Վլադիմիր (Լադո) Զախարի Կեցխովելի (վրաց.՝ ლადო კეცხოველი, ռուս.՝ Владимир Захарьевич Кецховели, հունվարի 2 (14), 1876[1], Tlia, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17 (30), 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), վրացի գրող, բոլշևիկ հեղափոխական։

Վլադիմիր Կեցխովելի
վրաց.՝ ლადო კეცხოველი
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2 (14), 1876[1]
ԾննդավայրTlia, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17 (30), 1903[1] (27 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական

Նախնական կրթությունն ստացել է Գորիում, ապա՝ Թիֆլիսում։ 1894- 1896 թվականներին սովորել է Կիևի հոգևոր սեմինարիայում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական խմբակների գործուն մասնակից։ 1896 թվականին ձերբակալվել և արտաքսվել է հայրենիք, որտեղ 1897 թվականիի սեպտեմբերին ընդունվել է «Մեսամեդասի» կազմակերպության մեջ։ 1898-1901 թվականներին Թիֆլիսում եղել է ցույցերի գործադուլների կազմակերպիչ, ՌՍԴԲԿ Թիֆլիսի ու Բաքվի կոմիտեների, ինչպես և «Բրձոչա» թերթի ղեկավարներից։ Բաքվում կազմակերպել է «Նինա» ընդհատակյա տպարանը։ 1902 թվականի սեպտեմբերին ձերբակալվել է։ Սպանվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։

Կեցխովելին համարվում է առաջին մարդկանցից մեկը, ով Իոսիֆ Ստալինին ծանոթացրել էր մարքսիզմի գաղափարախոսության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 394