Մալյորկա
Մալյորկա կամ Մայորկա (կատ.՝ Mallorca, իսպ.՝ Mallorca)[1], կղզի Միջերկրական ծովում։ Այն Բալեարյան կղզիներ արշիպելագի ամենամեծ կղզին է, գտնվում է Իսպանիայում։
![]() | ||
Տեղագրություն | Միջերկրական ծով | |
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 3640,16 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1445 մ | |
Բնակչություն (2005) | 777 821 մարդ | |
Բնակչության խտությունը | 213,678 մարդ/կմ2 | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Կղզու մայրաքաղաքը Պալմա դե Մալյորկան է, որը նաև Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մայրաքաղաքն է: Բալեարյան կղզիները ստացել են Իսպանիայի ինքնավար տարածքի կարգավիճակ 1983 թվականից[2]: Կաբրերա արշիպելագը վարչականորեն մտնում է Մալյորկայի խմբի մեջ (Պալմա մունիցիպալետ): Մալյորկայի հիմն է Լա Բալանգուերան:
Բալեարյան մյուս կղզիների նման, Մալյորկան զբոսաշրջության կենտրոն է համարվում հիմնականում Գերմանիայից և Միացյալ թագավորությունից ժամանած զբոսաշրջիկների համար: Պալմա դե Մալյորկայի օդանավակայանը ամենազբաղվածներից է Իսպանիայում, 2014 թվականին այն սպասարկել է 23,1 միլիոն ուղևորի[3]:
Կղզու անվանումը գալիս է լատիներեն insula maior արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է "ավելի մեծ կղզի": Հետագայում վերափոխվել է Maiorica -ի, "ավելի մեծ մեկը", ի լրացումն Menorca -ի, որը նշանակում է "ավելի փոքր մեկը":
ՊատմությունԽմբագրել
Փյունիկիացիներ, հռոմեացիներ և ուշ հնադարԽմբագրել
Առաջինը կղզին գաղութացրել են փյունիկիացիները՝ բնակեցնելով այստեղ Լևանտից եկած մարդկանց, ովքեր այստեղ ժամանեցին մ. թ. ա. 8-րդ դարում և հիմնեցին մեծ թվով գաղութներ: Հետագայում կղզուն տիրեց Կարթագենը: Երկրորդ Պունիկյան պատերազմից հետո Կարթագենը կորցրեց բոլոր անդրծովյան տարածքները և հռոմեացիները տիրեցին կղզուն:
Կղզին հռոմեացիները նվաճեցին մ. թ. ա. 123 թվականին: Հռոմեացիների օրորք հիմնվեցին Պոլետիա (Ալկուդիա) և Պալմերիա (Պալմա դե Մալյորկա) քաղաքները: Բացի այդ կղզու հյուսիսում գտնվող Բոչորիս քաղաքը, որը կառուցվել էր նախահռոմեական ժամանակներում համարվեց հռոմեական քաղաք[4]: Կղզու տնտեսությունը հիմնված էր ձիթապտղի և աղի արդյունահանման վրա: Մալյորկացի զինվորականները ծառայում էին հռոմեական լեգեոններում[5]:
427 թվականին վանդալները տիրեցին կղզուն: Գունդերիխի որդի Գեյզերիխը կղզու նահանգապետն էր և այն օգտագործեց որպես հիմք Միջերկրական ծովում այլ տարածքներ նվաճելու համար[6], մինչև 465 թվականը:
Միջնադար և ժամանակակից պատմությունԽմբագրել
Ուշ հնադար և վաղ միջնադարԽմբագրել
534 թվականին Մալյորկան վերանվաճեց Արևելյան Հռոմեական կայսրությունը Ապոլինարիուսի գլխավորությամբ: Հռոմեական իշխանության օրոք տարածվեց քրիստոնեությունը, և կառուցվեցին շատ եկեղեցիներ:
707 թվականից կղզու վրա հաճախակիորեն սկսեցին հարձակվել մուսուլմանական հրոսակախմբերը Հյուսիսային Աֆրիկայից: Հարձակումներից պաշտպանվելու համար կղզաբնակները դիմացին Կառլոս Մեծին օգնության խնդրանքով[6]Կաղապար:Better source:
Մավրական ՄալյորկաԽմբագրել
902 թվականին Իսսամ ալ-Ղավլանին նվաճեց In 902, Issam al-Khawlani (արաբ․՝ عصام الخولاني) Բալեարյան կղզիները, սկիզբ դնելով նոր ժամանակաշրջանի Կորդովայի էմիրության տիրապետության տակ: Պալմա դե Մալյորկա քաղաքը ձևափոխվեց և ընդարձակվեց` դառնալով հայտնի Մեդինա Մայուրկա անվան տակ: Ավելի ուշ Կորդովայի խալիֆայությունը զարգանալու հետ մեկտեղ զարգացրեց գյուղատնտեսությունը:
Խալիֆայությունը կործանվեց 1015 թվականին: Մալյորկան ընկավ Դենիայի տայֆայի տիրապետության տակ և 1087-ից 1114 թվականներին եղել է ինքնուրույն Տայֆա: 1114-15 թվականներին կղզու վրա հարձակվեցին կատալոնացիները Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգուերի գլխավորությամբ, պաշարելով Պալմա դե Մալյորկան ութ ամիս: Երբ քաղաքը ընկավ, նվաճողները նահանջեցին սեփական տարածքներում խնդիրների պատճառով: Նրանց փոխարինեցին Ալմորավիդները Հյուսիսային Աֆրիկայից, որոնց տիրապետության տակ մնաց կղզին մինչև 1176 թվականը: Ալմորավիդներին փոխարինեց Ալ-Մոհադների պետությունը մինչև 1229 թվականը: Աբու Յահյան եղել է վերջին մավր առաջնորդը Մալյորկայում[7]:
Միջնադարյան ՄալյորկաԽմբագրել
1229 թվականին Արագոնի թագավոր Խայմե I-ը, ով նաև հայտնի էր որպես Խայմե նվաճող, սկսեց կղզիների նվաճման գործընթացը, երբ իջևանեց Մալյորկայում 1229 թվականի սեպտեմբերի 9-ին 15.000 զորքով և 1500 ձիերով: Նրա զորքերը ներխուժեցին Մեդինա Մայուրկա 1229 թվականի դեկտեմբերի 31-ին: 1230 թվականին նա միացրեց կղզին Արագոնի թագավորությանը Regnum Maioricae անվանմամբ:
Նորագույն շրջանԽմբագրել
1479 թվականից Արագոնի թագավորությունը միացավ Կաստիլիային: Բերբեր ծովահենները Հյուսիսային Աֆրիկայից հաճախ հարձակվում էին Բալեարյան կղզիների վրա և կղզաբնակները կառուցեցին դիտաշտարակ և պատնեշներ ափերին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Keenan Steve (հուլիսի 6, 2009)։ «Mallorca v Majorca which is correct»։ The Times (London)
- ↑ Tisdall Nigel (2003)։ Mallorca։ Reference to Balearic Islands autonomy (Thomas Cook Publishing)։ էջ 15։ ISBN 9781841573274
- ↑ http://www.aena.es/csee/Satellite/Aeropuerto-Palma-Mallorca/es/Page/1046276292901//Presentacion.html AENA Aeropuerto de Palma de Mallorca
- ↑ Oppidum Bocchoritanum. The Princeton Encyclopedia of Classical Sites .
- ↑ History of Mallorca. North South Guides.
- ↑ 6,0 6,1 The Dark Ages in Mallorca mallorcaincognita.com, not dated
- ↑ Moorish Mallorca mallorcaincognita.com, not dated.