Ջոզայա Գիբս
Ջոզայա Ուիլարդ Գիբս (անգլ.՝ Josiah Willard Gibbs, փետրվարի 11, 1839[1][2][3][…], Նյու Հեյվեն[4] - ապրիլի 28, 1903[1][2][3][…], Նյու Հեյվեն[4]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս և մեխանիկ, թերմոդինամիկայի և վիճակագրական մեխանիկայի հիմնադիրներից։
Ավարտել է Եյլի համալսարանը (1858)։ 1863 թ. նույն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1871 թ.՝ պրոֆեսորի կոչում։ Իր առաջին աշխատանքներում Գիբսը զարգացրել է թերմոդինամիկական համակարգերի հետազոտման գրաֆիկական մեթոդները, կիրառելով եռաչափ դիագրամներ՝ առնչություններ է ստացել նյութի ծավալի, էներգիայի և էնտրոպիայի միջև։ «Տետերոգեն նյութերի հավասարակշռության մասին» տրակտատում (1874-1978) մշակել է թերմոդինամիկական պոտենցիալների տեսությունը, ապացուցել ֆազերի կանոնը, ստևղծել է էլեկտրաքիմիական պրոցեսների և մակերևութային երևույթների թերմոդինամիկան։ Գիբսն ընդհանրացրել է էնտրոպիայի սկզբունքը և արտածել ռեակցիաների ուղղությունը և ցանկացած բարդության խառնուրդների հավասարակշռության պայմանները որոշող ֆունդամենտալ հավասարումներ։ 1902 թ. հրատարակված «Վիճակագրական մեխանիկայի հիմնական սկզբունքները․․․» աշխատությունը Զ․ Մաքսվելի և Լ․ Բոլցմանի աշխատանքներում ծնունդ առած դասական վիճակագրական ֆիզիկայի ամփոփումն էր։ Այդ աշխատությունում Գիբսը մշակել է նյութի վիճակը բնութագրող թերմոդինամիկական ֆունկցիաների հաշվման վիճակագրական մեթոդ, տվել է այդ ֆունկցիաների արժեքների ֆլուկտոուացիաների ընդհանուր տեսությունը։ Գիբսը զբաղվել է նաև վեկտորական անալիզով («Վեկտորական անալիզի տարրեր», 1881-1884), լույսի էլեկտրամագնիսական և մեխանիկական տեսության հարցերով։ Գիբսի գաղափարները պահպանում են իրենց թարմությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 J.G. Crowther Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гиббс Джозайя Уиллард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.academie-sciences.fr/pdf/hse/evol_Balian2.pdf
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 136.
- ↑ 10,0 10,1 Geni(բազմ․) — 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզայա Գիբս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 65)։ |