Բացել գլխավոր ցանկը

Սվանտե Ավգուստ Արենիուս, շվեդացի քիմիկոս, ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ Շվեդական ԳԱ անդամ (1901), մի շարք երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ԳԱ պատվավոր անդամ։

Սվանտե Արենիուս
շվեդ.՝ Svante August Arrhenius
Arrhenius2.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1859(1859-02-19)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրBalingsta församling, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[3]
Մահացել էհոկտեմբերի 2, 1927(1927-10-02)[10][2][4][5][6][7][8][9] (68 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[10]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՈւփսալայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Մասնագիտությունաստղագետ, քիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՌիգայի տեխնիկական համալսարան, Ստոկհոլմի համալսարան և Ուփսալայի համալսարան
ԱմուսինMaria Arrhenius?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆարադեյի դասախոսության նրցանակ Քիմիայի Նոբելյան մրցանակ[11][12] Վիլարդ Գիբսի պարգև Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր Դևիի շքանշան[13] Սիլիմանյան դասախոսություն Ֆրանկլինի մեդալ Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր Գրոնինգենի համալսարանի պատվավոր դոկտոր Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտոր Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Q58550377? Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ և Էչեգարայ մեդալ[14]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
ԵրեխաներՕլոֆ Արենիուս և Anna-Lisa Arrhenius?
Svante Arrhenius Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Ուփսալայի (1876-1881) և Ստոկհոլմի (1881-1884) համալսարաններում։ 1895 թվականից Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր, 1905 թվականից Նոբելյան ինստիտուտի տնօրեն։ 1887-1902 թվականներին Արենիուսը միաժամանակ վարել է Ստոկհոլմի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1882 թվականից զբաղվել է էլեկտրոլիտների նոսր լուծույթների էլեկտրահաղորդականության ուսումնասիրությամբ։ «էլեկտրոլիտների գալվանական հաղորդականության հետազոտություն» (1884) և հետագա աշխատանքներում (մինչև 1887) Արենիուսը մշակել է էլեկտրոլիտային դիսոցման տեսությունը (նոբելյան մրցանակ, 1903), որը 19-րդ դարում քիմիայի խոշորագույն ընդհանրացումներից էր։ Ուսումնասիրել է քիմիական ռեակցիաների արագությունները և արել կարևոր հետևություններ։ Քիմիական ռեակցիայի արագության և ջերմաստիճանի կապը արտահայտող հավասարումը (1889) հայտնի է Արենիուսի հավասարում անվամբ։ Արենիուսը զբաղվել է նաև կոսմոգոնիայի և կենսաքիմիայի խնդիրներով։ Ֆիզիկաքիմիական օրենքները կենսաբանական երևույթների վրա կիրառելու միջոցով Արենիուսը փորձում էր վերականգնել գիտության կողմից մերժված պանսպերմային տեսությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Nobel Prize in Chemistry 1903 (Svante Arrhenius)
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Svante A Arrhenius — 1917.
  4. 4,0 4,1 Svante August Arrhenius — 2009.
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  9. 9,0 9,1 KNAW Past Members
  10. 10,0 10,1 Аррениус Сванте Август // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1903/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. Award winners : Davy Medal
  14. http://www.rac.es/ficheros/doc/01194.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 22