Վոլտեր Վիլհելմ Գեորգ Բոթե (գերմ.՝ Walther Wilhelm Georg Bothe) (հունվարի 8, 1891(1891-01-08)[1][2][3][…], Օրանիենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 8, 1957(1957-02-08)[4][1][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի միջուկային ֆիզիկոս, ով 1954 թվականին կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը Մաքս Բորնի հետ։

Վալտեր Բոթե
գերմ.՝ Walther Wilhelm Georg Bothe
Ծնվել էհունվարի 8, 1891(1891-01-08)[1][2][3][…]
Օրանիենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 8, 1957(1957-02-08)[4][1][3][…] (66 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, քիմիկոս, մաթեմատիկոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Գիսենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, HU Berlin և Ֆիզիկական և տեխնիկական դաշնային գերատեսչություն
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin (1913) և Գիսենի համալսարան[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՄաքս Պլանկ
Եղել է գիտական ղեկավարՀանս Ռիթեր ֆոն Բայեր և Hans Jakob Ritter von Baeyer?[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Բարբարա Բելոու
 Walther Bothe Վիքիպահեստում

1913 թ.-ից 1930 թվականներին միացել է Ռեյխի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտում գործող ռադիոակտիվության լաբորատորիային, աշխատանքի վերջին տարիներին ղեկավարել է լաբորատորիան։ Առաջին համաշխարհային պատերազմում՝ 1914 թվականից, ծառայել է բանակում, ռուսների մոտ գերեվարվելուց հետո Գերմանիա է վերադարձել 1920 թվականին։ Վերադառնալով լաբորատորիա՝ նա մշակել և փորձարկել է Քոմփթոնի էֆեկտը, տիեզերական ճառագայթները, միջուկային ռեակցիաներն ուսումնասիրող համընկման մեթոդներ, և ճառագայթման մասնիկ-ալիքային երկվությունը, ինչի համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։

1930 թվականին դարձել է Գիսենի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տնօրեն։ 1932 թվականին դարձել է Հայդելբերգի համալսարանի ֆիզիկական և ռադիոլոգիական ինստիտուտի տնօրեն, սակայն «deutsche Physik» շարժման տարրերի պատճառով կորցրերել է պաշտոնը։ Գերմանիայից իր գաղթը կանխելու համար նրան նշանակել են Հայդելբերգում գտնվող բժշկական հետազոտությունների Կեյսեր Վիլհելմի ինստիտուտի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ Բոթեն կառուցում է Գերմանիայում առաջին գործող ցիկլատրոնը։ Բացի այդ, նա ղեկավարում է գերմանական միջուկային նախագիծը (Uranium Club), որը սկսել է գործել 1939 թվականից՝ բանակի հրետանային գերատեսչության վերահսկողության ներքո։

1946 թվականին նրա Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի կոչումը վերականգնվել է։ 1956 թ.-ից 1957 թվականներին անդամակցել է Գերմանիայում միջուկային ֆիզիկայի աշխատանքային խմբին։

Կրթություն խմբագրել

Բոթեի ծնողներն էն՝ Ֆրիդրիխ Բոթեն և Շարլոտ Հարտունգը։ 1908-1912 թվականներին Բոթեն սովորել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում (այժմ՝ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան)։ Դոկտորի աստիճանը ստացել է1914 թվականին, գիտական ղեկավար՝ Մաքս Պլանկ[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Боте Вальтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
  6. The Nobel Prize in Physics 1954Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. Hentschel and Hentschel, 1996, Appendix F; see the entry for Bothe.
  9. Mehra and Rechenberg, Volume 1, Part 2, 2001, pp. 608.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Բոթե» հոդվածին։