ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, (The National Academy of Sciences (NAS)), ԱՄՆ առաջատար գիտական կազմակերպություն, կազմավորված 1863 թվականի մարտի 3-ի Կոնգրեսի ակտով, ստորագրված նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից[4]։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա
ՀապավումԱՄՆ ԳԱԱ
Տեսակգիտությունների ակադեմիա, հրատարակչություն և academic publisher?
Հիմնադրված էմարտի 3, 1863
ՏիպԱկադեմիա
Դոկտորներ335
ԱնդամակցությունNational Academies of Sciences, Engineering, and Medicine?, Միջազգային գիտական խորհուրդ[1] և միջակադեմիական համագործակցություն[2]
Երկիր ԱՄՆ[3]
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Կայքnasonline.org
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա (ԱՄՆ)##
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա (ԱՄՆ)
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ
 United States National Academy of Sciences Վիքիպահեստում

Նկարագիր Խմբագրել

Ակադեմիան ծառայում է որպես «խորհրդական գիտության, տեխնիկայի և բժշկության հարցերով»։ Նրա անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով։ 2018-ին հաշվվում է մոտ 2,3 հազ. գործող և 470 արտասահմանյան անդամներ։ Այդ թվում մոտավորապես 190 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Նոր անդամներն ընտրվում են ցմահ, լիիրավ անդամների գաղտնի քվեարկությամբ։ Որպես ակադեմիկ ընտրվելը համարվում է գիտական արժեքների ճանաչման ամենաարժեքավոր խորհրդանիշերից մեկը։ Արտասահմանյան անդամների թվում քիչ չեն հայտնի ռուս գիտնականներ։

Ղեկավար կազմ Խմբագրել

Հիմնական հոդված՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Ակադեմիան ղեկավարում է 12 անդամից բաղկացած խորհուրդը նախագահի գլխավորությամբ։ Նախագահը և խորհրդի անդամներն ընտրվում են 6 տարով, նախագահը կարող է ընտրվել ոչ ավելի քան երկու ժամկետով։

2016 թվականից ԱՄՆ ԳԱԱ նախագահն է Մակնատտ Մարշա Կեմպեր։

Պարգևներ Խմբագրել

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հետևյալ պարգևները.

  • Չարլզ Դուլիթլ Վալկոտի շքանշան՝ նախակեմբրիյան եվ կեմբրիյան երկրաբանական դարաշրջանի ուսումնասիրության գործում ունեցած ներդրման համար
  • Ալեքսանդր Ագասիզի շքանշան՝ օվկիանոսաբանության զարգացման գործում ունեցած ներդրման համար
  • Մերի Քլարկ Թոմփսոնի շքանշան`երկրաբանության և հնէաբանության մեջ ունեցած ներդրումների համար
  • Ջեսսի Սթիվենսոն-Կովալենկոի շքանշան`բժշկական գիտություններում ներդրումների համար
  • Հենրի Դրեյփերի շքանշան`աստղաֆիզիկայում նվաճումների համար
  • Ջեյմս Քրեյգ Ուոթսոնի շքանշան`աստղագիտության բնագավառում ներդրումների համար
  • Ջոն Կարտի Մրցանակ` գիտության ականավոր նվաճումների համար
  • Բարնարդի շքանշան`ֆիզիկայի, աստղագիտության կամ կիրառական գիտական առաջընթացի հայտնագործությունների համար, որոնք ծառայում են հասարակության զարգացմանը
  • Հանրային բարեկեցության շքանշան
  • Դանիել Գիրաուդո Էլիոտի շքանշան
  • Լոուրենս Սմիթի շքանշան
  • Հիլբերտ Մորգան Սմիթի շքանշան
  • Կոմստոքի մրցանակ՝ ֆիզիկայում ներդրման համար
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ գիտական գրախոսության համար
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մոլեկուլային կենսաբանության ոլորտում
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ նեյրոգիտությունների ոլորտում
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մաթեմատիկայից
  • ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ քիմիական գիտություններից
  • Ուիլյամ Բեյքերի մրցանակ`հետազոտական նախաձեռնությունների համար
  • Զելման Վակսմանի մրցանակ՝ միկրոբիոլոգիայի ոլորտում
  • Ատկինսոնի մրցանակ հոգեբանական և ճանաչողական գիտություններում

Արտասահմանյան անդամներ Խմբագրել

Ռուս գիտնականներ ` ԱՄՆ ԳԱԱ անդամներ և օտարերկրյա անդամներ։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել