Վյաչեսլավ Մենժինսկի

Վյաչեսլավ Ռուդոլֆովիչ Մենժինսկի (ռուս.՝ Вячесла́в Рудо́льфович Менжи́нский, լեհ.՝ Wiesław Mężyński, օգոստոսի 19 (31), 1874, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 10, 1934(1934-05-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լեհ և ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ։

Վյաչեսլավ Մենժինսկի
լեհ.՝ Wacław Menżyński, Mężyński
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1874
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 10, 1934(1934-05-10)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Լենինի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Vyacheslav Menzhinsky Վիքիպահեստում

1902 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեին կից ռազմական կազմակերպության և բոլշևիկյան «Կազարմա» («Казарма») թերթի խմագրության անդամ։ 1906 թվականին ձերբակալվել է, փախել և տարագրվել։ Աշխատել է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպություններում։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան, ՌՍԴԲ(բ)կ ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության բյուրոյի «Սոլդատ» («Солдат») և «Պրավդա» («Правда») թերթերի խմբկոլների անդամ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ֆինանսների ժողկոմ, ՌՍՖՍՀ գլխավոր հյուպատոս Բեռլինում (1918-1919), Ուկրաինայի բանգյուղտեսչության ժողկոմ (1919), Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) նախագահության անդամ (1919 թվականի վերջ-1923 թվական), Միացյալ պետական քաղվարչության նախագահի տեղակալ (1923-1926), 1926 թվականից՝ նախագահ։ Եղել է ՀամԿ(բ)կ 15-19-րդ համագումարների պատգամավոր, 15-16-րդում ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ անդամ։ Եղել է ԽՍՀՄ ԿԴԿ անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Менжинский Вячеслав Рудольфович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461