Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ
Վանտ Հոֆֆ (հոլ.՝ Jacobus Henricus (Henry) van 't Hoff, օգոստոսի 30, 1852, Ռոտերդամ — մարտի 1, 1911, Բեռլին), հոլանդացի քիմիկոս, ստերոքիմիայի և քիմիական կինետիկայի առաջին հիմնադիրներից մեկը, ժամանակակից ֆիզիկական և տարածական քիմիաների հիմնադիրներից, Քիմիայի Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր (1901 թվական)։
ԿենսագրությունԽմբագրել
Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 30-ին՝ Ռոտերդամում։
1869 թվականին ավարտել է դպրոցը և սկսել է ինժեներական գործ սովորել Դելֆտի պոլիտեխնիկական դպրոցում։
Կարճ ժամանակ աշխատելով շաքարի գործարանում, նա 1871 թվականին դառնում է Լեյդենի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։ Հաջորդ տարի Վանտ-Հոֆը գնում է Բոնսկի համալսարան, որ քիմիա սովորի Ֆրիդրիխ Կեկուլեի մոտ։ Երկու տարի հետո նա շարունակում է իր դասերը Փարիզի համալսարանում, որտեղ 1874 թվականին վերջացնում է իր թեզի աշխատանքները, որոնք նվիրված էին մի քանի օրգանական թթուների, և ստանձնում է մաթեմատիկայի ու բնափիլիսոփայության դոկտորի պաշտոնները։ Հաջորդ տարիներին Վանտ-Հոֆը հետաքրքրորեն ծանոթանում է բնությանը և լուծույթների բաղադրությանը։ Այդ հետազոտությունը նոսրացված լուծույթներում նպաստում է էլեկտրոլիտիկ դիսոցման տեսության զարգացմանը։
1878 թվականին Վանտ-Հոֆը դառնում է Ամստերդամի համալսարանի քիմիայի պրոֆեսոր։
1896 թվականին Վանտ-Հոֆը ընտրվում է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և ընտանիքի հետ տեղափոխվում է Բեռլին։
1901 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Վանտ-Հոֆը ակտիվ մասնակցություն է ունեցել «Ֆիզիկական դիսոցում» ամսագրին։
Մրցանակներ և պատվավոր կոչումներԽմբագրել
- Քիմիայի Նոբելյան մրցանակ (1901)
- Արտաքին գործերի անդամ-թղթակից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում (1895)[14]
- Նիդեռլանդների թագավորական Գիտությունների ակադեմիայի անդամ
- Պուրսկական Գիտությունների ակադեմիայի անդամ
- Բրիտանիայի քիմիական ընկերության անդամ
- Ամերիկայի քիմիական ընկերության անդամ
- Ամերիկայի Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ (1901)
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ
ՀիշողությունԽմբագրել
1970 թվականին Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆի պատվին լուսնի վրա անվանվել է խառնարան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Biografisch Portaal — 2009.
- ↑ Вант-Гофф Якоб Хендрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Туринская академия наук — 1757.
- ↑ https://www.berlin.de/senuvk/umwelt/stadtgruen/friedhoefe_begraebnisstaetten/downloads/eg-liste.pdf
- ↑ https://www.uu.nl/onderzoek/prijzen-en-onderscheidingen/nobelprijswinnaars/jacobus-henricus-van-t-hoff
- ↑ 8,0 8,1 http://albumacademicum.uva.nl/id/id000974 — 2007.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Математическая генеалогия — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1901/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://data.nobelprize.org/page/laureate/160
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49800.ln-ru
ԳրականությունԽմբագրել
- Леенсон И. А. Ван-Гофф։ первый «нобелевский» химик // Химия и жизнь — XXI век. — 2009. — № 1. — С. 20-25.
- Храмов Ю. А. Вант-Гофф Якоб Хендрик // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 56. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
- Энциклопедический словарь юного химика/ Сост. В.А, Крицман, В.В. Станцо. -М.։ Педагогика, 1982.- С. 126