Էլեկտրոլիտ, նյութ, որն իոնների դիսոցման արդյունքում էլեկտրական հոսանք է հաղորդում։ Տեղի է ունենում լուծույթներում և հալույթներում, կամ բյուրեղային պինդ ցանցով իոններում։

Էլեկտրոլիտների օրինակներ կարող են ծառայել ջրային լուծույթները՝ թթուներ, հիմքեր, աղեր և որոշ բյուրեղներ (արծաթի յոդիդ)։ Էլեկտրոլիտներն երկրորդ տեսակի հաղորդիչներ են, որոնց էլեկտրահաղորդականությունը կախված է դրական և բացասական լիցքավորված մասնիկների շարժմամբ։

Դիսոցման աստիճան խմբագրել

Մոլեկուլների քայքայման պրոցեսը լուծույթում կամ հալույթում կոչվում է էլեկտրոլիտային դիսոցում։ Միաժամանակ էկեկտրոլիտում տեղի է ունենում իոնային ասոցիացիայի վերամշակում մինչև մոլեկուլ։ Հաստատուն արտաքին պայմանների (ջերմաստիճան, կոնցենտրացիա և այլն) դեպքում հաստատվում է դինամիկ հավասարակշռություն փլուզման են միավորումների միջև։ Այդ իսկ պատճառով էլեկտրոլիտում դիսոցվում են որոշակի քանակությամբ մոլեկուլներ։

Դասակարգում խմբագրել

Ըստ էլեկտրոլիտային դիսոցման աստիճանի էլեկտրոլիտները լինում են երկու տեսակի՝

  1. Ուժեղ էլեկտրոլիտներ —էլեկտրոլիտներ, որոնց դիսոցման աստիճանը խառնուրդներում հավասար է մեկի (այսինքն դիսոցվում է ամբողջությամբ) և կախված չէ խառնուրդի կոնցենտրացիայից.Դրանք ներառում են աղերի ճնշող մեծամասնությունը, հիմքեր, և որոշ թթուներ (ուժեղ թթու, ինչպես, օրինակ, HCl, HBr, HI, HNO3, H2SO4 ).
  2. Թույլ էլեկտրոլիտներ — Դիսոցման աստիճանը փոքր է մեկից (այսինքն դիսոցվում է ոչ ամբողջությամբ) և կախված է կոնցենտրացիայից. Դրանք ներառում են ջուր, մի շարք թթուներ (թույլ թթուներ, ինչպիսիք են HF) հիմքեր p- d- և F - տարրեր.

Տերմինի օգտագործում խմբագրել

Բնական գիտությունների մեջ

Էլեկտրոլիտ տերմինն օգտագործվում է հիմնականում կենսաբանության և բժշկության մեջ։

Տեխնիկայում

Էլեկտրոլիտ բառը լայն կիրառություն ունի տեխնիկայում և արտահայտում է տարբեր իմաստներ։

Գրականություն խմբագրել

  • Кистяковский В. А.,. Электролит // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 30