Սեյհան
Սեյհան (թուրքերեն՝ Seyhan, նախկինում Սարոս), գետ Թուրքիայում։ Սեհյան է կոչվում Գյոկսու (Շղրկա) ձախակողմյան վտակն ընդունելուց հետո։ Երկարությունը 516 կմ է, ավազանը՝ 20,7 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Թեջեր լեռնաշղթայի (Կիլիկիա) հարավային լանջից, հոսում հյուսիսից հարավ Կենտրոնական Տավրոսի նեղ կիրճով, ապա Չուքուրովա (ձորադաշտ, Ալեաց դաշտ) դաշտավայրով (ստորին հոսանքում) և թափվում Միջերկրական ծովի Մերսինի ծոցը։ Սնումը անձրևային է, հորդանում է գարնանը, ծանծաղում՝ ամառ-աշուն ամիսներին։ Ջրի միջին ծախսը Ադանա քաղաքի մոտ մինչև 200 մ³։ Ադանայի մոտ 1955 թ.-ին կառուցվել է հիդրոհանգույց (ամբարտակի բարձրությունը 57 մ է, ջրամբարի երկարությունը՝ 45 կմ)։ Կա ՀԷԿ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։
Սեյհան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 560 կմ |
Ավազանի մակերես | 20 600 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թուրքիա |
Գետաբերանի տեղակայում | Միջերկրական ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Q1555463?, Ծամնդավ և Q3593755? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Ադանայի մարզ |
Գետի հովտում գտնվում է Բաքըրովասի, (Պագըրովասը), այստեղ հայտնաբերված են պղնձի պաշարներ։ Բաքըրովասի նշանակում է «պղնձահովիտ», ըստ Ղևոնդ Ալիշանի՝ «երկաթահովիտ»[1]։
Գետի միջին հոսանքի շրջակայքում կա ձորակ Գելփոշ Դերեսի։ XIX դարում այստեղ հայտաբերվել է մետաղահանք[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 637 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 820 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյհան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 283)։ |