Թիֆլիսի բանկի կողոպուտ (1907)

1907

1907 Թիֆլիսի բանկի կողոպուտ, հայտնի նաև կողոպուտ Երևանի հրապարակում[1], զինված կողոպուտ Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայության Թիֆլիսի նահանգի Թիֆլիս քաղաքում (այժմ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի) 1907 թվականի հունիսի 26-ին։ Բանկի կանխիկ գումարները գողացան Բոլշևիկները, որպեսզի ֆինանսավորեն հեղափոխական գործունեությունը։ Կողոպտիչները հարձակվեցին բանկի վրա դիլիժանսով և շրջափակվեցին ոստիկանության և զինվորական ուժերի կողմից, օգտագործվեցին ռուբեր և թնդանոթներ, մինչդեռ դիլիժանսը տեղափոխեց գումարը Երևանի հրապարակով (այժմ Ազատության հրապարակ) փոստային բաժանմունք։ Հարձակման ժամանակ սպանվեց 40 մարդ և վիրավորվեց 50-ը, համաձայն պաշտոնական փաստաթղթերի։ Կողոպտիչները կարողացան հեռանալ 341,000 ռուբլիով (2017 թվականի դրությամբ համարժեք էր 3.86 միլիոն ԱՄՆ դոլարի)։

Թիֆլիս, Երևան հրապարակ

Կողոպուտը կազմակերպել էին Բոլշևիկների մեծ թվով առաջնորդներ, այդ թվում Վլադիմիր Լենինը, Իոսիֆ Ստալինը, Մաքսիմ Լիտվինովը, Լեոնիդ Կրասինն ու Ալեքսանդր Բոգդանովը, և իրագործվել էր Ստալինի մտերիմ հայազգի Տեր-Պետրոսյանը (Կամոն)։ Քանի որ այսպիսի գործողությունը արգելված էր Ռուսաստանի Սոցյալ Դեմոկրատական Բանվորական կուսակցության 5-րդ համաժողովով, կողոպուտը Բոլշևիկների դեմ հանեց կուսակցության մյուս անդամներին։ Արդյունքում Ստալինը և Լենինը փոձեցին իրենց հեռու պահել կողոպտիչներից։

Պատահարի շուրջ իրադարձությունները և նմանատիպ այլ կողոպուտները Բոլշևիկների ղեկավարության շրջանում պառակտման արդյունք դարձան, որի շրջանակներում Լենինի դեմ դուրս եկան Բոգդանովը և Կրասինը։ Չնայած կողոպուտի հաջողությանը և մեծ գումարին, Բոլշևիկները չկարողացան օգտագործել գողացված գումարի մեծ մասը, քանի որ շատ թղթադրամների սերիական համարները հայտնի էր ոստիկանությանը։ Լենինը նախատեսում էր իրացնել Եվրոպայում մեծ թվով թղթադրամներ միաժամանակ տարբեր վայրերում, սակայն անհաջող։ Արդյունքում տեղի ունեցան մեծ թվով ձերբակալություններ և քննադատական արձագանք Եվրոպայի սոցյալ դեմոկրատներից։

Կամոն բռնվեց Գերմանիայում կողոպուտից շատ չանցած, սական հաջողությամբ խոսափեց դատից` ձևանալով հոգեկան հիվան ավելի քան երեք տարի։ Նա կարողացավ փախչել իր հոգեբուժական կենտրոնից, սակայն երկու տարի անց ձերբակալվեց մեկ այլ կողոպուտ նախագծելիս։ Կամոն դատապարտվեց մահապատժի իր հանցագործությունների համար ներառյալ 1907 թվականի կողոպուտի, սակայն դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկման։ Նա արդարացվեց 1917 թվականի հեղափոխությունից հետո։ Կողոպուտի մյուս մասնակիցներից և կազմակերպիչներից ոչ ոք երբեք չկանգնեց դատարանի առաջ։ Կամոյի մահից հետո նրա գերեզմանը և հուշարձանը տեղադրվեց Երևանի հրապարակի մոտ Պուշկինի այգիներում։ Այս հուշարձանը հետագայում քանդվեց, իսկ Կամոյի մասունքները տեղափոխվեցին այլ վայր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kun, 2003, էջ 75