Կլանման սպեկտրալ գիծ
Կլանման սպեկտրալ գիծը կամ մութ սպեկտրալ գիծը սպեկտրի առանձնահատկություն է, որն արտահայտվում է ճառագայթման որոշ էներգիայի շրջակայքում ինտեսիվության նվազմամբ[1]:
Էլեկտրամագնիսական սպեկտրներում կլանման գծեր առաջանում են այն ժամանակ, երբ ճառագայթումն անցնում է համեմատաբար սառը թափանցիկ նյութով։ Ատոմները կարող են կլանել էլեկտրամագնիսական ճառագայթման միայն որոշակի հաճախության (էներգիայի) քվանտներ, իսկ հետո ճառագայթել դրանք կամայական ուղղությամբ։ Արդյունքում նյութի զանգվածը ցրում է ճառագայթումը տարբեր ուղղություններով որոշ հաճախականություններում, և նրանք չեն հասնում դիտորդին․ սպեկտրում առաջացնում են մութ տիրույթներ՝ գծեր: Նմանապես ճառագայթման սպեկտրալ գծերը այն տիրույթներն են, որտեղ հաճախությունները ոչ թե ցրվում են, այլ ընդհակառակը՝ ուժեղանում, և սարքը գրանցում է մեծ ինտեսիվությամբ գծեր։
Սպեկտրալ գծերը անմիջականորեն կախված են ատոմներից, և օգտագործվում են տեսականում ցանկացած նյութի կամ մարմնի, որի միջով լույս է անցնում (ավելի հաճախ օգտագործվում է գազ)՝ քիմիական բաղադրությունը պարզելու համար։ Սպեկտրալ գծերը լայնորեն կիրառվում են աստղերի և տիեզերքում այլ հեռու օբյեկտների (որոնց անմիջական ուսումնասիրումն անհնար է) քիմիական բաղադրությունը պարզելու համար[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Абсорбционная спектроскопия» (ռուսերեն)։ 2020-04-08
- ↑ Фролов Ю. П. (2003)։ Современные методы биохимии.։ Самара: Самарский университет, .։ էջեր 400–412։ ISBN 5-86465-243-1