Պրոֆեսոր
Պրոֆեսոր (անգլ.՝ Professor, լատ.՝ Professor — ուսուցիչ), գիտական ուսուցիչ։ Եզրի ճշգրիտ նշանակությունը տարբեր երկրներում տարբեր է։ Գրական պրոֆեսոր բառը ծագել է լատիներենից "person who professes", սովորաբար նշանակում է բարձրակարգ ուսուցիչ, արվեստի կամ գիտության փորձագետ[1]։
Պրոֆեսոր | |
---|---|
![]() | |
![]() |
Հայաստանում պրոֆեսորը գիտաշխատողի բարձրագույն կոչում և/կամ պաշտոն է ԲՈՒՀ-ում կամ գիտահետազոտական հիմնարկությունում, հաջորդող դոցենտին։ Պրոֆեսորը բարձրակարգ գիտելիքների տիրապետող ուսուցիչ է, որը գիտության կամ արվեստի որոշակի ոլորտի փորձագետ է։ ԲՈՒՀ-ի կամ գիտահետազոտական հիմնարկության Գիտական խորհրդի կողմից պրոֆեսորի կոչում hիմնականում շնորհվում է գիտությունների դոկտորներին, սակայն բացառիկ դեպքերում՝ նաև գիտությունների թեկնածուներին։ Կոչումը շնորհվում է ցմահ, սակայն կոչումին համապատասխան պաշտոնը ժամանակավոր է։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Harper Douglas։ «Online Etymology Dictionary»։ Etymonline։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 28