Գուստավ Լյուդվիգ Հերց (գերմ.՝ Gustav Ludwig Hertz, հուլիսի 22, 1887(1887-07-22)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1][2][3][…], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակակիր (1925

Գուստավ Հերց
Gustav Hertz.jpg
Ծնվել էհուլիսի 22, 1887(1887-07-22)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 1975(1975-10-30)[1][2][3][…] (88 տարեկան)
Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն[5]
ՔաղաքացիությունFlag of East Germany.svg Արևելյան Գերմանիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բեռլինի տեխնիկական համալսարան[1], Հալլե-Վիտենբերգի համալսարան[1], HU Berlin[1], Լայպցիգի համալսարան[1], Philips[1], Siemens?[1] և Sukhumi Institute of Physics and Technology?[6]
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1911)[1], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1909)[1], Գյոթինգենի համալսարան (1908)[1], HU Berlin[7] և Gelehrtenschule des Johanneums?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՄաքս Պլանկ և Հենրիխ Ռուբենս
Եղել է գիտական ղեկավարHeinz Pose?
Հայտնի աշակերտներHeinz Pose?
Պարգևներ
Ամուսին(ներ)Ellen Dihlmann?
Երեխա(ներ)Կարլ Հելմութ Հերց
Commons-logo.svg Gustav Hertz Վիքիպահեստում

Գերմանացի ֆիզիկոս, մեծանուն ֆիզիկոս Հենրիխ Հերցի թոռն է։

ԿենսագրությունԽմբագրել

1913-1920 թվականներին աշխատել է Բեռլինի համալսարանում, 1920-1925 թվականներին՝ Էյդհովենի Ֆիլիպսի գործարանի լաբորատորիայում, 1925-1927 թվականներին՝ Հալեյի համալսարանի, 1928-1935 թվականներին՝ Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ 1935-1945 թվականներին ղեկավարել է Բեռլինի Սիմենսի անվան գիտահետազոտական լաբորատորիան։ 1945-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ-ում։ 1954-1962 թվականներին Լայպցիգի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։

Հիմնական աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը։ 1912-1914 թվականներին Ջ. Ֆրանկի հետ կատարած հիմնարար փորձերի համար 1925 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1913 թվականին Ֆրանկ Հերցի հետ հետազոտել է գազի ատոմների մոլեկուլների հետ էլեկտրոնների բախման երևույթը և փորձով ապացուցել ատոմի էներգիայի ընդհատ մակարդակի գոյությունը։ Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրները, մշակել իզոտոպների բաժանման դիֆուզիոն մեթոդը։ Կատարել է մի շարք աշխատանքներ դիֆրակցիայի, էլեկտրոնային ճառագայթման, գազերի մեջ պարպումների, պլազմայի գերձայնի և կիսահաղորդիչների բնագավառում։ Եղել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ (1958) արտասահմանյան անդամ[10]։

ՊարգևներԽմբագրել

  • Նոբելյան մրցանակ (1925, Ֆրանկի հետ)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 383