Վաշինգտոնի համալսարան

Վաշինգտոնի համալսարան (անգլ.՝ University of Washington), հաճախ անվանում են «Վաշինգտոն» կամ ոչ պաշտոնական՝ U-Dub կամ UW, հասարակական առաջնային հետազոտական համալսարան ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Հիմնադրվել է 1861 թվականին, համարվում է Արևմտյան ափի ամենահին համալսարաններից մեկը[10][11]։

Վաշինգտոնի համալսարան
անգլ.՝ University of Washington
Изображение логотипа
U of Washington Admin Building 01.jpg
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսLux sit
Հիմնադրված էնոյեմբերի 4, 1861
Ուսանողներ45,213[1]
Ընդհանուր անձնակազմ16,174
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4], Pac-12 կոնֆերանս, Ցանցային տեղեկատվության կոալիցիա[5], Shibboleth Consortium?[6] և Orbis Cascade Alliance?[7]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[8]
ՏեղագրությունՍիեթլ
Հասցե1400 NE Campus Parkway, Seattle, WA, 98195-4550[9]
Կայքwashington.edu(անգլ.)
##Վաշինգտոնի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Վաշինգտոնի համալսարան, ԱՄՆ
Commons-logo.svg University of Washington Վիքիպահեստում

Համալսարանն ունի երեք համալսարանական տարածք։ Ամենամեծը Սիեթլ համալսարանական տարածքն է, մյուս երկուսը՝ Տակոմա և Բոֆել համալսարանական տարածքները։ 2014-2015 թվականներին բյուջետային տարին կազմել է 6.4 բիլիոն դոլար[12]։ Համալսարանն ունի 500 շենք, 20 միլիոն կմ տարածք՝ ներառյալ Վաշինգտոնի համալսարանի երկնաքեր համալիրը 99 մետր աշտարակով և համաժողովների կենտրոնով։

Համալսարանը համարվում է Ամերիկյան համալսարանների ընկերակցության ընտրյալ անդամ, նրա գիտահետազոտական բյուջեն ԱՄՆ-ում բարձր ցուցանիշ է ապահովում։

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի կեսերին նորաստեղծ Վաշինգտոնյան տարածքում Սիեթլ քաղաքը մրցակցում էր առաջնայնության համար։ 1854 թվականին տարածքային կառավարիչ Իսահակ Սթիվենսն առաջարկեց Վաշինգտոն նահանգում համալսարան ստեղծել։ Սիեթլի մի շարք ականավոր բնակիչներ, այդ թվում և մեթոդիստ քարոզիչ Դանիել Բեգլին, Սիեթլ քաղաքի հեղինակությունը բարձրացնելու համար համալսարանի տարածք ընտրեցին հենց այս վայրը։

Օրենսդրական կանոնադրությամբ ի սկզբանե ստեղծվեց երկու համալսարան մեկը Սիեթլում, մյուսը՝ Լուիս համայնքում, այնուհետև որոշումը ուժը կորցրած ճանաչվեց հօգուտ Լուիսի համալսարանի և նրան նվիրաբերվեց հողատարածք։ Սակայն 1858 թվականին համալսարանը տեղափոխվեց Սիեթլ։

1861 թվականին 4 հեկտար տարածք հատկացվեց նոր համալսարանին։ Արթուր և Մերի Դեննիները համալսարանին նվիրաբերցին 8 հետկար տարածք[13]։

 
Alaska-Yukon-Pacific Exposition և Ռեյնիր լեռը, 1909

Համալսարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1861 թվականի նոյեմբերի 4-ին։ Հաջորդ տարի, համաձայն ընդունված օրենսդրության ակտի, ստեղծվեց համալսարանի խնամակալների խորհուրդ։ Դպրոցը երեք անգամ փակման խնդրի առջև կանգնեց. 1863 թվականին՝ ուսանողների թվի պակասի պատճառով, նույն խնդիրն առաջացավ 1867 թվականին և 1876 թվականին միջոցների սղության պատճառով։ Կլարա Անտուանետ Մքքարթի Ուիլթը դարձավ համալսարանի առաջին շրջանավարտը՝ 1876 թվականին ստանալով գիտության բակալավրի աստիճան։ Երբ 1889 թվականին Վաշինգտոնը մտավ միության կազմ, քաղաքի և համալսարանի դերը բարձրացավ։ Ուսանողների թիվը 30-ից դարձավ 300։ Ստեղծվեց հատուկ օրենսդրական կոմիտե, որը ղեկավարում էր համալսարանի շրջանավարտ Էդմոն Մինին, համալսարանական առավել ընդգրկուն տարածք գտնելու համար։ Կոմիտեն ընտրեց Սիեթլի կենտրոնից հյուսիս-արևելք գտնվող Union Bay վայրը, հատկացրեց համապատասխան միջոցներ շինարարություն սկսելու համար։

1895 թվականին համալսարանը կենտրոնից տեղափոխվեց նորակառույց Denny Hall: Համալսարանի խնամակալների խորհուրդը փորձեց վաճառել համալսարանի նախկին տարածքը, բայց չկարողացավ և այն լիզինգով հանձնեց։ Ներկայումս Metropolitan Tract տարածքը պատկանում է համալսարանին։

Համալսարանի նախկին շենքը քանդվեց 1908 թվականի և այժմ այդ տարածքում է գտնվում Fairmont Olympic հյուրանոցը[14]։

 
Օդային պատկեր, 1922

Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ համալսարանական տարածքը վերածվեց ռազմական տարածքի և դաշնային կառավարությունը ժամանակավորապես որոշ կառույցներ պետական փոխառության վերցրեց։ Հետպատերզմյա ժամանակաշրջանները եղել են դրամատիկ աճի շրջաններ համալսարանի համար[15]։

 
Համալսարանական տարածքի և Gas Works զբոսայգու տեսարանը Ջորջ Վաշինգտոն հիշատակի կամրջից, 2008

1960-ական թվականների վերջում Վաշինգտոնի համալսարանի Ոստիկանական բաժինը վերափոխվեց Անվտանգության և ապահովության բաժնի՝ ի պատասխան հակա-Վիետնամական պատերազմի ցուցարարների[16]։

1960-1970-ական թվականները համարվում են «ոսկե ժամանակաշրջան» համալսարանի համար, քանի որ նկատվեց ուսանողների, գործառույթների, բյուջեի, վարկանիշի զգալի աճ Չարլզ Օդեգաարդի ղեկավարությամբ 1958-1973 թվականներին։ UW ներգրավվածությունը կրկնապատկվեց 16,000-ից դառնալով 34,000 որպես հետպատերազմյան «բեյբի բումի» արդյունք։ Ինչպես ամերիկյան շատ համալսարաններում այս ժամանակաշրջանում նկատելի էր ուսանողների ակտիվիզմի բարձր մակարդակը, մեծ թվով անկարգությունները կենտրոնացած էին քաղաքական ակտիվիզմի և Վիետնամի պատերազմի ընդդիմության շուրջ[17][18]։ Օդեգաարդը նախագծեց «գիտնականների համայնք» ստեղծելու տեսլականը և ստիպեց Վաշիգտոնյան օրենսդիրներին բարձրացնելու համալսարանի ներդրումները։ Վաշինգտոնի սենատորներ Հենրի Ջեքսոնը և Ուորեն Մագնուսոնը, օգտագործելով իրենց դիրքը, Վաշինգտոնի համալսարանին տրամադրեցին գիտահետազոտական ֆոնդեր և մինչև այսօր UW ԱՄՄ-ում ամենաբարձր ֆոնդեր ստացողների շարքում է։ Արդյունքում 1958 թվականի 37 միլիոն դոլարը 1973 թվականին դարձավ 400 միլիոն դոլար, 35 նոր մասնաշենքերում էլ ստեղծվեցին հավելյալ տարածքներ։

Համալսարանը 1990 թվականին համալսարանական տարածքներ ստեղծեց Բոֆելում և Տակոմայում։ Սկզբում այս համալսարանական տարածքներն առաջարկում էին ուսումնական ծրագրեր բակալավրի աստիճան ստացող ուսանողների համար, ովքեր արդեն ունեն 2 տարվա բարձրագույն կրթություն, այնուհետև երկու համալսարաններն էլ 2006 թվականի աշնանից դարձան քառամյա կենտրոններ և առաջարկում են նաև մագիստրոսի աստիճան։ 2009 թվականից համալսարանն իր գրասենյակը բացեց իսպանական Լեոն քաղաքում՝ համագործակցելով տեղական համալսարանների հետ։

Դպրոցներ, քոլեջներԽմբագրել

Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրոսի և դոկտորական աստիճաններ իր 140 ֆակուլտետներում, որոնք իրենց հերթին տեղաբաշխված են տարբեր քոլեջների և դպրոցների միջև[19]՝

  • Արվեստների և գիտության քոլեջ
    • Հենրի Ջեքսոնի անվան միջազգային դասընթաների դպրոց
  • Կառուցված միջավայրի քոլեջ
  • Միշել Ֆոսթերի անվան բիզնեսի դպրոց
  • Ատամնաբուժական դպրոց
  • Կրթության քոլեջ
  • Ինժեներական քոլեջ
  • Շրջակա միջավայրի քոլեջ
  • Ավարտական դպրոց
  • Տեղեկատվական դպրոց
  • Իրավագիտական դպրոց
  • Բժշկական դպրոց
  • Բուժական դպրոց
  • Օվկիանոսագիտության դպրոց
  • Դեղագիտական դպրոց
  • Դանիել Էվանսի անվան հանրային կապերի դպրոց
  • Հանրային առոջապահության դպրոց
  • Սոցիալական աշխատանքի դպրոց

ԾանոթագրություններԽմբագրել

  1. As of Fall 2014 «Fast Facts: 2015»։ University of Washington։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2015-11-14 
  2. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  3. https://sparcopen.org/who-we-are/members/
  4. http://www.crl.edu/membership/members
  5. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  6. https://www.shibboleth.net/about-us/members/
  7. https://www.orbiscascade.org/about/members/
  8. Global Research Identifier Database — 2015.
  9. IPEDS — 1992.
  10. «Academic Ranking of World Universities in Clinical Medicine and Pharmacy - 2013»։ Center for World-Class Universities at Shanghai Jiao Tong University։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2013-12-09 
  11. «Best Medical Schools: Research - 2013»։ US News and World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2013-12-09 
  12. «Executive Summary – Fiscal Year 2015 (FY15) Operating Budget, Tuition Item, and Capital Budget»։ University of Washington։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-17-ին։ Վերցված է հունիսի 16, 2014 
  13. Bhatt, Sanjay (հոկտեմբերի 3, 2013), «UW has big plans for its prime downtown Seattle real estate», The Seattle Times, http://seattletimes.com/html/businesstechnology/2021960534_mettractxml.html 
  14. «The University of Washington's Early Years»։ No Finer Site: The University of Washington's Early Years On Union Bay։ University Libraries (University of Washington)։ Վերցված է 2015-04-29 
  15. «University of Washington»։ Great Depression in Washington State Project 
  16. «UW Police Department: History»։ Վերցված է օգոստոսի 20, 2012 
  17. «The Black Student Union at UW: Black Power on Campus»։ Seattle Civil Rights and Labor History Project 
  18. Kindig Jesse։ «Student Activism at UW, 1948-1970»։ Seattle Civil Rights and Labor History Project 
  19. «Academic Departments»։ University of Washington։ Վերցված է սեպտեմբերի 16, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել