«Մեսամե-դասի» (վրաց.՝ მესამე დასი, թարգմանավար՝ «Երրորդ դաս, խումբ»), սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում։ Հիմնադրվել է 1892 թվականին, Զեստափոնում, որպես գրական-քաղաքական խումբ, Էգնատե Նինոշվիլու և Միխայիլ Ցխակայայի նախաձեռնությամբ։ 1893 թվականին իրեն հռչակել է սոցիալիստ-մարքսիստների խումբ։ Առաջին հրապարակային ելույթը կայացել է 1894 թվականի մայիսի 8-ին։ Գրող, հասարակական գործիչ Իրակլի Ծերեթելին «Կվալի» թերթում կազմակերպությունն անվանեց «Մեսամե-դասի» (առաջին խումբ՝ «Պիրվելի դասի» և երկրորդ խումբ՝ «Մեորե դասիի հեղափոխական-դեմոկրատական էին)։

Մեսամե-դասի
վրաց.՝ მესამე დასი
Տեսակկուսակցություն
ԵրկիրՎրաստան
ԱռաջնորդՆոյ Ժորդանիա
Հիմնադրված1892
Լուծարված1903
Գաղափարախոսությունմարքսիզմ

«Մեսամե-դասի»-ի անդամներն ուսանող երիտասարդության շրջանում պրոպագանդում էին Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Գեորգի Պլեխանովի աշխատությունները։ Կազմակերպության գործունեության կենտրոնը Թիֆլիսն էր, սակայն կապեր ուներ նաև Անդրկովկասի մյուս մեսամե-դասի խմբակների հետ։ Հենց սկզբից խումբը քաղաքականապես միատարր չէր։ Մեծամասնությունը հակված էր դեպի «լեգալ մարքսիզմն» ու ազգայնականությունը, հետագայում՝ դեպի «Էկոնոմիզմը»․ հանդես էր գալիս «դասակարգային պայքարի» մարքսիստական ըմբռնման դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 467