«Լեոպոլդինա» (բնագետների «Լեոպոլդինա» գերմանական ակադեմիա, գերմ.՝ Deutsche Akademie der Naturforscher Leopoldina; Deutsche Akademie der Wissenschaften), բնագետների գերմանական հնագույն ընկերություն, որ դարձել է Գերմանիայի գիտությունների ազգային ակադեմիա։ Հիմնադրվել է 1652 թվականին Շվայնֆուրտում, բժիշկ Յոհան Լորենց Բաուշի կողմից (Johann Lorenz Bausch)՝ որպես Academia Naturae Curiosorum[1]: Գտնվում է ԳՖՀ-ի դաշնային նախագահի հովանու ներքո[2]։ Գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության ու Սաքսոնիա-Անհալտ երկրամասի (որի տարածքում գտնվում է) կառավարության կողմից[2]։ Ունի 1500-ից ավելի անդամ աշխարհի 30 երկրներից և համարվում է Գերմանիայի ամենամեծ ակադեմիան[2]։

Լեոպոլդինա
Տեսակգիտությունների ակադեմիա, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա
Երկիր Գերմանիա
Հիմնադրվածհունվարի 1, 1652
Գլխադասային գրասենյակՀալլե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Գլխավոր քարտուղարGerald H. Haug?
Անվանված էԼեոպոլդ I
ՀիմնադիրJohann Lorenz Bausch?, Johann Michael Fehr?, Georg Balthasar Metzger? և Georg Balthasar Wohlfahrt?
Կայքleopoldina.org(գերմ.)(անգլ.)

1878 թվականից ի վեր գործում է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքում[2]։ Նախկինում ակադեմիայի գտնվելու վայրը փոփոխվել է՝ կախված լինելով նրա նախագահի բնակության վայրից[2]։

Պատմություն

խմբագրել

Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Լեոպոլդ I1687 թվականին հաստատել է բժիշկ Յոհան Լորենց Բաուշի նախաձեռնությամբ հիմնված ընկերությունը՝ որպես Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Լեոպոլդի անվան ակադեմիա՝ բնության դիտումների համար (Sacri Romani Imperii Academia Caesareo-Leopoldina Naturae Curiosorum), և տվել է Leopoldina հակիրճ անվանումը[3], p. 7—8; [4]:

2007 թվականի նոյեմբերին Գերմանիայի գիտության նախարար Աննետե Շավանը հայտարարեց, որ Leopoldina-ն վերանվանվում է Գերմանիայի գիտությունների ակադեմիա (Deutsche Akademie der Wissenschaften)[5]:

Ակադեմիայի սահմանած պարգևները

խմբագրել

Ակադեմիայի անդամներ

խմբագրել

Հիմնադրման օրվանից ի վեր ակադեմիայի անդամ է դարձել 7000-ից ավելի գիտնական։ Գործող ակադեմիկոսների թվաքանակը սահմանափակված է 1000-ով։ Նրանց երեք քառորդ մասը գերմանախոս երկրներից են (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա), մեկ քառորդ մասը՝ մոտավորապես 30 այլ երկրներից։

Որպես ակադեմիայի առավել աչքի ընկած անդամներ՝ ակադեմիայի կայքէջում նշված են Մարիա Սկլադովսկայա-Կյուրին, Չարլզ Դարվինը, Ալբերտ Այնշթայնը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Ալեքսանդր ֆոն Հումբոլդը, Յուստուս ֆոն Լիբիխը, Մաքս Պլանկը։

2020 թվականի դրությամբ «Լեոպոլդինա»-ի ակադեմիկոսների շարքում Նոբելյան մրցանակի 180 դափնեկիր կար[6]։

Անվանի ակադեմիկոսներից են նաև

1789 թվականին իշխանուհի Եկատերինա Վորոնցովա-Դաշկովան դարձել է «Լեոպոլդինա»-ի պատմության ընթացքում առաջին կին ակադեմիկոսը[7]։ 1925 թվականին ակադեմիայի թղթակից-անդամ է ընտրվել խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը[8]։

Նախագահներ

խմբագրել

Աստղագիտության մեջ

խմբագրել

Ակադեմիայի պատվին է կոչվել 1918 թվականին հայտնաբերված (893) Լեոպոլդինա աստերոիդը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Werner E. Gerabek: Enzyklopädie Medizingeschichte, S.23 Արխիվացված 2018-05-15 Wayback Machine online Google
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «About the Leopoldina». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Self-produced overview of the Leopoldina Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  4. Groschenheft magazine on the Leopoldina’s anniversary (German) Արխիվացված 2007-03-11 Wayback Machine (accessed May 27, 2005)
  5. «Die Leopoldina wird zur Deutschen Akademie der Wissenschaften»(չաշխատող հղում), Pressemitteilungen der Leopoldina, 16. November 2007
  6. Список академиков Леопольдины с Нобелевской премией Արխիվացված 2018-10-10 Wayback Machine на сайте Леопольдины
  7. «"Never idle" - The establishment of the Leopoldina». Leopoldina : офиц. интернет-ресурс (англ). Leopoldina. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Корнеев С. Г. Советские учёные — почётные члены научных организаций зарубежных стран. М.:Издательство «Наука», 1981, С. 28

Գրականություն

խմբագրել
  • B. Parthier: Die Leopoldina. Bestand und Wandel der ältesten deutschen Akademie. Druck-Zuck, Halle 1994
  • B. Parthier, D. von Engelhardt (Hrsg.): 350 Jahre Leopoldina. Anspruch und Wirklichkeit. Festschrift der Deutschen Akademie der Naturforscher Leopoldina 1652—2002. Druck-Zuck, Halle 2002
  • Volker ter Meulen (Hrsg.): Deutsche Akademie der Naturforscher Leopoldina — Geschichte, Struktur, Aufgaben. Druck-Zuck, Halle 2006 (2 MB)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդինա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդինա» հոդվածին։