Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

(Վերահղված է ԽՄԿԿից)

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն[Ն 1] եղել է ԽՍՀՄ-ի հիմնադիր և իշխող կուսակցությունը։ ԽՄԿԿ-ն միայնակ իշխող կուսակցությունն է եղել ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը, երբ Խորհրդային Միության Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը փոխեց սահմանադրության 6-րդ հոդվածը, որով մենիշխանություն էր տրված ԽՄԿԿ-ին քաղաքական համակարգում։ Կուսակցությունը հիմնադրվել էր 1912 թվականին Բոլշևիկների կողմից, որը Վլադիմիր Լենինի կողմից գլխավորած հեղափոխական խումբ էր, որը իշխանության եկավ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքով։ Կուսակցությունը կազմալուծվեց 1991 թվականի օգոստոսի 29-ին հեղաշրջման փորձից քիչ հետո։

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
ռուս.՝ Российская коммунистическая партия (большевиков), ռուս.՝ Всесоюзная коммунистическая партия (большевиков), ռուս.՝ Коммунистическая партия Советского Союза, Расейская камуністычная партыя (бальшавікоў), Усесаюзная камуністычная партыя (бальшавікоў), Камуністычная партыя Савецкага Саюзу, ադրբ.՝ Ümumittifaq Kommunist (bolşeviklər) Partiyası, ադրբ.՝ Rusiya Kommunist (bolşeviklər) Partiyası, ադրբ.՝ Sovet İttifaqı Kommunist Partiyası և ուկրաիներեն՝ Російська комуністична партія (більшовиків)
Изображение логотипа
Տեսակկոմունիստական կուսակցություն
Երկիր ԽՍՀՄ
ԱռաջնորդԻոսիֆ Ստալին, Նիկիտա Խրուշչով, Լեոնիդ Բրեժնև, Յուրի Անդրոպով, Կոստանտին Չերնենկո, Միխայիլ Գորբաչով և Վլադիմիր Իվաշկո
ԿարգախոսՊրոլետարներ բոլոր երկրների
ՀիմնադիրՎլադիմիր Լենին
Հիմնադրվածմարտի 1 (13), 1898
Լուծարվածօգոստոսի 29, 1991
Գաղափարախոսությունմարքսիզմ-լենինիզմ և Խորհրդային պատրիոտիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ ձախ և ձախ ուժեր
ՕրհներգԻնտերնացիոնալ
ՇտաբՄոսկվա, ԽՍՀՄ և Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ
ՆախորդՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
ՀաջորդUnion of Communist Parties – Communist Party of the Soviet Union?, Communist Party of the Soviet Union? և Communist Party of the Russian Soviet Federative Socialist Republic?
 Communist Party of the Soviet Union Վիքիպահեստում

ԽՄԿԿ-ն կոմունիստական կուսակցություն էր հիմնված ժողովրդավարական ցենրալիզմի վրա, Լենինի կողմից ներմուծված սկզբունք, որը հիմնված էր ժողովրդավարական և բաց քննարկումների քաղաքականություն կուսակցության ներսում և ընդհանուր միություն և վստահություն իրականացվող քաղաքականության հանդեպ։ ԽՄԿԿ-ի բարձրագույն մարմինը կուսակցության հարագումարն էր, որը գումարվում էր ամեն հինգ տարին մեկ անգամ։ Երբ հանրագումար չէր հրավիրվում, Կենտրոնական կոմիտեն դառնում էր բարձրագույն մարմին։ Քանի որ Կենտրոնական կոմիտեի նիստերը գումարվում էին տարին երկու անգամ, առօրյա իրավունքները և պարտականությունները կատարում էր Պոլիտբյուրոն, the Քարտուղարություն և Օրգբյուրոն (մինչև 1952 թվականը)։ Կուսակցության ղեկավարը նաև կառավարության ղեկավարը և համատեղում էր Գլխավոր քարտուղարի, վարչապետի կամ պետության ղեկավարի պաշտոնը, կամ երեք պաշտոններից մեկը կամ երկուսը, սակայն երբեք երեք պաշտոնները միասին։ Կուսակցության ղեկավարը դե ֆակտո ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի նախագահն էր և ԽՍՀՄ առաջնորդը։

1922 թվականին ԽՍՀՄ-ի հիմնադրումից հետո, Լենինը ներդրեց Խառը տնտեսություն, որը առավել հայտնի է Նոր տնտեսական քաղաքականություն, որը թույլ էր տալիստ կապիտալիստներին գործել կոմունիստական կուսակցության թելադրանքի ներքո, ինչի նպատակներ հող ստեղծել սոցիալիզմի համար, ոնչը կբերի պետության տնտեսության զարգացմանը։ 1929 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Իոսիֆ Ստալինը, ով պետության գաղափարախոսության հիմքում դրեց Մարքսիզմ-Լենինիզմի ուսմունքը։ Կուսակցությունը պետությունը ամբողջությամբ դարձրեց սոցիալիստական, որի ներքո ամբողջ արդյունաբերությունը պետականացվեց և տնտեսությունը անցավ պլանային համակարգին։ Վերականգնվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ իրականացվեցին բարեփոխումներ, որով ապակենտրոնացվեց տնտեսության պլանավորումը և ազատականացվեց ԽՍՀՄ հասարակությունը։ 1980 թվականի դրությամբ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ միջուկային սպառազինությունների մրցավազքը ԱՄՆ-ի հետ հարված հասցրին տնտեսությանը, որը բերեց լճացման և հիասթափությունների աճին։ 1985 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչով, ով փորձց անցում կատարել շուկայական տնտսության։ Գորբաչովը մշակեց նոր տնտեսական ծրագիր, որը նման էր Լենինի Նոր տնտեսական քաղաքականությանը և կոչվեց պերեստրոյկա կամ վերակառուցում, սակայն բարեփոխումները բերեցին ազատ բազմակուսակցական ընտրությունների, ինչից անկում ապրեց կոմունիստական կուսակցության հզորությունը։

Պատմություն

խմբագրել

Անվանում

խմբագրել
  • 1912–1918.
    Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (Բոլշևիկներ)
  • 1918–1925.
    Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ)
  • 1925–1952.
    Համամիութենական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ)
  • 1952–1991.
    Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

Վաղ տարիներ (1912–1924)

խմբագրել

ԽՄԿԿ-ն կազմավորել են Բոլշևիկները, որպես Ռուսաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության մաս Վլադիմիր Լենինի գլխավորությամբ` առանձնանալով սոցիալ դեմոկրատներից 1912 թվականի հուվարին և ձևավորեցին նոր կուսակցություն Պրահայի կուսակցական հանձնաժողովում, որը կոչվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն։ Մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը կուսակցությունը գործել է ընդհատակյա, որպես հակացարական կազմավորված խմբեր։ Հեղափոխության սկզբի դրությամբ կուսակցության հիմնական առաջնորդներից շատերը, այդ թվում Լենինը, արտաքսված էին։

Երբ ցար Նիկոլայ II-ը գահընկեց եղավ 1917 թվականի փետրվարին, հիմնադրվեց Ռուսաստանի հանրապետությունը, որը կառավարում էր ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում պաշտպանում էր նախկին ազնվականների շահերը։ Գլխավոր ժողովների հետ միասին ձևավորվեցին այսպես կոչված «խորհուրդները» և կառավարման համակարգը բաժանվեց ժամանակավոր կառավարության և խորհուրդների միջև, մինչև նրանց տարաձայնությունները բերեցին նոր հեղափոխության։ Այդ ժամանակ Լենինը արտաքսված էր Շվեյցարիա և մյուս արտաքսված առաջնորդների հետ կազմակերպեց վերադարձ Ռուսաստան, չնայած ընթացող պատերազմին։ Ապրիլին Լենինը ժամանեց Պետրոգրադ և քննադատեց ժամանակավոր կառավարությանը`կոչ անելով գնալ հեղափոխության և կոչ արեց ընթացող պատերազմը փոխել պատերազմի ընդդեմ կապիտալիզմի։ Հեղափոխությունը իրական չէր թվում. մինչև խորհուրդների և ժամանակավոր կառավարության տարաձայնությունները չբերեցին հակամարտության։

Բոլշևիկները արագորեն ստեղծեցին իրենց քաղաքական ծրագիրը մայսից, որը հիմնական դրույթներն էին պատերազմի անմիջապես ավարտում, գյուղացիների հողային բարեփոխումները և սննդամթերքի արդար բաշխումը քաղաքային բնակչության շրջանում։ Այս ծրագիրը թարգմանվեց ամբոխի համար պարզ բառերով և բացատրվեց թե ինչ ճգնաժամ է բերել նախորդ հեղափոխությունը։ Հուլիսի դրությամբ այս ծրագիրը հրատարակեցին 41 հրատարակչություն, Պրավդան գլխավոր օրաթերթն էր 320.000 տպաքանակով։ Այս թերթը ենթարկվեց ճնշումների և Հուլիսյան օրերի ցույցերից հետո տպաքանակը կրճատվեց մինչև 50.000: Չնայած դրանց նրանց ժողովրդականությունը խորհուրդների ընտրություններում մեծ էր[1]։

Խորհուրդների մեջ խմբակցությունները ամռան վերջում դարձան պարալիզացված, երբ Բոլշևիկների կոչով ցույցի դուրս եկան զինված զինվորականները և հեղաշրջման փորձ արվեց ժամանակավոր կառավարությունը տապալելու համար։ Քանի որ համաձայնությունը խորհուրդներում տեղաշարժվում էր դեպի ձախ, քիչ զինված զորքերը թողեցին նրանց` ուժեղացնելով Բոլշևիկների դիրքերը։ Հոկտեմբերին Բոլշևիկները պահանջեցին ամբողջ իշխանությունը խորհուրդներում և ժամանակավոր կառավարության մերժում։ Ժամանակավոր կառավարությունը, որն ի սկզբանե պաշտպանում էր բոլորի կողմից ատելի պատերազմը, մնաց մեկուսացված և լքված հասարակության կողմից։ Նոյեմբերի 7-ին (հին տոմարով հոկտեմբերի 25-ին), Բոլշևիկները կազմակերպեցին զինված ապստամբություն, որի արդյունքում տապալեցին ժամանակավոր կառավարությանը և խորհուրդները մնացին միանձնյա իշխանություն Ռուսաստանում։

Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում խորհուրդները միացան դաշնորեն և հիմնեցին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որը աշխարհում առաջին սահմանադրական սոցիալիստական պետությունն էր[2]։ Խորհուրդներում Բոլշևիկները մեծամասնություն էին և նրանց ջանքերի արդյունքում կնքվեց հաշտության պայմանագիր և ավարտեցին պատերազմը, բացի այդ կայսերական անշարժ գույքը և հողերը բաժանեցին աշխատավորներին և գյուղացիներին[2]։ Այս համատեքստում 1918 թվականին կուսակցությունը դարձավ Համառուսական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ)։ Ռուսաստանից դուրս սոցիալ դեմոկրատները, որոնք սատարել էին խորհրդային կառավարությանը, սկսվեցին համարվել կոմունիստներ։

1921 թվականին քաղաքացիական պատերազմը մոտենում էր ավարտին, Լենինը նախաձեռնեց Նոր Տնտեսական Քաղաքականությունը (ՆԷՊ), կապիստալիստական համակարգ, որի նպատակն էր հետպատերազմյան երկրի վերականգնումը և արդյունաբերականացումը[3]։ ՆԷՊ-ը սկսվեց այսպես կոչված «Ռազմական կոմունիզմ»-ի ավարտից հետո և սկսվեց շուկայական տնտեսության ժամանակաշրջանը կոմունիստական վերահսկողության ներքո։ Բոլշևիկները համարում էին, որ այս ժամանակ Ռուսաստանը տնտեսապես ամենահետամնաց երկիրն է Եվրոպայում և դեռ պատրաստ չէ անցում կատարել սոցիալիստական համարգին և ստիպված են սպասել, որպեսզի տնտեսությունը զարգանա այնքան, որ սոցիալիզմի ներդրումը տա իր պտուղները" 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԽՖՍՀ-ն միավորեց Ռուսական կայսրության նախկին տարածքները և հիմնադրեց ԽՍՀՄ-ը, որի առաջնորդ ընտրվեց Լենինը[4]։ 1923 թվականի մարտի 9-ին, ինսուլտի պատճառով նա չկարողացավ արդյունավետորեն կառավարել։ Նա մահացավ 1924 թվականի հունվարի 21-ին[4], ԽՍՀՄ-ի հիմնադրումից տասներեք ամիս անց և երկար ժամանակ հիշվեց որպես հիմնադիր հայր։

Ստալինյան ժամանակաշրջան (1924–53)

խմբագրել

Լենինի մահից հետո իշխանությունը բաժանվեց կուսակցության Գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի և պաշպանության նախարար Լև Տրոցկու միջև, յուրաքանչյուրը տարբեր հայացքներ ունեին երկրի հետագա ուղղու վերաբերյալ։ Տրոցկին կոմնակից էր պերմանենտ հեղափոխություն քաղաքականությանը, ըստ որի ԽՍՀՄ-ը չի կարող գոյատևել սոցիալիստական վարչակարգով քանի դեռ շրջապատված էր կապիտալիստական երկրներով և անհրաժեշտ էր համարում ակտիվորեն աջակցել սոցիալիստական հեղափոխություններին կապիտալիստական երկներում։ Ստալինը դեմ էր այսպիսի արտաքին քաղաքականությանը և գտնում էր, որ այն կբերի զինված հակամարտությունների այլ երկրների հետ։ Ընդհակառակը, Ստալինը գտնում էր, որ ԽՍՀՄ-ը պետք է վարի խաղաղամետ արտաքին քաղաքականություն և ներգրավի օտարերկրյա ներդրումները, որոնք կզարգացնեն տնտեսությունը և կկառուցեն սոցիալիզմ մեկ երկրում։

Արդյունքում Ստալինը մեծագույն աջակցություն ստացավ կուսակցությունում և Տրոցքին, ով շատերիկ կողմից համարվում էր կոլաբորատոր արտագնա զորքով, Ստալինի ջանքերով մեկուսացվեց, հեռացվեց կուսակցությունից և վտարվեց երկրից 1928 թվականին։ Ստալինի վարած քաղաքականությունը հետագայում հայտնի դարձավ որպես Ստալինիզմ։ 1925 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Համամիութենական կոմունիստական կուսակցություն։ Ստալինը վերափոխեց կուսակցության գաղափարախոսությունը իրեր միացնելով Լենինի գաղափարները Մարքսիզմ հետ, ինչը կոչվեց Մարքսիզմ-Լենինիզմ։ Ստալինի դիրքերը գնալով ամրապնդվեցին և նրան շնորհվեց մեծ իշանություն կուսակցության ներսում և պետության կառավարման մեջ։

1920-ական թվականների վերջին դիվանագիտական հարաբերությունները արևմտյան տերությունների հետ այնքան վատ էին, որ վտանգ կար, որ նրանք դաշինքով կհարձակվեն ԽՍՀՄ-ի վրա։ Երկրի ներսում չնայած ՆԷՊ-ի քաղաքականության ներդրմանը, հարուստների և աղքատների միջև անջրպետը խորացավ։ Այս խնդիրները հաղթահարելու համար երկրի ղեկավարությունը որոշեց, որ անհրաժեշտ է ներդնել կառավարության նոր քաղաքականություն, որով տնտեսությունը կկենտրոնացվի և արագորեն կիրագործվի ինդուստրիլիզացիան։ Այս նպատակով 1928 թվականին ներդրվեց Առաջին հնգամյա պլանը։ Այս պլանով կրկնապատկվեց արդյունաբերությունում աշխատողների թիվը և շատ գյուղացիներ լքեցին իրենց հողերը և մեկնեցին ուրբանիզացված կենտրոնները։ Մնացած գյուղացիները ենթարկվեցին կոլեկտիվացման, ինչի արդյունքում ավատիրական տիպի ֆերմաները փոխարինվեցին կոլեկտիվ ֆերմաներին, որոնք ուղղակիորեն վերահսկում էր պետությունը։ Այս երկու փոփոխությունների արդյունքում հիմնովի փոխվեց հարակության կյանքը, որը հիմնականում արդեն բաղկացած էր բանվորական դասակարֆից։ Պլանը գերակատարվեց արդեն 1932 թվականին։

Ինդուստրիլիզացիայի ոլորտում ԽՍՀՄ-ի հաջողությունները ստիպեցին արևմտյան երկրներին, մասնավորապես ԱՄՆ-ին բաց դիվանագիտական հարաբերություններ ստեղծել ԽՍՀՄ-ի հետ։ 1933 թվականին աշխատավորների անհաջող ապստամբություններից հետո (ներառյալ կարճատև կյանք ունեցած Բավարիայի խորհրդային հանրապետությունը) և ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին Գերմանիայում իշանության եկավ Ադոլֆ Հիտլերը ով դաժանորեն ճնշեց հեղափոխական կազմակերպիչներին և ուղղակի սպառնալիքներ հնչեցրեց ԽՍՀՄ-ի և նրա կողմից սատարվող գաղափարախոսության հանդեպ։ Ֆաշիստական վտանգը ավելի խորացրեց ներքին պառակտումները ԽՍՀՄ-ում և Կոմունիստական կուսակցության մեջ։ Կասկածամտությունը տածեց Ստալինին և կուսակցության առաջնորդներին և սփռվեց ամբող խորհրդային հասարակության մեջ։ Ամենուրեք հավանական թշնամիներ որոնելով` կառավարությունը սկսեց հալածանքները ամբողջ ԽՍՀՄ-ում, որը կոչվեց Մեծ զտում։ Արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ, որոնցից շատերը ճանաչվեցին դավաճանները, ձերբակալվեցին և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ կամ մահապատժի ենթարկվեցին։ Նույն այս ժամանակաշրջանում հակակրոնական գործընթաց սկսվեց, որով թուլացվեց Ռուս Ուղղափառ եկեղեցի, որը երկար ժամանակ մեծ իշխանություն էր ունեցել ցարիզմ ժամանակ, մինչև հեղափոխություն։ Նպատակ դրվեց կազմալուծել կազմակերպված կրոնական կառույցները հասարակության կյանքից, շատ եկեղեցիներ, մզգիթներ կամ այլ պաշտամունքի վայրեր փակվեցին կամ քանդվեցին։

Խորհրդային Միությունը առաջինը միջազգային հասարակության մեջ գիտակցեց Նացիստական Գերմանիայի ներխուժման վտանգը։ Արևմտյան տերությունները ձգտում էին պահպանել խաղաղությունը և թույլ չտային պատերազմի բռնկմանը, շատերը ԽՍՀՄ-ի զգուշացումները դիտարկում էին չհիմնավորված։ Մինչ արևմտյան տերությունների կառավարությունները պահպանում էին չեզոքություն, շատ արևմտյան ձեռնարկատերեր, ներառյալ Ռոկֆելերների ընտանիքը շահութաբեր գործարքներ կնքեցին ֆաշիստական ռեժիմների հետ և ուղղակի հետաքրքրություն ունեին նրանց պաշտպանելու։ Հակաֆաշիստական դաշինք կնքելու մի շարք անհաջող փորձերից հետո ԽՍՀՄ-ը Նացիստական Գերմանիայի հետ կնքեց չհարձակման պայմանագիր, որը խախտեց Գերմանիան` ներխուժելով ԽՍՀՄ և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։

Կոմունիստական ինտերնացիոնալը կազմալուծվեց 1943 թվականին, քանի որ կազմակերպությունը չէր կարողացել թույլ չտալ ֆաշիզմի հզորացումը։ 1945 թվականին դաշնակիցները հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում և կուսակցությունը հիմնադրեց սոցիալիստական կառավարություններ հետպատերազմյան օկուպացված տարածքներում, որոնք ղեկավարում էին Ստալինի ենթակայության տակ գտնվող կոմունիստական կատավարությունները։

1949 թվականին կոմունիստները հաղթանակ տարան Չինաստանի քաղաքացիական պատերազմում` փոխելով ուժերի հավասարակշռությունը կոմունիստների և արևմտյան տերությունների միջև` բերելով Սառը պատերազմ. Հարավստավիան Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ իր հսկողության տակ առավ Տրիեստը` հակամարտություն հրահրելով արևմտյան տերությունների և Ստալինի միջև, ով դեմ էր իրավիճակի նման զարգացմանը։ Հետագայում Հարավսլավիայի կոմունիստները ակտիվորեն աջակցեցին Հունաստանի կոմունիստներին Հունաստանի քաղաքացիական պատերազմում, ինչը հիասթափեցրեց ԽՍՀՄ-ի կառավարությունը։ Այս իրադարձությունները բերեցին Տիտո-Ստալին պառակտմանը և նշանավորվեցին որպես միջազգային կոմունիզմի պառակտում։

Հետստալինյան տարիներ (1953–85)

խմբագրել

Ստալինի մահից հետո Նիկիտա Խրուշչով դարձավ երկրի ղեկավար` առաջ անցնելով իր քաղաքական հակառակորդներից, ներառյալ Լավրենտի Բերիայից և Գեորգի Մալենկովից[5]։ 1955 թվականին Խրուշչովը կարողացավ հասնել Մալենկովի պաշտոնի իջեցմանը և սեփական դիրքի ամրապնդմանը, որպես ԽՍՀՄ առաջնորդ[6]։ Իր կառավարման առաջին տարիներին նախագահության մի քանի անդամի աջակցությամբ Խրուշչովը կազմակերպեց Ձնհալ, որը վերջ դրեց ստալինյան մի քանի տասնամյակ տևած զանգվածային ահաբեկչությանը[7]։ 1956 թվականի Կոմունիստական կուսակցության 20-րդ հանրագումարին Խրուշչովը հայտարարեց Ստալինի հանցագործությունների մասին` զգուշորեն չներառելով գործող Նախագահության որևէ անդամի հանցագործությունների մեջ[8]։ Նրա տնտեսական քաղաքականությունները, որոնք ստացան աջակցություն, բավական չէին, որպեսզի լուծեին ԽՍՀՄ-ի տնտեսության ֆունդամենտալ խնդիրները։ Միջին մարդու բնակարանային խնդիրները լուծվեցին, մոտ 108 միլիոն մարդ նոր բնակարան ստացավ 1956-ից 1965 թվականներին[9]։

Խրուշչովի միջազգային քաղաքականությունը բերեց Խորհրդա-չինական պառակտմանը, մասամբ հանրայնորեն Ստալինին քննադատելու պատճառով[10]։ Խրուշչովը զգալիորեն բարելավվեց հարաբերությունները Իոսիպ Տիտոյի Հարավսլավիայի կոմունիստների լիգայի հետ, սակայն չհաջողվեց հիմնել այնպիսի մտերմիկ կապեր, ինչպես ինքն էր ցանկանում[9]։ Մինչև Ձնհալը մեղմեց քաղաքական ճնշումները երկրի ներսում, այն մեծացրեց բռնաճնշումները երկրի տարածքից դուրս, ինչպիսիք էր 1956 թվականի Հունգարական հեղափոխություն և Լեհաստանի անհանգստությունները, որտեղ տեղի քաղաքացիներին չհաջողվեց համախմբվել խորհրդային գերիշխանության դեմ պայքարելու համար[11]։ Խրուշչովը նաև չկարողացավ բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, մասամբ ահռելի ռազմական ախորժակի պատճառով[11]։ Կարիբյան ճգնաժամի հետևանքով Խրուշչովի դիրքերը կուսակցության ներսում զգալի թուլացան[12]։ Իր պաշտոնանկությունից քիչ առաջ նա փորձեց տնտեսության մեջ բարեփոխումներ իրականացնել Եվսեյ Լիբերմանի մոդելով, ով խորհրդային տնտսագետ էր և փորձում էր ներդնել շուկայական տարրեր պլանային տնտեսության մեջ[13]։

Խրուշչովը պաշտոնանկ արվեց 1964 թվականի հոկտեմբերի 14-ին Կենտրոնական կոմիտեի պլենումում, պաշտոնական պատճառը Նախագահության անդամների վստահության կորուստ, անձի պաշտամունքի հաստատում, տնտեսական քաղաքականության ձախողում, հակակուսակցական բարեփոխումներ, ինչը անհնար է դարձնում նրա կառավարումը որպես կուսակցության ղեկավարի[14]։ Նրան փոխարինման եկավ Լեոնիդ Բրեժնևը որպես առաջին քարտուղար և Ալեքսեյ Կոսիգինը որպես նախարարների խորհրդի ղեկավար[15]։

 
Բրեժնևի ժամանակաշրջանը պատմաբանները անվանում են Լճացման ժամանակաշրջան, տերմինը առաջին անգամ կիրառել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը[16]:

Բրեժնևի ժամանակաշրջանը սկսվեց Խրուշչովիզմի մերժմամբ բոլոր հարթակներում բացառությամբ մեկի` շարունակվեց պայքարը ստալինյան քաղաքական բռնաճնշումների մեթոդների դեմ[17]։ Խրուշչովի քաղաքականությունը քննադատվեց որպես կամայակատարություն և Բրեժնևյան ժամանակաշրջանում զարգացավ Նեոստալինիզմը[18]։ Չնայած Ստալինին չարդարացրեցին այս ընթացքում, երկրի շատ պահպանողական ամսագրերի թույլատրվեց ներկայացնել նրա կառավարումը լավ կողմերից[19]։

1966 թվականի կուսակցության 213-րդ կոնգրեսում առաջին քարտուղարի և Նախագահության անվանումները վերադարձվեցին իրենց նախնական տարբերակներին` Գլխավոր քարտուղարություն և Պոլիտբյուրո համապատասխանաբար[20]։ Որպես վարչապետ Կոսիգինը ձեռնարկեց Մելիկովի կողմից առաջարկված տնտեսական բարեփոխումները, ներառյալ թեթև արդյունաբերության խթանում և սպառողական ապրանքների արտադրության ընդլայնում[21]։

Իր կառավարման օրոք Բրեժնևը սատարեց միջազգային լարվածության թուլացման մոտեցումը, ինչի նպատակն էր Արևմուտքի հետ լարվածությունը նվազեցնել և սկսել տնտեսական և քաղաքական հարաբերություններ[22]։ Սակայն կուսակցության 1976 թվականի 25-րդ կոնգրեսի ժամանակ ԽՍՀՄ-ում առկա քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների աճի վերաբերյալ զեկույցները Բրեժնևին դրեցին դժվար դրության մեջ[23]։ Դրա նախորդ տարվանից Բրեժնևի առողջական վիճակը վատթարացել էր։ Նա հաճախ էր ընդունում ցավազրկողներ և կարիք ուներ դեղորայքի պաշտոնական հանդիպումների ժամանակ[24]։ Վստահվելով իր անձնակազմի վրա, կուսակցության ղեկավարությունը աստիճանաբար վերածվեց գերոնտոկրատիայի[25]։ Բրեժնևի կառավարման վերջում խնդիրները շարունակեցին աճել։ 1979 թվականի սկիզբ առավ Խորհրդա-աղվանական պատերազմը, որպեսզի փրկի կոմունիստական ռեժիմը այնտեղ։ Քանի որ խնդիրները աճեցին տանը և դրսում, Բրեժնևը ունակ չէր արժանի հակահարված տալու ԽՍՀՄ-ի հասցեին տեղեղ քննադատություններին Արևմուտքի առաջնորդների կողմից, դրանցից կարկառուններն էին ԱՄՆ նախագահներ Ջիմի Քարթերը և Ռոնալդ Ռեյգանը ու ՄԹ վարչապետ Մարգարետ Թետչերը[26]։ ԽՄԿԿ-ի ղեկավարությունը, որը փութաջանորեն քարոզում էր, որ 1970-ական թվականների ֆինանսական ճգնաժամը կապիտալիզմի փլուզման սկիզբն էր, գտավ իր երկիրը Արևմտուտքից բավականին հետ տնտեսության զարգացման մակարդակով[27]։ Բրեժնևը մահացավ 1982 թվականի նոյեմբերի 10-ին, նրան փոխարինեց Յուրի Անդրոպովը նոյեմբերի 12-ին[28]։

Անդրոպովը ընդգծված հակաստալինական էր, ով Բրեժնևի ղեկավարման տարիներին զբաղեցրել էր ԿԳԲ-ի ղեկավարի պաշտոնը[29]։ Նա ԿԳԲ-ի ղեկավար պաշտոններում նշանակեց մի քանի բարեփոխողների, որոնք հետագայում բարձր պաշտոններ զբաղեցրեցին Գորբաչովի կառավարությունում[29]։ Անդրոպովը սատարեց մամուլի ազատությունը, հատկապես ԽՍՀՄ-ի առաջ ծագած խնդիրների լուսաբանումը[30]։ Անդրոպովը կարճ ղեկավարեց, սակայն իրականացրեց մեծ կադրային բարեփոխումներ, ներառյալ բարձր պաշտոնների նշանակեց Եգոր Լիգաչովին, Նիկոլայ Ռիժկովին և Միխայիլ Գորբաչովովին։ Նա նաև սատարեց կոռուպցիայի դեմ պայքարը[30]։ Անդրոպովը նախատեսում էր պաշտոնը թողնել Գորբաչովին, սակայն Կոնստանտին Չեռնենկոն և նրա աջակիցները կարողացան հաղթել այս պայքարում[30]։ Անդրոպովը մահացավ 1984 թվականի փետրվարի 9-ին և նրան փոխարինեց Չերնենկոն[31]։ Իր կարճ կառավարման պատճառով Չերնենկոն ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկել կուսակցությունը և այն մնաց Գորբաչովի վերահսկողության ներքո[31]։ Չերնենկոն մահացավ 1985 թվականի մարտի 10-ին և նրան փոխարինեց Գորբաչովը մարտի 11-ին[31]։

Նշումներ

խմբագրել
  1. ռուսերեն՝ Коммунисти́ческая па́ртия Сове́тского Сою́за
    Կարճ հայերենով ԽՄԿԿ կամ ՍՄԿԿ, իսկ ռուսերենով КПСС

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Trotsky, Leon (1934). History of the Russian Revolution. London: The Camelot Press ltd. էջ 808.
  2. 2,0 2,1 Suny, 2006, էջ xvi
  3. Suny, 2006, էջեր 22–24
  4. 4,0 4,1 Suny, 2006, էջ xvii
  5. Taubman, 2006, էջեր 274–275
  6. Taubman, 2006, էջ 276
  7. Taubman, 2006, էջեր 274–276
  8. Taubman, 2006, էջեր 268–269
  9. 9,0 9,1 Taubman, 2006, էջեր 278–280
  10. Taubman, 2006, էջեր 282–284
  11. 11,0 11,1 Taubman, 2006, էջեր 284–287
  12. Taubman, 2006, էջեր 288–289
  13. Taubman, 2006, էջ 289
  14. Taubman, 2006, էջ 289–290
  15. Hanson, 2006, էջ 292
  16. Hanson, 2006, էջեր 292–296
  17. Hanson, 2006, էջեր 296–299
  18. Hanson, 2006, էջեր 297– 298
  19. Hanson, 2006, էջեր 297–298
  20. Hanson, 2006, էջ 296–297
  21. Hanson, 2006, էջ 299
  22. Hanson, 2006, էջեր 235–238
  23. Hanson, 2006, էջ 308
  24. Hanson, 2006, էջ 309
  25. Hanson, 2006, էջեր 309–310
  26. Hanson, 2006, էջեր 310–314
  27. Hanson, 2006, էջ 313
  28. Hanson, 2006, էջ 315
  29. 29,0 29,1 Brown, 2006, էջ 316
  30. 30,0 30,1 30,2 Brown, 2006, էջ 317
  31. 31,0 31,1 31,2 Brown, 2006, էջեր 317–318