Վիլհելմ Էդուարդ Վեբեր

գերմանացի ֆիզիկոս

Վիլհելմ Էդուարդ Վեբեր (գերմ.՝ Wilhelm Eduard Weber, հոկտեմբերի 24, 1804(1804-10-24)[1][2][3], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2] - հունիսի 23, 1891(1891-06-23)[1][5][6][…], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[4][2]), գերմանացի ֆիզիկոս։

Վիլհելմ Էդուարդ Վեբեր
գերմ.՝ Wilhelm Eduard Weber
Ծնվել էհոկտեմբերի 24, 1804(1804-10-24)[1][2][3]
Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2]
Մահացել էհունիսի 23, 1891(1891-06-23)[1][5][6][…] (86 տարեկան)
Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[4][2]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Պրուսիայի թագավորություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[7], Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[3], Լեոպոլդինա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանդոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարJohann Schweigger?
Եղել է գիտական ղեկավարEduard Riecke?, Ֆրիդրիխ Կոլրաուշ, Էռնստ Աբբե և Theodor Reye?[8]
Հայտնի աշակերտներԳոտլոբ Ֆրեգե
Պարգևներ
 Wilhelm Eduard Weber Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վեբերը 1826 թվականին ավարտել է Հալլեի համալսարանը և նույն տարում ստացել է դոցենտի աստիճան, 1827 թվականին դասավանդել է այդ համալսարանում։

1828 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1831-1837 թվերին և 1849 թվականին Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843-1849 թվականներին՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր։

Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին։ Հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ։ Նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը։ Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է։ Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում։ Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը։

Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է։ Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը։

Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը կոչվել է Վեբեր (Վբ)։ 1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ։

1970 թվականին Վիլհելմ Վեբերի հիշատակին նրա անունով անվանվեց Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։

Մատենագրություն խմբագրել

  • Werke, Bd 1—6, В., 1892—94.

Գրականություն խմբագրել

  • «Вебер, Вильгельм Эдуард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Էդուարդ Վեբեր» հոդվածին։