Վոտկինսկ
Վոտկինսկ (/ˈvɒtkɪnsk/; ռուս.՝ Воткинск), հայտնի է նաև Վոտկա, Վոտկակար անվանումներով (/ˈvɒtkə/; ուդմ.՝ Вотка), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտական Հանրապետությունում, Կամայի վտակ Վոտկա գետի ափին։ Արդյունաբերական կենտրոն է, ինչպես նաև՝ վարչական կենտրոնը նույնանուն շրջանի, որի կազմի մեջ չի մտնում։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է Ուդմուրտական հանրապետության մունիցիպալ քաղաքային շրջան՝ «քաղաք Վոտկինսկ» պաշտոնական անվանումը[2][3]։ 2023 թվականին արժանացել է «Աշխատանքային արիության քաղաք» պատվավոր կոչման։ Զբաղեցնում է 113 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 99 022, 2021 թվականի տվյալներով՝ 96 861[4]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վոտկինսկ | |||||
ռուս.՝ Воткинск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Ուդմուրտիա | ||||
Հիմնադրված է | 1759 թ. | ||||
Մակերես | 113 կմ² | ||||
ԲԾՄ | 108 մետր | ||||
Բնակչություն | ▲97 471 մարդ (2021)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 34145 | ||||
Փոստային դասիչ | 427430–427459 | ||||
Պաշտոնական կայք | votkinsk.ru(ռուս.) | ||||
| |||||
Վոտկինսկը աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդավայրն է։
1958 թվականից ի վեր՝ այստեղ ամեն տարի ապրիլ-մայիս ամիսներին անց է կացվում Չայկովսկու անվան երաժշտական փառատոն։ Կազմակերպվում է նաև պատանի երաժիշտների միջազգային մրցույթ, որը կրում է «Չայկովսկու բնօրրան» անվանումը։
Ժողովրդագրություն
խմբագրելՏարին | Բնակչ. |
---|---|
1939 | 38.634 |
1959 | 59.666 |
1970 | 74.088 |
1979 | 89.779 |
1989 | 103.509 |
2002 | 99.441 |
2010 | 99.022 |
Պատմություն
խմբագրելԲնակավայրը հիմնադրվել է 1759 թվականի ապրիլին[5]՝ որպես մետաղաձուլական ձեռնարկությունների կենտրոն (մետալուրգիան ու հարակից արտադրությունները այսօր էլ մնում են քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը)[6]։ Քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1935 թվականին։
Վոտկինսկը հնուց համարվում է բնակության կենտրոնը ուդմուրտական հրեաների, որոնց խոսակցական լեզուն յուրօրինակ իդիշն է[7]։
Կլիմա
խմբագրելՎոտկինսկին բնորոշ է տաք ամառներով մայրցամաքային կլիման (Koppen Dfb):
Votkinsk, Udmurtի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −10.3 (13.5) |
−8.2 (17.2) |
−1.2 (29.8) |
8.5 (47.3) |
17.9 (64.2) |
22.6 (72.7) |
24.6 (76.3) |
21.7 (71.1) |
14.8 (58.6) |
5.4 (41.7) |
−2.2 (28) |
−7.4 (18.7) |
7.18 (44.93) |
Միջին օրական °C (°F) | −14.2 (6.4) |
−12.4 (9.7) |
−5.7 (21.7) |
3.9 (39) |
11.9 (53.4) |
16.6 (61.9) |
18.9 (66) |
16.3 (61.3) |
10.3 (50.5) |
2.4 (36.3) |
−5 (23) |
−10.9 (12.4) |
2.67 (36.8) |
Միջին ցածր °C (°F) | −18.0 (−0.4) |
−16.6 (2.1) |
−10.1 (13.8) |
−.7 (30.7) |
5.9 (42.6) |
10.7 (51.3) |
13.3 (55.9) |
10.9 (51.6) |
5.8 (42.4) |
−.6 (30.9) |
−7.8 (18) |
−14.3 (6.3) |
−1.79 (28.77) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40 (1.57) |
27 (1.06) |
25 (0.98) |
33 (1.3) |
41 (1.61) |
62 (2.44) |
67 (2.64) |
65 (2.56) |
58 (2.28) |
56 (2.2) |
48 (1.89) |
41 (1.61) |
563 (22.14) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատկերասրահ
խմբագրել-
Չայկովսկու դաստակերտ-թանգարանի բակը
-
«Խարիսխ» հուշարձանը
-
Վոտկինյան լճի առափնյան
-
Ամբարտակը
-
Փառքի ծառուղին
-
Քաղաքի պատմական կառույցներից մեկը
-
«Հոբելյանական» համերգասրահը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ «Воткинск стал городским округом». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Статус городского округа получил Воткинск». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Cytuj |język = ru |data dostępu = 2021-06-17 |url = https://web.archive.org/web/20210502131349/https://rosstat.gov.ru/storage/mediabank/MZmdFJyI/chisl_%D0%9C%D0%9E_Site_01-01-2021.xlsx |tytuł = Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2021 года
- ↑ Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. էջ 94. ISBN 5-7107-7399-9.
- ↑ encyklopedia PWN|id = 3998086|tytuł= Wotkińsk|data dostępu=2021-08-29
- ↑ Altyntsev A.V., "The Concept of Love in Ashkenazim of Udmurtia and Tatarstan", Nauka Udmurtii. 2013. № 4 (66), p. 131. (Алтынцев А.В., "Чувство любви в понимании евреев-ашкенази Удмуртии и Татарстана". Наука Удмуртии. 2013. №4. С. 131: Комментарии.) (ru)
Գրականություն
խմբագրել- Металлургические заводы Урала XVII—XX вв. Энциклопедия / гл. ред. В. В. Алексеев. — Екатеринбург: Академкнига, 2001. — 536 с. — 1000 экз. — ISBN 5-93472-057-0
- Поспелов Е. М. Географические названия России. Топонимический словарь. — М.: Астрель, АСТ, 2008. — 523 с. — 1500 экз. — ISBN 978-5-17-054966-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Wotkinsk auf mojgorod.ru (russisch)
- Website des Wotkinsker Tschaikowski-Museums Արխիվացված 2007-10-14 Wayback Machine (russisch)
- Website des Raketenherstellers Wotkinski Sawod (russisch / englisch)
- Fotos von Wotkinsk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոտկինսկ» հոդվածին։ |