Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց

Երևանի դպրոց
(Վերահղված է Չայկովսկու անվան դպրոցից)

Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց կամ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1938
Անվանված էՊյոտր Չայկովսկի
ՏնօրենՄարտուն Կոստանդյան
Աշակերտներմոտ 600
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Եզնիկ Կողբացու փողոց 36

Պատմություն խմբագրել

Պյոտր Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Մինչև 1975 թվականը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցը մասնագիտացված հանրակրթական օջախն է, որտեղ 12-ամյա կրթություն է ստանում 600 աշակերտ, միաժամանակ ստանալով 2 ատեստատ՝ հանրակրթական և մասնագիտական[1]։

1982 թվականին դպրոցի շենքի ճակատին տեղադրվել է Չայկովսկու բարձրաքանդակը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Դպրոցը հիմնանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ։ Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է և համալրվել ճեմասրահներով, վերակառուցվել է մարզադահլիճը, համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե’ երաժիշտ կատարողների, թե’ հանդիսատեսի համար։ Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ[2]։

 

Բաժիններ խմբագրել

Ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրաբասի, տավիղի, փողային գործիքների և երաժշտության տեսության, հանրակրթական բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ջութակահարների և կամերային անսամբլներ[3]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 75 տարեկան է
  2. «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնանորոգումից հետո ստեղծված են որակյալ ուսման բոլոր պայմանները». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնում է 75-ամյա հոբելյանը

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570