Բացել գլխավոր ցանկը

Թբիլիսի հոգևոր սեմինարիա

Թբիլիսի հոգևոր սեմինարիա (ավելի շուտ՝ Թբիլիսի հոգևոր սեմինարիա վրաց.՝ თბილისის სასულიერო სემინარია) միջնակարգ կրթության հոգևոր հաստատություն, որը գործել է 1817 թվականից մինչև 1919 թվականը Ռուսական ուղղափառ եկեղեցու վրացական եքսարքատում, 1993 թվականին վերականգնվել է որպես Վրացական ուղղափառ եկեղեցու գերագույն կրթական հիմնարկ։

'
Tbilisi cemynary.png
Տեսակճեմարան
Հիմնադրված է1993 և 1817
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղագրությունԹիֆլիս
Կոորդինատներ: 41°41′27.960000099995″ հս․ լ. 44°48′24.480000100009″ ավ. ե. / 41.69110000002777383° հս․. լ. 44.80680000002777774° ավ. ե. / 41.69110000002777383; 44.80680000002777774
Tiflis Orthodox Theological Seminary Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Սեմինարիան բացվել է 1817 թվականին Թբիլիսիյում և իր տրամադրության տակ ունեցել է երկու բաժին՝ աստվածաբանության և հռետորաբանության, պարտադիր առարկաներ էին նաև եկեղեցա-սլավոնական լեզուն, համաշխարհային պատմությունը, մաթեմատիկան, բանահյուսությունը, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները[1]։ Այն կառուցվել է 1838 թվականին շվեյցարացի ճարտարապետների, Լուգանո քաղաքի բնիկների (Շվեյցարիայի իտալական մասը) և Ջովանի և Ջուզեպե Բեռնարդոցիների միջոցներով, Պուշկինի անվան զբոսայգու դիմաց գտնվող (Ազատության հրապարակ) Պուշկինի փողոցում, այն հաճախ անվանել են նաև սեփականատիրոջ անունով՝ Զուբալովի տուն։ 1872 թվականին սեմինարիայում արգելվել է դասընթացների ժամանակ օգտագործել վրացերենը։ 1891 թվականին Կայսրի հրամանով սեմինարիայի ռեկտորը արժանացել է Վրաց-Կայսերական Սինոդական կազմի անդամ լինելու կոչումանը։ 1903 թվականին Վեկայի շրջանում Ցխնետյան փողոցում (Չավչավադձե պողտա) սկսված են եղել նոր հոգևոր սեմինարիայի շենքի շինարարական աշխատանքները։ Նախագծի հեղինակը եղել է ճարտարապետ Ալեքսանդր Ստանիսլավովիչ Ռոգոյսկին։ 1912 թվականին սեմինարիան տեղափոխվել է նոր շենք, իսկ հին շենքը վերանորոգվել է որպես «Արքայական համարներ» հյուրանոց։ 1917 թվականին սեմինարիան փակվել է իսկ շենքը բռնագրավվել։ 1950 թվականին սեմինարիայի հին շենքը, որը գտնվում էր Պուշկինի փողոցում, տրամադրվել է և ծառայել է որպես Վրաստանի արվեստների պետական թանգարան, պաշտոնապես հայտնի է որպես Շալվա Ամիրանաշվիլիի անվան Կերպարվեստի թանգարան։ Վեկե շրջանի որոշ սեմինարիաների կառույցներ փրկվել են։ Մեր ժամանակներում այն 9-րդ քաղաքային հիվանդանոցն է։

Սեմինարիաները և ՍտալինըԽմբագրել

Իոսիֆ Ստալինը 1894 թվականին ավարտելով Քաղաքային հոգևոր ուսումնարանը ընդունվել է Թբիլիսիի հոգևոր սեմինարիան։ Ժամանակակիցների վկայությամբ կառույցում իշխում էր օբսկուրատիզմի պայմանները՝ երեսպաշտություն, մշտական մանրակրկիտ կարգապահություն, այստեղ եղել է խիստ կարգ ու կանոն և ռազմական կարգապահություն։ Սեմինարիան անկասկած ազդեցություն է թողել Ստալինի վրա։ Ուսումնական տարիներին նա մասնակցել է մարքսիստների առաջին խմբակներին և առաջին աշխատանքային խմբի հետ, ովքեր կրթություն են ստացել Թիբիլիսիի ձեռնարկություններում, 1898 թվականին դառձել է Մեսամե-դասի (սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում) անդամ։ 1899 թվականին, ուսման վերջին տարիներին նա հեռացվել է ուսումնարանից քնությանը անհայտ պատճառով չներկայանալու համար։

ՌեկտորներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել