Բացել գլխավոր ցանկը

Մաքս Պլանկ, Մաքս Կառլ Էռնեստ Լյուդվիգ Պլանկ (գերմ.՝ Max Karl Ernst Ludwig Planck, ապրիլի 23, 1858(1858-04-23)[1][2][3][4][5][6][7][8], Քիլ, Գերմանիա[9] - հոկտեմբերի 4, 1947(1947-10-04)[1][2][3][4][5][6][7][8], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Bizone[9]), գերմանացի ֆիզիկոս տեսաբան, քվանտային ֆիզիկայի հիմնադիր, 1918 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայից, 1894 թվականից Պրուսական գիտությունների ակադեմիայի և մի շարք արտասահմանյան գիտական ըկներությունների և ակադեմիաների անդամ, երկար տարիների ընթացքում գերմանական գիտության ղեկավարներից մեկը։ Պլանկը մեծ ավանդ է ներդրել նաև ջերմադինամիկայի զարգացման ասպարեզում։

Մաքս Պլանկ
գերմ.՝ Max Planck
Bundesarchiv Bild 183-R0116-504, Max Planck.jpg
Ծնվել էապրիլի 23, 1858(1858-04-23)[1][2][3][4][5][6][7][8]
Քիլ, Գերմանիա[9]
Մահացել էհոկտեմբերի 4, 1947(1947-10-04)[1][2][3][4][5][6][7][8] (89 տարեկանում)
Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Bizone[9]
բնական մահով
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Քիլ և Մյունխեն
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Bizone?
Ազգությունգերմանացի
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
ԱնդամակցությունՄյիւնխենի ակադեմիական երգչախումբ, Գերմանիայի ֆիզիկոսների միություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Կայզեր Վիլհելմի գիտական միություն, Գերմանական գիտության արտակարգ ասոցիացիա, Լինչեի ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[10], Հատուկ բնակարային միավորում, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[11], Թուրինի Գիտությունների Ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Maximiliansgymnasium München? և Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[12]
Գիտական ղեկավարԱլեքսանդր ֆոն Բրիլ
Եղել է գիտական ղեկավարՌիխարդ Բեկեր[13], Մաքս Լաուե[13], Մորից Շլիկ[13], Մաքս Աբրահամ[13], Վալտեր Բոթե[13], Վալտեր Գորդոն[13], Հիլդե Հայնիկե[13], Գուստավ Հերց[13], Հայնրիխ Կարստենս[13], Կարլ Կյուրներ[13], Էրիխ Կրեչման[13], Իսիդոր Իսրաել Մալկին[13], Վալտեր Մեյսներ[13], Վալտեր Շոտկի[13], Էրիխ Շուման[13] և Վիլհելմ Վենցել[13]
Հայտնի աշակերտներՄաքս Աբրահամ, Վալտեր Բոթե, Գուստավ Հերց, Մաքս Լաուե, Վալտեր Մեյսներ, Մորից Շլիկ և Վալտեր Շոտկի
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[14][15] Գերմանական կայսրության արծվի վահան Մաքս Պլանկի անվան մեդալ Գյոթեի մրցանակ Կոպլիի մեդալ[16] Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Լորենցի մեդալ Հառնակի մեդալ Հելմհոլցի մեդալ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Լիբիխի մեդալ Ֆրանկլինի մեդալ Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր և Գաթրիի լեկցիա
ԿուսակցությունԳերմանական ժողովրդական կուսակցություն
Ամուսին(ներ)Marie Merck?
Երեխա(ներ)Էրվին Պլանկ
ՀայրՎիլհելմ ֆոն Պլանկ
Ստորագրություն
Max Planck signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Max Planck Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծագում և կրթություն (1858-1878)Խմբագրել

Մաքս Պլանկը՝ ծնված 1858 թվականի ապրիլի 23-ին Կիլայում, պատկանում էր հին ազնվական տոհմին, նրա նախնիների թվին էին պատկանում ականավոր իրավաբաններ, գիտնականներ, ռազմական և եկեղեցական գործիչներ։ Նրա պապը (Heinrich Ludwig Planck, 1785—1831) և նախապապը (Gottlieb Jakob Planck, 1751—1833) աստվածաբանության դասախոսներ էին Գյոթինգենի համալսարանում, իսկ հորեղբայրը (Gottlieb Karl Georg Planck, 1824—1910) հայտնի իրավաբան էր և Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի հիմնադիրներից մեկը։ Ապագա ֆիզիկոսի հայրը՝ Վիլհելմ Պլանկը (Johann Julius Wilhelm von Planck, 1817—1900) նույնպես իրավաբան էր, իրավագիտության դասախոս Քիլի համալսարանում։ Նա երկու անգամ ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա առաջին ամուսնությունից (Հյուգո և Էմմա) և հինգ երեխա՝ երկրորդ ամուսնությունից (Հերման, Հիլդերարդ, Ադալբերտ, Մաքս և Օտտո)։ Մաքսի մայրը՝ Էմմա Փաթցիգը (Emma Patzig, 1821—1914) սերում էր պոմերանյան Գրայֆսվալդ քաղաքի պաստորական ընտանիքից[17][18][19]։ Ինչպես գրում էր հայտնի ֆազիկոս Մաքս Բորնը՝ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ Մաքս Պլանկի բնավորությունը և նրա հաջողության ակունքները, հարկավոր են հիշել Մաքսի ծագման և բոլոր այդ հիանալի, արժանապատիվ, անկաշառ, ազնիվ և մեծահոգի, իրենց՝ եկեղեցուն և պետությանը նվիրած մարդկանց մասին»[20]։

 
10-ամյա Մաքս Պլանկի ինքնագիրը

Մաքսի կյանքի առաջին ինը տարիներն անցել են Քիլում՝ Հոլշտինիի մայրաքաղաքում, որն այդ ժամանակ Դանիայի և Պրուսիայի միջև հակասությունների կենտրոնում էր գտնվում։ 1864 թվականին երիտասարդ Պլանկը նույնիսկ ականատես եղավ, թե ինչպես են պրուսական-ավստրիական զորքերը ներխուժում քաղաք[17]։ 1867 թվականին Վիլհելմ Պլանկը հրավեր է ստանում զբաղեցնելու Մյունխենի համալսարանի իրավագիտության դասախոսի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Բավարիայի մայրաքաղաք։ Այստեղ Մաքսը հաճախում է Մաքսիմիլիանյան գիմնազիա (Maximiliansgymnasium München)։ Սովորում է գերազանց և շուտով դառնում է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Թեև ուշադրություն էր դարձվում մեծ մասամբ գիմնազիայի ավանդական առարկաներին (մասնավորապես հին լեզուների ուսուցմանը)՝ բնական գիտությունների ուսուցումը նույնպես այդ դպրոցում գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Երիտասարդ Պլանկի վրա խորը ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի ուսուցիչ Հերման Մյուլերը (Hermann Müller), ումից ապագա գիտնականն առաջին անգամ լսում է էներգիայի պահպանման մասին։ Մարքսի մոտ վաղ են առաջ գալիս մաթեմատիկական կարողությունները[21]։ Եվ թեև ուսուցիչները նրա մեջ չէին տեսնում ինչ-որ անսովոր ունակություններ, նրանք հատուկ նշում էին նրա անձնական որակները՝ ուժեղ կամք, ջանասիրություն և կատարողականություն[22]։ Գիմնազիայում սովորելը ամրապնդեց գիտության հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունները, պարզեց բնության օրենքները, որի մասին նա այդքան գրում էր կյանքի վերջին շրջանում։

Կրոնի նկատմամբ վերաբերմունքըԽմբագրել

Պլանկի հետաքրքրությունը կրոնի նկատմամբ մեծապես պայմանավորված էր նրա ծագումով: Նրա մի շարք հարազատներ զբաղվել են աստվածաբանությամբ։ Նա դաստիարակվել է լյութերական ոգով և արժևորել է կրոնը։ Հայտնի է, որ ճաշի սեղանի մոտ նա աղոթել է, իսկ 1920 թվականից մինչև կյանքի վերջը ծառայել է որպես քահանա Գրյունվալդի համայնքում (172)։ Պլանկը բազմիցս հանդես է եկել գիտության և կրոնի միավորման դեմ։ Նա քննադատել է 1920-ական թվականների ակտիվ փորձերը գիտության պատճառականության և փոխարենը ներդնել կամքի ազատությունը, մերկացրել է սպիրիտուալիզմը, աստղագուշակությունը, թեոսոֆիան և այլ ուղություններ, որոնք մասսայականություն էին վայելում Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զգուշացրել է գիտության համար վտանգավոր հայացքների մասին այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Օսվալդ Շպենգլերը և Ռուդոլֆ Շտեհները։ Միաժամանակ Պլանկը չի հակադրել գիտությունը և կրոնը, այլ համարել է հավասարաչափ անհրաժշետ (173)։ Մեծ համաբավ են ձեռք բերել «Կրոնը և բնագիտությունը» խորագրով դասախոսությունները, որոնք առաջին անգամ կարդացել է 1937 թվականի մայիսին (հետագայում բազմիցս հրատարակվել են առանձին գրքով)։ Այդ ելույթը հիմնականում արձագանք էր իր երկրում իշխող ֆաշիստական ռեժիմին։ Այն ուշադրություն գրավեց իր լավատեսությամբ, բանականության և հավատի յուրօրինակ սինթեզով։ Կրոնում գիտնականը տեսավ բարոյականության և հումանիզմի հիմքը։ Ինչպես գրել է Պլանկը իր աշխատությունում՝ «Կրոնը և բնագիտությունը չեն բացառում մեկը մյուսին, ինչպես ոմանք ներկայումս մտածում և մտահոգվում են, այլ լրացնում և հարստացնում են միմյանց... Որքանով որ գիտելիքը և հմտությունը չի կարելի փոխարինել աշխարհայացքային ընկալումներով, այդքանով էլ հնարավոր չէ ճիշտ վերաբերմունք մշակել բարոյական հիմնախնդիրների նկատմամբ՝ հիմնվելով սոսկ ռացիոնալ իմացության վրա: Սակայն այս երկու ճանապարհները չեն տարանջատվում, այլ ընթանում են զուգահեռ, հանդիպելով նույն նպատակով անսահմանության մեջ»։

Պլանկը իր դասախոսություններում երբեք չի նշել Քրիստոսի անունը և անհրաժեշտ է համարել ժխտել լուրերը քրիստոնեական հավատքի այս կամ այն կոնկրետ ուղղությանը հարելու վերաբերյալ(օրինակ՝ կաթոլիկություն), նա ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիներին «կրոնի հանդեպ տրամադրվածությանը, ինքը չի հավատացել անձնավորված աստծուն, առավել ևս քրիստոնեական աստված լինելուն»(175)։ Այս պլանով նրա հավատը նման է Էյնշտեյնի կրոնական զգացմունքին։ Այդ մասին գրել է նաև Լիզա Մեյտները. «Իհարկե, Պլանկի հավատը չուներ ինչ-որ հատուկ կրոնի ձև, բայց նա հվատացյալ էր (Սպինոզայի և Գյոթեի ձևով) և միշտ նա այդ ընդգծում էր» (176)։

ԳրականությունԽմբագրել

  • Кляус Е. М., Франкфурт У. И., Макс Планк, М., «Наука», 1980, էջ 392։
  • Heilbron J. L., The Dilemmas of an Upright Man: Max Planck as Spokesman for German Science, Berkeley, «University of California Press», 1986։
  • Hans Hartmann: Max Planck als Mensch und Denker. Siegismund, Berlin 1938 (2. überarbeitete Auflage bei Hirzel, Leipzig 1948, 3. neubearbeitete Auflage bei Ott, Basel 1953, Ungekürzte Neuauflage als Taschenbuch bei Ullstein, Frankfurt 1964).
  • Max Planck: Wissenschaftliche Selbstbiographie: Mit einem Bildnis und der von Max von Laue gehaltenen Traueransprache. Barth, Leipzig 1948.
  • Wolfgang Gerlach: Die Quantentheorie: Max Planck, sein Werk und seine Wirkung. Universitätsverlag, Bonn 1948.
  • Armin Hermann: Max Planck: mit Selbstzeugnissen und Bilddokumenten. Rowohlt, Reinbek 1973, ISBN 3-499-50198-8 (8. Auflage 2005).
  • John Lewis Heilbron: The Dilemmas of an Upright Man: Max Planck and the fortunes of German science. University of California Press, Berkeley 1986, mit Literaturverzeichnis (erweiterte Ausgabe bei Harvard University Press, Cambridge 2000, ISBN 0-674-00439-6).
    • In deutscher Übersetzung: John Lewis Heilbron: Max Planck: Ein Leben für die Wissenschaft 1858–1947. Aus dem Amerikanischen von Norma von Ragenfeld-Feldmann, Hirzel, Stuttgart 1988, ISBN 3-7776-0392-9. (2. korrigierte und ergänzte Auflage bei Hirzel, Stuttgart 2006, ISBN 3-7776-1438-6).
  • Brieftagebuch zwischen Max Planck, Carl Runge, Bernhard Karsten und Adolf Leopold. Herausgegeben, eingeleitet und kommentiert von Klaus Hentschel und Renate Tobies, ERS-Verlag, Berlin 1999 (zweite, erweiterte Auflage 2003).
  • Ernst Peter Fischer: Der Physiker. Max Planck und das Zerfallen der Welt. Siedler, München 2007, ISBN 978-3-88680-837-3.
  • Dieter Hoffmann: Max Planck. Die Entstehung der modernen Physik. Verlag C.H. Beck, München 2008, ISBN 978-3-406-56242-6.
  • Dieter Hoffmann (Hrsg.): Max Planck und die moderne Physik. Springer, Berlin 2010, ISBN 978-3-540-87844-5 (Aufsatzsammlung, mit Literaturverzeichnis).
  • Jules Leveugle: La Relativité, Poincaré et Einstein, Planck, Hilbert: Histoire véridique de la Théorie de la Relativité. L’Harmattan, Paris 2004, ISBN 2-7475-6862-8 (Taschenbuch).
  • Astrid von Pufendorf: Die Plancks. Eine Familie zwischen Patriotismus und Widerstand. Propyläen, Berlin 2006, ISBN 3-549-07277-5.
  • Heinrich Vogel: Zum philosophischen Wirken Max Plancks. Akad.-Verlag, Berlin 1961.
  • Emil Warburg, Max von Laue, Arnold Sommerfeld, Albert Einstein, Max Planck: Zu Max Plancks sechzigstem Geburtstag: Ansprachen. Karlsruhe 1918 (mit Erinnerungen von Max Planck).
  • Deutsche Akademie der Wissenschaften: Max Planck zum Gedenken. Berlin 1958.
  • Kockel, Macke, Papapetrou: Max-Planck-Festschrift 1958. Berlin 1959.
  • Eugen Hintsches, Dieter Hoffmann: Max Planck: Vorträge und Ausstellung zum 50. Todestag. Herausgegeben von der Max-Planck-Gesellschaft zur Förderung der Wissenschaften, Pressereferat, München 1997.
  • Max Planck: Physikalische Abhandlungen und Vorträge: Aus Anlass seines 100. Geburtstages (23. April 1958). Herausgegeben vom Verband Deutscher Physikalischer Gesellschaften und der Max-Planck-Gesellschaft zur Förderung der Wissenschaften, Vieweg, Braunschweig 1958 (3 Bände).
  • Petra Hauke: Literatur über Max Planck: Bestandsverzeichnis. Max-Planck-Gesellschaft zur Förderung der Wissenschaften, Berlin 2001, ISBN 3-927579-14-9 (Veröffentlichungen aus dem Archiv zur Geschichte der Max-Planck-Gesellschaft 14).


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Indiana Philosophy Ontology Project
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 KNAW Past Members
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118594818 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/planck.html
  11. Notable Names Database — 2002.
  12. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 Mathematics Genealogy Project — 1997.
  14. The Nobel Prize in Physics 1918Nobel Foundation.
  15. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  16. Award winners : Copley MedalRoyal Society.
  17. 17,0 17,1 Кляус и Франкфурт, 1980, էջ 7—8
  18. Heilbron, 1986, էջ 1
  19. Mehra, 2001, էջ 26
  20. Борн, 1977, էջ 51
  21. Кляус и Франкфурт, 1980, էջ 9—11
  22. Heilbron, 1986, էջ 3

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրԽմբագրել

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն