուկ-Ջարդուկը, Կարապի լիճ, Դոն Կիխոտ և Բայադերկա |
Մասնագիտություն | պարող, բալետմայստեր, պարուսույց, լիբրետիստ, բալետի պարող և ուսուցիչ |
Աշխատավայր | Մեծ թատրոն |
Ամուսին | Մարիա Սուրովշչիկովա-Պետիպա և Լուբով Սավիցկայա |
Ծնողներ | հայր՝ Ժան-Անտուան Պետիպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիա Պետիպա, Marius Mariusovich Petipa?, Mariy Petipa? և Q120691087? |
Ստորագրություն![]() | |
![]() |
1838 թվականից ելույթ է ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում։ 1847 թվականից ապրել է Ռուսաստանում։ 1847—1855 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի արտիստ։ 1855-1887 թվականներին դասավանդել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում։ 1862 թվականից Պետերբուրգի բալետային խմբի բալետմայստեր, 1869-1903 թվականներին գլխավոր բալետմայստեր։ Ստեղծել է 60-ից ավելի բալետ, այդ թվում՝ Պունիի «Փարավոնի դուստրը»(1862), «Կանդավլոս արքան» (1868), Մինկուսի «Դոն Կիխոտ»(1869), «Բայադերկա»(1877)։ Երաժշտությունը, թեկուզ և սիմֆոնիգմից հեռու, Պետիպան դարձրել է պարի սիմֆոնիզացիայի հիմք (օրինակ, «Ստվերներ» տեսարանը «Բայադերկա»)։ Այդ փորձերը հիմնավորված դրսևորվել են Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (1890),Գլազունովի «Ռայմոնդա» (1898) բալետներում։ Պետիպաի ստեղծագործական համագործակցությունը ռուս խոշոր կոմպոզիտորներ Չայկովսկու և Գլազունովի հետ 19 դարի ակադեմիական բալետային թատրոնը հասցրել է նոր բարձունքի, հարստացրել կառուցվածքային ձևերով և արտահայտչամիջոցներով։ ՍՍՀՄ-ում և արտասահմանում շարունակում են բեմադրել Պետիպայի լավագույն բալետները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Петипа Мариус Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.