Օռլեանի կույսը

Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգությունը

Օռլեանի կույսը (գերմ.՝ Die Jungfrau von Orleans), Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգությունն է, որը գրել է 1801 թվականին Լայպցիգում։

Օռլեանի կույսը
Johanna Christine Grosser as the Jungfrau von Orleans in the eponymous drama by Johann Christoph Friedrich Schiller, by A. Barthel, 1800-1850, oil on canvas - Braunschweigisches Landesmuseum - DSC04863.JPG
Տեսակպիես
Ժանրդրամա
ՀեղինակՖրիդրիխ Շիլլեր
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1801
Հրատարակություն1801
Die Jungfrau von Orleans (Schiller)

ՍյուժեԽմբագրել

Պիեսը Ժաննա դ'Արկի կյանքի դեպքերի վերաբերյալ ազատ, կամայական շարադրանք է։ Այն պարունակում է նախաբան, որտեղ ներկայացվում են գլխավոր հերոսները և հինգ գործողությունները։ Յուրաքանչյուրը ներկայացնում է դրամատիկ, նշանակալի որևէ իրադարձություն դ'Արկի կյանքում։ Չորրորդ ակտում պիեսը հեռանում է պատմությունից որոշ երկրորդական մանրամասներով (օրինակ, դ'Արկը սպանում է մարդկանց ճակատամարտում կամ փոփոխվում է Արմանյակի և Բուրգունդիայի միջև հաշտեցման թվականը՝ 1435 թվականից մինչև 1430 թվականը)։ Դրանից հետո, սակայն, սյուժեն ամբողջությամբ հեղինակային կամայական պատումի է վերածվում։ Ժաննան ցանկանում է սպանել բրիտանացի ասպետին, սակայն հանելով սաղավարտը միանգամից սիրահարվում է ու խնայում նրա կյանքը։ Մեղադրվելով այն բանում, որ դավաճանել է իր առաքելությանը, իսկ Ռեյմսում հրապարակայնորեն մեղադրվում է կախարդության մեջ, նա հրաժարվում է պաշտպանվել, մեղավոր է ճանաչվում և հեռացվում է ֆրանսիական դատարանից ու բանակից։ Նա իր բանտախցից ականատես է լինում բրիտանացիների կողմից գրավված Ֆրանսիայի վճռական պարտությանը, քանդում է շղթաները և նետվում մարտի։ Մահանում է` հաղթանակ տանելով, իսկ իր պատիվն ու համբավը վերականգնվում են։

Պիեսում արտացոլվում է նոր ազգայնականություն և միլիտարիզմ սկսած 19-րդ դարից։ Ինչպես նաև Կանտի իդեալը անհրաժեշտության ենթարկելն է զգացմունքների բարոյական սկզբունքը։

Այս պիեսից է "Mit der Dummheit kämpfen Götter selbst vergebens" նախադասությունը, թարգմանվում է անգլերեն «Ընդդեմ հիմարության աստվածները իրենք ապարդյուն են պայքարում»։ Այս տողի հիման վրա Այզեկ Ազիմովը իր վեպը կոչել է «Իրենք աստվածները»։

Արտաքին հղումներԽմբագրել

The Maid of Orleans (translated by Anna Swanwick) Գուտենբերգ նախագծի կայքում Die Jungfrau von Orleans by Johann Christoph Friedrich von Schiller Գուտենբերգ նախագծի կայքում (գերմ.)