Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)

Ճնշում, , ֆիզիկական մեծություն, որը հավասար է միավոր մակերևույթի մակերեսի վրա ազդող, այս մակերեսին ուղղահայաց ազդող ուժի մեծությանը։ Տվյալ կետում ճնշումը որոշվում է, որպես մակերևույթի փոքր մասի վրա ազդող ուժի նորմալ մասնիկի հարաբերություն մակերևույթի վրա՝

։

Ուժերի անհավասարաչափ բաշխման դեպքում այս հավասարությունը որոշում է տվյալ հարթակին ազդող միջին ճնշումը՝

իսկ սահմանի անցնելիս, երբ Տ-ը ձգտում է զրոյի՝ ճնշումը տվյալ կետում։ Անընդհատ միջավայրի համար նույնպես սահմանվում է ճնշում միջավայրի յուրաքանչյուր կետում։ Դադարի վիճակում գտնվող հեղուկի ցանկացած կետում նշումն միևնույնն է բոլոր ուղղություններով։ Այս պնդումը ճշմարիտ է նաև շարժվող իդեալական հեղուկների և գազերի համար։ Որպես մածուցիկ հեղուկի ճնշման տվյալ կետում ընդունում են ճնշման միջին արժեքը երեք փոխուղղահայաց ուղղություններով։ Գազերում ճնշումն համեմատական է ջերմաստիճանին (մասնիկի կինետիկ էներգիային)։

Ճնշումը բնորոշում է համասեռ միջավայրի իրավիճակը և հանդիսանում է լարվածության թենզորի անկյունագծային մասնիկ։ Պարզագույն դեպքում, հավասարակշռված իզոտրոպ միջավայրում ճնշումը կախում չունի ուղղվածությունից։ Ճնշումը կարելի է ընդունել նույնպես միավոր ծավալի վրա ազդող համասեռ միջավայրում կուտակված պոտենցիալ էներգիայի չափման միավոր, և չափել էներգիայի միավորների հարաբերությամբ միավոր ծավալին։

Չափման միավորները

խմբագրել

Միավորների միջազգային համակարգում ճնշումը չափվում է պասկալներով (նյուտոն2, կամ, որը համարժեք է Ջոուլ/2), ինչպես նաև օգտագործվում են հետևյալ միավորները՝

Ճնշման չափման միավորներ
  Պասկալ
(Pa, Պա)
Բար
(bar, բար)
Տեխնիկական մթնոլորտ
(at, մթ)
Ֆիզիկական մթնոլորտ
(atm, մթն)
Միլիմետր սնդիկի սյուն
(մմ ս. ս.,mmHg, Torr, Թորր)
Մետր ջրի սյուն
(մ ջր.ս.,m H2O)
Ֆունտ-ուժ քառակուսի դյույմի վրա
(psi)
1 Պա նյուտոն/մ²2  10−5  10,197 * 10−6  9,8692 * 10−6 7,5006 * 10−3  1,0197 * 10−4  145,04 * 10−6
1 бар  105  1 * 106 դին/սմ²  1,0197  0,98692  750,06  10,197  14,504
1 մթ  98066,5  0,980665  1 կգու/սմ²  0,96784  735,56  10  14,223
1 մթն  101325  1,01325  1,033 մթն  760  10,33  14,696
1 մմ ս. ս.  133,322  1,3332 * 10−3  1,3595 * 10−3  1,3158 * 10−3  1 մմ ս. ս.  13,595 * 10−3  19,337 * 10−3
1 մ ջր. ս.  9806,65  9,80665 * 10−2  0,1  0,096784  73,556  1 մ ջր. ս.  1,4223
1 psi  6894,76  68,948 * 10−3  70,307 * 10−3  68,046 * 10−3  51,715  0,70307  1 lbf/in2


Գազերի և հեղուկների ճնշման չափումը կատարվում է մանոմետրներով, դիֆմանոմետրերով, վակուումմետրներով, ճնշման չափիչներով, մթնոլորտային ճնշումը՝ բարոմետրներով, արյան ճնշումը՝ տոնոմետրերով։

IUPAC-ի առաջարկության համաձայն դասական մեխանիկայում ճնշումը առաջարկվում է նշանակել p տառով, նաև օգտագործվում է P[1]։ Օսմոտիկ ճնշումը հաճախ նշանակվում է π։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. անգլ.՝ Ե. Ռ. Կոհեն և ընկ., «Ֆիզիկական քիմիայում օգտագործվող մեծությունները, միավորները և սիմվոլները», IUPAC կանաչ գիրք, 3րդ հրատարակում, IUPAC & RSC հրատարակություն, Քեմբրիջ (2008)