Վրացիներ կամ քարթվելներ (վրաց.՝ ქართველები, ինքնանվանում՝ քարթվելեբի) քարթվելական ընտանիքի ազգ, որոնց մեծ մասը կենտրոնացած է Վրաստանի սահմանների ներսում՝ Սև ծովի ափին, Կավկասիոնի և Թրիալեթի լեռնաշղթաների միջև ընկած հատվածում։ Զգալի թվով վրացիներ բնակվում են նաև Թուրքիայի արևելյան նահանգներում և Իրանի ներքին շրջաններում՝ հատկեպես Ֆերեյդուն-Քենար քաղաքում։ Շատ վրացիներ ունեն մուգ գույնի մազեր, հանդիպում են նաև շիկահերներ։ Վրացիների մեծ մասի աչքերը շագանակագույն են, իսկ 30%-ինը կապույտ կամ մոխրագույն։ Լեզվաբանական սկզբունքով վրացիները բաժանվում են 3 խմբի՝ իբերական, սվանական և մեգրելա-լազական։ Վրացիների դավանանքը քրիստոնեությունն է (ուղղափառությունը), որն ընդունվել է 319 թ. մայիսի 6-ին։ Մարդաբանորեն պատկանում են հիմնականում եվրոպոիդ ռասայի պոնտոսական և կավկասիոնական խմբերին։ Վրաց ազգի կազմավորման ավարտը համարվում է հիմնականում 5-10 դարերը, թեև ողջ միջնադարում վրացիները բաղկացած են եղել տարբեր ազգագրական խմբերից և ցեղերից։

Վրացիներ
ქართველები
քարթվելներ
Ընդհանուր քանակ

4-5 մլն.

Բնակեցում
Վրաստան Վրաստան 3.224.000
Եվրամիություն Եվրամիություն 250.000
Թուրքիա Թուրքիա 158.000
Ռուսաստան Ռուսաստան 157.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 150.000
Իսրայել Իսրայել 72.000
Ուկրաինա Ուկրաինա 34.200
Բրազիլիա Բրազիլիա 21.000
Ադրբեջան Ադրբեջան 15.000
Ճապոնիա Ճապոնիա 14.000
Ղազախստան Ղազախստան 5.000
Սինգապուր Սինգապուր 3.500
Կանադա Կանադա 2.500
Հայաստան Հայաստան 1.200
Արգենտինա Արգենտինա 1.000
Մեքսիկա Մեքսիկա 1.000
Լեզու(ներ)
Վրացերեն
(Քարթվելական լեզուներ)
Հավատք(ներ)
Վրաց ուղղափառ եկեղեցի
Բարեկամական էթնիկ խմբեր
Հայեր - Լազեր

Վրացիների էթնիկ խմբեր խմբագրել

Վրացիները կազմված են հետևյալ էթնիկ խմբերից՝

Տարածվածություն խմբագրել

 
վրացական էթնիկ խմբերը Հարավային Կովկասում

Գրականություն խմբագրել

  • Rapp, S. H. Jr. & Crego, P. (2018) Languages and Cultures of Eastern Christianity: Georgian, Taylor & Francis, ISBN 9781351923262
  • W.E.D. Allen (1970) Russian Embassies to the Georgian Kings, 1589–1605, Hakluyt Society, ISBN 978-1-4094-4599-9 (hbk)
  • Eastmond, Anthony (2010), Royal Imagery in Medieval Georgia, Penn State Press
  • Suny, R. G. (1994), The Making of the Georgian Nation, Indiana University Press, ISBN 978-0253209153
  • Lang, D. M. (1966), The Georgians, Thames & Hudson
  • Rayfield, D. (2013), Edge of Empires: A History of Georgia, Reaktion Books, ISBN 978-1789140590
  • Rapp, S. H. Jr. (2016) The Sasanian World Through Georgian Eyes, Caucasia and the Iranian Commonwealth in Late Antique Georgian Literature, Sam Houston State University, USA, Routledge
  • Toumanoff, C. (1963) Studies in Christian Caucasian History, Georgetown University Press