Սվետլանա Ալիլուևա

Իոսիֆ Ստալինի դուստրը

Սվետլանա Իոսիֆովնա Ալիլուևա (վրաց.՝ სვეტლანა იოსებინა ალილუევა, ռուս.՝ Светла́на Ио́сифовна Аллилу́ева, ծննդյան ազգանունը՝ Ստալինա[6][7], տարագրության մեջ՝ Լանա Փիթերս (անգլ.՝ Lana Peters), փետրվարի 28, 1926(1926-02-28)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - նոյեմբերի 22, 2011(2011-11-22)[5][1][2][…], Richland Center, Վիսկոնսին, ԱՄՆ[8]), խորհրդային լեզվաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, հուշավիպագիր։

Սվետլանա Ալիլուևա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1926(1926-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
Մահացել էնոյեմբերի 22, 2011(2011-11-22)[5][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրRichland Center, Վիսկոնսին, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և Ռուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի, ինքնակենսագիր, գրող, հիշատակագիր և բանասեր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
ԱմուսինԳրիգորի Մորոզով, Յուրի Ժդանով, Ուիլյամ Ուեսլի Փիթերս և Իվան Սվանիձե
Ծնողներհայր՝ Իոսիֆ Ստալին, մայր՝ Նադեժդա Ալիլուևա
ԿուսակցությունԽՄԿԿ
ԵրեխաներԻոսիֆ Ալիլուև, Եկատերինա Ժդանովա և Քրիս Էվանս
Ստորագրություն
Изображение автографа
 Svetlana Alliluyeva Վիքիպահեստում

Մեծ ճանաչում է ունեցել որպես Իոսիֆ Ստալինի դուստր, որի կյանքի մասին գրել է մի շարք աշխատություններ հուշագրության ժանրում։ 1966 թվականին ԽՍՀՄ-ից արտագաղթել է ԱՄՆ։

Կենսագրություն

խմբագրել

Սվետլանա Ալիլուևան ծնվել է Իոսիֆ Ստալինի և Նադեժդա Ալիլուևայի ընտանիքում։ Նրա մայրն ինքնասպան է եղել 1932 թվականի նոյեմբերի 9-ին։

Մանկության տարիներին Սվետլանայի վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա դայակ Ալեքսանդրա Անդրեևնան, որն առաջներում աշխատել էր Նիկոլայ Եվրեինովի ընտանիքում[9]։

 
Սվետլանան Լավրենտի Բերիայի գրկում
 
Ալիլուևան հոր գրկում

Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի № 175 կրթական կենտրոնը, որտեղ սովորել է 1932-1943 թվականներին։ Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում էր ընդունվել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, բայց նրա ընտրությունը հորը դուր չի գալիս[9]։

Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է մեկ տարի։ Հիվանդացել է, որից հետո նորից սովորել է առաջին կուրսում, բայց արդեն պատմության ֆակուլտետում։ Ընտրել է նոր և նորագույն պատմության մասնագիտացումը, ուսումնասիրել է Գերմանիան[10]։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1949 թ.) ու ԽՄԿԿ Կենտկոմի հումանիտար գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1954 թվականին պաշտպանել է «Ռուսական ռեալիզմի թարգմանչական ավանդույթների զարգացումը խորհրդային վեպերում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ և գրական խմբագիր, թարգմանել է մի շարք գրքեր, այդ թվում՝ անգլիացի փիլիսոփա-մարքսիստ Ջոն Լյուիսի աշխատությունները։

1944 թվականին ամուսնացել է եղբոր համադասարանցու՝ Գրիգորի Մորոզովի հետ։ Հետագայում ամուսնությունը լուծարվեց։ Որդին՝ Իոսիֆ Ալիլուևը (1945-2008 թթ.), եղել է սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր։

1949 թվականին ամուսնացել է Յուրի Ժդանովի հետ։ Յուրին որդեգրել է Իոսիֆին՝ Սվետլանայի առաջին որդուն։ 1950 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Եկատերինան[11]։

Ստալինի մահից հետո նրա ննջարանում պահապանները գտել են 900 ռուբլու խնայողական գրքույկ, այն տրվել էր Սվետլանային[12]։

Սվետլանա Ալիլուևան 1956-1967 թվականներին աշխատել է Համաշխարհային գրականության ինստիտուտում՝ խորհրդային գրականության ուսումնասիրության բաժանմունքում։

1962 թվականի մայիսին Մոսկվայում ավագ քահանա Նիկոլայ Գոլուբցովը կնքել է Սվետլանային ու երեխաներին[13]։

Արտագաղթ

խմբագրել

1966 թվականի դեկտեմբերի 20-ին Սվետլանա Ալիլուևան մեկնել է Հնդկաստան՝ ուղեկցելով Բրաջեշ Սինգհի աճյունը[14], որի հետ եղել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Մարտի 6-ին խորհրդային դեսպան Իվան Բենեդիկտովին խնդրել է իրեն թույլատրել մնալ Հնդկաստանում, բայց դեսպանը պնդել է, որ Սվետլանան մարտի 8-ին վերադառնա Մոսկվա և հայտարարել է, որ նրան այլևս չի թողնի դուրս գալ ԽՍՀՄ-ից։ Նույն օրը Սվետլանան անձնագրով ու ուղեբեռով գնացել է Դելիում ԱՄՆ-ի դեսպանատուն և քաղաքական ապաստան խնդրել։ ԽՍՀՄ-ից հեռանալու թույլտվություն նրան տվել է Քաղբյուրոյի անդամ Ա․ Ն․ Կոսիգինը։

  …1967 թվականին իմ չվերադառնալը պայմանավորված էր ոչ թե քաղաքական, այլ մարդկային դրդապատճառներով։ Այստեղ հիշեցնում եմ, որ, այդ ժամանակ մեկնեցի Հնդկաստան, որպեսզի ուղեկցեմ իմ հնդիկ մոտ ընկերոջ աճյունը, ես չէի պատրաստվում դառնալ փախստական, այդ ժամանակ հույս ունեի մեկ ամիս անց վերադառնալ տուն։ Սակայն այդ տարիներին ես իմ տուրքն էի տալիս կույր իդեալականացման, այսպես կոչված, «ազատ աշխարհին», այնպիսի աշխարհի, որին իմ սերունդը բոլորովին անծանոթ էր։  

Տեղափոխվելն Արևմուտք և «Քսան նամակ ընկերոջը» (1967 թ.) գրքի տպագրումը, որտեղ Ալիլուևան հիշում էր հորն ու Կրեմլի կյանքը, համաշխարհային սենսացիա առաջացրին (ըստ որոշ պնդումների՝ այդ գիրքը նրան բերեց 2,5 միլիոն դոլար[15][16])։ Որոշ ժամանակ նա կանգ առավ Շվեյցարիայում, այնուհետև ապրեց ԱՄՆ-ում։

Ինչպես հիշել է Սվետլանա Ալիլուևայի ազգականը՝ Վլադիմիր Ֆյոդորովիչ Ալիլուևան, Սվետլանան իր առաջին՝ «Քսան նամակ ընկերոջը» գիրքը գրել է, երբ դեռ ԽՍՀՄ-ում էր։ Ձեռագրի պատճեններից մեկը հափշտակվել և տրվել է խորհրդային լրագրող Վիկտոր Լուիին, որը գիրքը գաղտնի ուղարկել է Արևմուտք, և «Շտեռն» գերմանական ամսագրում տպագրվել են նրա քաղվածքները՝ միտումնավոր խեղաթյուրելով մի շարք փաստեր, «Միայն մեկ տարի» գիրքը գրվեց «փորձառու «փորձագետների» թելադրանքով»։ Հայտնվելով Արևմուտքում՝ Սվետլանան, ինչպես ինքն է պատմել, միանգամից ընկավ խիստ հսկողության տակ[17]։ Մեջբերվում են նրա խոսքերը․ «Շնորհակալություն ԿՀՎ-ին․ նրանք ինձ տարան, բաց չթողին և տպագրեցին իմ «Քսան նամակ ընկերոջը» գիրքը[18]։

1970 թվականին Սվետլանա Ալիլուևան ամուսնացել է ամերիկացի ճարտարապետ Ուիլյամ Փիթերսի (1912-1991) հետ, ունեցել աղջիկ (Օլգա Փիթերս, հետագայում վերանվանվել է Քրիս Էվանս (Chrese Evans)), 1972 թվականին ամուսնալուծվել է, բայց պահել է Լանա Փիթերս անունը։ Արտասահմանում Ս․ Ալիլուևայի դրամական գործերը հաջող դասավորվեցին։ Նրա հուշերի «Քսան նամակ ընկերոջը» ամսագրային տարբերակը 480 հազար մարկով (122 հազար դոլար) վաճառվեց Համբուրգի «Շպիգել» շաբաթաթերթին (ԽՍՀՄ-ում, ըստ նրա զարմուհի Նադեժդայի, Ստալինը նրան թողել էր ընդամենը 30000 ռուբլի)։ Լքելով հայրենիքը՝ Ալիլուևան ապրում էր գրական աշխատանքով վաստակած գումարով և անհատների ու կազմակերպությունների նվիրատվություններով։

1982 թվականին Ալիլուևան ԱՄՆ-ից տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաք, որտեղ իր դուստր Օլգային հանձնել է քվակերների դպրոց-ինտերնատ։ Ինքն սկսել է ճանապարհորդել աշխարհում։

Վերադարձ

խմբագրել

Հայտնվելով լրիվ միայնության մեջ՝ Սվետլանա Ալիլուևան 1984 թվականի նոյեմբերի վերջին շրջապատի համար անսպասելի կերպով (ինչպես Իոսիֆի խնդրանքով գրված «Գիրք թոռան համար» գրքում գրում է հենց Ս․ Ալիլուևան) հայտնվում է Մոսկվայում՝ աղջկա մոտ։ Խորհրդային իշխանությունը նրան ընդունում է մեծ ոգևորությամբ, անմիջապես վերականգնում են նրա խորհրդային քաղաքացիությունը։ Բայց շուտով հիասթափվում է։ Ալիլուևան չի կարողանում ընդհանուր լեզու գտնել ոչ որդու, ոչ էլ դստեր հետ, որոնց լքել էր 1967 թվականին։ Խորհրդային իշխանության հետ հարաբերությունները վատացան։ Նա մեկնեց Վրացական ԽՍՀ, որտեղ ապրում էր բարելավված տիպի երեքսենյականոց բնակարանում, նրա համար սահմանվեց դրամական օգնություն, հատուկ ապահովություն և մեքենա կանչելու իրավունք (Վրացական ԽՍՀ-ի Նախարարների խորհրդի ավտոտնակում անընդհատ սև «Վոլգա» էր հերթապահում նրան սպասարկելու համար)։ Գորիում՝ Ստալինի թանգարանի շենքում Ալիլուևան նշեց իր 60-ամյակը։ Նրա աղջիկը հաճախում էր դպրոց, զբաղվում ձիասպորտով։ Ուսուցիչները տանն Օլգային սովորեցնում էին ռուսերեն և վրացերեն։ Բայց Ալիլուևան Վրաստանում բազմաթիվ բախումներ ունեցավ իշխանության և նախկին ընկերների հետ։

Երկրորդ մեկնումն Արևմուտք

խմբագրել

Գրեթե 2 տարի ապրելով ԽՍՀՄ-ում՝ Ալիլուևան նամակ ուղարկեց ԽՄԿԿ Կենտկոմին՝ խնդրելով իրեն թույլատրել մեկնելու արտասահման։ Միայն ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտողար Միխայիլ Գորբաչովի անձնական միջամտությունից հետո՝ 1986 թվականի նոյեմբերին նրան թույլատրեցին վերադառնալ ԱՄՆ։ Մեկնելով՝ Ալիլուևան հրաժարվեց ԽՍՀՄ քաղաքացիությունից։

ԱՄՆ-ում Ալիլուևան բնակություն հաստատեց Վիսկոնսինում։ 1992 թվականի սեպտեմբերին թղթակիցները նրան գտան Մեծ Բրիտանիայի ծերանոցում։ Այնուհետև նա որոշ ժամանակ ապրել է Շվեյցարիայի Ս․ Յոհանի մենաստանում։ 1992 թվականի դեկտեմբերին նրան տեսել են Լոնդոնի Կենսինգտոն-Չելսի շրջանում։ Ալիլուևան թղթեր էր ձևակերպում օգնության համար, որպեսզի ծերանոցից հեռանալուց հետո վճարի սենյակի համար։ Նրա դուստր Օլգան ինքնուրույն կյանք էր վարում Պորտլենդում (Օրեգոն նահանգ)[19]։

2005 թվականին հարցազրույց է տվել Ռոսիա 1 հեռուստաալիքին՝ «Սվետլանա Ալիլուևան ու նրա ամուսինները» ֆիլմի համար։

2008 թվականին՝ լրագրողների հետ շփվելուց երկար հրաժարվելուց հետո, Ալիլուևան նկարահանվեց «Սվետլանան Սվետլանայի մասին» 45-րոպեանոց վավերագրական ֆիլմում։ Հարցազրույցի ժամանակ նա հրաժարվեց խոսել ռուսերեն՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքը ռուս չէ (նրա հայրը վրացի էր, մայրը՝ գերմանացու և գնչուի դուստր)[20]։

Վերջին ժամանակները Սվետլանա Ալիլուևան ապրել է Մեդիսոն քաղաքի մոտ գտնվող ծերանոցում՝ կրելով Լանա Փիթերս անունը։

Սվետլանա Ալիլուևան մահացել է 2011 թվականի նոյեմբերի 22-ին Ռիչլանդ քաղաքի (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ) ծերանոցում՝ հաստ աղիքի քաղցկեղից[21]։ Նրա մահվան մասին հայտարարվեց նոյեմբերի 28-ին «Նյու Յորք Թայմս» թերթոով։ Միևնույն ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը լրագրողներին հաղորդեց, որ Ռիչլանդի սգո տանը որևէ ապացույց չկա նրա մահվան և հուղարկավորության տեղի վերաբերյալ։ Տեղական սգո տան սեփականատերը լրագրողներին հայտնեց, որ մի քանի ամիս առաջ Լանա Փիթերսի դուստրը եկել է Ռիչլանդ՝ ձևակերպելու մոր հնարավոր մահվան փաստաթղթերը, և նրա խնդրանքով Սվետլանա Ալիլուևայի դին այրել և ուղարկվել են Պորտլենդ։ Հուղարկավորության օրն ու վայրն անհայտ է[22]։

2012 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնզերծել է Սվետլանա Ալիլուևայի գործը, փաստաթղթերից երևում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են Ստալինի դստեր կյանքն ԱՄՆ-ում[23]։

Անձնական կյանք

խմբագրել

Ունեցել է բազմաթիվ սիրավեպեր, քաղաքացիական 4 ամուսնություն և մեկ համատեղ բնակություն։ 14 տարեկանում սիրահարվել է Լավրենտի Բերիայի որդուն՝ Սերգո Բերիային[9]։

Ամուսնություններ

խմբագրել
  • Առաջին ամուսնություն․ ամուսնացել է եղբոր՝ Վասիլիի համադասարանցու՝ խորհրդային գիտնական-իրավաբան Գրիգորի Մորոզովի հետ։ Ամուսնալուծվել է 1949 թվականին։
  • Երկրորդ ամուսնություն․ 1949 թվականին ամուսնացել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Յուրի Ժդանովի հետ, եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտողար Անդրեյ Ժդանովի հարսը։ Յուրին որդեգրել է Սվետլանայի ավագ որդուն՝ Իոսիֆին։
  • Երրորդ ամուսնություն․ 1957 թվականին ամուսնացել է Իվան Սվանիձեի հետ, ամուսնալուծվել է 1959 թվականին։
  • Չորրորդ (չգրանցված) ամուսնությունը եղել է Հնդկաստանի քաղաքացի Բրաջեշ Սինգհի հետ։ Ամուսինը մահացել է 1966 թվականին։ Ամուսնությունն անձամբ արգելեց Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգինը՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահը։ Չօգնեց և Սվետլանայի հանդիպումը նրա հետ, որը տեղի է ունեցել 1965 թվականի մայիսի 4-ին Կրեմլում՝ Սվետլանայի հոր աշխատասենյակում։ Չնայած Սինգհը մահացու հիվանդ էր, Կոսիգինը նրան հայտնել էր, որ նրան չեն թույլատրում ամուսնանալ արտասահմանցու հետ[25]։
  • Հինգերորդ ամուսնություն․ 1970 թվականին ամուսնացել է ամերիկացի ճարտարապետ Ուիլյամ Փիթերսի (1912-1991 թթ.) հետ, 1973 թվականին ամուսնալուծվել է, բայց պահպանել է Լանա Փիթերս անունը։
    • Դուստրը՝ Օլգա Փիթերս (մայիսի 21, 1971 թ.), անունը փոխել է Քրիս Էվանս (Chrese Evans)[26], երեխա չունի[27]։

Սիրավեպեր

խմբագրել

1940-ական թվականների սկզբներին Սվետլանան սիրավեպ է ունեցել գրող Ալեքսեյ Կապլերի հետ, որը նրանից գրեթե 2 անգամ մեծ էր։ Դա հանգեցրեց նրան, որ 1943 թվականին Կապլերը ձերբակալվեց՝ մեղադրվելով արտասահմանցիների և Անգլիայի լրտեսների հետ կապ ունենալու մեջ։ 5 տարով ուղարկվել է Վորկուտա, որտեղ աշխատել է որպես լուսանկարիչ։ 1948 թվականին Կապլերն ազատ արձակվեց, և, չնայած արգելքին, ժամանեց Մոսկվա, ինչի համար նորից ձերբակալվեց և ուղարկվեց ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Ազատ է արձակվել և վերականգնվել 1954 թվականին։

Սվետլանա Ալիլուևան սիրավեպ է ունեցել նաև Ադրեյ Սինյավսկու (հետագայում՝ այլախոհ), այնուհետև Դավիդ Սամոյլովի հետ[28]։

Աշխատություններ

խմբագրել

Ս. Ալիլուևան գրել է 4 գիրք-հուշագրություն, որոնք տպագրվել են արտասահմանում․

  • Двадцать писем к другу (Նյու Յորք, Harper & Row, 1967)
  • Только один год (Նյու Յորք, Harper & Row, 1969), ISBN 0-06-010102-4
  • Книга для внучек: Путешествие на родину (Նյու Յորք, Liberty Publishing House, 1991)[29] Российское издание: М.: Издательство «Новости», — 1992. 168 с. ISBN 5-7020-0520-1
  • Далёкая музыка (հրատարակվել է 1984 թվականին Հնդկաստանում և 1992 թվականին Մոսկվայում)
  • Անգլերեն է թարգմանել Էնդրյու Ռոտշտեյնի «Мюнхенский сговор» գիրքը (1959), գրել է մի շարք ոչ մեծ աշխատություններ, այդ թվում գրող Բորիս Պաստեռնակի մասին և «Книгу для внучек» (հոկտեմբեր, 1991, N 6) աշխատությունը։
  • Аллилуева С. Дочь Сталина. Последнее интервью. — М.: Алгоритм, 2013. — 304 с. — ISBN 978-5-4438-0346-3

Կինոմարմնավորում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118648276 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-lana-peters-20111129,0,1359088.story
  6. Душечкина, Е.В. Светлана. Культурнная история имени. — СПб.: Европейский университет в Санкт-Петербурге, 2007. — С. 97. — ISBN 978-5-94380-059-7
  7. Ստալինա ազգանունն Ալիլուևայի է փոխել 1957 թվականի սեպտեմբերին
  8. Lenta.ru: В России: В США умерла дочь Сталина
  9. 9,0 9,1 9,2 http://litrossia.ru/2012/02-03/06744.html Արխիվացված 2015-01-03 Wayback Machine // Литературная Россия
  10. http://web.mk.ru/newshop/bask.asp?artid=86694(չաշխատող հղում) // Московский комсомолец
  11. Екатерина Юрьевна Жданова р. 1950 — Родовод
  12. Бенедиктов И. А. Рядом со Сталиным. М., 2010. С. 132.
  13. Хрущев и церковь. Антирелигиозная кампания, Радиостанция «Эхо Москвы», 06.12.2009
  14. Владимир Козловский (2011 թ․ նոյեմբերի 29). «Американская одиссея Светланы Аллилуевой» (ռուսերեն). Русская служба Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. «Не стало Светланы Аллилуевой». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  16. «Дочь Сталина была под колпаком». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  17. Источник // Труд, 28.02.2006
  18. «Согласно последней воле Светланы АЛЛИЛУЕВОЙ на её надгробии будет написано: «Lana Peters»». Газета «Бульвар Гордона» &#124. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  19. Телеведущая «КП» Елена Ханга: «Как бежать из СССР, Светлане Аллилуевой подсказала моя мама» // Комсомольская правда
  20. Дочь Сталина Светлана АЛЛИЛУЕВА: «Я всегда ненавидела советскую Россию» // Комсомольская правда
  21. DOUGLAS MARTIN. «Lana Peters, Stalin's Daughter, Dies at 85». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  22. Гругман, Р.А. Светлана Аллилуева. Пять жизней. — Ростов-на Дону: Феникс, 2012. — С. 391-392. — ISBN 978-5-222-19440-9
  23. «ФБР рассекретило досье дочери Сталина Светланы Аллилуевой». РИА Новости. 20.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. Дочь Светланы Аллилуевой Екатерина Жданова: «Она мне не мать, это ошибка»
  25. Гругман, Р.А. Светлана Аллилуева. Пять жизней. — Ростов-на Дону: Феникс, 2012. — С. 283-286. — ISBN 978-5-222-19440-9
  26. Гругман, Р.А. Светлана Аллилуева. Пять жизней. — Ростов-на Дону: Феникс, 2012. — С. 391. — ISBN 978-5-222-19440-9
  27. Внучка Сталина - свободная женщина | История | ИноСМИ - Все, что достойно перевода
  28. Как мстили Светлане Аллилуевой | Скандалы | Собеседник.ру
  29. С. Аллилуева Книга для внучек: Путешествие на родину. — Нью-Йорк: Liberty Publishing House, 1991.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Ալիլուևա» հոդվածին։