Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էնտրոպիա (այլ կիրառումներ)

Էնտրոպիա (հին հունարեն՝ ἐντροπία շրջադարձ, փոխակերպում), բազմաթիվ էլեմենտներից բաղկացած համակարգի անկարգավորվածության չափը բնական գիտություններում։ Մասնավորապես, վիճակագրական ֆիզիկայում որևէ մակրոսկոպիկ վիճակի իրականացման հավանականությունն է, ինֆորմացիայի տեսությունում՝ անորոշության չափը որևէ փորձում, որը կարող է տարբեր ելքեր, հետևաբար, նաև տարբեր տեղեկության քանակ ունենալ, ինֆորմատիկայում՝ տեղեկությունների ոչ լրիվության, անորոշության աստիճանը։

Էնտրոպիայի հասկացությունը 1865 թ. առաջին անգամ կիրառել է Ռուդոլֆ Կլաուզիուսը թերմոդինամիկայում՝ էներգիայի ցրման անդարձելիության չափի (իդեալական պրոցեսից իրական պրոցեսի շեղման չափի) որոշման համար։ Էնտրոպիան թերմոդինամիկական վիճակի ֆունկցիա է, դարձելի պրոցեսի դեպքում մնում է հաստատուն, մինչդեռ ոչ դարձելի պրոցեսների դեպքում նրա փոփոխությունը միշտ դրական է, այսինքն՝ աճում է։

,

որտեղ -ը էնտրոպիայի աճն է, -ն ՝ համակարգին տրված նվազագույն էներգիան, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։

Կիրառման ոլորտները

խմբագրել
  • Էնտրոպիա (թերմոդինամիկա) թերմոդինամիկական համակարգի անկարգավորվածության չափը բնորոշող թերմոդինամիկական ֆունկցիա է։ Այսինքն՝ այն բնորոշում է համակարգի մասնիկների տեղաբաշխման և շարժման անհամասեռությունը։
  • Տեղեկութային էնտրոպիան տեղեկությունների աղբյուրի անկարգավորվածության չափն է, որը բնորոշվում է նիշի փոխանցման ժամանակ դրա ի հայտ գալու հավանականությամբ։
  • Դիֆերենցիալ էնտրոպիան անընդհատ բաշխումների էնտրոպիան է։
  • Դինամիկ համակարգերի էնտրոպիան համակարգի հետագծերի վարքի քաոսայնության չափն է դինամիկ համակարգերի տեսությունում։
  • Կառավարման տեսության մեջ էնտրոպիան համակարգի վարքի կամ վիճակի անորոշության չափն է տրված պայմաններում։

Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիան է, որը հավասարակշիռ պրոցեսում հավասար է համակարգին տրված կամ համակարգից վերցրված ջերմության քանակին։

Էնտրոպիան համակարգի միկրովիճակների և մակրովիճակի միջև կապ հաստատող ֆունկցիան է, ֆիզիկայում միակ ֆունկցիան, որը ցույց է տալիս պրոցեսի ուղղորդվածությունը։ Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիա է. այն կախված չէ համակարգի անցումից մի վիճակից մյուս վիճակին, այլ՝ համակարգի սկզբնական ու վերջնական դիրքերից։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 60