Նահալ Մեարոթ (եբրայերեն՝ נחל מערות‎), բնության արգելոց Իսրայելում՝ Կարմել լեռան արևմտյան լանջին։ Այն նույնանուն գետի հունի երկայնքով քարանձավների ցանց է՝ 54 հա ընդհանուր մակերեսով։ Արգելոցի տարածքում հայտնաբերվել են պալեոլիթյան մարդկային մշակույթների մնացորդներ (ինչպես ժամանակակից բանական մարդու, այնպես էլ նեանդերթալյան)։ Արգելոցի տարածքում կան նաև քարանձավային մշտական բնակավայրի մնացորդներ, որոնք կապված են նաթուֆյան մշակույթին։ 2012 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Նահալ Մեարոթ
Տեսակհնագիտական հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, Վադի, արգելոց և Համաշխարհային ժառանգություն
Երկիր Իսրայել[1]
ՎարչատարածքԻսրայել[1]
Մակերես54 հեկտար և 370 հեկտար
Նահալ Մեարոթ (արգելոց)ը գտնվում է Իսրայելում
Նահալ Մեարոթ (արգելոց)
Նահալ Մեարոթ (արգելոց)ը գտնվում է Իսրայելում
Նահալ Մեարոթ (արգելոց)

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

 
Տաբուն քարանձավում մշակութային տարբեր շերտերի պեղումների գծապատկեր

Նահալ-Մեարոթ արգելոցը տեղակայված է նույնանուն գետի հունի երկայնքով՝ Կարմել լեռան արևմտյան լանջին և իր մեջ ընդգրկում է մի շարք քարանձավներ, այդ թվում՝ Տաբուն (Թանուր), Ջամալ (Գամալ), ալ-Վադ (հա-Նահալ) և Սխուլ (Գդի)։ Արգելոցի ընդհանուր մակերեսը կազմում է 54 հա։

Ընդհանուր առմամբ, արգելոցի տարածքում ավելի քան 90 տարվա աշխատանքների ընթացքում հնագետները հայտնաբերել են վաղ, միջին և ուշ պալեոլիթյան հինգ տարբեր մշակութային դարաշրջանների մնացորդներ. աշելյան (500-200 հազար տարի առաջ), մուղարական (150-100 հազար տարի), մուստիերյան (100-40 հազար տարի), օրինյակի, աքմարյան (40–20 հազար տարի) և նաթուֆիական (12–9 հազար տարի)։ Տաբուն քարանձավում հայտնաբերվել են երեք տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մշակութային շերտեր, Ջամալ քարանձավում և ալ-Վադ քարանձավի կողքին՝ առանձին մշակույթների մնացորդներ (համապատասխանաբար մուսերյան քարե գործիքներ և նաթուֆիական դարաշրջանի մշտական բնակավայր)։ Վերջին շրջանը բնութագրվում է որսից և հավաքչարարությունից գյուղատնտեսության անցումով և բույսերի ցանքով ու կենդանիների բուծումով։ Այս ժամանակահատվածում կան նաև քարերից և խեցիներից պատրաստված զարդերի գտածոներ։ Սխուլ քարանձավում հայտնաբերվել է անատոմիական ժամանակակից բանական մարդու կմախքը, որի տարիքը գնահատվում է 90 հազար տարի՝ այն նույն ժամանակաշրջանը, որի ժամանակ նեանդերթալցիները ապրում էին Տաբուն քարանձավում[2]։

Պեղումների պատմություն խմբագրել

Առաջին անգամ Վադի ալ-Մուղարի տարածքը (արաբական անվանումը՝ Նահալ-Մեարոթ) հիշատակվում է Լորենս Օլիֆանթի համար 1886 թվականի հոդվածում։ Հաջորդ հիշատակումը թվագրվում է 1908 թվականին, երբ 1927 թվականին Պաղեստինում Բրիտանիայի մանդատային իշխանությունների կողմից կայացվել է Հայֆա նավահանգստի կառուցման մասին որոշումը, հարց է բարձրացվել Վադի ալ-Մուղարի քարանձավների պահպանման մասին, որի տեղում նախատեսվում էր քարհանք կառուցել։ Դորոթի Հարոդի գլխավորությամբ հնագիտական արշավախումբ է ուղարկվել քարանձավի տարածք։ Վեց տարվա ընթացքում արշավախումբը ալ-Վադի քարանձավում հայտնաբերեց նաթուֆյան դարաշրջանի շատ կմախքներ,իսկ Տաբունի քարանձավում՝ մուսթերյան դարաշրջանին պատկանող կնոջ կմախք։ Հայտնաբերվել են նաև բազում քարե գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. մեկ միլիոնից մինչև 10 հազար թվականները[2]։

1967-1971 թվականներին ամերիկացի մասնագետ Արթուր Ելինեկը պեղումներ է իրականացրել Տաբուն քարանձավում (Թանուր), իսկ ավելի ուշ քարանձավներում աշխատել են իսրայելցի և ֆրանսիացի հնագետները։ 1988 թվականից ի վեր շարունակաբար պեղումներ են իրականացվում Տաբունի և հա-Նահալի քարանձավներում[2]։ 1971 թվականից Նահալ Մեարոթ քարանձավները գտնվում են Իսրայելի բնության և պուրակների իշխանությունների ղեկավարման տակ[3]։ 2012 թվականին համալիրի չորս քարանձավները՝ Տաբունը, Ջամալը, ալ-Վադը և Սխուլը, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Մշակութային արժեք խմբագրել

Արգելոցում ներկայացված են մեկ` մուստիերյան մշակույթի դարաշրջանի շրջանակներում նեանդերթալյան և բանական մարդու միաժամանակյա գոյության եզակի ապացույցներ, որը նոր ուժերով առաջ է բերում նեանդերթալների անհետացման հարցը ժամանակակից մտավորականության զարգացման շրջանակներում[4]։ Ընդհանուր առմամբ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 500 հազար տարվա տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտեր, ինչը Նահալ-Մեարոթը դարձնում է առանցքային առարկա մարդկության պատմության քրոնո-ստրատիգրաֆիկական սխեմայի համար ընդհանուր առմամբ և, մասնավորապես, Մերձավոր Արևելքի պատմության համար։

Զբոսաշրջություն խմբագրել

Նահալ-Մեարոթ արգելոցը բաց է զբոսաշրջիկների համար։ Արգելոցն ինքը տեղակայված է թիվ 4 մայրուղու հարևանությամբ, որի կողքին կա կանոնավոր աշխատող ավտոբուսի կանգառ և ավտոկայանատեղի, տեղեկատվական կենտրոն և հուշանվերների խանութ։ Արգելոցը այցելուների համար բաց է ամբողջ տարվա ընթացքում առավոտվա և օրվա առաջին կեսի ժամերին (մուտքը վճարովի է), կազմակերպված շրջայցը տևում է մոտ մեկ ժամ։ Արգելոցի օբյեկտներից մի քանիսը մատչելի են անվասայլակներով այցելուների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 2,2 «Археологические и доисторические находки в Нахаль-Меарот».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) на сайте Управления природы и парков Израиля(եբրայերեն)
  3. Sharon Udasin. (2010 թ․ հունիսի 29). «4 Mount Carmel caves nominated to join UNESCO». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  4. 4,0 4,1 «Наряду с объектами Израиля, Палау, Индонезии и Марокко, в Список Всемирного наследия был внесен первый объект Палестины». ЮНЕСКО. 30 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահալ Մեարոթ (արգելոց)» հոդվածին։