Լոնդոնի թագավորական ընկերություն
Լոնդոնի թագավորական ընկերություն բնության մասին գիտելիքների զարգացման վերաբերյալ, կրճատ՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society of London for the Improvement of Natural Knowledge)[13], առաջատար գիտական ընկերություն Մեծ Բրիտանիայի առաջատար գիտական կազմակերպություն, աշխարհի հնագույն գիտական ընկերություններից մեկը, ստեղծվել է 1660 թվականին և հաստատվել է Թագավորական խարտիայով 1662 թվականին։ Ընկերության նշանաբանն է․
Լոնդոնի թագավորական ընկերություն | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, հրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա |
Կարգախոս | Nullius in verba |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1660 |
Անդամ է | ORCID[1][2], Dryad?[3], Committee on Publication Ethics?[4], Society Publishers' Coalition?[5], Open Access Scholarly Publishers Association?[6], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[7], InterAcademy Partnership[8] և Միջազգային գիտական խորհուրդ[9] |
Նախագահ | Adrian Smith?[10] |
Աշխատակիցներ | ▲219 մարդ (2021) |
Երկիր | Միացյալ Թագավորություն[11] |
Պարգևներ | [12] և |
Կայք | royalsociety.org(անգլ.) |
Royal Society Վիքիպահեստում |
Ոչ թե խոսքով, այլ գործով
|
Նշանակում է, որ պետք է ապացույց ծառայեն փորձերը, հաշվարկները, այլ ոչ՝ հեղինակությունների խոսքերը։
Լինելով մասնավոր կազմակերպություն, որը գործում է կառավարությունից ստացած սուբվենցիայի հաշվին՝ կարևոր դեր է կատարում Մեծ Բրիտանիայի գիտական հետազոտությունների կազմակերպման և զարգացման գործում և հանդիսանում է գիտական քաղաքականության հարցերի լուծման հիմնական խորհրդակցական մարմին՝ հանդես գալով որպես բրիտանական Գիտությունների ակադեմիա։ Մտնում է գիտության վերաբերյալ Բրիտանական խորհրդի մեջ։ Անդամների թիվը հասնում է ավելի քան հազարի։
Կազմակերպությունը հրատարակում է Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ (անգլ.՝ The Philosophical Transactions of the Royal Society, կրճատ Phil. Trans.), կամ Փիլիսոփայական գրառումներ ամսագիրը, որը աշխարհի հնագույն գիտական ամսագրերից մեկն է (1665)[14]։
Թագավորական ընկերության նախագահը Քիմիայի Նոբելյան մրցանակակիր (2012) Վենկի Ռամակրիշնանն է, որը պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին[15]։
Պատմություն
խմբագրելԼոնդոնի թագավորական ընկերությունը հիմնվել է 1645 թվականին Ջոն Ուիլկինսի մտահղացմամբ։ 1646-1647 թվականների իր գրառումներում Ռոբերտ Բոյլը այդ հանդիպումները անվանել է Ծպտյալ քոլեջ (անգլ.՝ Invisible College)։ Ջոն Վալլիսի հավաստմամբ այդ հանդիպումները առաջարկել է գերմանացի Թեոդոր Հանկը։
Ընկերության հանդիպումները տեղի էին ունենում ամեն շաբաթ Լոնդոնում։ Ի սկզբանե դրանք մասնավոր հավաքներ էին, որոնց մասնակցում էին բնագիտական և այն ժամանակ «Նոր փիլիսոփայություն» և «Փորձարարական փիլիսոփայություն» կոչվող այլ բնագավառների մի քանի համախոհ փիլիսոփաներ։ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1648-1649), որն ավարտվեց Կարլ I-ի գլխատմամբ, խումբը տեղափոխվեց Օքսֆորդ, որտեղ զուգահեռ սկսեց աշխատել Լոնդոնի խմբի հետ։ Այս հանդիպումները շարունակվեցին մինչև Օլիվեր Կրոմվելի մահը (1658 թվական)։ Անգլիայում միապետության վերականգնումից և 1660 թվականին Կարլ II-ի գահ բարձրանալուց հետո ընկերության հանդիպումները շարունակվեցին Լոնդոնում՝ պահպանելով Օքսֆորդի և Լոնդոնի գիտնականների խմբերի միությունը։ Ընկերության հանդիպումների ընթացքում քննարկվում էին բնափիլիսոփայության, մեխանիկայի, անասնաբուծության խնդիրներ[16]։
Առաջին նիստ
խմբագրելԱռաջին պաշտոնական նիստը, որն արձանագրությամբ հաստատվել է, տեղի է ունեցել 1660 թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնի Գրեշեմ քոլեջում։ Նիստի մասնակիցները 12-ն էին։ Նրանք որոշեցին հրավիրել ևս 40 մարդ։ Հրավիրվածներից 5-ը չդարձան Թագավորական ընկերության անդամ, մնացած 35-ից 19-ը գիտության մարդիկ էին, իսկ մյուսները քաղաքական գործիչներ, զինվորականներ, կառավարիչներ և մեկը կամ երկուսը գրականության ներկայացուցիչներ էին։ Առաջին նիստի ժամանակ որոշվեց պաշտոնական թույլտվություն ստանալ թագավորից։ Երկրորդ հավաքի ժամանակ` դեկտեմբերի 5-ին, Ռոբերտ Մորեյը հայտնեց, որ թագավորը ողջունելի է համարում ընկերության գոյությունը[16]։
Երկու տարի անց Կարլ II-ը ընկերությունը հասցրել է պետական հիմնարկի աստիճանի։ Առաջին պաշտոնական նիստը տեղի է ունեցել 1663 թվականի ապրիլի 22-ին[17]։
Կազմակերպության հիմնադրման ժամանակ Թագավորական ընկերությունը մշակել է հետազոտությունների ծրագիր, որը ներառել է հետևյալ խնդիրները․
- մի կողմից՝ կիրառական
- ծովագնացություն (ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշում, հատկապես կոորդինատների որոշում, քարտեզների կազմում)
- ռազմական գործ (օդում արկի շարժման ուսումնասիրություն)
- մետալուրգիա
- բժշկություն և այլն
- մյուս կողմից՝ գիտական, քանի որ կոպեռնիկյան հեղափոխության և աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո բնության նկատմամբ նոր հայացք մշակելու անհրաժեշտություն էր զգացվում[18]։
1663 թվականին ընկերությունը պաշտոնապես կոչվում էր Լոնդոնի թագավորական ընկերություն բնական գիտելիքների բարելավման համար (անգլ.՝ The Royal Society of London for Improving Natural Knowledge), ժամանակակից անվանումը՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society)[19]։
1901 թվականին ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է Բրիտանական ակադեմիան` 1899 թվականին հիմնադրված Ակադեմիաների միջազգային ասոցիացիայում (անգլ.՝ Association Internationale des Academies (IAA)) մասնակցելու համար։
Ըստ խնդիրների ու գործառույթների Թագավորական ընկերությունը հաճախ համեմատում են գիտությունների ակադեմիայի հետ, երբեմն անվանելով Մեծ Բրիտանիայի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ The Royal Society — UK National Academy Of Science)։
Կազմակերպության հիմնադիր անդամներ
խմբագրել- Ուիլյամ Բոլ (1627-1690 թթ.)
- Ռոբերտ Բոյլ (1627-1691 թթ.)
- Ուիլյամ Բրաունկեր (1620-1684 թթ.)
- Ալեքսանդր Բրյուս, Կինկարդինի 2-րդ կոմս (1629-1681 թթ.)
- Ջոնաթան Գոդարդ (1617-1675 թթ.)
- Աբրահամ Հիլ (1633-1721 թթ.)
- Ռոբերտ Մորեյ (1608-1673 թթ.)
- Պաուլ Նիլ (1613-1686 թթ.)
- Ուիլյամ Պետի (1623-1687 թթ.)
- Լուորենս Ռուկ (1622-1662 թթ.)
- Ջոն Ուիլկինս (1614-1672 թթ.)
- Քրիստոֆեր Ռեն (1632-1723 թթ.)
Նախագահներ
խմբագրելԿազմակերպության ռուսական և խորհրդային անդամներ
խմբագրելԼոնդոնի թագավորական ընկերության կազմի մեջ տարբեր ժամանակներում ընտրված գիտնականների ցանկ[20].
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1731 - Կոպլի մեդալ, հանձնվում է ամեն տարի գիտության որևէ բնագավառում նվաճումների հասնելու համար
- 1775 - Բեյկերյան մեդալ և դասախոսություն, շնորհվում է բնագիտության բնագավառի ձեռքբերումների համար
- 1800 - Ռումֆորդի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) ջերմային կամ օպտիկական հատկությունների ուսումնասիրման բնագավառի ձեռքբերումների համար
- 1826 - Թագավորական մեդալ, հանձնվում է ամեն տարի բնագիտության զարգացման (2 մեդալ) և կիրառական գիտություններում ակնառու ավանդի համար (մեկ մեդալ)
- 1877 - Դևի մեդալ, ի պատիվ Հեմֆրի Դևի, շնորհվում է քիմիայի բնագավառում նվաճումների համար
- 1890 - Դարվինի մեդալ, ի պատիվ Չառլզ Դարվինի, հանձնվում է զույգ թվականներին էվոլյուցիայի, պոպուլյացիոն կենսաբանության, օրգանիզմների կենսաբանության, կենսաբազմազանության բնագավառներում ձեռքբերումների համար
- 1901 - Սիլվեսթերի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) մաթեմատիկայի բնագավառի նվաճումների համար
- 1902 - Հյուզի մեդալ, ի պատիվ Դևիդ Էդուարդ Հյուզի, ֆիզիկական գիտությունների ամենամյա մրցանակ, հատկապես էներգիայի արտադրության, պահպանման և օգտագործման հետ կապված նվաճումների համար
- 1960 - Լևերհյուլմի մեդալ, հանձնվում է երեք տարին մեկ քիմիայում կամ ճարտարագիտական գործում նվաճումների համար
- 1986 - Մայքլ Ֆարադեյի մրցանակ, շնորհվում է գիտության մասսայականացման նվաճումների համար
- 1989 - Գաբորի մեդալ, ի պատիվ Դենիս Գաբորի, շնորհվում է երկու տարին մեկ (կենտ թվականներին) կյանքի մասին գիտությունները այլ դիսցիպլինների հետ կապող նվաճումների համար։
Գրականություն
խմբագրել- Լոնդոնի Թագավորական ընկերությունը գտավ իրեն արժանի պատմաբան հանձին գիտնական Թոմաս Թոմսոնի, որի 1812 թվականին գրած «Լոնդոնի թագավորական ընկերության պատմությունը նրա ստեղծման սկզբից մինչև XVIII դարի վերջը» աշխատությունը («History of the R. Society, from its institution to the end of the XVIII Century» (Լոնդոն, 1812)) գերազանցել է այդ թեմայով գրվածները։
- Гатина М. Р., Михель Д. В. Ранняя история Лондонского Королевского общества глазами современных историков науки // Диалог со временем : Альманах интеллектуальной истории. — ИВИРАН, 2011. — Вып. 34. — С. 191—205։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://orcid.org/members/001G000001G9NBIIA3-the-royal-society
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://datadryad.org/stash/our_community
- ↑ https://publicationethics.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240223114948/https://www.socpc.org/
- ↑ https://web.archive.org/web/20240224101118/https://oaspa.org/membership/members/
- ↑ https://allea.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ https://royalsociety.org/news/2020/11/sir-adrian-smith-becomes-president-royal-society/
- ↑ Societies and Open Access Research — 2007.
- ↑ http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2011-the-royal-society.html?especifica=0&idCategoria=0&anio=2011&especifica=0
- ↑ Թագավորական կանոնադրությամբ ընդունված պաշտոնական անվանումը
- ↑ Большой Энциклопедический словарь — Лондонское королевское общество (Ստուգված է 1 հունվարի 2010)(Проверено 1 января 2010)
- ↑ The Fellowship © The Royal Society 2016. Retrieved 4 Sept 2016.
- ↑ 16,0 16,1 JOC/EFR: The Royal Society
- ↑ Академіи // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. — СПб., 1861.
- ↑ ՀՍՀ
- ↑ History of the Royal Society
- ↑ Корнеев С. Г. Советские учёные почётные члены научных организаций зарубежных стран. М.: Наука, 1981. 303 с. Информация на стр. 167.
- ↑ Կապիցան ընտրվել է որպես ընկերության ազգային անդամ, ոչ թե արտասահմանյան անդամ
- ↑ Զարմանալի է, բայց Մենշիկովը, Պետրոս I-ի սիրելին, եղել է առաջինը։ Անդամության մասին նամակը գրել է անձամբ Իսահակ Նյուտոնը
- ↑ Նովոսյոլովը ընտրվել է ընկերության ազգային անդամ
Արտաքին հղումներ
խմբագրել- The Royal Society (անգլ.), Թագավորական հասարակության պաշտոնական կայք.
- Ցուցակ Հասարակության անդամների ցուցակ 1660 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի թագավորական ընկերություն» հոդվածին։ |