Բյուրեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրեղ (այլ կիրառումներ)
Առաջարկվում է այս և Բյուրեղներ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Բյուրեղային նյութեր, մասնիկների (ատոմներ, մոլեկուլներ, իոններ) դասավորությունը միմյանց նկատմամբ ստեղծում է տարածական կարգավորված ցանց[1]։ Բյուրեղային ցանցերը, ըստ մասնիկների տեսակի և դրանց միջև փոխազդեցության բնույթի, լինում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղային։ Եթե ցանցի հանգույցներում միմյանց հետ իոնային կապով միացած իոններ են, ապա այդպիսի բյուրեղային ցանցը կոչվում է իոնային։ Իոնային կապի մեծ էներգիայի պատճառով շատ դժվար է այդպիսի ցանցերը քանդել, այդ պատճառով իոնային նյութերն ունեն բարձր հալման ջերմաստիճաններ և լուծվում են միայն բևեռային լուծիչներում, օրինակ՝ ջրում։ Իոնային բյուրեղացանցը բնորոշ է աղերին։ Եթե ցանցի հանգույցներում տեղադրված են կովալենտային կապերով միացած ատոմներ, ապա բյուրեղացանցը կոչվում է ատոմային։ Նման բյուրեղի հալումը կապված է բազմաթիվ կովալենտային կապերի խզման հետ, որի պատճառով դրանք նույնպես ունեն շատ բարձր հալման ջերմաստիճաններ։ Ատոմային բյուրեղացանցով նյութերը գործնականում չեն լուծվում լուծիչներում[2][3]։ Ատոմային բյուրեղացանցը բնորոշ է, օրինակ, ածխածնի տարաձևերին՝ ալմաստ, գրաֆիտ։ Ատոմային բյուրեղացանց առաջացնում են ոչ միայն որոշ պարզ նյութեր, այլև մի շարք երկտարր միացություններ։ Մոլեկուլային բյուրեղացանց առաջացնում են մոլեկուլները. սրանք միմյանց հետ կապված են թույլ՝ վանդերվալսյան ուժերով։ Բնական է, որ այդպիսի նյութերի հալման ջերմաստիճանները զգալիորեն ցածր են։ Դրանց մեջ կան նույնիսկ այնպիսիները, ինչպես, օրինակ՝ Ι2, CO2, որոնք պինդ վիճակից միանգամից անցնում են գոլորշի վիճակի[4]։

Պատկերասրահ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- «Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր», Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան
- The Feynman Lectures on Physics Vol. II Ch. 30: The Internal Geometry of Crystals
- Introduction to Crystallography and Mineral Crystal Systems
- Шубников А. В., Флинт Е. А., Бокий Г. Б., Основы кристаллографии, М.— Л., 1940;
- Шаскольская М., Кристаллы, М., 1959; Костов И., Кристаллография, пер. с болг., М., 1965;
- Банн Ч., Кристаллы, пер. с англ., М., 1970;
- Най Дж., Физические свойства кристаллов и их описание при помощи тензоров и матриц, пер. с англ., 2 изд., М., 1967
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Gigantic crystals of spodumene // Mineralogical Notes Series 3. — 1916. — С. 138.
- ↑ В. Чернавцев. Гипсовое чудо света // «Вокруг света». — № 11, 2008, С. 16–22.
- ↑ Литий // Энциклопедический словарь юного химика. 2-е изд. / Сост. В. А. Крицман, В. В. Станцо. — Педагогика, 1990. — С. 136. — ISBN 5-7155-0292-6.
- ↑ Кристаллическая структура // Физическая энциклопедия. В 5-ти томах. — М.: Советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров. 1988.