Լեռնագնացություն
Լեռնագնացություն կամ ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։
Լեռնագնացության ակտիվ հանգիստի ու սպորտային ուղղությունները, չնայած միևնույն նպատակի ծառայելուն, էականորեն տարբերվում են իրենց դրսևորման և ներկայացման ձևերով։
Լեռներ բարձրանալը և այնտեղ գտնվելը ճիշտ կազմակերպման դեպքում ամրապնդում են մարզիկի առողջությունը և ակտիվ հանգստի միջոց են։ Բարձրլեռնային վերելքները կապված են նյարդային և ֆիզիոլոգիական մեծ լարվածության հետ։ Կատարվում են ցածր մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի տատանումների, օդի խոնավության, ուժեղ քամիների, բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։
Ալպինիստը ստիպված է երկար ժամանակ քայլել մեծ բեռով։ Վերելքների ժամանակ օրգանիզմի վրա ազդող գլխավոր գործոնը թթվածնաքաղցն է, որից կտրուկ խանգարվում են շնչառական և սիրտանոթային համակարգերին ֆունկցիաները։ Առանձնապես բնորոշ է շնչառության հաճախացումը, դրա ռիթմի և խորության փոփոխությունը, հաճախ խանգարվում են ախորժակը, քունը։
Ալպինիստի օրգանիզմի մի շարք համակարգերում և օրգաններում տեղի ունեցող փոփոխություններն ու խանգարումները, որպես կանոն, ունեն ժամանակավոր, անցողիկ բնույթ և կախված են օրգանիզմի անհատական հատկանիշներից ու մարզվածությունից։ Բարձրությանն ավելի հեշտ հարմարվելու համար նպատակահարմար է աստիճան, կլիմայահարմարումը՝ տարբեր բարձրություններում տեղադրված ալպինիստական ճամբարներում։ Վերելքին կլիմայավարժվելու և նախապատրաստվելու տևողությունը որոշվում է դրա դժվարության աստիճանով։
Մասնակիցների ֆիզիկական և տեխնիկական անբավարար պատրաստվածությունը, խմբի ոչ ճիշտ ընտրված կազմը, երթուղու դժվարության թերագնահատումը, անկարգապահությունը և անհամաձայնեցվածությունը, հանդերձանքի, սննդի վատ որակն ու պակասը, չկարգավորված բժշկական հսկողությունը կարող են դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ Ալպինիստների պատրաստման ծրագրի մեջ է մտնում ինքնաօգնության և փոխօգնության եղանակների պարտադիր ուսուցումը։ Ալպինիստ, ճամբարների կենտրոնացման վայրերում ստեղծվում է մշտական փրկարար ծառայություն։
Լեռնագնացությունը որպես ակտիվ հանգստի տեսակ
խմբագրելԼեռնագնացությունը հանդիսանում է զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից մեկը և իր հերթին բաժանվում կամ իր մեջ ընդգրկում է հետևյալ հիմնական ձևերը՝
- լեռնագագաթների հաղթահարում,
- ժայռամագլցում,
- էքստրեմալ զբոսաշրջություն,
- էկոտուրիզմ։
Լեռնագնացությունը որպես սպորտաձև
խմբագրելՊատմություն
խմբագրելԱլպինիզմի հիմնադրման սկիզբ համարվում է 1786 թվականը, երբ շվեյցարացի գյուղացի Ժ․Բալմանը և բժիշկ Մ․Պակարը առաջին անգամ բարձրացել են Մոնբլանի 4810 մ բարձրություն ունեցող գագաթը (Մոնբլանը Ալպյան լեռների ամենաբարձր գագաթն է)։ Այդուհետ դժվարամատչելի լեռնագագաթների հաղթահարումը կոչվել է «ալպինիզմ»՝ կապված Ալպյան լեռների հետ[1]։ Հայաստանում ալպինիզմի սկիզբը ազդարարվեց 1829 թ․–ի սեպտեմբերի 27–ին, երբ հայ գրող, Խաչատուր Աբովյանը և Ֆրիդրիխ Պարրոտը Հովհաննես Այվազյանի ու Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրացան Արարատի 5156 մ բարձրություն ունեցող Մեծ Մասիս գագաթը։
Լեռնագնացությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները։ 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ)։
1951 թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան։ Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը։
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Այդ ժամանակից սկսած՝ բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը։ Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը։
Ալպինիզմը՝ մարզաձև
խմբագրելԱլպինիզմը մարզաձև է, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները։ Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը։ Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական՝ լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնային օդերևութաբանական կայաններ կազմակերպելու նպատակ։ Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է 1786 թվական, երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ)։ Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ)։ 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ։ 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատը նվաճել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը։ Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները։ 1935 թվականին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ)։
1951 թվականից հետո
խմբագրել1951 թվականին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960 թվականից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան։ Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Այդ ժամանակից սկսած՝ բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը։ Առավել նշանավոր էր 2007 թվականի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը։
Ալիպինիստական հագուստ
խմբագրելԱլպինիստի հագուստը պետք է համապատասխանի վերելքի բարդությանը, լինի թեթև, հարմար, հուսալի պաշտպանի ցրտից, քամուց, տեղումներից, ջերմաստիճանի տատանումներից և անդրամանուշակագույն ճառագայթներից։ Պետք է ունենա նաև հատուկ կոշիկ (եռատամ սանրաձև սեպերով), պաշտպան, ակնոց, թթվածնային սարքեր և այլն։
Սնունդ
խմբագրելՍնունդը պետք է լինի բարձր կալորիականության (օրական առնվազն 4500-5000 կկալ), անհրաժեշտ է սնվել օրը 4-5 անգամ, հնարավորության դեպքում՝ տաք կերակուր։ Լեռնային պայմաններում ածխաջրերը յուրացվում են ավելի լավ, քան ճարպերը, ուստի պետք է փոքրացնել օրաբաժնի ճարպային և մեծացնել ածխաջրային մասը, դրան ավելացնել ապխտեղեն, շոկոլադ, շաքար, մեծ քանակությամբ վիտամին C, B (խումբ), միրգ, պաքսիմատ և այլն։
Բժշկական հսկողություն
խմբագրելԱլպինիզմով զբաղվելիս պարտադիր է բժշկական խիստ հսկողությունը։ Ալպինիստ, ճամբարի բժիշկը կատարում է առաջնային հետազոտություն, ինչպես նաև բժշկական զննում՝ վերելքից առաջ և հետո, հսկում տարբեր կարգի դժվարության վերելքներին մասնակցելու թույլտվությունը, հետևում է մարզիկների կլիմայահարմարման և հատուկ մարզման ճիշտ ռեժիմին, կազմում սննդի օրաբաժին։ Առաջին կարգի բարդության վերելքին թույլատրվում է մասնակցել 17 տարեկանից ոչ ցածր պատանիներին ու աղջիկներին, բարձրլեռնային վերելքներին (6500 մ և ավելի)՝ 24 տարեկանից հետո, շատ բարձրլեռնային վերելքներին՝ միայն փորձված ալպինիստներին։
Գրականություն
խմբագրել- Վիտալի Աբալակով, Ալպինիզմի հիմունքները (ձեռնարկ սկսնակ ալպինիստների համար), Ե., Հայպետհրատ, 1950, 192 էջ։ Թարգմ.՝ Հ. Բարսեղյան։
Պատկերներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գագիկ Արծրունի (Գագիկ Պարույրի Սահակյան) - «Առաջինը։ Հանրագիտարանային տեղեկատու։ «Ան-Ջոն» հրատարակչություն, Երևան, ընդհանուր՝ 368 էջ, 6-րդ էջ»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնագնացություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 187)։ |