Պատրաս
Պատրաս (հուն․՝ Πάτρα), Հունաստանի երրորդ խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Պելոպոնեսի հյուսիս արևմտյան մասում՝ Հոնիական ծովի Պատրակիոս ծոցի ափին։ Գտնվում է Աթենքից 177 կմ հարավ-արևմուտք։ Պելոպոնես թերակղզու ամենամեծ քաղաքն է, համանուն դիմի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 167 446 մարդ (2011)։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։
Քաղաք | ||
---|---|---|
Պատրաս | ||
Πάτρα | ||
![]() Պատրասի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Արևմտյան Հունաստան | |
Քաղաքապետ | Յանիս Դիմարաս | |
Մակերես | 335 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Պաշտոնական լեզու | Հունարեն | |
Բնակչություն | 167 446 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հունական ուղղափառ եկեղեցի | |
Տեղաբնականուն | Պատրասցի | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 2610 | |
Փոստային դասիչ | 26x xx | |
Ավտոմոբիլային կոդ | ΑX և AZ | |
Պաշտոնական կայք | e-patras.gr | |
| ||
Պատմություն Խմբագրել
Պատրաս քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում Սպարտայի աքայացիների կողմից, երբ դորիացիները նրանց վտարել են Պելոպոնեսի զգալի մասից։ Աքայացիների առաաջնորդ Պրևգենը միավորել է երեք քաղաքներ՝ Արոյան, Մեսատիսը և Անտիոսը, և այն անվանել իր որդու՝ Պատրասի պատվին[1]։ Սակայն հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ առաջին բնակավայրերն այս տարածքում ի հայտ են եկել մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում[2]։
Մոտ 62 թվականին այս բնակավայրում է նահատակվել Անդրեաս առաքյալը։
Հռոմեական շրջանում քաղաքը ծաղկում է ապրել և վերածվել Միջերկրական ծովի առևտրական ու արդյունաբերական կենտրոնի։ Կորինթոսի ավերումից հետո տեղի նավահանգիստը կարևոր դեր է ունեցել Հունաստանն ու Իտալիան կապելու հարցում։ Հռոմեացի կայսրերը քաղաքին նույնիսկ արտոնել են թողարկել սեփական դրամը։ Այս շրջանում Պատրասում կառուցվել են ամֆիթատրոն, ջրմուղագիծ, Օդոենը[3]։
3-րդ դարի վերջին Պատրասն անկում է ունեցել, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել ուժգին երկրաշարժով, որ տեղի է ունեցել այդ ժամանակ։
9-րդ դարակեսին քաղաքը կրկին ծաղկում է ապրել և այդ ժամանակներից էլ կիսել է հունական պետության ճակատագիրը։
1205 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում Պատրասը հանձնվել է Աքայական իշխանությանը, և այստեղ իշխել է պրովանսցի բարոն Գիյոմ Ալեմանը։ 13-րդ դարի կեսերին նա վաճառել է իր ունեցվածքը Պատրասի կաթոլիկ արքեպիսկոպոսին, որն այն ժամանակ եկեղեցական իշխանության բարձրագույն ներկայացուցիչն էր Պելոպոնեսում։ 14-րդ դարի կեսերին Պատրասն անցել է Մորեայի բռնապետությանը։ 1387 թվականին քաղաքը փորձել է զավթել Հիվանդախնամների միաբանությունը։
1408-1430 թվականներին Պատրասը եղել է Վենետիկի հանրապետության իշխանություն ներքո, իսկ 1458 թվականին այն նվաճել են թուրքերը։ 1687-1715 թվականներին այն կրկին հայտնվել է Վենետիկի Հանրապետության վերահսկողության ներքո։
1722 թվականին տեղի ունեցել Պատրասի ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը հաղթել է թուրքական նավատորմին։
Պատրասի բնակիչները առաջիններից էին, որ սկսել են Հունաստանի անկախության պատերազմը 1821-1829 թվականներին․ Պանագիոտիս Կարաձասի ղեկավարությամբ նրանք սկսել էին պայքարը 1821 թվականի մարտի 23-ից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացրել են իտալական և գերմանական զորքերը։
Կլիմա Խմբագրել
Պատրասի կլիման միջերկրածովյան է։ Այն ունի տիպական թաց ձմեռ և շոգ, չոր ամառ, իսկ գարունն ու աշունը բնորոշվում են անցումային կլիմայով։ Աշունը, սակայն, ավելի խոնավ է, քան գարունը։
Պատրաս (1955-1997)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 14.5 (58.1) |
15.0 (59) |
16.8 (62.2) |
19.7 (67.5) |
24.2 (75.6) |
28.0 (82.4) |
30.1 (86.2) |
30.9 (87.6) |
28.2 (82.8) |
24.1 (75.4) |
19.5 (67.1) |
16.1 (61) |
22.3 (72.1) |
Միջին օրական °C (°F) | 10.3 (50.5) |
10.7 (51.3) |
12.3 (54.1) |
15.0 (59) |
19.1 (66.4) |
22.7 (72.9) |
24.8 (76.6) |
25.3 (77.5) |
22.7 (72.9) |
18.9 (66) |
14.9 (58.8) |
11.9 (53.4) |
17.4 (63.3) |
Միջին ցածր °C (°F) | 6.1 (43) |
6.4 (43.5) |
7.7 (45.9) |
10.2 (50.4) |
13.9 (57) |
17.4 (63.3) |
19.4 (66.9) |
19.6 (67.3) |
17.2 (63) |
13.8 (56.8) |
10.3 (50.5) |
7.6 (45.7) |
12.5 (54.5) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 89.1 (3.508) |
81.7 (3.217) |
63.3 (2.492) |
47.8 (1.882) |
28.9 (1.138) |
7.5 (0.295) |
4.6 (0.181) |
5.2 (0.205) |
28.3 (1.114) |
72.2 (2.843) |
118.0 (4.646) |
116.1 (4.571) |
662.7 (26.091) |
Միջ. անձրևոտ օրեր | 12.0 | 10.6 | 9.9 | 8.4 | 5.3 | 2.2 | 1.0 | 1.0 | 3.6 | 7.8 | 11.0 | 13.2 | 86 |
աղբյուր: Hellenic National Meteorological Service[4] |
Ժամանակակից շրջան Խմբագրել
Հին քաղաքից պահպանվել է միայն Օդեոնը (2-րդ դար)։ Կաստրո բլրի վրա պահպանվել են բյուզանդական ամրոցի ավերակներ[5]։ Քաղաքում գործում են հնագիտական թանգարան, երկու համալսարան և Տեխնիկական կրթական ֆոնդ՝ գիտահետազոտական ինստիտուտներով[6]։
Անդրեաս առաքյալի տաճարը (1974) Հունաստանի ամենամեծ տաճարն է, այնտեղ են գտնվում Անդրեաս առաքյալի մասունքներից։ Քաղաքից ոչ հեռու կառուցվել է ժամանակակից Ռիո-Անտիրիո կամուրջը, որ Պելոպոնեսը կապում է մայրցամաքային Հունաստանին։ Կամուրջի վերջնամասերում կանգնած են Ռիոյի և Անտիրիոյի ամրոցները, որոնք նեղուցի ամենանեղ հատվածում կառուցել են վենետիկցիները 1701-1713 թվականներին[7]։
Գարնանը քաղաքում կազմակերպվում է Պատրասի կառնավալը։ Քաղաքը 2006 թվականին դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։
Հոկտեմբերի սկզբին քաղաքում կազմակերպվում է միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Partas International Film Festival)[8]։
Մշակույթ Խմբագրել
Քաղաքը հայտնի է թատրոններով, որոնցից գլխավորը «Ապոլլոն» թատրոնն է։ Այն կառուցվել է 1872 թվականին սաքսոնական ծագումով հույն ճարտարապետ Էռնստ Ցիլերի նախագծով[9]։
Ամեն տարի քաղաքում անցնում է Պատրասի կառնավալը, որն աշխարհի խոշորագույն կառնավալներից է[10]։ Այս սկսվում է հունվարի 17-ին և ձգվում մինչև Մեծ պասի առաջին օրը։
1902-1918 թվականներին Պատրասում գործել է տրամվայ, որը Հունաստանում էլեկտրական տրամվայի առաջին գիծն է եղել։
Վանքեր Խմբագրել
Պանագիոս Հիրոկոմիտիսիոսի վանքը (հուն․՝ Ιερά Μονή Γηροκομείου) հիմնադրվել է 10-րդ դարում ծերանոցի շրջանում։ Այն կառուցվել է Արտեմիսի հնագույն տաճարի տեղում։ Վանական համալիրը նվիրված է սուրբ Արտեմիսին[11]։
Սուրբ Նիկոլայ Բալայի վանքը (հուն․՝ Μονή Αγίου Νικολάου Μπάλα) հայտնի է որպես Հին վանք (հուն․՝ Παλαιομονάστηρο)։ Այն կառուցված է Պանաչայկոս լեռան ստորոտին՝ 500 մ բարձրության վրա։ Գտնվում է Բալա գյուղից ոչ հեռու, Պատրասից 8 կմ հյուսիս-արևելք։ Պատմական այս գողտրիկ շինությունը կառուցվել է 6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին, սակայն մինչև 1945 թվականը բազմիցս ավերվել է։ Հյուսիսային ներքին կողմում պահպանված մարմարյա սալը պատմում է 1693 թվականին վանքի վերականգնման մասին[12]։
Պատրասի համայնք Խմբագրել
Պատրասի համայնքում ընդգրկված են չորս բնակավայրեր։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 170,896 մարդ է[13]։ Մակերեսը 57,41 կմ² է[14][14]։
Անվանում | Բնակչություն (2011)[13], մարդ |
---|---|
Բալաս | 264 |
Պատրաս | 167446 |
Սկիոեսա | 626 |
Քարադրոն | 110 |
Բնակչություն Խմբագրել
Քաղաքային ագլոմերացիան ընդգրկում է Պատրաս համայնքը։
Պատրասի բնակչություն[15][16][17] | ||||
---|---|---|---|---|
Տարի | Քաղաք, մարդ |
Ագլոմերացիա, մարդ | ||
1853 | 15 854 | 19 499 | ||
1861 | 18 342 | 23 020 | ||
1870 | 16 641 | 26 190 | ||
1879 | 25 494 | 34 227 | ||
1889 | 33 529 | 44 970 | ||
1896 | 37 985 | 51 932 | ||
1907 | 37 728 | - | ||
1920 | 52 174 | - | ||
1928 | 61 278 | - | ||
1951 | 87 570 | 94 192 | ||
1961 | 96 100 | 103 985 | ||
1971 | 112 228 | 120 847 | ||
1981 | 142 163 | 154 596 | ||
1991 | 158667[18] | 174800[18] | ||
2001 | 168530[18] | 201341[18] | ||
2011 | 167446[13] | 213984[13] |
Նշանավոր բնակիչներ Խմբագրել
- Աթանասիոս Կանակարիս (1760-1834) - քաղաքական գործիչ, «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության անդամ։ Մասնակցել է 1821 թվականի ապստամբության նախապատրաստմանը, աչքի է ընկել Պատրասի ամրոցի պաշարման ժամանակ։
- Ժան Մորեաս (1856-1910) - ֆրանսիացի բանաստեղծ
- Կոստիս Պալամաս (1859-1943) - բանաստեղծ, «Օլիմպիական հիմնի» հեղինակ
- Դիմիտրիոս Բիսկինիս (1891-1947) - նկարիչ, հունական գեղանկարչության ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ
- Դիմիտրիոս Տոֆալոս (1877-1966) - մարզիկ, թեթև ատլետիկայի ռեկորդակիր
- Նիկոլաս Անդրիակոպուլոս (1878—?) - մարմնամարզի, 1896 թվականի օլիմպիական մեդալակիր
- Մեմոս Մակրիս (1913-1993) - հույն և հունգարացի քանդակագործ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական դիմադրության շարժման անդամ
- Ապոստոլոս Սանտաս (1922-2011) - հունական դիմադրության շարժման անդամ, 1941 թվականի մայիսի 31-ին Մանոլիս Գլեզոսի հետ նացիստական դրոշը իջեցրել ու պատռել է Ակրոպոլիսի վրայից։
- Թանոս Միկրուցիկոս (ծնվ․՝ 1947) - կոմպոզիտոր, Հունաստանի մշակույթի նախարար 1994-1996 թվականներին
- Կոնստանտինոս Կացուրանիս (ծնվ․՝ 1979) - ֆուտբոլիստ, Հունաստանի հավաքականի անդամ, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն
- Դիմիտրաս Մազիս (ծնվ․՝ 1976) - գրագնդակի մարզիկ, հունաստանի հավաքականի անդամ, 2005 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Պերիկլիս Յակովակիս (ծնվ․՝ 1979) - Եվրոպայի չեմպիոն 400 մ արգելապատնեշներով վազքում
- Անդրեաս Նեզերիտիս (1897-1980) - կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
- Սպիրոս Ֆոկաս (ծնվ․՝ 1937) - դերասան
Քույր քաղաքներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Павсаний. Описание Эллады. VII, 6, 2
- ↑ «История города Патры»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 23
- ↑ «Ωδείο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ «Climate of Patras»։ Hellenic National Meteorological Service։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 28 February 2013
- ↑ Α. Μανιάκη (2012)։ «Κάστρο Πάτρας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ Μαρία Γάτση (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ «Φρούριο Ρίου. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ «History — Partas International Film Festival — Greece»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 19
- ↑ «Δημοτικό Θέατρο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-29-ին։ Վերցված է 2018-03-17
- ↑ Patras Carnival impressive opening ceremony — ana-mpa
- ↑ Σύντομον ιστορικόν της Ιεράς Μονής Γηροκομειού. Ιερά Μητρόπολις Πατρών
- ↑ Ιερά Κοινοβιακή Μονή Αγίου Νικολάου (Παλαιομονάστηρο) Πατρών. Ιερά Μητρόπολις Πατρών
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ 14,0 14,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.
- ↑ The population of Greece in the second half of the 20th century. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
- ↑ Statistical Yearbook of Greece. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
- ↑ Κώστας Ν. Τριανταφύλλου Ιστορικόν Λεξικόν των Πατρών. — Τρίτη Έκδοση. — Πάτρα: Τυπογραφείο Πέτρου Χρ. Κούλη, 1995.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
- ↑ «:Градови партнери»։ Administrative Office of the City of Banja Luka (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 «Patras Municipality - Fraternize Cities»։ Patras Municipality։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 4
- ↑ «Limassol Twinned Cities»։ Limassol (Lemesos) Municipality։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 29
- ↑ [1] Архивировано|url=https://web.archive.org/web/20100123031307/http://www.sister-cities.org/directory/IntllistingsResults.cfm%7Cdate=January 23, 2010
- ↑ «Online site translation into English and other languages – Yandex.Translate»։ translate.yandex.com։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6
- ↑ Makris A.։ «Russian Sailing Ship Docks in Patras for Twinning with Kaliningrad - GreekReporter.com»։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6
Գրականություն Խմբագրել
Patras Վիքիպահեստում |
- Maria Mavromataki Greece Between Legend And History. — Athens: Haitalis, 2002. — 287 p. — ISBN 9789608284012