Էռնան Կորտես
Ֆեռնանդո Կորտես դե Մոնրոյ ի Պիսառո Ալտամիրանո (իսպ.՝ Fernando Cortés de Monroy y Pizarro Altamirano, առավել հայտնի է Ֆեռնանդո, Էռնանդո, Ֆեռնան կամ Էռնան Կորտես (իսպ.՝ Hernán Cortés) անուններով, 1485[1][2][3][…], Մեդելյին, Կաստիլիա և Լեոն - դեկտեմբերի 2, 1547, Կաստիլյեխա դե լա Կուեստա, Կաստիլիա և Լեոն), իսպանացի կոնկիստադոր, որը նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։ Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհել է Marqués del Valle de Oaxaca (հայերեն տառադարձությամբ՝ Մարկես դել Վալյե դե Օախակա, թարգմանաբար՝ Օախակա հովտի մարկիզ) կոչում։ Նրա շնորհիվ Եվրոպայում 1520 թվականից սկսել են օգտագործել վանիլ և շոկոլադ[5]։
Էռնան Կորտես իսպ.՝ Hernán Cortés y Pizarro | |
---|---|
Ծնվել է | 1485[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեդելյին, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1547 |
Մահվան վայր | Կաստիլյեխա դե լա Կուեստա, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Մեխիկո |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, Նահանգապետ և Կոնկիստադոր |
Ամուսին | Կատալինա Խուարես և Juana Ramírez de Arellano y Zúñiga? |
Ծնողներ | հայր՝ Martín Cortés de Monroy?, մայր՝ Catalina Pizarro Altamirano?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Իսպանիայի փոխարքա և Նոր Իսպանիայի փոխարքա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարտին Կորտես, Լեոնոր Կորտես Մոնտեսումա, Martín Cortés, 2nd Marquis of the Valley of Oaxaca?, Doña Juana Cortés de Zuñiga?[4] և Doña Maria Cortés y Ramirez de Arellano?[4] |
Ստորագրություն | |
Hernán Cortés Վիքիպահեստում |
Էռնան Կորտեսը ոչ շատ հարուստ, բայց ազնվական իդալգոների ընտանիքից էր։ Երկու տարի սովորել է Սալամանկայի համալսարանում, սակայն գերադասել է ռազմական կարիերան։ 1504 թվականին տեղափոխվել է Էսպանյոլա, 1510-1514 թվականներին Դիեգո դե Վելասկեսի գլխավորությամբ մասնակցել է Կուբայի նվաճման արշավին։ 1519-1521 թվականներին սեփական նախաձեռնությամբ սկսել է Մեքսիկայի նվաճումը։ 1522-1526 թվականներին նորաստեղծ Նոր Իսպանիա գաղութում զբաղեցրել է գեներալ-կապիտանի պաշտոնը՝ այնտեղ անցկացնելով անկախ քաղաքականություն, սակայն իշխանության համար կատաղի պայքարի պատճառով 1528 թվականին վերադարձել է Եվրոպա։
1529 թվականին թագավոր Կառլոս V-ն Էռնան Կորտեսին շնորհել է Օախակայի մարքիզի կոչում (իսպ.՝ Marqués del Valle de Oaxaca)։ 1530 թվականին Կորտեսը վերադարձել է Մեքսիկա ռազմական նահանգապետի կոչումով, սակայն իրական իշխանություն արդեն չի ունեցել։ 1540 թվականին վերջնականապես վերադարձել է Եվրոպա, 1541 թվականին մասնակցել է Ալժիրի դեմ անհաջող արշավին։ Մահացել է և հողին հանձնվել Իսպանիայում, 1566 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մեքսիկա։ 1560-ական թվականներին նրա ժառանգները Մեքսիկայում փորձել են գրավել իշխանությունը, սակայն հեղաաշրջման փորձն ավարտվել է ձախողմամբ։
Նվաճողի կյանքի մասին շատ քիչ աղբյուրներ են պահպանվել, որոնք շատ հաճախ հակասում են իրար, այդ պատճառով պատմաբանների գնահատականներն այդ անձի և նրա ժառանգության մասին խիստ տարբերվում են։ Բարտոլոմե դե լաս Կասասի աշխատանքները նրան դարձրել են «Սև լեգենդի» կարևորագույն կերպարներից մեկը։
Ծագում
խմբագրելԷռնան Կորտեսը պատկանել է իդալգոների (առնվազն երկու սերունդ) տոհմի։ Կորտեսի կենդանության օրոք նրա կենսագիրը՝ նրա խոստովանահայր Ֆրանսիսկո Լոպես դե Գոմարան, գրել է, թե Կորտեսների, Մոնրոյների, Պիսարոների ու Ալտամիրանոների ընտանիքներն Էստրեմադուրայի հնագույն տոհմերն են, «հին քրիստոնյաներից»[6]։ Սերվանտես դե Սալազարը 1546 թվականին Կորտեսի ընծայականում նրան համարել է ծագած Լոմբարդիայի թագավորների տոհմից, որ տեղափոխվել էին Իսպանիա[7]։ Դոմինիկացի Բարտոլոմե դե լաս Կասասը, որ երբեք չի թաքցրել իր հակակրանքը Կորտեսի նկատմամբ, գրել է, թե կոնկիստադորը եղել է «մանր ազվականի որդի, որին ես ճանաչում էի անձամբ, որ շատ աղքատ ու շատ համեստ, բայց բարի քրիստոնյա էր և, ինչպես հաստատում էին լուրերը, իդալգո»[8]։
Դիեգո Ալտամիրանոն՝ Էռնան Կորտեսի պապը մորական կողմից, որ ամուսնացած էր Լեոնորա Սանչես Պիսարոյի հետ, եղել է Մեդելինի կոմսուհի Բեատրիսա Պաչեկոյի մաժորդոմը։ Նա ընդգրկված է եղել քաղաքային խորհրդականների թվում և դարձել է ալկալդ։ Մարտին Կորտես դե Մոնրոյը (1449-1528)՝ Էռնանի հայրը, իր ողջ կյանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, մասնավորապես եղել է ռեխիդոր, ապա Մեդելինի քաղաքային խորհրդի գլխավոր դատախազ։ Միջնադարյան Իսպանիայում այդ պաշտոնները կարող էին զբաղեցնել միայն իդալգոները[9]։ Մարտին Կորտեսը մասնակցել է 1475-1479 թվականների քաղաքացիական պատերազմին Իզաբելլա թագուհու հակառակորդների կողմից և ունեցել հեծելազորի կապիտանի աստիճան[10]։
Հորական կողմից Էռնան Կորտեսը հեռավոր ազգական եղել է Էսպանյոլայի առաջին նահանգապետ Նիկոլաս դե Օվանդոյի հեռավոր ազգականը։ Մորական կողմից Կորտեսն ազգակցական կապ ուներ Ֆրանչեսկո Պիսառոյի հետ, որ նվաճել է Պերուն։ Կորտեսի մյուս ազգականը, որին նույնպես կոչում էին Ֆրանչեսկո Պիսառո, ուղեկցել է նրան Մեքսիկայի գրավման ժամանակ[11]։
Էռնան Կորտեսն ինքը Գոմարային պատմել է, որ իր ընտանիքի ունեցվածքը եղել է համեստ։ 1948 թվականին մեդելինցի բժիշկ-ակնաբույժ Սելեստինո Վեգան հրատարակել է գիրք, որում գնահատել է Մարտին Կորտեսի սեփականության շահութաբերությունն ու հայտարարել, որ ընտանիքի եկամուտները եղել են ոչ շատ[12]։ Սելեստինո Վեգայի մոտեցումը ենթարկվել է քննադատության, քանի որ նա փաստաթղթային վկայությունները դիտարկել է XV-XVI դարերի սահմանագծի գների վերափոխված մակարդակի համատեքստում։ 2008 թվականին նոր ուսումնասիրություն է ներկայացրել մեքսիկացի գիտնական Էստեբան Միրա Կաբայոսը, որը եզրակացրել է, թե Կորտեսների ընտանիքը հարուստ չի եղել, սակայն նրա բարօրության մակարդակը եղել է նրա սոցիալական կարգավիճակին համապատասխան[13]։
Վաղ կյանք. Իսպանիա
խմբագրելԷռնան Կորտեսի ծննդյան տարեթիվը ստույգ հայտնի չէ, քանի որ նա ինքը գաղտնի է պահել այն անհայտ պատճառներով։ Գոմարան, հիմք ընդունելով Կորտեսի խոսքերը, նշել է 1485 թվականը, սակայն առանց ճշգրտման։ Միայն մի անանուն կենսագրության մեջ (որ ընդհատվում է 1519 թվականին) ասվում է, որ նա ծնվել է «հուլիս ամսվա վերջին», սակայն այդ տեղեկությունն այլևս ոչ մի աղբյուրով չի հաստատվում։ Ֆրանցիսկյան պատմաբաններ Խերոնիմո դե Մենդետան ու Խուան դե Տորկեմադան որպես Կորտեսի ծննդյան տարեթիվ նշել են 1483 թվականը, այսինքն՝ Մարտին Լյութերի ծննդյան թվականը։ Այդպես գաղափարական հիմք է ապահովվել Մեքսիկայի նվաճման համար. Կորտեսը Նոր Իսպանիայի հողում հայտնվել է հնդկացիներին ճշմարիտ եկեղեցու գիրկը դարձնելու և նրանցով կաթոլիկների՝ ռեֆորմացիայից հետո նոսրացած շարքերը համալրելու նպատակով[14]։
Փաստաթղթերի համաձայն՝ Էռնան Կորտես դե Մոնրոյը եղել է Մարտին Կորտես դե Մոնրոյի և Կատալինա Պիսարո Ալտամիրանոյի միակ որդին։ Մեդելինի Սուրբ Մարտինի եկեղեցում մկրտվելու ժամանակ նա ստացել է իր հորական պապի անունը։ Ֆեռնանդոն, Էռնանդոն և Էռնանն այն ժամանակ նույն անունն էին, որն ուներ գրության երեք ձև (Fernando, Hernando և Hernán), այդ պատճառով էլ հավասարապես օգտագործվում էին ժամանակակիցների կողմից[15]։
Մոր հետ Էռնան Կորտեսը ձերմ հարաբերություններ չի ունեցել, Գոմարան որդու խոսքերով նրան նկարագրել է որպես «խիստ ու ժլատ» կին։ 1530 թվականին նա մորը տեղափոխել է Մեքսիկա, որտեղ վերջինս մահացել է մի քանի ամիս անց։ Էռնանը շատ ավելի մտերիմ հարաբերություններ է ունեցել հոր հետ[16]։ Լինելով իր ծնողների միակ օրինական[Ն 1] որդին՝ Էռնանը, այդ ժամանակի սովորույթի համաձայն, մեծացել է ստնտուի հսկողությամբ, իսկ դեռահասության տարիքում նրա դաստիարակությամբ զբաղվել են տնային դաստիարակը և սուսերամարտի ուսուցիչը։ Գոմարան նրան նկարագրել է որպես թույլ, հիվանդոտ երեխայի, ինչը հավանաբար չի համապատասխանել իրականությանը։ Ք․ Դյուվերժեի կարծիքով՝ դա մաս է կազմել նվաճողի անձի շուրջն ստեղծված առասպելի, ըստ որի՝ «հիվանդոտ արարածը դարձել է Աստծո ընտրյալ՝ ստանալով պաշտպանություն և հովանավորություն, որ կարողանա կատարել նախասահմանվածը»[10][Ն 2]։
Մինչև տասնչորս տարեկան հասակն Էռնան Կորտեսն ապրել է հայրենի Մեդելինում, ապա նրան ուղարկել են Սալամանկայի համալսարան։ Քաղաքում նա ապրել է պրոֆեսոր, իրավաբան Ֆրանսիսկո Նունիես դե Վալերայի տանը, որ ամուսնացած էր Էռնան Կորտեսի հորաքրոջ՝ Մարտին Կորտեսի խորթ քրոջ հետ։ Հետագայում Ֆրանսիսկո Նունիեսը կատարել է Կորտեսի պաշտոնական փաստաբանի դերն Իսպանիայում։ Համալսարանում նա սովորել է ընդամենը երկու տարի, և 1501 թվականի ձմռանը վերադարձել Մենդելին[17]։ Գոմարան գրում է. «Ծնողները նրան դիմավորել են անբարեհամբույր, քանի որ նրանք բոլոր հույսերը կապում էին իրենց միակ որդու հետ և երազում էին, որ նա կնվիրվի իրավունքի ուսումնասիրմանը, որն ամեն տեղ մեծ մասամբ հարգի էր»[17]։
Էռնան Կորտեսը լավ կրթություն է ստացել XVI դարի մարդու համար։ Դա ընդունել են նաև նրա հակառակորդները, այդ թվում լաս Կասասը։ Նա իմացել է լատիներեն, իր զեկուցումներում ու նամակներում օգտագործել է բազմաթիվ լատիներեն քաղվածքներ. ըստ նրա առաջին կենսագիր Մարինեո Սիկուլոյի՝ նա կարողացել է հորինել բանաստեղծություններ ու ռիթմիկ արձակ։ Բեռնալ Դիաս դել Կաստիլիոն և լաս Կասասը նրան կոչել են «իրավունքի բակալավր»[18]։ 19-րդ դարի ամերիկացի պատմաբան Ուիլյամ Պրեսկոտը ենթադրել է, որ այդ աստիճանը Կորտեսին շնորհվել է պոստֆակտում[19][20]։
Համալսարանից հեռանալու հիմնական պատճառ ժամանակակից կենսագիրները համարում են Սանտո Դոմինգոյի գաղութացմանը մասնակցելու ցանկությունը։ Կորտեսի հոր հեռավոր ազգական Նիկոլաս դե Օվանդոն նշանակվել էր Էսպանյոլի նահանգապետ։ Նոր աշխարհ գնալու նրա ցանկության մասին գրել է Գոմարան։ Սակայն 1502 թվականին Օվանդոյի նավատորմը հեռացել է առանց Կորտեսի։ Դրա միակ պատճառը հենց Կորտեսի խոսքերի հիման վրա նշել է Գոմարան. գիշերն այցելելով մի ամուսնացած կնոջ՝ Կորտեսը նրա ամուսնու հետապնդումից տանիքներով փախչելիս ընկել է ու վնասել ոտքը։ Կորտեսի կյանքի հաջորդ երկու տարիները նրա կենսագիրների կողմից ներկայացվել են հակասական ձևերով. ըստ Գոմարայի՝ ապաքինվելուց հետո Կորտեսը պատրաստվել է մեկնել Իտալիա Գոնսալո Ֆեռնանդես դե Կորդովայի ղեկավարության ներքո[21]։ Կենսագիր Խուան Սուարես դե Պերալտան (1589 թվական), ընդհակառակը, պնդում է, թե Կորտեսը մեկ տարի անցկացրել է Վալյադոլիդում, որտեղ աշխատել է նոտարական գրասենյակում[22]։
Էսպանյոլա և Կուբա
խմբագրել1503 թվականի վերջին Կորտեսը ծնողներին համոզել է վճարել իր Նոր Աշխարհ մեկնելու համար և մի քանի ամիս է անցկացրել Սևիլյայում՝ սպասելով Սանտո Դոմինգո մեկնող հարմար նավի։ Այնտեղ նա հասել է 1504 թվականի ապրիլի 6-ին՝ Զատկից մեկ օր առաջ[24]։ Գաղութն այդ ժամանակ գտնվում էր ծայրահեղ ճգնաժամի մեջ[Ն 3], և սկզբնական շրջանում Էռնանը մտածում էր արշավի մեկնել Մարգարտե ափ (ներկայիս Վենեսուելա)։ Սակայն շուտով տեսչական ստուգումներից վերադարձել է նահանգապետ դե Օվանդոն, որը ջերմությամբ է ընդունել իր ազգականին և նրան գրանցել է որպես vecino՝ լիիրավ գաղութաբնակ, որ անվճար ստանում էր հող այն մշակող հնդկացիների հետ (ռեպարտիմենտո) և քաղաքում տուն կառուցելու իրավունք։ Դրա փոխարեն Կորտեսը պարտավորվում էր Էսպանյոլայում ծառայել առնվազն հինգ տարի[25]։
Քսանամյա Կորտեսը դարձել է ազդեցիկ մարդ գաղութում դեպի կղզու խորքերը կատարված մի շարք պատժիչ արշավանքների մասնակցելուց հետո։ 1506 թվականի վարչական բարեփոխումներից հետո Կորտեսը նշանակվել է նոտար (իսպ.՝ escribano, այդպես կոչվել է կուսակալը) Սանտո Դոմինգոյից արևմուտք տեղակայված հնդկացիական Ասուա բնակավայրում և լիովին բարելավել իր նյութական դրությունը։ Նա ստացել է ռեպարտիմենտո Դայյագո գավառում. բացառված չէ, որ նա փորձել է մշակել շաքարեղեգ, որ բերվել էր Կանարյան կղզիներից։ Սակայն կալվածատիրոջ կյանքը Կորտեսին թվացել է անհետաքրքիր, և նա վերադարձել է Սանտո Դոմինգո։ 1507 թվականին նա տուն է կառուցել Էլ Կոնդե և Լաս Դամաս փողոցների հատման վայրում՝ ուղիղ նահանգապետի նստավայրի դիմաց, որը պահպանված առաջին տներից մեկն է Նոր Աշխարհում. 2001 թվականից վերակառուցված տանը տեղակայված է Ֆրանսիայի դեսպանատունը[26]։
1509 թվականին նահանգապետ Օվանդոն հետ է կանչվել Ալկանտարայի միաբանության մեծ կոմանդոր նշանակվելու պատճառով, և նրան փոխարինելու համար ուղարկվել է դոն Դիեգո Կոլումբոսը՝ Ամերիկան հայտնագործողի որդին։ Կոլումբոսը կիրառել է գաղութը զարգացնելու քաղաքականություն՝ շեշտը դնելով ծովային արշավների վրա։ Նոր նահանգապետի օրոք Կորտեսը չի կարողացել հարմար տեղ գտնել, և քանի որ Օվանդոյի հետ կնքված հինգամյա պայմանագրի ժամկետն ավարտվել էր, նա կարող էր մասնակցել նվաճողական արշավներից մեկին։ Այնուամենայնիվ Կորտեսը մնացել է Էսպանյոլայում, ինչպես պնդում է Սերվանտես դե Սալազարը, քանի որ հնդկացի հարճերից մեկից վարակվել էր սիֆիլիսով[27]։
1510 թվականին նահանգապետ Կոլումբոսը մտադրվել է նվաճել Կուբան, և արշավանքի ղեկավար է նշանակվել դոն Դիեգո Վելասկես դե Կուելյարը, որը Նոր Աշխարհում առաջին անգամ հայտնվել էր 1493 թվականին Բարտոլոմեո Կոլումբոսի՝ Քրիստափոր Կոլումբոսի եղբոր արշավախմբի կազմում։ Կորտեսին հաջողվել է ստանալ պաշտոնական գանձապետի պաշտոն (իսպ.՝ contador del rey) Վելասկեսի բանակում, որի կազմում հաշվվում էր շուրջ 300 մարդ[28]։
1511 թվականի նոյեմբերին Վելասկեսը դուրս է եկել Էսպանյոլայի արևմտյան ափին գտնվող Սալվատերա դե լա Սաբանա նավահանգստից։ Արշավը մանրամասն նախապատրաստված էր. դեռ Օվանդոյի հանձնարարությամբ 1509 թվականին կապիտան Սեբաստյան դե Օկամպոն նավով անցել էր Կուբայի կողքերով՝ քարտեզի վրա նշելով բոլոր հարմար ծովախորշերն ու խարսխակայանները։ Ափ են իջել Բարակոա ծովածոցում, սակայն Վելասկեսը գործել է զգուշությամբ։ 1512 թվականի դեկտեմբերի 4-ին հիմնադրվել է Ասունսիոն դե Բարակոա քաղաքը, որ դարձել է դավադրությունների ու երկպառակությունների թատերաբեմ, քանի որ Վելասկեսը ձգտում էր վարել Դիեգո Կոլումբոսից անկախ քաղաքականություն[29]։ Շուտով հայտնի է դարձել, որ դավադրություն է նախապատրաստվում ընդդեմ Վելասկեսի, ընդ որում՝ խռովարարները որոշել են հայտնել Սանտո Դոմինգո իրենց ղեկավարի կողմից կատարվող ճնշումների մասին, և Կորտեսին ընտրել են իրենց լիիրավ ներկայացուցիչ։ Կորտեսը բռնվել այն ժամանակ, երբ փորձել է գաղտնի հեռանալ Էսպանյոլա՝ տանելով մատնության վերաբերյալ գրությունը, և անմիջապես ձերբակալվել է։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է առանձին հանդիպել նահանգապետի հետ և ազատություն ստանալ։ Գանձապետի պաշտոնը զիջելով Ամադոր դե Լարեսին՝ Կորտեսը դարձել է այն ժամանակվա մայրաքաղաք Սանտյագո դե Կուբայի ալկալդ և պարտավորվել ամուսնանալ Վելասկեսի քենու (իսպ.՝ cuñada)՝ Կատալինա Խուարես Մարկայդայի (իսպ.՝ Catalina Xuarez Marcaida) հետ[30]։ Կորտեսը չի ցանկացել ամուսնանալ, քանի որ այդ ժամանակ ապրում էր հնդկացի հարճի հետ, որին մկրտել էր Լեոնորա անունով, իսկ իրենց մետիս դստերն ի պատիվ իր մոր կոչել էր Կատալինա Պիսառո. վերջինիս կնքահայրը եղել է նահանգապետ Վելասկեսը[31][Ն 4]։
1514 թվականին Կուբայում վերջնականորեն «խաղաղություն հաստատելուց» հետո նահանգապետ Վելասկեսն իրավունք չուներ որևէ գործունեություն ծավալել կղզու սահմաններից դուրս։ Միայն 1517 թվականին նա ստացել է rescate-ի իրավունք, այսինքն՝ կարող էր առևտուր անել հարևան կղզիների հետ։ Այդ տերմինի ներքո նկատի ունեին ծովահենական հարձակումները հարևան կղզիների ու մայրցամաքի վրա, որոնց նպատակն էր ձեռք բերել ոսկի և հնդկացի ստրուկներ. Կուբայի բնիկները սրընթաց կերպով բնաջնջվում էին[32]։ 1517 թվականի փետրվարին ճանապարհ է ընկել Ֆրանսիսկո Էռնանդես դե Կորդոբայի արշավախումբը, որը նախապատրաստվել էր խիստ գաղտնի։ Դրա արդյունքը եղել է Յուկատանի հայտնագործումը։ Դրանից հետո Վելասկեսն իր համար պահանջել է ադելանտադոյի կոչում և սկսել է նախապատրաստվել մայրցամաքային պետությունների նվաճմանը։ 1518 թվականին ուղարկվել է Վելասկեսի զարմիկի՝ Խուան Գրիխալվայի արշավախումբը, որում փառքի են արժանացել Կորտեսի ապագա սխրակիցներ Պեդրո դե Ալվարադոն, Ֆրանսիսկո դե Մոնտեխոն և Բեռնալ Դիասը[33]։ Կորտեսը չի մասնակցել այդ արշավանքներին, որոնք նախապատրաստվել են նահանգապետի սեփական միջոցներով[34]։
1518 թվականի աշնանը Կորտեսն սկսել է պայքարել Մեքսիկայի նվաճմանն ուղղված արշավանքը գլխավորելու համար։ Սկզբում նա Սանտո Դոմինգոյի իշխանություններից ստացել է արշավանք կազմակերպելու թույլտվություն։ 1518 թվականի հոկտեմբերի 23-ին Վելասկեսն ստորագրել է պայմանագիր և հրահանգներ Կորտեսի համար, ընդ որում՝ և՛ Յուկատանը, և՛ Մեքսիկան դրանում կոչվել են «կղզիներ»։ Ըստ պայմանագրի՝ Կուբայի նահանգապետը նախապատրաստել է երեք նավ, իսկ մյուսների համար միջոցներ հատկացրել են Կորտեսն ու գաղութի գանձապետ Ամադոր դե Լարեսը (նախատեսվում էր նախապատրաստել 10 նավ)։ Բանակը պահելու ծախսերն ու նրան մթերքով ապահովելու պարտականությունն իր վրա է վերցրել միայն Կորտեսը։ Արշավանքի նախապատրաստման վրա Կորտեսը ծախսել է իր ողջ ունեցվածքը, գրավ է դրել իր կալվածքներն ու վաճառել ստրուկներին, ինչպես նաև պարտքեր արել[35][36]։
Մեքսիկայի նվաճում
խմբագրելԱփհանում Մեքսիկայում
խմբագրելՄինչ 1518 թվականի նոյեմբեր Կորտեսի ու Վելասկեսի փոխհարաբերությունները վատացել են, ինչպես նաև հայտնվել են գլխավոր հրամանատարի նոր թեկնածուներ։ Գրիխալվայի արշավախմբի ժամանումից հետո Կորտեսը նրա նավախումբ է ուղարկել Պեդրո դե Ալվարադոյին, որպեսզի նրա մարդկանց համոզի մասնակցել արշավանքին։ Դա հանգեցրել է նրան, որ Վելասկեսը ժամանակավորապես հրաժարվել է Կորտեսի հետ պայմանագրի լուծումից։ 1518 թվականի նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Կորտեսի նավախումբը հեռացել է Կուբայի մայրաքաղաքից[37].
Կորտեսի բանակը ներառել է միայն 350 մարդ[38], այդ պատճառով էլ նա իր նավախումբը տարել է Վիլյա դե լա Սանտիսիմա Տրինիդադ, որտեղ գտնվում էր Գրիխալվան։ Նրա թիմը, որ կազմված էր շուրջ 200 մարդուց, անցել է Կորտեսի հրամանատարության տակ։ Մեկնումը ձգձգվել է, քանի որ Կորտեսը ինտենսիվ կերպով գնում էր ուտելիքի պաշարներ։ Ըստ կենսագիր Ք․ Դյուվերժեի՝ Կորտեսը հենց սկզբից ցույց է տվել, որ ծրագրում է ոչ թե ավարառուական հարձակում, այլ գաղութացման արշավանք։ Դա ապացուցվում է նրանով, որ Կորտեսի դրոշը կրել է լատիներեն in hoc signo vinces («Այս դրոշի ներքո դու կհաղթես») նշանաբանը, որ փոխառված էր Կոստանդիանոս կայսեր լաբարումից[39][40]։
Կորտեսի վերջնական բանակը ներառել է 508 հետևակային, 16 հեծյալ ասպետ (որոնցից մի քանիսը միասին ունեին մեկ ձի, ինչպես Ալվարադոն), 13 հրացանակիր պատրույգավոր հրացարաններով, 32 աղեղնավոր, 100 նավաստի և 200 ստրուկ Կուբայի հնդկացիներից և Կորտեսի էնկոմենդի սևամորթներից, որոնք ծառայում էին որպես սպասավորներ ու բեռնակիրներ։ Բանակն ունեցել է 16 ձի (11 հովատակ և 5 զամբիկ, որոնք Բեռնալ Դիասը թվարկել է անուն առ անուն), 10 թնդանոթ և 4 ֆալկոնետ[41]։ Կորտեսի ջոկատի սպաների շարքում աչքի էին ընկնում Կենտրոնական Ամերիկայի ապագա նվաճողները՝ Ալոնսո Էռնանդես Պորտոկառերոն (առաջինը նրան է բաժին ընկել Մալինչեն), Ալոնսո Դավիլան, Ֆրանսիսկո դե Մոնտեխոն, Ֆրանսիսկո դե Սալսեդոն, Խուան Վելասկես դե Լեոնը (Կուբայի նահանգապետի ազգականը), Քրիստոբալ դե Օլիդը, Գոնսալո դե Սանդովալը և Պեդրո դե Ալվարադոն։ Նրանցից շատերը եղել են փորձառու զինվորներ, որոնք կռվել էին Իտալիայում ու Անտիլյան կղզիներում։ Թիմն ու բանակը տեղավորվել են տասնմեկ նավերում։ Գլխավոր նավավարը եղել է Անտոն դե Ալամինոսը (Կոլումբոսի երրորդ արշավանքի և Խուան Պոնսե դե Լեոնի, Ֆրանսիսկո դե Կորդովայի ու Խուան դե Գրիխալվայի արշավանքի մասնակից)[41]։ Թվարկվածներից բացի արշավանքին մասնակցել են երեք նոտարներ և երկու հոգևորականներ[42]։
1519 թվականի փետրվարի 10-ին արշավախումբը ուղղվել է դեպի Յուկատանի ափերը։ Ամերիկայի հնագույն քաղաքակրության հետ առաջին հանդիպումը եղել է Կասումել կղզում, որտեղ այդ ժամանակ եղել է մայաների Էկաբ իշխանությունը՝ պտղաբերության աստվածուհի Իշ Չելի պաշտամունքի կենտրոնը։ Իսպանացիները փորձել են քանդել սրբավայրը՝ սարսափելով զոհաբերության տեսարանից։ Որպես թարգմանիչ սկզբնական շրջանում հանդես է եկել հնդկացի մի պատանի ստրուկ, որից ստացվել են տեղեկություններ իսպանացի հոգևորական Խերոնիմո դե Ագիլարի մասին, որը գերի էր ընկել մայաների մոտ ու սովորել նրանց լեզուն։ Նա դարձել է արշավախմբի գլխավոր թարգմանիչը[43]։ 1519 թվականի մարտին Կորտեսը ձևականորեն Յուկատանը միացրել է իսպանական տիրույթներին (փաստացիորեն դա տեղի է ունեցել միայն 1535 թվականին)։ Հետագայում արշավախումբը շարժվել է ափի երկայնքով, մարտի 14-ին հասել Տաբասկո գետի գետաբերանին, որն իսպանացինեը կոչել են Գրիխալվա։ Կոնկիստադորները հարձակվել են հնդկացիական բնակավայրի վրա, սակայն ոսկի չեն գտել։ Տաբասկոյում մարտի 19-ին Կորտեսը տեղի իշխանավորներից ստացել է նվերներ՝ շատ ոսկի և 20 կին. նրանց թվում էր Մալինչեն, որը դարձել է պաշտոնական թարգմանիչ ու Կորտեսի հարճը։ Նա անմիջապես մկրտվել է, և իսպանացիները նրան կոչել են «դոնյա Մարինա»»[44]։
Վերակրուսի հիմնադրում
խմբագրել1519 թվականի Մեծ չորեքշաբթի Կորտեսի արշավախումբը հասել է Սան Խուան դե Ուլուա նավահանգիստ, որը հայտնաբերել էր Գրիխալվան։ Զատկին ժամանել է հեռավոր մարզի կուսակալ (կալպիշկի) Թենդիլը։ Իսպանացիները նրա ներկայությամբ կատարել են հանդիսավոր պատարագ, ինչից հետո Կորտեսը ցանկություն է հայտնել հանդիպելու Մոնտեսումայի՝ ացտեկների առաջնորդի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ռազմական շքերթ, որի ժամանակ լեյտենանտ Ալվարադոն ցուցադրել է ոստյունախաղի արվեստը, ինչպես նաև տրվել է հրետանային սալյուտ[45]։ Իսպանացիների կողմից Մոնտեսումային ուղարկված նվերների թվում եղել է իպանական ոսկեջրված սաղավարտ։ Բեռնալ Դիասը և իսպանացի մյուս ժամանակագիրները պնդում են, որ հնդկացիներն այն նմանեցրել են պատերազմի աստված Ուիցիլոպոչտլիի գլխանոցին։ Ըստ իսպանացիների՝ Մոնտեսուման սաղավարտը տեսնելուց հետո համոզված է եղել, որ իսպանացիները Կեցալկոատլ աստծո պատգամաբերներն են, որոնք պետք է գային ծովից ու տիրեին երկրին[46]։ Ժամանակակից ուսումնասիրողները ենթադրում են, որ այդ առասպելը հորինվել է իսպանացիների կողմից արդեն Մեքսիկայի գրավումից հետո՝ նվաճումների գաղափարական հիմնավորման նպատակով[47][48][Ն 5]։
Թենդիլը եկել է մեկ ժաբաթ անց՝ բերելով մեծաքանակ պատասխան նվերներ, որոնց թվում էին արևի ու լուսնի պատկերները՝ արված ոսկով և արծաթով, ռազմական հանդերձանք, ազնվականների հագուստ և այլն։ Նվերներն ուղարկելու հետ միաժամանակ կտրուկ մերժվել է իսպանացիների առաջնորդին ընդունելու խնդրանքը։ Քիչ էր մնում, որ զինվորները խռովություն բարձրացնեն, քանի որ նրանք համարում էին, որ արշավանքի նպատակն իրականացված է, և կարելի է վերադառնալ Կուբա. իսպանացիները խիստ տառապում էր շոգի, մոծակների ու վատ սննդի պատճառով։ Ըստ Բեռնալ Դիասի՝ մինչ այդ թերսնման ու հիվանդությունների պատճառով արդեն մահացել էր 35 մարդ[49]։
Թենդիլի հեռանալուց երկու օր անց Կորտեսի մոտ է եկել տոտոնակների պատգամավորությունը Սեմպոալայից, որոնք առաջարկել են դաշինք կնքել ընդդեմ ացտեկների։ Կորտեսը դրանով ստացել է օրինական հիմունք Մեքսիկայում մնալու և նույնիսկ դեպի Մոնտեսումայի մայրաքաղաք արշավանք սկսելու համար։ Առաջին գործողությունը դարձել է թիկունքային բազայի ստեղծումը. հիմնադրվել է Վիլյա Ռիկա դե լա Վերակրուս նավահանգիստը, որն այդ ժամանակ տեղակայված էր ժամանակակից քաղաքից 70 կմ դեպի հյուսիս։ Անցկացվել են մունիցիպալ խորհրդի ընտրություններ, որի ղեկավար է դարձել նոտար Դիեգո դե Գոդոյը Մեդելինայից, իսկ ալկալդներ՝ Կորտեսի ընկեր Պորտոկարերոն և ընդդիմադիր Ֆրանսիսկո դե Մոնտեխոն[50]։ Կորտեսն ընդհանուր քվերակությամբ ընտրվել է գլխավոր հրամանատար և գերագույն դատավոր, ինչից անմիջապես հետո ձերբակալել է տվել ընդդիմադիրների ղեկավարներին, որոնք կոչ էին անում վերադառնալ[51]։
Սեմպոալա Կորեսը մտել է առանց մարտի։ Ժողովրդի առաջնորդների ժողովում հայտարարվել է պատերազմ ացտեկների դեմ։ Կորտեսի բանակի մեծ մասն այդ ժամանակ արդեն կազմում էին տոտոնակների ցեղերի ներկայացուցիչները։ Կասիկն իսպանացիներին տրամադրել է շատ ոսկի և նվիրել ութ աղջիկներ, որոնք բոլորը եղել են տոտոնակների առաջնորդների ազգականուհիներ. նրանց թվում էր ղեկավարի զարմուհին, որին Կորտեսը պահել է իրեն[52]։
Շուտով ժամանել է կարավելլա Կուբայից (որը գլխավորում էր Ֆրանսիսկո դե Սաուսեդոն, որին թողել էին որպես դիտորդ), որը բերել է անհանգստացնող լուրեր. թագավոր Կառլոս V-ը Վելասկեսին շնորհել է նվաճված տարածքների ադելանտադոյի իրավունքներ քաղաքներ հիմնադրելու իրավունքով և ցմահ գեներալ-կապիտանի աստիճան, ինչպես նաև ռազմական ծախսերի փոխհատուցում 1/70-ով ստացված շահույթից։ Ընդ որում՝ կապիտուլյացիաները թվագրված էին 1518 թվականի նոյեմբերի 13-ով, ինչը չեղարկում էր նոյեմբերի 18-ին Կորտեսի հետ կնքված պայմանագիրը։ Կարավելան բերել է նաև համալրում՝ 70 հետևակայիններ և երկու ձի[53][54]։ Կորտեսը մեկ շաբաթով առանձնացել է իր նավախցիկում, իսկ հուլիսի 10-ին հրավիրել է Վելասկեսի մունիցիպալ խորհրդի անդամներին և ալկալդներին ու ռեխիդորներին պարտադրել ստորագրել իր առաջին զեկույցը Մեքսիկան գրավելու մասին, որը հասցեագրված էր ուղղակիորեն թագավորին։ Ուղերձում Կորտեսն իր գլխավոր նպատակը համարել է «տեղի բնակիչներին հաղորդակից դարձնելը կաթոլիկական սուրբ եկեղեցուն»։ Մունիցիպալ խորհրդի անունից թագավորից խնդրել են նշանակել Կորտեսին և «չվստահել այդ հողերը Դիեգո Վելասկեսին, ինչ տիտղոս էլ որ նրան շնորհված լինի, լինի դա ադելանտադո, ցմահ նահանգապետ, թե այլ տիտղոս կամ աստիճան»[55]։ Ուղերձի հետ միասին ուղարկվել են մեծաքանակ թանարժեք իրեր՝ գրեթե այն ամենը, ինչ իսպանացիները հասցրել էին ձեռք բերել Տաբասկոյում և տոտոնիկների մոտ։ Բեռնալ Դիասը գրել է, թե «օրինակի համար» Իսպանիա են ուղարկվել նաև չորս մեքսիկացի ացտեկներ, որոնց փրկել էին զոհաբերվելուց Սեմպոալայում։ Նվերների տեղափոխումն ուղեկցելու համար ուղարկվել է ընդդիմության ղեկավար Ֆրանսիսկո դե Մոնտեխոն, որը նավաստու միջոցով Վելասկեսին հայտնել է նվերների մեծության մասին, սակայն չի հանձնել այն[56][Ն 6]։
Թագավորական բաժինն ուղարկվել է 1519 թվականի հուլիսի 26-ին։ Նույն գիշերը Կորտեսը, պայմանավորվելով նավապետների հետ, որ անձնակազմի բոլոր անդամները կդառնան հետևակայիններ, հրամայել է նավերը խորտակել Վերակրուսի նավահանգստում։ Այդ գործողությունն ուղեկցվել է մնացած ընդդիմադիրների դատով, ընդ րում՝ Վելասկեսի երկու կողմնակիցները կախաղան են հանվել, ոմանք ենթարկվել են խեղանդամող պատիժների ու տանջանքների, իսկ մյուսներին շնորհվել է ներում։ Վերակրուսում թողնելով 150 զինվոր, երկու ասպետ, երկու թնդանոթ և 50 կուբացի հնդկացիների՝ Կորտեսն սկսել է նախապատրաստվել արշավանքի դեպի երկրի խորքը։ Նախապատրաստական աշխատանքները կատարվել են Սեմպոալայում, որտեղից իսպանացիները հեռացել են 1519 թվականի օգոստոսի 16-ին[57]։
Առաջին արշավանքը դեպի Տենոչտիտլան
խմբագրելԿորտեսի առաջին նպատակակետը դարձել է Տլասկալա լեռնային իշխանությունը, որ մշտապես թշնամանքի մեջ էր Եռյակ միության (մասնավորապես ացտեկների) հետ։ Կորտեսն իր տրամադրության տակ ուներ 300 հետևակայինների, 15 ասպետների և շուրջ 1300 տոտոնակյան ռազմիկների և բեռնակիրներ. իսպանացիները գնում էին առանց բեռի[58]։ Տլասկալա երկրում նրանք ստիպված են եղել կռվել աբորիգենների հետ, ընդ որում՝ տլասկալացիները սպանել են երկու ձի։ Շուտով տլասկալացիների առաջնորդներն իրենց միջև համաձայնության են եկել, և հոկտեմբերի 3-ին Կորտեսը հանդիսավորությամբ ընդունվել է քաղաքում։ Արշավանքի 24-րդ օրն էր[59]։ Տլասկալացիների գերագույն առաջնորդ Շիկոտենկատլը և մյուս ղեկավարներն իսպանացիներին նվիրել են իրենց դուստրերին, որպեսզի «ձուլվեն այդքան քաջ ու բարի մարդկանց հետ»[60]։ Կորտեսն այդ իրադարձությունը կապել է քրիստոնեացման հետ, ինչից հետո Տլասկալայի բուրգերից մեկը մաքրվել է «կուռքերից», օծվել, և տլասկալացիներն այնտեղ մկրտվել են։ Շիկոտենկատլի դուստրը կոչվել է Լուիսա դե Տլասկալա, և Կորտեսն անձամբ նրան նվիրել է Պեդրո դե Ալվարադոյին՝ նրան կոչելով իր կրտսեր եղբայրը։ Տլասկալացիների նվիրած աղջիկներից բաժին են հասել նաև Խուան Վելասկես դե Լեոնին, Գոնսալո դե Սանդովալին և այլոց[61]։ Ժամանակագիրները նաև պնդել են, թե Կորտեսին հաջողվել է մկրտել Տլասկալայի չորս առաջնորդների, սակայն նրա նամակներում այդ մասին չի հիշատակվում[62]։
Դեռ ռազմական գործողությունների ժամանակ Տլասկալա էր եկել Մոնտեսումայի դեսպանությունը, որն անհանգստացել էր ապստամբ իշխանությունների հետ Կորտեսի համագործակցությամբ։ Իսպանացիներին հրամայվել է գնալ Չոլուլա, որ Կենտրոնական Մեքսիկայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք-պետությունն էր և տեղական կրոնի սրբազան կենտրոնը։ Դա համապատասխանում էր Կորտեսի ծրագրերին, իսկ տլասկալացիները նրա հետ ուղարկել են տասը հազարանոց զորք[63]։
Հոկտեմբերի 12-ին Կորտեսը մտել է Չոլուլա, որի բնակիչները կազմակերպել են մեծ տոնակատարություն և զոհեր մատուցել։ Ժամանակագիրներն ու Կորտեսն ինքը գրել են, թե իսպանացիների դեմ կազմակերպվել էր դավադրություն. Մոնտեսումայի դեսպանները խոստացել էին տրամադրել բեռնակիրներ, սակայն դրանք իրականում եղել են ռազմիկներ, որոնց պետք է աջակցեին Չոլուլայի բնակիչները։ Արդյունքում հոկտեմբերի 18-ին Կորտեսն իրականացրել է մեծ կոտորած, որ շարունակվել է շուրջ հինգ ժամ, ընդ որում՝ հրամայվել էր հրդեհել հասարակական շենքերն ու տաճարները։ Զոհերի ամենամեծ թիվը հանդիպում է Գոմարայի մոտ՝ շուրջ 6000 մարդ։ Դրանից հետո Կորտեսը Չոլուլայի կառավարչի հետ կնքել է հաշտության պայմանագիր, որ վավերացվել է իսպանացի նոտարի կողմից[64]։
Ացտեկների մայրաքաղաք գնալու ճանապարհին իսպանացիները տեսել են Պոպոկատեպետլ հրաբուխը։ Կորտեսի սպաներից մեկը՝ Դիեգո դե Օրդասը, որոշել է երկու զինակիրների հետ գրավել հրաբխի գագաթը։ Հետագայում Կառլոս V թագավորը թույլ է տվել հրաբխի նկարն ընդգրկել Օրդասի գերբի մեջ[65]։
Տենոչտիտլան իսպանացիները մտել են 1519 թվականի նոյեմբերի 8-ին և հանդիպել սիրալիր ընդունելության Իստապալապա և Կուլուական վասալական քաղաքների ղեկավարների կողմից։ Քաղաքի գլխավոր հրապարակում տեղի է ունեցել Կորտեսի հանդիպումն ացտեկների տլատոանիի՝ Մոնտեսումա II-ի հետ։
Մոնտեսուման Կորտեսին նվիրել է բազմաթիվ ոսկե զարդեր, որոնք էլ ավելի են ուժեղացրել իսպանացիների ձգտումը տիրել այդ երկրին։ Նվաճողները տեղավորվել են նախկին տիրակալներից մեկի՝ Աշայակատլի պալատում[66]։ Այդ դեպքերն արտացոլվել են հնդկացիական վկայությունների հիման վրա կազմված աղբյուրներում, մասնավորապես Տելերիանո-Ռեմենսիս ձեռագրում.
1 Շաքարեղեգ տարում (1519 թվական) թշնամիներ։ Դիմավորել է իսպանացիներին Մոտեկուսոման 1 Էեկատլ օրը [պետք է լինի՝ 8 Էեկատլ]։ Պատերազմ Կակամացինի հետ (?)։ Իսպանացիները տեղավորվել են պալատում՝ Տենոչտիտլանում։ Սա տեղի է ունեցել Կեչոլի, Պանկեցալիստլի, Ատեմոստլի, Տիտիտլ, Իսկալի և Ատլկաուալո ամիսներին[67]։
Ժամանակին պատմաբան Ա. Կասոյի կողմից կատարված ացտեկական և եվրոպական ամսաթվերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ Կորտեսի կողմից առաջին անգամ Տենոչտիտլան մտնելու ամսաթիվը՝ 1519 թվականի նոյեմբերի 9, համապատասխանում է 1 Ակատլ տարվա 8 Էեկատլ 9 Կեչոլի ամսաթվին[68]։
Առաջին շաբաթը Տենոչտիտլանում անցել է հանգիստ. իսպանացիները հիացել են մեքսիկական մայրաքաղաքի գեղեցկությամբ ու հարմարություններով, սակայն Կորտեսը զինվորներին ու սպաներին հրամայել է շրջել զինված և՛ ցերեկը, և՛ գիշերը[69]։ Երբ Մոնտեսուման թույլ չի տվել օծել Տենոչտիտլանի կենտրոնական տաճարը և դադարեցնել արյունալի զոհաբերությունները, Կորտեսը խնդրել է թույլ տալ կառուցել քրիստոնեական մատուռ իսպանացիների կեցավայրում։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ոսկու մեծ գանձ[70]։ Շուտով տլասկալացի սուրհանդակը նամակ է բերել Վերակրուսից, որում հայտնվում էր ացտեկական կայազորի կատարած հարձակման մասին, որի ընթացքում սպանվել են քաղաքի պարետն ու ավագ ալգվասիլը, ինչպես նաև բազմաթիվ դաշնակից տոտոնակներ[71]։ Կորտեսը պատանդ է վերցրել ացտեկների տիրակալ Մոնտեսումային, որն սկզբում առաջարկել է որպես պատանդ պահել իր որդիներին։ Արտաքնապես տիրակալի կարգավիճակը չի փոխվել. իսպանացիների մոտ նա շրջապատված է եղել պատիվներով, պահպանվել է սովորական հանդիսակարգը[72]։
Վերակրուսի վերաբերյալ կես տարի անորոշությունից հետո լուրեր են ստացվել Պանֆիլո դե Նարվաեսի ժամանման մասին, որին Կուբայի ադելանտադո Վելասկեսն ուղարկել էր Մեքսիկան գրավելու և Կորտեսին հնազանդեցնելու համար։ Նրա տիրապետության տակ կար 18 նավ, 900 զինվոր, 80 հեծյալ ասպետ, 90 աղեղնավոր, 70 պատրույգավոր հրացանակիր և 20 թնդանոթ[73]։ Նարվաեսի հիմնական սխալը եղել է այն, որ նա Կորտեսի մարդկանց և դաշնակից հնդկացիների հանդեպ իրեն պահել է որպես նվաճող, ինչի արդյունքում նրա մարդիկ բողոք են ուղարկել Սանտո Դոմինգոյի կառավարությանը, որի ընդդիմության շարքերում էր Վելասկեսը։ Կորտեսը Վերակրուս է ուղարկել հնդկացի լրտեսների, իսկ քանի որ Նարվաեսի արշավախմբում ընդգրկված մարդկանց մեծ մասին ինքն անձամբ ճանաչում էր, ապա սկսել է գաղտնի նամակներ ուղարկել նրանց՝ առաջարկելով միանալ իր արշավանքին։ Կորտեսն անմիջականորեն դիմել է նաև Նարվաեսին՝ նրա մոտ ուղարկելով հոգևորական Բարտոլոմեո դե Օլմեդոյին։ Որոշելով հեռանալ Մոխիկոյից (այդպես էին կոչում Տենոչտիտլանն իսպանացիները)՝ Կորտեսը մայրաքաղաքի պարետ է նշանակել Ալվարադոյին՝ նրան տալով 80 իսպանացիների և տլասկալացիների մեծ մասին։ Կորտեսի մոտ մնացել է 70-ից ոչ ավելի իսպանացի[74]։
Ժամանելով Սոմպոալա՝ Կորտեսը կազմակերպել է Նարվաեսի ջոկատի անդամների հավաքագրում, իսկ 1520 թվականի մայիսի 28-ին իրականացվել է ռասմական գործողությունը։ Նարվաեսին բռնել է նրա կողմից վտարված Վերակրուսի նախկին նահանգապետ Գոնսալո դե Սանդովալը։ Վելասկեսի լիազորն ու նրա մերձավոր դաշնակիցներից մի քանիսը բանտարկվել են Վերակրուսում, իսկ նրա ողջ բանակը մնացել է Կորտեսին։ Վերջինս այս անգամ չի ոչնչացրել նավատորմը, սակայն հանձնարարել է նավերից հանել առագաստների սարքավորումները, ղեկերն ու կողմնացույցները։ Այդ ժամանակ էլ Կորտեսը, հավանաբար, առաջին անգամ մտածել է Մոխիկո-Տենոչտիտլանից դուրս իր ազդեցության ամրապնդման մասին և Խուան Վելասկես դե Լեոնին ուղարկել է հետախուզելու հյուսիսային տարածքները, իսկ Դիեգո դե Օրդասին՝ հարավային՝ յուրաքանչյուրին հատկացնելով 200-ական զինվոր։ Դրանից բացի նա երկու նավ է ուղարկել Ճամայկա, որ Մեքսիկա բերեն ցեղական անասուններ[75]։ Նախապատրաստական աշխատանքների թեժ պահին եկել են տլասկալացի սուրհանդակները Մեխիկոյից և հայտնել, որ ացտեկների մայրաքաղաքն ապստամբել է, իսկ Ալվարադոյի կայազորից արդեն սպանվել է յոթ մարդ[76]։
«Տխրության գիշեր»
խմբագրելԱլվարադոյի դեսպանորդների հետ միասին Սեմպոալա են ժամանել ացտեկների պատգամաբերները՝ բողոքելով Մոխիկոյի պարետից։ Ըստ Բեռնալ Դիասի՝ Ալվարադոն կոտորել էր բազմաթիվ քրմերի և հնդկացիների վերնախավի ներկայացուցիչների Ուիցիլոպոչտլիին ու Տեսկատլիպոկային զոհերի մատուցման տոնակատարության ժամանակ[77]։ Գրեթե բոլոր ժամանակագիրները, այդ թվում նաև Գոմարան, գրում են, թե այդ արարքի գլխավոր պատճառը եղել է հնդկացիներին թալանելու Ալվարադոյի ցանկությունը. ըստ լաս Կասասի՝ սպանվել է մինչև 2000 մարդ[78]։ Անզեն մարդկանց վրա կատարված հարձակումն առաջացրել է աղտեկների դժգոհությունը, իսպանացիներն ու տլասկալացիները պաշարման մեջ են հայտնվել իրենց կեցավայրում, սակայն նրանց մոտ շարունակել է որպես պատանդ պահվել Մոնտեսուման։ Կորտեսն շտապել է Տլասկալա, որտեղ անցկացրել է զորքի դիտում. նա ուներ 1300 հետևակային, 96 հեծյալ ասպետ, 80 աղեղնավորи 80 պատրույգավոր հրացանակիր, ինչպես նաև 2000 տլասկալացիներ։ 1520 թվականի հունիսի 24-ին իսպանացիները երկրորդ անգամ են մտել Տենոչտիտլան[79]։
Մինչ այդ հնդկացիներն ակտիվորեն պատրաստվել էին պատերազմին և ընտրել նոր տլատոանի՝ Կուիտլաուակին։ Մոնտեսուման՝ որպես պատանդ, կորցրել էր իր նշանակությունը։ Ըստ Կորտեսի՝ հունիսի 25-ին ինքը վերջին անգամ փորձել է համաձայնության գալ և հրամայել է տիրակալին դուրս բերել Աշայակատլի պալատի տանիք՝ հույս ունենալով, որ նա կհանգստացնի ամբոխին։ Արդյունքում Մոնտեսումային քարկոծվել է և ստացած ծանր վնասվածքներից հետո մահացել հունիսի 28-ին[80]։ Հնդկացի ժամանակագիրները պնդում են, թե նա սպանվել է իսպանացիների կողմից[81]։
Իսպանացիների դրությունը բարդանում էր նրանով, որ Տենոչտիտլանը 16-րդ դարում տեղակայված էր կղզու վրա, որը մայրցամաքին միացված էր ամբարտակներով, և հնդկացիները քանդել էին միջագետակներն ու ջրանցքները միացնող կամուրջները։ Կորտեսը շարժման համար ընտրել է Տլակոպանի ամբարտակը, որի երկարությունը կազմում էր շուրջ 3 կմ։ Հուլիսի 1-ի գիշերն իսպանացիների կատարած արյունալի նահանջն ստացել է «Տխրության գիշեր» անվանումը (հնդկացիական ամսաթվով՝ 2 Տեկպատլ տարվա 9 Օպլին 19 Տեկուիլուիտոնտլի[68])։ Իսպանացիները կորցրել են ամբողջ հրետանին, Տենոչտիտլանում թալանած ողջ ոսկին, չվիրավորված մարդ ընդհանրապես չի եղել։ Իսպանացիների կորուստների ստույգ մասշտաբները հայտնի չեն. առավելագույն թվերը ներկայացնում է Բեռնալ Դիասը, ըստ որի՝ զոհվել է շուրջ 1000 իսպանացի, իսկ ըստ Կորտեսի՝ 15-ից ոչ ավելի։ Կորտեսն իր հաշվետվության մեջ շատ քիչ է գրել «Տխրության գիշերվա» մասին. ստեղծվում է տպավորություն, որ նրա համար տհաճ էր հիշել այդ իրադարձության մասին։ Առանձնակի հերոսություն է ցուցաբերել արիերգարդի հրամանատար լեյտենանտ Ալվարադոն[82][83]։
Այնուամենայնիվ, 1520 թվականի հուլիսի 7-ին իսպանացիները կարողացել են դիմանալ Օտումբայի ճակատամարտում, երբ ացտեկները փորձել են գերի վերցնել Կորտեսին, որը շարժվում էր դեպի Տլասկալա։ Իսպանացիները գեներալ-կապիտանի գլխավորությամբ կարողացել են սպանել սցտեկների հրամանատարին՝ սիուակոատլին (տլատոանիի տեղակալը), ինչից հետո հնդկացիները փոխել են[84]։ Տլասկալա են հասել 440 հետևակայիններ, 20 ասպետներ, 12 աղեղնավորներ և 7 պատրույգավոր հրացանակիրներ։ Նրանց հետ եղել են Կորտեսի ու Ալվարադոյի հնդկացի հարճերը՝ Մալինչեն ու Լուիսա դե Տլասկալան[85]։ Տլասկալացիներն ու տոտոնակները հավատարիմ են մնացել իսպանացի նվաճողներին, ինչի շնորհիվ Կորտեսը դեռևս ռեսուրսներ ուներ աստեկների պետությունը վերջնականապես գրավելու համար։ Որպես դրա խորհրդանիշ՝ Կորտեսը հնդկացիական Տեպեյակ քաղաքի տեղում հիմնադրել է Սեգուրա դե լա Ֆրոնտերա (իսպաներենիս թարգմանաբար՝ Հուսալի քաղաք սահմանի վրա)[86]։
Կորտեսը, լինելով իրավաբան, Տլասկալայում կազմել է արձանագրություն թագավորական հնգամասի (ողջ ավարի 20 %-ը, որ պետք է տրվեր թագավորին)[87], ինչպես նաև կազմել է մեղադրական ակտ ընդդեմ Վելասկեսի ու Նարվաեսի՝ նրանց վրա բարդելով Տենոչտիտլանում տեղի ունեցած ապստամբության պատասխանատվությունը[88]։ Կառլոս V-ին է ուղարկվել կոլեկտիվ նամակ ամբողջ բանակի կողմից (ստորագրվել է 544 մարդու կողմից), որով նրանք հայտնել են Կորտեսի՝ որպես գեներալ-կապիտան և գերագույն դատավոր ընտրվելու օրինականության մասին և խնդրել պաշտոնապես հաստատել նրան այդ պաշտոններում[89]։ Այդ նամակին Կորտեսն ավելացրել է անձնական նամակ իր հորը՝ Մարտինին, Իսպանիայում իր իրավաբանին՝ իր զարմիկ Ֆրանսիսկո Նունիեսին, ինչպես նաև իր բազմաթիվ այլ ծանոթների[90]։ Սեգուրա դե լա Ֆրոնտերայում գրվել է երկրորդ ռազմազեկույցը Կառլոս V-ին, որում արտացոլվել է Կորտեսի տաղանդներն ինչպես գրականության, այնպես էլ քաղաքականության բնագավառներում[91]։ 1522 թվականին այն տպագրվել է Սևիլյայում, 1523 թվականին վերահրատարակվել Սարագոսայում, իսկ 1524 թվականին թարգմանվել է լատիներեն և հրատարակվել Նյուրնբերգում՝ դառնալով համաեվրոպական կարևորություն ունեցող իրադարձություն[92]։
Իր ռազմազեկույցում Կորտեսը Կառլոս թագավորին հայտնել է, որ պատրաստվում է իր նվաճած տարածքները կոչել «Նոր Իսպանիա»։ Ըստ Ք. Դյուվերժեի՝ դա ունեցել է տարբեր նշանակություններ. «...1520 թվականին Իսպանիան դեռ ավելին չէր, քան հայեցակարգ, Կաստիլիայի ու Արագոնի թագավորությունները կազմող հինավուրց տարածքների միասնականության ու միատարրության գաղափար։ Այդ քաղաքական հայեցակարգն առաջ էր անցնում իրերի իրական դրությունից, քանի որ XVI դարի սկզբին Իսպանիան դեռ հեռու էր միասնական պետությունից։ Կիրառելով «Նոր Իսպանիա» տերմինը՝ Կորտեսը միաժամանակ ցուցադրել է առաջադեմ մտածելակերպն ու տակտիկական որոշակի հոտառությունը. մի կողմից նա օգնել է Կառլոս V-ին արմատավորել մեծ, ուժեղ և միասնական ու անբաժանելի Իսպանիայի գաղափարը, մյուս կողմից՝ սաղմնային վիճակում արմատախիլ է արել իր նվաճումները բաժանելու վերաբերյալ բոլոր հավակնությունները, որոնք սպասեցնել չէին տա, եթե ախորժակները չզսպվեր միասնական իշխանության ամուր ձեռքով։ Նա քաղաքական աջակցություն է ցույց տվել կայսրին՝ Իսպանիայի գոյությունը ճանաչելով որպես կատարված փաստ, և ապահովագրել է իրեն մեքսիկական նվաճված տարածքների մասնատումից[93]»։ Ռազմազեկույցներն Իսպանի տարել է Դիեգո դե Օրդասը, Սանտո Դոմինգո՝ Ալոնսո Դավիլան։ Կուբա Կորտեսն ուղարկել է Վելասկեսի նախկին քարտուղար Անդրես դե Դուերոյին, որի հետ Կորտեսը նամակներ և ոսկի է ուղարկել իր օրինական կնոջը՝ Կատալինային, ինչպես նաև իր հնդկացի հարճին՝ Լեոնորային[94]։
Տենոչտիտլանի անկում
խմբագրելՏենոչտիտլանի պաշարմանը նախորդել է ծաղկի համաճարակը, որ Մեքսիկա էր բերել Նարվաեսի սևամորթ ստրուկը, որ մահացել էր Սեմպոալայում։ Համաճարակի արդյունքում մահացել է ացտեկների կայսր Կուիտլաուակը, որ իշխել է 80 օր, և նոր տլատոանի է ընտրվել Կուաուտեմոկը[95][96]։
Կորտեսը որոշել է կազմակերպել գրոհ Մեխիկո-Տենչոտիտլանի վրա ջրից և սկսել է կառուցել նավատորմ Տլասկալայում։ Նավատորմի ստեղծման աշխատանքները ղեկավարել է նավերի ատաղձագործ Մարտին Լոպեսը, որը կառուցել է 13 դեսանտային բրիգանտինա, որոնք ունեին մակույկաթիեր և փոքր հրանոթ նավաքթին։ Դրանք կառուցվել են Վերակրուսից ուղարկված շինանյութով (ներառյալ մեխերն ու պարանները), ապա քանդել են, և հնդկացի ստրուկները դրանք իրենց ուսերի վրա տեղափոխել են Մեխիկոյի հովիտ. այդ աշխատանքների կատարման վրա են ծախսվել 1521 թվականի մարտն ու ապրիլը[97]։ Տլասկալացիները տվել են 10000-անոց բանակ, որի հրամանատարն էր կասիկ Չիչիմեկատեկուտլին[98]։ Դրանից բացի 8000 ստրուկներ տեղափոխել են քանդված նավերը, 2000 ստրուկներ՝ պարենը, իսկ 8000 տլասկալացիներ նրանց ուղեկցորդել են[99]։ Հաջողվել է դաշնակից և թիկունքային բազա ձեռք բերել Մեխիկոյի հովտում. դա եղել է Տեսկոկո քաղաք-պետությունը, որտեղ կառուցվել են նավանորոգարան ու նավահանգիստ իսպանական բրիգանտինաների համար։ Քանի դեռ շարունակվում էր շինարարությունը, Կորտեսի զորքերն զբաղեցրել են Մեխիկոյի հովտի գրեթե ողջ արևելյան մասը, սակայն Ասկապոցալկո և Տլակոպան քաղաքների համար մղվել են բացառապես կատաղի մարտեր[100]։ Այդ ժամանակ առաջին անգամ Վերակրուս է ժամանել նավ անմիջապես Իսպանիայից, որով եկել են թագավորական գանձապետ Խուլիան դե Ալդերետեն ու վանական-ֆրանցիսկյան Պեդրո Մելգարեխոն, որը բերել էր ինդուլգենցիաներ կոնկիստադորների համար։ Նրանց հետ Մեքսիկա էր բերվել ևս 200 զինվոր ու 80 ձի[101]։
1521 թվականի ապրիլի 28-ին Կորտեսն անցկացրել է զորքի ընդհանուր դիտում. նրա զորքի կազմում հաշվվում էր ավելի քան 700 իսպանացի զինվոր 85 ձիերով, 110 աղեղնազեն ու պատրույգավոր հրացաններ, 3 ծանր թնդանոթ և 15 թեթև դաշտային հրանոթներ[100]։ Հնդկացիները, սակայն, կազմել են Կորտեսի զորքի ճնշող մեծամասնությունը, ընդ որում՝ միայն լճամերձ քաղաք-պետությունները տրամադրել են շուրջ 150 000 մարդ և 6000 պիրոգա (կարաիբյան մակույկ) նրանց տեղափոխման համար[102]։ Միաժամանակ Կորտեսը բացահայտել է երկու դավադրություններ իսպանական ու հնդկացիական ճամբարներում։ Անտոնիո դե Վիլյաֆանյան՝ Կուբայի նահանգապետ Վելասկեսի ընկերը, որ մեղադրվում էր իշխանությունը գրավելու փորձի համար, դատից հետո կախաղան է հանվել Տեսկոկոյում։ Կուաուտեմոկի հետ կապ ունենալու մեջ մեղադրվել է տլասկալացի առաջնորդ Շիկոտենկատլ կրտսերը, որը նույնպես կախաղան է հանվել[103]։ Դրանից հետո Կորտեսը մարդկանց մեջ դուրս չի եկել առանց թիկնապահների[104]։ Ապրիլի կեսերին անհաջող բանակցություններ են վարվել ացտեկների ղեկավարների հետ քաղաքի հանձնման վերաբերյալ[105]։
Քաղաքի գրոհն սկսվել է 1521 թվականի մայիսի 30-ին, ընդ որում՝ Կորտեսը իր զորքերը տեղակայել է երեք կետերում, որտեղ ամբարտակները միանում էին մայրցամաքին։ Դրանից բացի այդ օրը փակվել է ակվեդուկը, որ ջուր էր հասցնում Մեխիկո։ Մեկ ամիս տևած մարտերի ընթացքում Կորտեսի զորքերին երեք անգամ հաջողվել է ներխուժել Տենոչտիտլան և հասնել մինչև կենտրոնական հրապարակ, մի անգամ նույնիսկ հաջողվել է բարձրանալ գլխավոր տաճարի տանիքը և այդտեղից ցած նետել «կուռքերը», բայց դիրքերն ամրապնդել այդպես էլ չի հաջողվել։ Իսպանացիները ծանր պարտություն են կրել հունիսի 30-ին՝ Տլատելոլկոյի գրոհի ժամանակ, երբ սպանվել են 60 կոնկիստադորներ, իսկ գլխավոր հրամանատարը ծանր վիրավորվել է[106]։ Անհաջողություն կրելով՝ Կորտեսը որոշել է Մեխիկոն գրավել սովամահ անելու միջոցով. հուլիսի վերջին քաղաքը բաժանվել է ամբարտակներից։ Օգոստոսի 13-ին (3 Կալլի տարվա 1 Կոատլ 2 Շոկոտլուեցի[68]) Կուաուտեմոկը փորձել է փախչել պիրոգայով, սակայն բռնվել է Գարսիա Օլգինի կողմից, որ Գոնսալո դե Սանդովալի ընկերն էր ու զինակիցը[107]։
Կորտեսը Կուաուտեմոկին դիմավորել է անհրաժեշտ պատիվներով, սակայն, ըստ լեգենդի, նա իսպանացիների հրամանատարից խլել է դաշույնն ու փորձել ինքնասպան լինել (Բեռնալ Դիասը, ընդհակառակը, պնդել է, որ ացտեկերի ղեկավարը խնդրել է սպանել իրեն)[108]։ Կորտեսն անմիջապես նրան հրամայել է մաքրել քաղաքը սպանվածների մնացորդներից, ինչպես նաև վերականգնել ջրատարը, ամբարտակներն ու կառույցները երկամսյա ժամկետում[109]։ Սակայն շուտով պարզվել է, որ «Տխրության գիշերը» կորած ոսկին անհետացել է։ Ֆրանսիսկո Լոպես դե Գոմարան գրում է, թե Տենոչտիտլանի անկումից մեկ շաբաթ անց կոնկիստադորները կրակով խոշտանգումների են ենթարկել Կուաուտեմոկին և նրա զարմիկին՝ Տլակոպանի կառավարիչ Տետլեպանկեցալին, ինչպես նաև ացտեկների մի շարք այլ պաշտոնյաների և պահանջել են ասել ոսկու տեղը։ Երբ Տետլեպանկեցալը չի դիմացել տանջանքներին ու բարձր գոռացել է, Կուաուտեմոկը նրան քաջալերել է հետևյալ արտահայտությամբ. «Դիմացի՛ր։ Չէ՞ որ ես էլ չեմ տրվում հաճույքներին՝ գտնվելով իմ լողարանում»[Ն 7]։ Քրիստոբալ դե Օխեդան վկայում է, որ Կորտեսն անձամբ է մասնակցել խոշտանգումներին, սակայն նվաճողի ռազմազեկույցներում այդ էպիզոդի մասին ընդհանրապես չի հիշատակվում[110]։
1522 թվականի հունվարին կոնկիստադորի հայրը՝ դոն Մարտին Կորտեսը, երեք զարմիկների հետ միասին Բեխարի հերցոգի երաշխավորությամբ ընդունվել են Իսպանիայում Կառլոս V-ի կուսակալի՝ կարդինալ-արքեպիսկոպոս Ադրիանոս Ուտրեխտի կողմից, որը դրանից մի քանի օր առաջ ընտրվել էր Հռոմի պապ։ Զրույցն անցկացվել է լատիներենով, և Իսպանիայի փաստացի կառավարիչն անցել է Էռնան Կորտեսի կողմը։ 1522 թվականի օգոստոսին Իսպանիա է վերադարձել թագավոր Կառլոս V-ը, որը պետք է որոշեր Մեքսիկայի կարգավիճակն իր տերությունների շարքում։ Թագավորը հրամայել է ստեղծել հանձնաժողով Կորտեսին ու Վելասկեսին հաշտեցնելու համար։ Այդ ժամանակ էլ Իսպանիա է հասել Կորտեսի երրորդ ռազմազեկույցը[111], որը թվագրված է 1522 թվականի մայիսի 15-ով, և որում մանրամասն նկարագրված են «Տխրության գիշերն» ու Տենոչտիտլանի գրավումը։ Նամակի հետ ուղարկվել էին թագավորական հնգամասը և հարուստ նվերներ Կաստիլիայի վանքերի ու թագավորության ազդեցիկ մարդկանց համար[112]։
1522 թվականի հոկտեմբերի 15-ին Կառլոս V-ն ստորագրել է հրաման Էռնան Կորտեսին «Նոր Իսպանիայի ամբողջ տարածքի և բոլոր գավառների նահանգապետ, գեներալ-կապիտան և քաղաքացիական ու քրեական գործերով գերագույն դատական կատարածու» նշանակելու մասին[113]։
Մեքսիկայի կառավարիչ
խմբագրելԿորտեսի գերբ
խմբագրելՆոր Իսպանիայի գրավման համար Կառլոս V թագավորի տված նվերներից մեկը եղել է Կորտեսին առանձնահատուկ գերբ ունենալու թույլտվության շնորհումը «բացի նրանից, որ նա ժառանգել էր իր ծագման շնորհիվ»[114]։ Ըստ այդ ժամանակի սովորույթի՝ Էռնան Կորտեսը պետք է հայտներ իր ցանկությունը գերբի բովանդակության վերաբերյալ։ 1525 թվականի մարտի 7-ով թվագրված նամակում՝ ուղարկված թագավորական քարտուղար Ֆրանսիսկո դե լոս Կոբոսի կողմից, նկարագրված է հերալդիկ կոմպոզիցիան.
Մեծ համար ցանկալի է, որ դուք կարողանաք կրել որպես ձեր անձնական տարբերակիչ գերբ լայն վահանը երկգլխանի սև արծվով, որ մեր կայսրության գերբն է, սպիտակ շերտի վրա ձախ կողմի վերևի հատվածում և ոսկեգույն առյուծով սև [կարմիր] շերտի վրա դրա ներքևում՝ ի հիշատակ այն հնարամտության և ուժի, որ ցուցաբերվել են ձեր կողմից մարտերում, և երեք թագերով աջ կողմի վերևի հատվածում՝ ավազագույն [սև] շերտի վրա, մեկը կլինի մյուսներից բարձր՝ ի հիշատակ Տենուստիտան [Տենոչտիտլան] մեծ քաղաքի երեք թագավորների... որոնց դուք հաղթել եք, առաջինի անունը Մուտեսզումա [Մոնտեսումա] է, որ սպանվել է հնդկացիների կողմից, երբ գտնվում էր գերության մեջ ձեզ մոտ, երկրորդի անունն է Կուետաոացին [Կուիտլաուակ]՝ նրա եղբայրը, որ հաջորդել է նրան... և երրորդի անունն է Գուաուկտեմուցին [Կուաուտեմոկ]՝ նրա հաջորդը, որ ցուցաբերել է անհնազանդություն, քանի դեռ չէր կործանվել ձեր կողմից, և աջ կողմի ներքևում դուք կարող եք տեղադրել Տենուստիտան քաղաքը, որ բարձրանում է ջրի վրա, ի հիշատակ նրա գերեվարումը ձեր սրով և միացումը մեր թագավորությանը, և տվյալ վահանի շուրջը՝ շքանարգիզի ձևով զարդարված [դեղին] շերտի վրա՝ ձեր կողմից պարտության մատնված յոթ կապիտաններին կամ ծովածոցի յոթ գավառների թագավորներին, որոնք կապված կլինեն շղթայով, որ վահանի ծայրին ամրացված կլինի կախված կողպեքով[115]։
Բնօրինակ տեքստ (իսպ.)...Traher por vuestras armas propias y conocidas un escudo que en el medio del a la mano derecha en la parte de arriba aya una aguila negra de doss cabezas en campo blanco que son las armas de nuestro ymperio y en la otra meitad del dicho medio escudo a la parte de abaxo un leon dorado en campo colorado en memoria que vos el dicho hernando cortes y por vuestra yndustria y esfuerzo truxistes las cosas al estado arriba dicho y en la meytad del otro medio escudo de la mano yzquierda a la parte de arriba tress coronas de oro en campo negro launa sobre las dos en memoria de tress Señores de la gran ciudad de tenustitan y sus provincias que vos vencistes que fue el primero muteccuma que fue muerto por los yndios temendole vos preso y cuetaoacin su hermano que sucedio en el señorio y se rrevelo contra nos y os echo de la dicha cibdad y el otro que sucedio en el dicho señorio guauctemncin y sostubo la dicha rrevelion hasta que vos le vencistes y prendistes y en la otra meytad del dicho medio escudo de la mano yzquierda a la parte de abaxo podais traher la cibdad de tenustitan armada sobre agua en memoria que por fuerza de armas la ganastes y sujetastes a nuestro señorio y por orla del dicho escudo en campo amarillo siete capitanes y señores de siete provincias y poblaciones que estan en laguna y en torno della que se rrevelaron contra nos y los enastes y prendistes en la dicha cibdad de tenustitan apresionados y atados con una cadena que se venga a cerrar con un candado debaxo del dicho escudo y encima del un yelmo cerrado con su tinble en un escudo atal...[116]
Պրոֆեսոր Խավիեր Լոպես Մեդելիենը տալիս է Կորտեսի գերբի ավելի մանրամասն վերլուծություն։ Հաբսբուրգների երկգլխանի արծիվը, որ տեղակայված է վահանի վերևի ձախ կողմում, միաժամանակ խորհրդանշում է կայսերական մասշտաբների խոշոր ձեռքբերումները և մատնանշում կապը սյուզերենի ու վասալի միջև։ Վահանի աջ վերևի մասի երեք թագերը խորհրդանշում են Կորտեսի կողմից պարտության մատնված ացտեկ կառավարիչներին՝ Մոնտեսումային, Կուիտլաուակին և Կուաուտեմոկին։ Վահանի ներքևի ձախ կողմում պատկերված ոսկեգույն առյուծը խորհրդանշում է հերոսական գործունեությունը։ Վահանի ներքևի աջ անկյունում պատկերված են Տենոչտիտլանի բուրգերը, իսկ դրանց առաջ՝ նոր քաղաքի՝ Մեխիկոյի տաճարներն ու վանքերը, որոնք արտացոլված են Տեսկոկո լճի ջրերում։ Վահանը եզրապատված է շղթայով, որով կապված են հնդկացիների յոթ գլուխներ, որոնք խորհրդանշում են Մեխիկոյի հովտի՝ Կորտեսի կողմից գրավված վասալային քաղաք-պետությունները՝ Տլակոպանը, Կոյոականը, Իստապալապան, Տեսկոկոն, Չալկոն, Շոչիմիլկոն, Տլատելոլկոն։ Քանի որ Կորտսեի հայրը պատկանում էր Մոնրոյների տոհմին, նրա գերբը տեղադրվել է վահանի ամենակենտրոնում։ Թեև նշանաբանը ներառված չէր թագավորական շնորհման մեջ, սակայն Կորտեսն ներմուծել է նաև դա և ավելացրել թևավոր առյուծ։ Նշանաբանի լատիներեն տեքստն է. Judicium Domini aprehendit eos et fortitudo ejus corroboravit brachium meum – «Աստծո արդարադատությունը տիրեց նրանց, և ուժը Նրա զորացրեց իմ ձեռքը»[117]։
Ըստ Ք. Դյուվերժեի՝ Կորտեսի գերբը կարող է ունենալ երկրորդ մեկնաբանություն, որի արմատները հասնում են մինչև նախակոլումբոսյան մոքսիկական մշակույթ, այն կարելի է ընկալել որպես ացտեկյան պատկերագրություն։ Հաբսբուրգների արծիվն ու վահանի ձախ կողմի առյուծը համապատասխանում են արևի ու պատերազմի սիմվոլներին՝ արծվին ու հովազին, որ նաուա կրոնի հիմքն են։ Արծիվը (կուաուտլի) ցերեկվա ու երկնքի խորհրդանիշն է, հովազը (օցելոտլ, իսպանացիները նրան կոչել են առյուծ)՝ գիշերվա ու ստորերկրյա թագավորության, որոնք ներկայացնում են Արևի երկու մարմնացումները։ Ացտեկների կրոնում արևի էներգիան անդադար սպառվում է, և միայն մարդը կարող է պատերազմներով ու զոհաբերությամբ պարբերաբար վերականգնել այն։ Արծվի ու հովազի պատկերները ներառելով իր գերբում՝ Կորտեսն օգտագործել է հնդկացիական սրբազան պատերազմի հայեցակարգը։ Գերբի աջ մասը կրում է ջրի ու կրակի սիմվոլներ։ Ջուրը (ատլ) պարզ կերպով պատկերված է Տեսկոկո լճի ձևով, իսկ կրակը (տլաչինոլի) խորհրդանշվում է թագով, որ համապատասխանում է կրակի գաղափարագրին ացտեկների մոտ։ Երկիմաստությունից խուսափելու համար Կորտեսն օգտագործել է երեք թագեր, որոնք կազմում են եռանկյուն, քանի որ «3» թվանշանը նույնպես կապված է կրակի ըմբռնման հետ։ Մարդկանց յոթ գլուխները, որ կապված են շղթայով վահանի շուրջը, հղում են Չիկոմոստոկի քարայրների նախաիսպանական սիմվոլին. ըստ առասպելի՝ այդ վայրում են ծագել նաուա յոթ ցեղերը։ Իսպանական շղթան համապատասխանում է հնդկացիական պարանին (մեկատլ), որն ացտեկների պատկերագրության մեջ միշտ նշանակել է այն մարդկանց գերեվարումը, որոնք նախատեսված են զոհաբերության համար[118]։
Էնկոմիենդա։ Հնդկացիների նկատմամբ իրականացված քաղաքականություն
խմբագրելՄեքսիկայի գրավումից անմիջապես հետո Կորտեսն սկսել է իրեն պահել որպես անկախ կառավարիչ։ Դա հեշտացել է այն բանի շնորհիվ, որ մինչև 1521 թվականը որոշված չէին Նոր Իսպանիայի սահմանները, իսկ թագավորական հրովարտակում նշված չէին Կորտեսի իշխանության տարածման սահմանները, թեև դեռ Նոր Աշխարհում կատարվող առաջին նվաճումների ժամանակներից սկսած՝ նոր տարածքները համարվում էին կաստիլիական թագավորի տիրապետություն[119]։ Միևնույն ժամանակ Կորտեսը, ականատես եղած լինելով ժողովրդագրական աղետներին Էսպանյոլայում և Կուբայում, ձգտում էր լիովին պահպանել տեղի սոցիալական կառուցվածքները, ըստ էության ացտեկ կալպիշկիներին փոխարինելով իր դաշնակիցներով, որոնք ենթարկվում էին անձամբ իրեն[119]։ Այդ սկզբունքների իրականացումն է դարձել էնկոմիենդայի համակարգը, որն իր համարժեքներն ուներ ինչպես հնդկացիների հասարակությունում, այնպես էլ Իսպանիայի հոգևոր-ասպետական միաբանությունների համակարգում[120]։
1522 թվականի ապրիլից Նոր Իսպանիայի գեներալ-կապիտանն ինքն իրեն շնորհել է իսպանական տիրույթների միջև գտնվող բոլոր հողերն իր հայեցողությամբ բաշխելու իրավունք, ընդ որում՝ հողերը կարող էին ստանալ միայն կոնկիստային անմիջական մասնակցություն ունեցած անձինք[121]։ Նոր ժամանածների համար սահմանվել է այնտեղ բնակվելու ութամյա ժամկետ, ինչը գերազանցում էր ժամանակին Օվանդոյի կողմից Սանտո Դոմինգոյի համար սահմանած ժամկետը։ Քանի որ հնդկացիական գյուղատնտեսությունը վատ էր զարգացած իսպանականի համեմատությամբ, և ացտեկներին ծանոթ չէին մի շարք մշակաբույսեր, Կորտեսը հաստատել է որոշակի նորմաներ, ըստ որոնց՝ պարտադիր է դարձել որոշակի բույսերի մշակումը. դրանց թվում եղել են ինչպես ներկրված (խաղող, ցորեն), այնպես էլ տեղական մշակաբույսեր (մաիս, լոլիկ, տաքդեղ, բաթաթ և այլն)։ Եղջերավոր անասունների ու ձիերի տեղական ցեղատեսակների բուծմանը վերաբերող Կորտեսի հրամանները վկայում են, որ նա ձգտել է հասնել տնտեսական լիակատար ինքնապահովման[119]։
Ստեղծվող էնկոմիենդաներում գործել է նորմավորման ու պետական կարգավորման համակարգ։ Կորտեսն արգելել է կանանց ու մինչև 12 տարեկան երեխաների աշխատանքը, արգելվել են գիշերային աշխատանքները (աշխատանքային օրը պետք է ավարտվեր մայրամուտից մեկ ժամ առաջ), ներմուծվել է ճաշի ընդմիջումը, կարգավորվել է նաև աշխատողների օրաբաժինը՝ «մեկ ֆունտ բլիթներ աղով ու պղպեղով», կիրակին հայտարարվել է հանգստյան օր։ Քանի որ համայնքի անդամ հնդկացիների աշխատանքը չէր վճարվում, Կորտես հրամանով էնկոմենդերոյում 20 օր աշխատելուց հետո նրանց տրվում էր 30 օր ժամանակ, որի ընթացքում նրանք աշխատում էին իրենց համար[122]։
Կորտեսի քաղաքականության բնութագրիչ առանձնահատկությունը նվաճումներին հաջորդած առաջին տարիներին եղել է սեգրեգացիայի (traza) ներմուծումը։ Իսպանացիները կարող էին բնակվել միայն քաղաքներում (որպես այդպիսին ընդունվում էին միայն վարչական կազմակերպություն ունեցող բնակավայրերը), ընդ որում՝ Մեխիկոյում իսպանացիներին հատկացվել են հողեր բնակելի թաղամասերի անունով, որոնց սահմաններից դուրս, ինչը որ կոչվում էր traza, բնակվելն արգելվում էր։ Դա հետապնդում էր զուտ քաղաքական նպատակներ. Կորտեսը ցանկանում էր կանխարգելել «վայրի» գաղութների ստեղծումը, որոնք կգտնվեին իր վերահսկողությունից դուրս։ Իսպանացիներին նաև արգելվում էր առևտուր անել տեղաբնիկների հետ։ Հնդկացիներին իրենց համատարած բնակության վայրերում վերապահվում էր ինքնակառավարում, իսկ իսպանացիների ներկայությունը սահմանափակվում էր իշխանության ներկայացուցչով[123]։
Կորտեսի ծրագրերում հատուկ տեղ էին զբաղեցնում մուրացիկ միաբանությունները և հատկապես ֆրանցիսկյանները։ Թեև էնկոմիենդայի տերը պետք է հոգ տաներ իրենց ենթականերին քրիստոնյա դարձնելու համար, սակայն այդ գործընթացում գլխավոր դերը պետք է կատարեին եեղեցու սպասավորները։ Դրանից բացի, ֆրանցիսկյանները պետք է հսկեին իսպանացի ադմինիստրատորներին ու կալվածատերերին՝ տեղաբնիկներին պաշտպանելով նրանց կամայականություններից[119]։
Մեքսիկայի քրիստոնեացում
խմբագրելԿորտեսի կարևորագույն նպատակներից մեկը եղել է ացտեկների քրիստոնեացումը։ Սակայն սկզբնական շրջանում Մեքսիկայում գրեթե չի կատարվել տաճարների շինարարություն, իսկ դրա փոխարեն հին հեթանոսական մեհյանները վերափոխվել են ու օծվել։ Կորտեսը եղել է լիովին լիբերալ քրիստոնյա 16-րդ դարի չափանիշներով, ըստ Ք. Դյուվերժեի կարծիքի, նա կարող էր պատկանել իսպանական կաթոլիկության ընդդիմադիր ուղղությանը, որի կենտրոնը եղել է Էստրեմադուրան, և որի կրողներն էին ֆրանցիսկյանները եկեղեցական Սան Գաբրիել գավառից (կուստոդիա)։ Կորտեսի դիմումի համաձայն՝ Ադրիանոս VI Հռոմի պապի 1522 թվականի մայիսի 9-ի «Exponi nobis fecisti» կոնդակով նրան տրվել է ամենալայն լիազորությունները Նոր Իսպանիայի կրոնափոխության գործում[124]։
Առաջին առաքելությունը, որ Մեքսիկա է ուղարկվել, «Քրիստոսի նմանակման» սկզբունքով կազմված է եղել 12 կրոնավորներ՝ Մեքսիկայի առաքյալներ, որոնց գլխավորում էր եղբայր Մարտինը Վալենսիայից, որը նախկինում եղել էր Սան Ֆրանսիսկո վանքի ավագերեցը Բելվիսում՝ Մոնրոյների ֆեոդում, որոնք էլ հիմնադրել էին այդ վանքը[124]։ 1523 թվականի նոյեմբերին 12 առաքյալները մեկնել են Սևիլյա՝ դուրս գալով Սանլուկարից 1524 թվականի հունվարի 25-ին։ Սանտո Դոմինգոյում ֆրանցիսկյանները հանդիպել են Բաորուկոյում տեղի ունեցող ապստամբությանը, որը ղեկավարում էր կասիկի որդին, որ սովորել էր իսպանացի վանականների մոտ։ Տեսնելով, որ հնդկացիները ժխտում են իսպանիզացիայի գաղափարը, մեքսիկացի միսիոներները եկել են այն եզրահանգման, որ իրենք հնդկացիներին պետք է քարոզեն իրենց մայրենի լեզվով։ 1524 թվականի մայիսի 13-ին առաքելությունն ափ է իջել Սան Խուան դե Ուլուայում և ոտքով շարժել դեպի Մեխիկո։ Վանականներից մեկը եղել է Տորիբիո դե Բենավենտեն, որը Տլասկալայի հնդկացիների կողմից ստացել է Մոտոլինիա («Նա աղքատ է») մականունը։ Կորտեսը առաքելության համար կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն և ուղարկել էսկորտ[125]։ Հունիսի վերջին Կորտեսը կազմակերպել է առաջին աստվածաբանական բանավեճը Նոր աշխարհում, որի ժամանակ ինքն էլ նախագահել է։ Առաջին տասներկու ֆրանցիսկյանների ու Մեխիկո-Տենչոտիտլանի առաջնորդների միջև տեղի ունեցած կարծիքների փոխանակությունը նկարագրել է Բեռնարդինո դե Սահագունը[126]։
Կորտեսը և Իսպանիան
խմբագրելԿորտեսի վերաբերմունքն իսպանական իշխանությունների նկատմամբ հենց ամենասկզբից եղել է հակասական, նրա վարած քաղաքականությունը հակադրվել է կառավարման գաղութային ձևին, իսկ տեղի սոցիալական կառույցների վրա հենվելը չի հասկացվել և չի ընդունվել անգամ իր կողմակիցների շրջանում։ Կառլոս V-ին ուղղված չորրորդ ռազմազեկույցում Կորտեսը գրել է.
Եթե մեզ մոտ հաստատվեն եպիսկոպոսներ և այլ պրելատներ, նրանք չեն ուշացնի մեզ մոտ վատ սովորություններ, որոնց հատուկ են նրանց այսօր։ Նրանք կօգտվեն եկեղեցական ունեցվածքից՝ այն ծախսելով շքեղության և այլ արատների վրա, նրանք կշնորհեն մայորատներ իրենց զավակներին ու ազգականներին։ Եվ որ ամենից վատն է, այդ վայրերի տեղաբնիկները նախկինում իմացել են վանականների, որ կատարել են պաշտամունք ու պատարագ, և նրանք եղել են անբասիր ազնվության ու անշահախնդրության մարմնացում... Ի՞նչ կմտածեն նրանք, տեսնելով եկեղեցու ունեցվածքն ու Աստծո ծառայությունը կանոնիկների ու այլ հոգևորականության ձեռքում, որոնք կվարեն տգետների կյանք ու ազատորեն կտրվեն արատներին, ինչպես դա դարձել է սովորություն նրանց մոտ այսօր մեր թագավորություններում։ Դրանով կնվազեցնեին մեր հավատն ու կենթարկեն նրան մեծ ծաղրանքի[127]:
Այդ հայացքները բացատրվում էին նրանով, որ Մեքսիկան գերազանցում էր Իսպանիային իր բնակչությամբ ու չափերով, ինչպես նաև հարստությամբ ու բնական ռեսուրսներով։ Կորտեսն անմիջապես իր առաջ նպատակ է դրել նվաճել Հարավային ծովերը մեքսիկական ափից, ինչի մասին հայտնել է թագավորին 1522 թվականի մայիսի 15-ին գրված ռազմազեկույցում։ Դա սպառնում էլ ավելի բաժանել Նոր Իսպանիան Հին աշխարհից, ինչից հետո թագավորը միջոցներ է ձեռնարկել. 1523 և 1524 թվականների սահմանագծին Կորտեսն ստացել է մի շարք հանձնարարություններ, որոնք թվագրված էին 1523 թվականի հունիսի 26-ով։ Դրանք հակասում էին Կորտեսի ողջ քաղաքականությանը, քանի որ թագավորը պահանջում էր իսպանացիների ազատ տեղաշարժ ցանկացած տարածքով, խառը ամուսնությունների արգելք, ազատ առևտրի թույլատրում և այլն։ Իշխանությունը խսիտ քննադատել է էսկոմիենդաներն ու պահանջել լուծարել կալվածքները։ Թագավորի հրամանների իրականացման համար նրա կողմից Վերակրուս է ուղարկվել Թագավորական աուդենսիա Ալոնսո դե Էստրադի գլխավորությամբ, որի գլխավոր նպատակն էր սահմանափակել Կորտեսի իշխանությունն ու ավելացնել շահույթի չափերը[128]։ Այդ պայմաններում Կորտեսի՝ Մեխիկոյից հեռանալու որոշումը տարակուսանք է առաջացրել բոլոր ժամանակակիցների ու պատմաբանների մոտ։
Գարայի և Օլիդի գործեր
խմբագրել1524 թվականի հոկտեմբերին Կորտեսը, որի ձեռքում էր գտնվում լիակատար իշխանությունը, որոշել է հեռանալ Մեխիկոյից։ Դեպի մայաների հողերը կատարվող արշավանքը շատ կենսագիրների կողմից համարվել է իռացիոնալ. նախքան պատերազմի սկիզբը Կորտեսը վերահսկում էր ացտեկների նախկին կայսրության ողջ տարածքը, հյուսիս-արևելքում Սանդովալը հնազանդեցրել էր հուաստեկներին, Ֆրանսիսկո դե Օրոսկոն նվաճել էր Օախական, իսկ Քրիստոբալ դե Օլիդը՝ Միչոական, այսինքն՝ այն հողերը, որոնք երբեք չեն գտնվել ացտեկների տիրապետության տակ։ Կորտեսը տիրույթները հասել են մինչև Տեուանտեպեկի ափ, գտնվել են արծաթի հարուստ պաշարներ, և հիմնադրվել է Ակապուլկո նավահանգիստը[129]։
Դեռ 1523 թվականին Կորտեսն ուղարկել է երկու ջոկատներ՝ ծովային և ցամաքային։ Քրիստոբալ դե Օլիդը գլխավորել է ծովային ջոկատը վեց նավերով և 370 զինվորներով, որը պետք է գնար Հավանա հանդերձավորման համար, ապա ուղևորվեր Հոնդուրաս[130]։ Ցամաքային ջոկատը գլխավորում էր Պեդրո դե Ալվարադոն, որն իր հրամանատարության տակ ուներ 155 ձիավոր ասպետ, 120 պատրույգավոր հրացանակիր, 4 թնդանոթ, 200 տլասկալացի և 100 ացտեկ[131]։ Կառլոս V-ին ուղարկված ռազմազեկույցում նշվել է, թե նրանց հիմնական նպատակը եղել է Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս անցման որոնումը, բայց իրականում Կորտեսը ցանկանում էր իրեն ենթարկել Կենտրոնական Ամերիկայի ողջ տարածքը։ Սակայն պատմաբանների մի մասը Կորտեսի արշավանքը կապել են «Գարայի գործի» հետ։
Երկու օվկիանոսները կապող նեղուցի որոնումները 1519 թվականից իրականացրել է Ճամայկայի նահանգապետ Ֆրանսիսկո դե Գարայը՝ Քրիստափոր Կոլումբոսի քենակալը, որը եղել է Ամերիկայի նվաճման պիոներներից մեկը:Նա փորձել է վիճարկել Կորտեսի իրավունքները Նոր Իսպանիայի նկատմամբ, ինչում նրան սատարել են Կուբայի ադելանտադո Վելասկեսն ու եպիսկոպոս Ֆոնսեկան՝ Էռնան Կորտեսի գլխավոր հակառակորդն Իսպանիայում։ 1523 թվականի հուլիսի 25-ին Գարայն ու Խուան դե Գրիխալվան ժամանել են Պանուկո՝ ունենալով շուրջ 1000 մարդ։ Դա հանգեցրել է պատերազմի Կորտեսի ու Գարայի միջև, քանի որ Մեքսիկայի գեներալ-կապիտանն ուներ Կառլոս V շնորհագիրը՝ տրված ապրիլի 24-ին, որով Գարային հրամայված էր չխառնվել մեքսիկական գործերին[132]։ Զինված ընդհարումներն ավարտվել են Մեխիկոյում, որ Կորտեսը հրավիրել էր Գարային, որպեսզի քննարկեն իրենց երեխաների ամուսնությունը։ 1523 թվականի Սուրբ ծննդին Գարայը հանկարծամահ է եղել, ինչից հետո Կորտեսին մեղադրել են նրան թունավորելու մեջ[133]։
Այնուամենայնիվ, Կառլոս V-ին ուղարկված չորրորդ ռազմազեկույցում, որ թվագրված է 1524 թվականի հոկտեմբերի 15-ով, չկան ակնարկներ իշխանությունից հրաժարվելու վերաբերյալ։ Կորտեսը, սակայն, դժգոհել է, որ թագավորի վերահսկիչները նվազեցրել են Մեքսիկայի «խաղաղեցման» ծախսերը։ Դա հանգեցրել է այն հայտարարության, թե թագավորը չի հասկանում այդ երկրի առանձնահատկությունները, և Կորտեսը չի պատրաստվում կատարել նրա հրամանները. «Ես արել եմ այն, ինչ համարել եմ օգտակար Ձերդ Մեծության համար, և այլ կերպ վարվելը կնշանակեր թույլ տալ ավերումներ, ես Ձերդ մեծությանը կոչ եմ անում մտածել այդ մասին և ինձ հայտնել Ձեր որոշումը»[134]։ Ուղերձի հետ միասին Կորտեսն ուղարկել է թագավորական հնգամասը՝ ներառյալ 80 000 պեսոյի ոսկի, Կուաուտեմոկի թանկարժեք իրերը (Բեռնալ Դիասը գրել է, թե դրանում եղել են ընկույզի մեծությամբ մարգարիտներ) և խորհրդանշական նվեր՝ «Փյունիկ» թնդանոթը ցածրահարգ ոսկուց, որի վրա որպես ընծայական գրված էր. «Ոչ ոք թռչնի նման չի տեսել, ոչ ոք դեռ որպես ծառա՝ Կորտեսին չի ունեցել, ոչ ոք Ձեզ նման աշխարհին չի տիրել»[Ն 8]։ Վերաձուլման ժամանակ նա տվել է ևս 20 000 դուկատ շահույթ[135]։ Ըստ Ք. Դյուվերժեի՝ նվերը ներառել է մարտահրավեր. թնդանոթը ձուլել էին հնդկացի տարասկները Միչոականում արդյունահանվա ոսկով։ Դա ցույց է տվել, որ ոչ թե Մեքսիկան է զգում Կաստիլիայի հարստությունների կարիքը, այլ ընդհակառակը[136]։
Միևնույն ժամանակ Քրիստոբալ դե Օլիդը համաձայնություն է կնքել Վելասկեսի ադելանտադոյի հետ և սկսել պատերազմ Հոնդուրասում միանձնյա տիրապետության համար, ինչի հավակնորդներն արդեն չորսն էին. նրանից բացի նման նպատակներ ունեին Ֆրանսիսկո Էռնանդեսը, որ ուղարկվել էր Պանամայից, ինքնահռչակ նահանգապետ Գոնսալես դե Ավիլան և Պեդրո դե Ալվարադոն։ Կորտեսը խռովության ճնշման համար ուղարկել է իր զարմիկ Ֆրանսիսկո դե լաս Կասասին, որը մահապատժի է ենթարկել Օլիդին[130]։
1524-1526 թվականների արշավանք
խմբագրելԿորտեսն արշավանքի մեկնել է մեծ շքախմբով, որ կազմում ընդգրկված էին մանկլավիկներ, ծառաներ, բժիշկներ, բազեապաններ, երաժիշտներ, աճպարարներ։ Նրան հետևել են ացտեկների գրեթե բոլոր ղեկավարները, որոնց թվում էր նախկին կայսր Կուաուտեմոկը։ Կորտեսն իր հետ վերցրել էր նաև իր բոլոր հարճերին։ Զորքի կազմում կային ավելի քան 300 իսպանացիներ և 3000 ացտեկներ[137]։
Օրիսաբայում Կորտեսն իր հարճին ու թարգմանչուհուն՝ Մալինչեին, անսպասելիորեն ամուսնացրել է Խուան Խարամիլյոյի հետ[138]։ Հետագայում կոնկիսատդորի գործողությունները դարձել են ավելի անբացատրելի. նա իր հետ վերցրած Աուդիենսիայի անդամներին հետ է ուղարկել Մեխիկո, ինչը ոչնչացրել է նրա իշխանությունը մայրաքաղաքում։ Այնուհետև Կորտեսն իր բանակն առաջնորդել է Տաբասկո ճահիճների միջով։ Հասնելով Ուսումասինտա գետին՝ Կորտեսը Կուաուտեմոկին մեղադրել է դավադրություն կազմակերպելու մեջ և 1525 թվականի փետրվարի 28-ին կախաղան բարձրացրել[139]։ Ջունգլիների միջով դժվարին անցումից հետո նոսրացած բանակը հասել է մայաների Տայյասալ պետությանը։ Հանգստանալուց հետո՝ ապրիլի ամենասկզբում, Կորտեսև հասել է Կարիբյան ծովի ափին, որտեղ հիմնադրել է մի քանի քաղաքներ։ Մայա հնդկացիները Կորտեսի՝ Հոնդուրաս կատարած արշավանքի վերաբերյալ գրել են.
Կաստիլիացիները երևան են եկել 1527 թվականին [պետք է լինի՝ 1525], նրանց կապիտանի անունն է՝ Դոն Մարտին Կորտես [Martin Cortes, այդպես բնօրինակում է], այդ ժամանակ նրանք մտել են Տանոձիկ [Tanodzic], նրանք անցել են Տաչիշը [Tachix], և նրանք հասել են Սակչուտե [Çacchutte] երկրի կենտրոն, և նա եկել է, որ տեղավորվի Տիշակհաա [Tixakhaa] բնակավայրում։ Հենց այնտեղ է նա տեղավորվել իր ուղեկցորդների հետ, և նա կանչել է Պաշբոլոնաչա տիրակալին, որի մասին ես արդեն ասել եմ... Կապիտանն ասել է. «Թող գա տիրակալը, որ ես տեսնեմ նրան, ես բոլորովին չեմ ուզում կռվել, իմ ցանկությունն է՝ անցնել ու տեսնել ողջ երկիրը։ Ես նրան շատ լավություն կանեմ, եթե նա լավությամբ ընդունի ինձ»։ Այդպես է ասվել այդ մարդու կողմից այն մասին, թե ինչ մտադրություն ունի այդ թագավորությունում։ Եվ նրանք եկել են ու ասել այդ մասին Պաշբոլոնաչա տիրակալին այնտեղ՝ Իցամքանակ բնակավայրում։ Երբ եկել են բոլոր տիրակալները, նա հավաքել է նրանց նորից ու ասել նրանց. «Լավ է, որ ես մեկնեմ, որ ես տեսնեմ ու լսեմ այն, ինչ ցանկանում են եկած կաստիլիացիները»։ Այդպես երբևէ մեկնել է Պաշբոլոնաչա, հենց այդպես է նա տեսել ու հանդիպել կապիտան Դել Վալյեի հետ մեծաքանակ նվերներով՝ հեղուկ մեղր, հնդկահավեր, մաիս, կոպալ և այլ ուտելիքներ ու պտուղներ։ Այսպես է ասվել Պաշբոլանաչա տիրակալին. «Ահա ես եկել եմ այստեղ՝ քո երկիրը, քանի որ ես ուղարկվել եմ երկրի տիրակալ Կայսեր կողմից, որ բազմել է Կաստիլիայի գահին, որ ես տեսնեմ ու դիտեմ երկիրն ու բնակավայրը։ Ես չեմ կռվում, այլ հետևում եմ հիմա իմ ուղուն, և փնտրում ճանապարհ դեպի Ուլուա [Uluba], որտեղից ստացվում է ոսկի, արժեքավոր փետուրներ և կակաո, ինչպես ես լսել եմ»։
Եվ այսպես է եղել պատասխանը, որ նա ասել է նրան. «Լավ կլիներ, որ դու մեկնեիր հիմա, որ դու նորից գայիր իմ երկիրը, իմ տուն, իմ բնակավայր, այնտեղ մենք կմտածենք, թե ինչպես լավ կլինի, իսկ նախ մենք կհանգստանանք»։ «Թող այդպես լինի»,− ասել է կապիտան դե Վալյեն։ Եվ այդպես նա հանգստացել է 20 օրվա ընթացքում[140]:
Արշավանքից վերադառնալուց հետո թագավորի պաշտոնյաները 1525 թվականի օգոստոսին հայտարարել են Կորտեսի մահվան մասին և սկսել ոչնչացնել նրա կողմնակիցներին, այդ թվում նաև հոգևորականներին։ Նույնիսկ Մեխիկոյում տիրող քաոսի մասին իմանալուց հետո Կարտոսը տաատանվել է ու մտածել Հոնդուրասից մեկնել նվաճելու Նիկարագուան։ Միայն 1526 թվականի ապրիլի 25-ին է Կորտեսը մեկնել Վերակրուս[141]։ Մայիսի 24-ին հասնելով Մեքսիկա՝ դեպի Մեխիկո արշավանքի Կորտեսը մեկնել է միայն հունիսի 4-ին, և ամենուր նրան դիմավորել են որպես ազատագրողի։ Հունիսի 25-ին նա հայտարարել է նահանգապետի պարտականությունների վերադարձման մասին։ Այդ ժամանակ էլ նա նամակ է ստացել Կառլոս թագավորից, որն ստորագրված էր 1525 թվականի հոկտեմբերին, և որում Կորտեսի գործունեության ուսումնասիրության համար նշանակվել էր հանձնաժողով դատավոր Լուիս Պոնսե դե Լեոնի գլխավորությամբ[142]։
Ընտանիք
խմբագրել1522 թվականի օգոստոսին իր քույրերի ու եղբայրների հետ Մեքսիկա է ժամանել Կորտեսի կինը՝ Կատալինա Խուարես Մարկայդան, որը մահացել է բոլոր սրբերի տոնի նախօրեին (նոյեմբերի 1)։ Ըստ Ք. Դյուվերժեի՝ գոյություն ունեն նրա մահվան հանգամանքների առնվազն երկու վարկածներ։ Ըստ առաջինի՝ Կորտեսի կինը ծանր հիվանդությամբ տառապել է դեռ Կուբայում, և բարձրլեռնային Մեքսիկայում նրա վիճակը վատթարացել է։ Ըստ մյուս տարբերակի՝ Կորտեսի կինը Մեքսիկա է ժամանել առանց հրավերի և սկսել է հավակնել կառավարչի կնոջ պաշտոնին, ինչպես նաև վտարել է ամուսնու հարճերին։ Վեճի արդյունքում Կորտեսը խեղդել է (իբր թե նրա վզի վրա հայտնաբերվել են կարմիր հետքեր)։ Ըստ Ք. Դյուվերժեի՝ սեփական ձեռքերով նրան սպանելը քիչ հավանական է. Կորտեսն աչքի է ընկել մեծ ինքնատիրապետմամբ, սակայն Կատալինա Խուարեսի բռնի մահը լիովին հավանական է[143]։ Կատալինայի մահվանից կարճ ժամանակ անց ծնվել է Կորտեսի ու Մալինչեի մետիս որդին, որ մկրտվել է Մարտին անվամբ[144]։ Նրա ևս մեկ որդին՝ Լուիսը, ծնվել է 1525 թվականին Անտոնիա (կամ Էլվիրա) Էրմոսիլյոյից, որին, Գոմարային հետևելով, համարում են իսպանուհի, սակայն Ք. Դյուվերժեն ենթադրում է, որ նա ամենայն հավանականությամբ նույնպես եղել է հնդկացի[145]։ Կորտեսն ունեցել է ևս երկու դուստրեր ացտեկ արքայադուստրերից, այդ թվում նաև Մոնտեսումայի դուստր Տեչուիշպոցինից (մկրտության անունը՝ Իսաբել)։ 1529 թվականի պապական կոնդակով նրանք բոլորը ճանաչվել են Կորտեսի օրինական ժառանգներ[146]։
Իսպանիա։ Վերադարձ Մեքսիկա
խմբագրելՊայքար իշխանության համար
խմբագրելԿառլոս V-ի 1525 թվականի նոյեմբերի 4-ի նամակով հայտարարվել է Նոր Իսպանիայում կոնկիստադորի գործողությունների հետաքննություն, ինչպես նաև ասվում էր «մշտական բնակության համար դատավորի» (իսպ.՝ juicio de residencia) ուղարկման մասին, որը պետք է լիներ Լուիս Պոնսե դե Լեոնը՝ Ֆլորիդան հայտնաբերողի որդին։ Ձևակերպումը, սակայն, եղել է լիովին դիվանագիտական. «Ինչպես դուք ինքներդ կտեսնեք, նշանակված Լուիս Պոնսե դե Լեոնը չգիտի ոչինչ այդ երկրների մասին այնպես, ինչպես և գաղափար չունի, թե ինչ պետք արվի այնտեղ... Օգտակար կլիներ, որ դուք սովորեցնեք նրան, թե ինչպես լավագույնս ղեկավարի այս հողերը»[147]։
1526 թվականի հունիսի 23-ին Պոնսե դե Լեոնը ժամանել է Վերակրուս, Կորտեսը հանձնարարել է պատիվներով դիմավորել նրան և տրամադրել էսկորտ հանդիսավոր զգեստավորմամբ, որը պետք է ուղեկցեր դատավորին մինչև Մեխիկո։ Պաշտոնապես Կորտեսը բացատրել է, որ դատավորը եկել է պատժելու Աուդենսիայի խռովարար պաշտոնյաներին և վերականգնելու արդարությունը չարաշահումներից տուժած հնդկացիների նկատմամբ։ Սակայն Մեխիկո ժամանելուց երկու օր անց՝ հուլիսի 4-ին, Լուիս Պոնսե դե Լեոնը Կորտեսից վերցրել է Նոր Իսպանիայի գերագույն դատավորի մականը և միաժամանակ հանել նրան նահանգապետի պաշտոնից, ըստ պաշտոնական բացատրության՝ «որպեսզի հնարավոր լինի անարգել անցկացնել կոնկիստադորի՝ թագավորին ծառայելու ձևերի դատական հետաքննություն»[148]։
Շուտով Պոնսեն հիվանդացել է։ Կորտեսը դա բացատրել է Մեքսիկայի բարձրլեռնային լինելու հանգամանքով։ Վատ էին զգում նաև դատավորի շքախմբի անդամները։ Շուտով մահացել են Պոնսեն ու նրան ուղեկցող գրեթե բոլոր մարդիկ՝ ավելի քան 30 մարդ։ Ըստ դատավորի կտակի՝ նրա լիազորություններն անցել են ոմն Մարկոս դե Ալիգարի՝ իրավունքի լիցենցիատ, որին չի ճանաչել Մեխիկոյի քաղաքային խորհուրդը։ Մունիցիպալիտետը դիմել է Կորտեսին՝ խնդրելով իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Կորտեսն օգոստոսի 1-ին վերեդարձել է գեներալ-կապիտանի ու նահանգապետի դիրքին, բայց Ալգիրին թողել է գերագույն դատավորի դիրքում, որին պետք է հաստատեր թագավորը[149]։ Կորտեսը հաստատել է 1524 թվականի իր հրամանները հնդկացիների հանդեպ վերաբերմունքի մասին և խստացել իսպանացիների պատիժները տեղաբնիկների հողերի անձեռնմխելիությունը խախտողների համար, ինչպես նաև սահմանափակումներ են մտցվել իսպանացիների տեղաշարժերի ազատության մեջ և ներմուծվել է մաիսի առևտրի մենաշնորհ։ Ըստ Ք. Դյուվերժեի՝ 1526 թվականի ամռանը Կորտեսը հնարավորություն ուներ Նոր Իսպանիան դարձնել անկախ պետություն. Կառլոս V-ն այդ ժամանակ դժվարին պատերազմ էր վարում Սուրբ Աթոռի ու Ֆրանսիայի հետ իրեն Սրբազան Հռոմեական կայսրության կայսր ճանաչելու համար և չուներ միջոցներ Կորտեսի հետ պատերազմ մղելու համար։ Կոնկիստադորին նույնիսկ մեղադրել են առանձնացման հարցով Ֆրանսիայի հետ գաղտնի բանակցություններ վարելու համար[150]։
1526 թվականի սեպտեմբերի 3-ին Կորտեսն ավարտել է իր հինգերորդ ռազմազեկույցը, որում նկարագրել է արշավանքը դեպի Հոնդուրաս, վերադարձը Մեխիկո և Պոնսե դե Լեոնի մահը։ Կորտեսը շատ է դժգոհել անարդար մեղադրանքներից, պահանջել է ճանաչել իր ծառայությունները և հավանության արժանացնել իր քաղաքականությունը՝ հիշեցնելով, թե ինչքան ոսկի է ինքն ուղարկել թագավորին, ինչպես նաև հայտարարել է, որ իրեն է վերադարձնում գեներալ-կապիտանի ու նահանգապետի պարտականությունները մինչև հատուկ կարգադրությունների ստացումը[151]։ Նա հասկացել է իր դրության անկայունությունը և սեպտեմբերի 26-ին գրել է հորը. «Ես ներկայում կարծես Քավարանում լինեմ, և ոչինչ չէր խանգարի նրան, որ բացվեին դժոխքի դռները, եթե ես հույս չունենայի դուրս պրծնել այնտեղից»[152]։ 1527 թվականի մարտի 1-ին Ագիլարը մահացել է. Կորտեսին մեղադրել են նրան թունավորելու մեջ, ինչպես Պոնսե դե Լեոնին կես տարի առաջ[153]։
Անհաջող արշավանք դեպի Համեմունքների կղզիներ
խմբագրելԻրադրության ժամանակավոր կայունացումից հետո Կորտեսը վերադարձել է նոր հողեր նվաճելուն՝ նպատակադրվելով գտնել Մեքսիկայից ուղիղ ճանապարհ դեպի Համեմունքների կղզի, որի պատկանելությունն այդ ժամանակ վիճարկում էին Իսպանիան ու Պորտուգալիան։ Դա նաև Կորտեսին տալիս էր հավելյալ միջոցներ հանուն Նոր Իսպանիայի պայքարելու համար։ Սակատուլայում 1527 թվականի մայիսին սկսվել է երեք նավերի հանդերձավորումը. ջոկատը պետք է գլխավորեր Կորտեսի զարմիկը՝ Ալվարո դե Սաավեդրա Սերոնը։ Կորտեսը հավատարմագրեր է ուղարկել Սեբուի և Տիդորեի ղեկավարներին, որոնք գրված էին լատիներեն ու իսպաներեն։ Խմբի՝ Չինաստան հասնելու դեպքում Կորտեսը նամակ է գրել նաև այդ երկրի կառավարչին, ընդ որում՝ դա սկսել է Արիստոտելի «Մետաֆիզիկայից» վերցված քաղվածքով[154]։
1527 թվականի հոկտեմբերի 31-ին երեք նավերը դուրս են եկել Սիուատանեխո ծովածոցից. տախտակամածին կար խմբի 110 անդամ։ Մինչ 1528 թվականի հունվարի վերջը Սաավեդրան, պահպանելով մեկ նավ, կարողացել է հասնել մինչև Ֆիլիպինների Մինդանաո։ Մարտին նա հասել է Տիդորե, և հետ վերադարձել հունիսի 3-ին՝ տախտակամածին ունենալով 60 տոննա մեխակ։ Մեքիկա վերադառնալու երկու փորձերը չեն պսակվել հաջողությամբ, հրամանատարը մահացել է՝ չդիմանալով ճանապարհորդության դժվարություններին։ 1529 թվականի դեկտեմբերին խումբը փորձել է հասնել Մալակկա, որտեղ բոլորը ձերբակալվել են պորտուգալացիների կողմից. միայն 1534 թվականին է կենդանի մնացած հինգ կամ վեց անդամների հաջողվել վերադառնալ Իսպանիա[155]։
Իսպանիա
խմբագրել1527 թվականի օգոստոսի 22-ին թագավորական գանձապետ Ալոնսո դե Էստրադան փորձել է Մեխիկոյում իրականացնել հեղաշրջում՝ հիմնվելով Ագիլերի իբր թե գոյություն ունեցող կտակի վրա։ Նրան հաջողվել է մայրաքաղաքից վտարել Կորտեսին, որը թաքնվել է Տլասկալայում։ Էստրադան սկսել է ոսկու ակտիվ որոնումները, ինչի համար բացել է անգամ հնդկացի կառավարիչների գերեզմանները[156]։ Իսպանիայում Կորտեսի դրությունը նույնպես խախտվել էր. թագավորի ապրիլյան հրամանով արգելվել էր տպագրել ու տարածել Կորտեսի հրատարակված ռազմազեկույցները։ Այդ արգելքը դրվել է Պանֆիլո դե Նարվաեսի պնդմամբ, որն ասում էր, թե կոնկիստադորը դրանք կախարդել է[157]։ Այդ պայմաններում Կորտեսը որոշել է վերադառնալ Իսպանիա և անձամբ բացատրել թագավորին ստեղծված իրավիճակը։ Ըստ Բեռնալ Դիասի՝ Կորտեսը ուղևորությանը նախապատրաստվել է ամենայն մանրամասնությամբ. նա ձեռք է բերել երկու նավ, հավաքել ոսկի, արծաթ ու արվեստի գործեր, Իսպանիայում անհայտ թռչունների հավաքածու, վերցրել երկու հովազ, ինչպես նաև մեքսիկացի աճպարարների, թզուկների ու այլանդակ մարդկանց։ Այդ ժամանակ էլ նա լուր է ստացել, որ հայրը մահացել է Իսպանիայում[158]։
Գրեթե դրա հետ միաժամանակ՝ 1528 թվականի ապրիլի 5-ին, Կառլոս V-ը Նոր Իսպանիայի կառավարումը հանձնել է հինգ անդամից կազմված Թագավորական աուդենսիային, որի գլխավորն է նշանակվել Նունյո դե Գուսմանը՝ Պանուկոյի ադելանտադոն, որը հայտնի էր իր դաժանությամբ[159]։ Նրան տրված գաղտնի հանձնարարականներում նշված էր, որ Կորտեսի բոլոր տիրույթները դարձվեն թագավորական սեփականություն, իսկ Կորտեսն ինքը պետք է վերացվեր. եթե չհաջողվեր նրան սպանել անմիջապես, ապա պետք է կազմակերպվեր ցուցադրական դատավարություն[160]։
1528 թվականի ապրիլի 15-ին Կորտեսը դուրս է եկել ծով Անդրես դե Տապիայի ու Գոնսալո դե Սանդովալի ուղեկցությամբ։ Քառասուներկու օր նավարկելուց հետո նրանք հասել են Պալոս. այդպես կոնկիստադորը վերադարձել է Իսպանիա 24 տարվա բացակայությունից հետո։ Ժամանումից անմիջապես հետո մահացել է Սանդովալը, որը չէր դիմացել նավարկությանը։ Նա թաղվել է Լա Ռաբիդա վանքում[161]։ Թագավորի նստավայրի ճանապարհին (այդ ժամանակ Իսպանիան չուներ մշտական մայրաքաղաք) Կորտեսը եղել է հայրենի Մեդելյինում և հայտնաբերել, որ ինքը մեծ ժողովրդականություն է վայելում ժողովրդի բոլոր շերտերում։ Գվադելուպյան Անարատ Կույսի վանք կատարած ուխտագնացությունը բերել է քաղաքական դիվդենդներ. նա ծանոթացել է թագավորի հոֆմեյստեր Ֆրանսիսկո դե լոս Կոբոսի կնոջ հետ։ Միաժամանակ ամուսնական պայմանագիր է կնքվել Բեխարի հերցոգի զարմուհի Խուանա դե Օրելյանո դե Սունիգայի հետ. այդ միությունը նախապատրաստվել էր Կորտեսի հոր՝ Մարտին Կորտեսի կողմից դրանից երկու տարի առաջ։ Կորտեսը երկար ժամանակ չէր համաձայնում, որ իր հարսնացուն մեկնի Մեքսիկա, սակայն այդ ամուսնության շնորհիվ նա ձեռք է բերել զորավոր հովանավորներ արքունիքում[162][163]։
Թագավորական ունկնդրության վերաբերյալ անուղղակի վկայություններ քիչ են պահպանվել։ Ըստ ամենայնի՝ պալատ հրավիրվելուն նա ստիպված է եղել երկար սպասել։ Թագավորը Կորտեսին ընդունել էՏոլեդոյում 1528 թվականի ամռանը Բեխարի հերցոգի, Ագիլարի կոմսի, որը հետագայում դարձել է Կորտեսի ազգականը, և Ֆրանսիսկո դե լոս Կոբոսի ներկայությամբ։ Կոնկիստադորն ընդունվել է բարեսրտորեն, սակայն ուղղակի արդյունքներ չեն հետևել։ Կորտեսը, սպասելով երկրորդ ունկնդրության, ծանր հիվանդացել է, նրան համարել են մահամերձ, և այդ ժամանակ թագավորին համոզել են այցելել նրան։ Սակայն այդ անգամ ևս չի հաջողվել վերադարձնել Նոր Իսպանիայի նահանգապետի կոչումը[164]։
Թագավորի շնորհումներ
խմբագրել1529 թվականի ապրիլի 1-ին Կորտեսին շնորհվել է մարքիզի տիտղոս և սեփականության իրավունք նվաճումների ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի վրա, ինչպես նաև նրան շնորհվել է նահանգապետի տիտղոս[165]։ Դրանից բացի նա դարձել է Սանտյագո դե Կոմպոստելի միաբանության անդամ[166]։ Այդ ժամանակ էլ կոնկիստադորը պսակվել է Խուանա դե Սունիգայի հետ. նրանց հարսանիքը Գոմարան ու Բեռնալ Դիասը նկարագրել են որպես «ամենաշքեղն Իսպանիայում», իսկ թանկարժեք իրերը, որ նվիրվել են հարսին, գեղեցկությամբ ու արժեքով գերազանցել են Կորտեսի՝ թագուհուն տված նվերներին[167]։ Ստանալով մարքիզի տիտղոս՝ Կորտեսը դեսպան է ուղարկել Կղեմես VII Հռոմի պապի մոտ, որին հատկապես դուր են եկել հնդկացի աճպարարները[166]։ Պոնտիֆիկոսն օրինական է ճանաչել նվաճողի երեք մետիս երեխաներին և օրհնել Մեքսիկայում Անարատ հղիության ու Հիսուս Նազովրեցու հնդկացիական հիվանդանոցի (իսպ.՝ Hospital de la Purísima Concepcíon y de Jesús Nazareno) ստեղծումը Կորտեսի ու Մոնտեսումայի առաջին հանդիպման վայրում[168]։ Կորտեսն իրավունք է ստացել հավաքել տասանորդներ իր տիրույթներից հիվանդանոցը կառուցելու և այն պահելու համար[169]։
1529 թվականի հուլիսի 6-ին թագավորը Բարսելոնայում ստորագրել է հրամաններ, որոնցով Կորտեսին տրվել են ապրիլին խոստացված շնորհումները, բացառությամբ Նոր Իպանիայի նահանգապետության:Դրա փոխարեն ստեղծվել է մարկկոմսություն, իսկ Կորտեսը դարձել է Օախակա հովտի մարքիզ[170]։ Կորտեսի հողերն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 7 000 000 հեկտար, որոնք աշխարհագրորեն բաժանված էին յոթ մասերի։ Նա ստացել է մեծ տիրույթներ Մեխիկո հովտում, այդ թվում նաև Կոյոականը, ինչպես նաև Մեխիկոյի մի քանի թաղամասեր, որոնց թվում էին նաև Կենտրոնական հրապարակը և Չեպուլտեպեկ ակվեդուկի ու Տլակոպանի ամբարտակի միջև ընկած տարածքը։ Հանրագրում Կորտեսը խնդրել է իրեն թողնել Տեսկոկոն, Օտումբուն, Ուեշոցինկոն և Չալկոն, սակայն թագավորը մերժել է։ Մեխիկոյից 100 կմ հեռավորության վրա Կորտեսն ստացել է Տոլուկայի ողջ հովիտը և Կուերնավակա քաղաքը, ինչպես նաև Մեխիկոյից 100 կմ դեպի հարավ ու ավելի հեռու՝ ընդհուպ մինչև Օախակայի հովիտ, որի անունով կոչվել են նրա բոլոր տիրույթները։ Կորտեսն ինքը նախընտրել է կոչվել Մարքիզ դել Վալլե (marques del Valle): Իր հողերում նա ստացել է իրավունք պահելու 23 000 վասալ, որոնց վրա ուներ քաղաքացիական ու քրեական դատավարության իրավունք[171]։ Ք. Դյուվերժեն գրել է. «Այդ թվերն ստացվել են... կամայականորեն, քանի որ Հին Իսպանիայում քչերն էին պատկերացնում Մեքսիկայի իրական չափերը։ Թագավորի խորհրդականները իրենց հաշիվ չեն տվել, թե ինչ անսահման տարածք են նրանք նվիրել Կորտեսին»[172]։ 1529 թվականի հոկտեմբերի 27-ին նա հավելյալ կերպով ստացել է իրավունք ուսումնասիրելու Խաղաղ օվկիանոսը մեքսիկական ծովափից[172]։
Կորտեսի հետ միաժամանակ Տոլեդոյում էր գտնվում Ֆրանչեսկո Պիսառոն՝ Պերուի ապագա նվաճողը, որին, սակայն, այդպես էլ չի հաջողվել ստանալ ունկնդրություն, և բոլոր իրավունքները, որով ձևակերպված էին ուսումնասիրությունների և նվաճումների իր իրավունքներն, նա ստացել է Հնդկաստանների խորհրդից։ Երկու կոնկիստադորների զրույցի մասին վավերագրությունները վերաբերում են 1530 թվականի հունվարին, երբ նրանք երկուսն էլ Սևիլյայից մեկնել են Նոր աշխարհ[173]։
Վերադարձ Մեքսիկա
խմբագրելՔանի դեռ Կորտեսը գտնվել է Իսպանիայում, այտեղ հասել են վկայություններ Թագավորական աուդենիսիայի անդամների չարաշահումների մասին։ Դրանցից մեկը եղել է Ֆրանսիսկո դե Տերասասի՝ Կորտեսի մաժորդոմի նամակը[174]։ Գաղութարարների նկատմամբ անողոք դիրքորոշում է զբաղեցրել Մեքսիկայի առաջին եպիսկոպոս Խուան դե Սումարագան, որն ուներ նաև «հնդկացիների պաշտպան» տիտղոս. 1529 թվականի օգոստոսի 27-ի նրա զեկույցում մանրամասն նկարագրվել է այն քաոսը, որ տիրում էր Նոր Իսպանիայում Կորտեսի հեռանալուց հետո։ Դա Կորտեսին հնարավորություն է տվել նորից պահանջել նահանգապետի ու գեներալ-կապիտանի լիազորություններ։ Սումարագայի զեկույցից հետևում էր, որ Նունյո դե Գուսմանը՝ Աուդենսիայի գլխավորը, սկսել է մեծ չափերով դուրս տանել մեքսիկացի ստրուկների, որպեսզի լրացնի աշխատուժի պակասը Կուբայում և Էսպանյոլում. երկու տարվա ընթացքում ավելի քան 10 000 ստրուկներ խարանվել են ու տարվել կղզիներ[175]։
Կառլոս թագավորը 1529 թվականի հուլիսին մեկնել է Իտալիա, որտեղ պատերազմ էր։ Իսպանիայի ռեգենտ մնացել է թագուհի Իզաբելան, որը հաստատվել է Մադրիդում։ Այնտեղ էլ բնակություն է հաստատել Կորտեսը։ Սուրբ ծննդի մոտ լուր է եկել, որ Նունյո դե Գուսմանը լքել է Մեխիկոն և մեկնել է Խալիսկո, որտեղ հույս ուներ գտնել մեծաքանակ ոսկի։ 1530 թվականի հունվարին թագավորը Մեքսիկայում նշանակել է երկրորդ Աուդիենսիա, որի գլուխ կանգնել է Սանտո Դոմինգոյի եպիսկոպոս Սեբաստյան դե Ֆուենլեալը[176]։
1530 թվականի սկզբին ավելի քան 400 մարդուց կազմված շքախմբի հետ Սևիլյա է ժամանել Կորտեսը, որի հետ էին իր կինն ու մայրը։ Ծովային ուղևորությունից հետո նա մի որոշ ժամանակ անցկացրել է Սանտո Դոմինգոյում։ Այնտեղ կոնկիստադորը շատ է շփվել Մեքսիկայի նոր կառավարչի՝ եպիսկոպոս Ֆուենլեալի հետ, որը չէր պատրաստվում տեղափոխվել Մեխիկո։ 1530 թվականի հուլիսի 15-ին Կորտեսն ափ է իջել Վերակրուսում[177]։
Երկրորդ անգա Մեքսիկայում
խմբագրելԵրկրորդ Աուդիենսիա
խմբագրելՎերակրուսում Կորտեսն ստացել է թագավորական նամակ՝ թվագրված 1530 թվականի մարտի 22-ով. նրան հանձնարարված էր չմտնել Մեխիկո նախքան երկրորդ Աուդիենսիայի ժամանումը, ինչպես նաև նա չէր կարող մոտենալ մայրաքաղաքին ավելի քան 10 լիգա. պայմանի խախտումը պատժվում էր 10 000 կաստելյանոյով[178]։ Դրանից բացի՝ Կորտեսից վերցրել են նստավայրը, որ կառուցվել էր Մոնտեսումայի պալատի տեղում. այնտեղ պետք է տեղավորվեին Աուդիենսիայի անդամները[179]։
Կորտեսի բացակայության տարիներին Նունյո դե Գուսմանն սկսել է մեղադրական գործընթաց ընդդեմ նրա։ Կորտեսին պաշտպանողները ենթարկվել են ֆիզիկական պատժի, ինչից հետո եպիսկոպոս Սումարագան առաջին Աուդիենսիայի անդամների վրա դրել է ինտերդիկտ[180]։ Կորտեսը 1530 թվականին, ըստ էության, կրկնել է 11 տարի առաջ կատարած իր արշավանքը. Տլասկալայում հանգստանալուց հետո նա մեկնել է Տեսկոկո, որտեղ հանդիպել է իր համախոհ ֆրանցիսկյանների ու հնդկացի առաջնորդների հետ, որոնք նրան առաջարկել են այնտեղ հիմնել նոր մայրաքաղաք։ Տեսկոկոյում մահացել է Կորտեսի մայրը և Խուանայի հետ ամուսնությունից ծնված նրա առաջնեկը՝ Լուիս որդին, որ ապրել է ընդամենը մի քանի շաբաթ։ Նրանց թաղել են Տեսկոկոյի ֆրանցիսկյան վանքում[181]։
1531 թվականի հունվարի 9-ին տեղի է ունեցել լիազորությունների պաշտոնական հանձնում երկրորդ Աուդիենսիային։ Ֆուենլեալից բացի դրա կազմի մեջ մտել են Վասկո դե Կիրոգան, Խուան դե Սալմերոնը, Ալոնսո դե Մալդոնադոն, Ֆրանսիսկո Սեյնոսը։ Կորտեսը չի կարողացել լիովին վերադարձնել իր իշխանությունը և կրկին ենթարկվել է դատական հետապնդման։ Արդյունքում նա հեռացել է Մեխիկոյից և կնոջ հետ բնակություն հաստատել Կուերնավակայում գտնվող կալվածքում, որտեղ նրա համար կառուցվել է ամրոց Դիեգո Կոլումբոսի՝ Սանտո Դոմինգոյում գտնվող պալատի օրինակով[182]։
Աուդիենսիայի անդամներն սկսել են Կորտեսի տիրույթների վերստուգումն ու նրա վասալների հաշվարկը, որ նվիրել էր թագավորը։ Մարկիզատի ստեղծման ժամանակ ռեեստրում գրանցվել են քսաներկու հնդկացիական քաղաքներ՝ պուեբլո, որոնցից յուրաքանչյուրին կցված էր հազար «վասալ»։ Մեխիկոյի հետ միասին, որի հետ տրվել են հավելյալ հազար վասալներ, ստացվել է քսաներեք հազար։ Փաստացիորեն Կորտեսի իրավասության տակ է անցել երկու միլիոնից ոչ պակաս մարդ, քանի որպես «վասալ» ընդունվում էր ընտանիքի հայրը, որը վճարում էր հարկ[183]։ Հետաքննությունների արդյունքում Կորտեսը զրկվել է Տոլուկայի հովտից և Մեխիկոյի հովտի հարավային մասից, իսկ Օխակայի կենտրոնում հիմնադրվել է Անտեկերա գաղութային քաղաքը, բայց Կորտեսն իր համար ձեռք է բերել հնդկացիական չորս քաղաք՝ Կուիլապան, Օախական, Էտլան ու Տլապակոյյուն[184]։ 1532 թվականի մարտին վիճակվել է Հռոմի պապի որոշումը եկեղեցական տասանորդը Կորտեսին փոխանցելու վերաբերյալ. թագավորը պահանջել է վերադարձնել կոնդակի բնօրինակն ու նրա բոլոր պատճենները[184]։
Կորտեսն ինքը հաջողությամբ զբաղվել է գյուղատնտեսությամբ, Կուեռնավակայում ու Վերակրուսում աճեցնելով շաքարեղեգ, փորձեր է կատարել խաղողի աճեցման ոլորտում, Օախակայում սկսվել է մետաքսի արտադրություն, հետաքրքրվել է բամբակի աճեցմամբ։ Մարկիզը նաև զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ոչխարի բրդի արտադրությամբ ու անտառամշակմամբ։ Նա գնահատել է նաև տեղի մթերքների՝ կակաոյի, ծխախոտի ու Վերակրուսից վանիլի առևտրային հնարավորությունները[185]։ Իշխանություններն ամեն կերպ փորձել են միջամտել Կորտեսի ընդարձակ կալվածքների գործերին։ Եպիսկոպոս Ֆուենլաելն մերկիզ դել Վալլլեին արգելել է հնդկացի բեռնակիրներին օգտագործել Ակապուլկոյի նավաշինարան անհրաժեշտ նյութեր հասցնելու համար։ 1535 թվականի մարտի 1-ին Կառլոս V թագավորը միակողմանիորեն փոխել է պայմանագիրը Կորտեսի հետ։ Նոր հողերի հայտնաբերման դեպքում շարժական գույքի հարկը (rescate) բարձրացվել է մինչև մեկ երրորդ, իսկ անշարժ գույքինը՝ մինչև 60 %[186]:
1532 թվականի հոկտեմբերին ծնվել է Կորտեսի ու Խուանայի երրորդ երեխան՝ Մարտին որդին (Կատալինա դուստրը մահացել էր 1531 թվականին)։ Իր ու Խուանայի երեխաներին Կորտեսն անվանել է այն նույն անուններով, ինչ իր մետիս երեխաներին։ Միայն վեցերորդ և վերջին երեխային, որ ծնվել է մոտ 1537 թվականին, կոչել է մոր անունով՝ Խուանա[144]։
Կալիֆորնիայի ուսումնասիրում
խմբագրել1532 թվականից մինչև 1535 թվականը Կորտեսը նախապատրաստել է երեք արշավախումբ դեպի Խաղաղ օվկիանոս։ Այդ արշավախմբերի ուղարկման հիմնական պատճառը հավանաբար եղել է ձգտումը կանգնեցնելու Նունյո դե Գուսմանի զավթողագործողությունը, որը, գրավելով Խալիսկո, Նայարիտի և Սինալոա հողերը, թագավորական հրամանով նշանակվել է Նոր Գալիսիայի ադելանտադո[187]։ 1532 թվականին Կորտեսի երկրորդ զարմիկը՝ Դիեգո Ուրտադո դե Մենդոսան, հետազոտել է Միչոականի, Կոլիմայի, Խալիսկոյի ու Նայարիտի ափերը, սակայն նրա թիմը խռովություն է բարձրացրել պարենամթերքի պակասի պատճառով։ Արշավանքն ավարտվել է լիակատար ձախողմամբ. հրամանատարն անհայտ կորել է, իսկ թիմի մյուս անդամները կոտորվել են հնդկացիների կողմից. վերադարձել են միայն երեքը[188]։
Որդու ծնունդից մեկ ամիս անց Կորտեսը տեղափոխվել է Տեուանտեպեկ, որտեղ անձամբ հետևել է նավերի շինարարությանը Ուրտադոյին օգնելու համար։ 1533 թվականի հոկտեմբերի 20-ին արշավախումբը ճանապարհվել է, ընդ որում՝ նրա կազմի մեջ մտնող երկու նավերն ստացել են տարբեր հրամաններ. Էռնանդո դե Գրիխալվան պետք է լողար դեպի արևմուտք, որտեղ իբր թե գտնվում էին մարգարտային կղզիներ, իսկ Դիեգո Բեսերա դե Մենդոսան (Կորտեսի կնոջ ազգականը) պետք է փնտրեր Ուրտադոյին[189]։ Գրիխալվան, չնայած դեկտեմբերյան փոթորիկներին, հասել է Ռևիլյախիխեդո կղզիներին, որ տեղակայված են Մեքսիկայի ծովափից 600 կմ հեռավորության վրա։ Հետո նա հատել է Կենտրոնական Պոլինեզիան ու Մալենեզիան, սակայն կարողացել է բարեհաջող վերադառնալ[190]։ Բեսերան սպանվել է խռովություն բարձրացրած թիմի կողմից, Խալիսկոյում ափ են իջեցվել ֆրանցիսկյանները, որոնք պաշտպանում էին հանգուցյալ հրամանատարին։ Այդ թիմը հասել է Կալիֆորնիա, որն ընդունել է որպես իրենց որոնած մարգարտային կղզին, և ափ իջել Լա Պաս ծովախորշում։ «Կալիֆորնիա» անվանումը տրվել է խռովարար ղեկապետ Օրտունիո Խիմենեսի կողմից, որն այն վերցրել էր «Ամադիս Գաուլացի» ասպետական հանրահայտ վեպից։ Խիմենեսը թիմի մեծ մասի հետ միասին սպանվել է տեղի հնդկացիների կողմից։ Կենդանի մնացածները հավաքել են մի քիչ մարգարիտ և փորձել վերադառնալ։ Վերադարձի ճանապարհին նրանց բռնել է Նունյո դե Գուսմանը[191]։
1535 թվականի ապրիլին Կորտեսն անձամբ գլխավորել է երրորդ արշավախումբը, որի կազմում ներառվել է երեք նավ և շուրջ 300 մարդ։ Մարգարտի որոնունմներից բացի կոնկիստադորը ցանկացել է հիմնել նոր գաղութ։ Կորտեսը կազմել է Կալիֆորնիայի արևելյան ափի առաջին քարտեզը սկսած Լա Պասի ծովածոցից, և նոր հողերը կոչել «Սանտա Կրուս կղզի»[191]։ Կորտեսը ոչ մի անգամ չի օգտագործել «Կալիֆորնիա» անվանումը, թեև այն ակտիվորեն օգտագործվել է արդեն Գոմարայի կողմից[192]։ Գաղութ հիմնել չի հաջողվել. տեղի հնդկացիները եղել են ռազմատենչ, ոչ մի կերպ չի հաջողվել կարգավորել պարենամթերքի մատակարարման հարցը, բայց, ինչպես գրել է Բեռնալ Դիասը, Կորտեսը «վերադառնալ... Նոր Իսպանիա ոչ մի կերպ չի համաձայնել, քանի որ զգուշացել է ծաղրանքներից ու ծաղրուծանակից անարդյունք արշավախմբի պատճառով»[193]։
Այդ արշավանքն ավարտվել է Կորտեսի կնոջ պահանջով, որը նաև հայտնել է, որ 1535 թվականի նոյեմբերի 14-ին Մեխիկո է ժամանել նորանշանակ փոխարքա Անտոնիո դե Մենդոսան, որը պահանջել է, որ Կորտեսը գնա իր մոտ։ Կորտեսը գաղութը հանձնել է Ֆրանսիսկո դե Ուլոայի հսկողությանն ու 1536 թվականի ապրիլին վերադարձել Տեուանտեպեկի նավահանգիստ[194]։
Կորտես և Անտոնիո դե Մենդոսա
խմբագրելԱնտոնիո դե Մենդոսայի գլխավորությամբ փոխարքայության ստեղծումից հետո թագավորի կողմից նրան տրվել են հանձնարարականներ, թե ինչպես պետք է վերաբերվել Կորտեսի հետ։ Նրան կարգադրվել է կատարել վասալների նոր հաշվարկ՝ թողնելով պաշտոնական քսաներեք հազարը, ինչպես նաև հրամայվել է Կորտեսին զրկել գեներալ-կապիտանի պաշտոնից, «եթե նա դա համարի օգտակար»[195]։ Սկսվել է հարձակում ֆրանցիսկյանների վրա. չեղարկվել է վանական ապաստանի իրավունքը, պապական փոստը պետք է բացվեր, արգելվել է նոր վանքերի հիմնադրումն առանց թագավորի թույլտվության[196]։
Կորտեսի ու Մենդոսայի հարաբերությունները սկզբում դասավորվել են բարեհաջող. Մենդոսայի տոհմը եղել է Սունիգա ընտանիքի դաշնակիցը, նրա բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են կոմուներոս ապստամբությանը, այդ պատճառով էլ Կորտեսը պահպանել է իր բոլոր տիրույթներն ու հեղինակությունը։ Իրավասությունների բաժանումն արտահայտվել է նաև հանդիսակարգում. ըստ Խուան Սուարես դե Պերալտայի վկայության՝ իր պալատում՝ Կորտեսի նախկին տանը, Մենդոսան երբեք չի զբաղեցրել նախագահական բազկաթոռը. փոխարքան ու գեներալ-կապիտանը նստել են իրար կողքի, իսկ փոխարենը Կորտեսի տանը Մենդոսան միշտ տեղ է զբաղեցրել սեղանի գլխավերևում. նրանք միասին մասնակցել են հրապարակային միջոցառումներին և մրցակցել են միմյանց հետ տոների ու թատերական ներկայացումների կազմակերպմամբ[197]։
Մենդոսան միջոցներ է ձեռնարկել ընդդեմ Նունյո դե Գուսմանի. 1536 թվականի մարտին Նոր Գալիսիա է ուղարկվել նոր նահանգապետը՝ Դիեգո Պերես դե լա Տորեն։ Գուսմանին հաջողվել է զբաղեցնել Մեխիկոն, որտեղ էլ նա ձերբակալվել է[198]։ Նրա տապալումից հետո Կորտեսն սկսել է հետաքրքրվել Պերուով. ըստ Գոմարայի՝ նա օգնություն է ցույց տվել Ֆրանչեսկո Պիսառոյին և նույնիսկ փորձել է հաստատել առևտրային նավագնացություն Օախակա ծովափի ու Կալյաոյի միջև։ 1537 թվականից այդ երթուղով անցել է տարեկան 2-3 նավ, իսկ նավահանգիստներում գործել են մշտական առևտրային գործակալներ[199]։ 1539 թվականին Կորտեսը վերջին անգամ փորձել է Ֆրանսիսկո դե Ուլոային ուղարկել ուսումնասիրելու Կալիֆորնիան, և արդյունքում նա հայտնաբերել է Կոլորադո գետը[200]։
1538 թվականին Կորտեսի և Մենդոսայի հարաբերությունները վատացել են։ Դրա անմիջական պատճառը եղել է փոխարքայի մոնետարային քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ նա Նոր Գալիսիայի նահանգապետ Ֆրանսիսկո Վասկես դե Կորոնադոյին ուղարկել է որոնելու Սիբոլայայի լեգենդար ոսկու քաղաքը, ինչը խախտել է գեներալ-կապիտանի մենաշնորհը ռազմական գործողությունների ոլորտում։ 1539 թվականի օգոստոսին փոխարքա Մենդոսան սահմանել է ծովային հաղորդակցության մենաշնորհ և առգրավել Կորտեսի նավաշնարանները Տեուանտեպեկում։ Էմիսարների ուղարկումը թագավորական պալատ արդյունք չի տվել, և 1539 թվականի նոյեմբերին Կորտեսն որոշել է վերադառնալ Իսպանիա, և խոսել թագավորի հետ։ Դրանից բացի, 1539 թվականի նոյեմբերի 30-ին ինկվիզիցիոն տրիբունալի վճռով խարույկ է բարձրացվել դոն Կառլոս Օմետոչցինը՝ Տեսկոկոյի կասիկը, որը դաստիարակվել էր Կորտեսի տանը է. նրան մեղադրել են կռապաշտության ու բազմակնության մեջ։ Կնոջը թողնելով Մեքսիկայում[Ն 9]՝ դեկտեմբերին Կորտեսը մեկնել է Եվրոպա իր մետիս որդիների՝ Լուիսի ու Մարտինի ուղեկցությամբ[201]։
Վերադարձ Եվրոպա։ Կյանքի վերջին տարիներ
խմբագրելՖրանսիսկո Լոպես դե Գոմարան գրել է, թե Կորտեսը վերադարձել է «հարուստ ու շքախմբի հետ, բայց ավելի համեստ, քան նախորդ անգամ»[202]։ Նա ընդգրկվել է Հնդկաստանների խորհրդում, որի նախագահն էր կարդինալ Սիգուենսան։ Նրա նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ուներ նաև թագավորական հոֆմեյստեր Ֆրանսիսկո դե լոս Կոբոսը. կոնկիստադորին տրամադրվել է իր կարգավիճակին պատշաճ տուն Սևիլյայում։ Կորտեսը կազմել է բողոք, որում ներկայացրել է իր դժգոհությունները փոխարքա Մենդոսայի վերաբերյալ, մասնավորապես նավաշինարանի ու Տեուանտեպեկի նավահանգստի բռնագրավման պատճառով, բայց գործը ձգձգվել է[203]։ Թագավորի՝ կոնկիստադորի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին վկայում է մի պատմություն, որ ներկայացնում է Վոլտերը. ճնշվելով պալատականների ամբոխի մեջ՝ Կորտեսը դուրս է պրծել ու բարձրացել թագավորական կառքի ոտնատեղին։ Թագավորը վրդովված հարցրել է. «Ի՞նչ մարդ է և ի՞նչ է ուզում»։ Կորտեսը պատասխանել է. «Սա այն մարդն է, որը Ձեզ ավելի շատ հողեր է նվիրել, քան Ձեր նախնիները թողել են Ձեզ քաղաքներ»[204]։
1541 թվականի սեպտեմբերին Կառլոս V-ը որոշել է կրկնել Թունիսի գրավման հաջողությունը և հաձակվել է Ալժիրի վրա։ Բալեարյան կղզիներում հավաքվել է ռազմանավատորմ՝ բաղկացած ավելի քան 500 նավերից, որոնցում գտնվում էին 12 000 նավաստիներ ու 24 000 զինվորներ, որոնց մեծ մասը գերմանացիներ էին, իտալացիներ ու իսպանացիներ։ Կաստիլիայի ադմիրալ դեն Էնրիկե Էնրիկեսը՝ Կորտեսի կնոջ ազգականն ու նրա հովանավորը, որի տանն ապրում էր կոնկիստադորը, վերջինիս առաջարկել է մասնակցել արշավանքին։ Հնարավոր է, որ նա հույս ուներ ռազմական նոր սխրանքներով վերադարձնել թագավորի բարեհաճությունը[205]։ Արշավանքին Կորտեսի մասնակցության մասին գրել է նրա խոստովանահայր դե Գոմարան, որը նույնպես եղել է այնտեղ[206]։
Չնայած վատ եղանակին՝ ռազմանավատորմը ծով է դուրս եկել 1541 թվականի հոկտեմբերի 21-ին և ընկել երկօրյա փոթորկի մեջ։ Միայն հոկտեմբերի 24-ին է բանակը կարողացել ափ իջնել ու պաշարել քաղաքը, ինչը տեղի է ունեցել անընդհատ տեղատարափ անձրևի պայմաններում։ Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել հակագրոհ Բարբարոսայի կողմից, ինչից հետո թագավորը որոշել է նահանջել, մանավանդ որ փոթորիկների պատճառով խարսխակայանում խորտակվել էր շուրջ 150 նավ։ Կորտեսը խնդրել է իրեն թույլ տալ գլխավորել իսպանական ջոկատը և գրավել քաղաքը, բայց բարոյալքված միապետը նույնիսկ չի հրավիրել նրան ռազմական խորհրդին։ Անհաջող արշավանքի արդյունքը դարձել է այն, որ կոնկիստադորն էվակուացիա-փախուստի ժամանակ կորցրել է ավելի քան 100 000 դուկատ արժողությամբ զմրուխտներ[207]։ Սակայն Կորտեսի ատվին կազմակերպվել է ընդունելություն Մոնսոնում, որին ներկա է եղել նաև թագավորը (այդ մասին գրել է լաս Կասասը)[208]։
1543 թվականին Կառլոս V-ը հեռացել է Իսպանիայից՝ ռեգենտությունը փոխանցելով 16-ամյա ժառանգորդ Ֆիլիպին։ Նախքան նրա մեկնելը Կորտեսը հասցրել է ներկայացնել մի քանի բողոք, որոնք վերաբերել են Մենդոսայից ստանալիք փոխհատուցմանը և նրա պաշտոնից ազատվելուն, մեքսիկական տիրույթների և 1529 թվականի շնորհումների նկատմամբ իրավունքների վերակնգնմանը, ինչպես նաև դեռ Նունյո դե Գուսմանի կողմից սկսված դատական գործի դադարեցմանը։ Արդյունքում թագավորը համաձայնել է Նոր Իսպանիա ուղարկել տեսուչ Ֆրանսիսկո Տելյո դե Սանդովալին՝ նրան տալով 39 մեղադրանքների ցանկը, որ կազմել էր Կորտեսը։ Հետաքննությունը շարունակվել է մինչև 1547 թվականը, սակայն Կորտեսի մայորատի մասին հարցն այդպես էլ չի լուծվել[209]։ Անհաջողությունները շարունակել են հետապնդել Կորտեսին. նրա ավագ դուստրը՝ Մարիան, բաժանվել է Ալվարո Պերես Օսորիայից՝ մարկիզ դե Աստորգիի որդուց, թեև, ինչպես գրում է Բեռնալ Դիասը, Էռնան Կորտեսը որպես օժիտ տվել է 100 000 դուկատ[210]։ Այնուամենայնիվ, Կառլոս V-ի հեռանալուց հետո Կորտեսը ևս մեկ տարի անցկացրել է արքունիքում և հրավիրվել է ռեգենտ Ֆիլիպի հարսանիքին[211]։
1544 թվականի փետրվարի 3-ով է թվագրված Կորտեսի՝ թագավորին ուղղված նամակը, որն այդպես էլ ոչ մեկին չի փոխանցվել։ Այն ըստ էության կոնկիստադորի կյանքի ու գործունեության ամփոփումն է.
Ես ապրել եմ սրից չբաժանվելով, ես իմ կյանքը ենթարկել եմ հազարավոր վտանգների, ես տվել եմ իմ ունեցվածքն ու կյանքը իմ ծառայությանն Աստծուն, որ փարախ բերեմ այն ոչխարներին, որ չեն տեսել Սուրբ գիրը մեր կիսագնդից հեռու։ Ես փառավորել եմ իմ թագավորի անունը, ընդարձակել եմ նրա տիրույթները՝ նրա գայիսոնի ներքո բերելով օտար ժողովուրդների ընդարձակ թագավորություններ, որ գրավվել են իմ կողմից, իմ ջանքերով ու իմ միջոցներով, առանց որևէ մեկի օգնության։ Ընդհակառակը, ստիպված եմ եղել ես հաղթահարել խոչընդոտներ և արգելքներ, որ ստեղծվել են նախանձողների, իմ արյունը ծծողների կողմից, քանի դեռ նրանք չեն հոշոտվել։ Աստծուն ծառայելու օրերի ու գիշերների ընթացքում ես ստացել եմ լիովին, քանի որ Նա ինձ ընտրել է կատարելու իր կամքը...[212]
1547 թվականի ամռանը Կորտեսը որոշել է վերադառնալ Մեքսիկա, որը թագավորին ուղղված նամակում ուղղակիորեն կոչել է իր տունը։ Դատավարության և մայորատի սեքվեստրի տարիներին նա պարտքեր է արել, ստիպված է եղել գրավ դնել շարժական ունեցվածք մի մասը։ Օգոստոսին կոնկիստադորը Մադրիդից մեկնել է Սևիլյա, սակայն քաղաքային աղմուկի ու բազմաթիվ այցելուների պատճառով տեղափոխվել է Կաստիլիեխա դե լա Կուեստա՝ իր հեռավոր ազգական Խուան Ալոնսո Ռոդրիգես դե Մեդինայի տուն։ Հոկտեմբերին նա միաժամանակ վարակվել է տենդով ու դիզենտերիայով[210]։ Հոկտեմբերի 11-ին և 12-ին նա կազմել է կտակ սևիլյացի նոտարի օգնությամբ[213]։ Կորտեսը պահանջել է, որ իրեն թաղեն՝ Նոր Իսպանիայում՝ Կոյոականի իր կալվածքում, ուր պետք է տեղափոխվեին իր մոր ու որդու աճյունները, որոնք թաղված էին Տեսկոկոյում, և դստեր՝ Կատալինայի աճյունը, որ թաղվա էր Կուաունաուակայում։ Մայորատի ժառանգորդից՝ Մարտին Կորտեսից պահանջվում էր օժիտով ապահովել իր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև ազատություն շնորհել ստրուկներին։ Կտակում մեծ տեղ է գրավել Անարատ հղիության ու Հիսուս Նազովրեցու հիվանդանոցի շինարարության հարցը, և բացի դրանից՝ Կորտեսը կտակել է հիմնադրել համալսարան, «որտեղ կսովորեն աստվածաբանություն, կանոնիկ իրավունք և քաղաքացիական իրավունք, որ Նոր Իսպանիան ունենա իր սեփական գիտուն այրերը»[214]։
1547 թվականի լույս դեկտեմբերի 2-ի գիշերը Կորտեսը հանգստությամբ մահացել է մոտ 62 տարեկան հասակում[210]։ Տասը տարի անց հնդկացիական վարքագրքերից մեկում իսպանացի վանականը գրել է.
VCXLVII [1547] թվականի դեկտեմբերի 4-ին մահացել է դոն Էռնանդո Կորտեսը, մարքիզ դել Վալյեն, Կաստիլեխա դե Լա Կ(ուեստա)ում [castilleja de la c(uesta)], նա, որ եղել է առաջնորդ [fue cabesero][215]:
Ընդհանուր առմամբ նա Իսպանիայում անցկացրել է 28, իսկ Նոր աշխարհում՝ 34 տարի, այդ թվում՝ 15 տարի Էսպանյոլում և 19 տարի Մեքսիկայում։
Թաղում
խմբագրելԿորտեսը կտակել է իրեն թաղել Մեքսիկայում։ Նրա աճյունը վերաթաղվել է առնվազն ութ անգամ։ 1547 թվականի դեկտեմբերի 4-ին՝ կիրակի օրը, նա թաղվել է Մեդինա-Սիդոնիա հերցոգների դամբարանում՝ Սևիլյայի Սան Իսիդորո վանքում, ընդ որում՝ ներկա էին ազնվականական դասի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Դամբարանում տեղադրելուց առաջ դագաղը բացվել է, որպեսզի ներկաները համոզվեն, որ այնտեղ մարքիզն է։ Արդեն 1550 թվականին աճյունը տեղափոխվել է նույն վանքի Սանտա Կատարինա կցաշենք, քանի որ դամբարանում տեղ չկար[216]։
1566 թվականին Կորտեսի աճյունը տեղափոխվել է Նոր Իսպանիա, բայց ոչ թե Կոյոական, ինչպես նշված էր կտակում, այլ Տեսկոկո, որտեղ թաղվել է Սան Ֆրանսիսկոյի վանքում մոր ու դստեր՝ Կատալինայի աճյունների հետ։ Այնտեղ Կորտեսի աճյունը մնացել են 63 տարի։ 1629 թվականին մահացել է դե Վալյե չորրորդ մարքիզը՝ դոն Պեդրո Կորտեսը, և ընդհատվել է Կորտեսների տոհմի արական գիծը։ Որոշվել է նրան թաղել Մեխիկոյի Սան Ֆրանսիսկոյի վանքում, ընդ որում՝ այդ ժամանակվա փոխարքա և արքեպիսկոպոսը որոշել են տեղափոխել նաև Էռնան Կորտեսի աճյունը։ Նրա դագաղը ինը օր ցուցադրվել է նահանգապետական պալատում, ապա տեղավորվել վանքի գլխավոր եկեղեցու մատուռի պատի որմնախորշում, որտեղ այն մնացել է հաջորդ 87 տարիների ընթացքում։ 1716 թվականին աճյունը տեղափոխվել է եկեղեցու զոհասեղանի մոտ, որտեղ այն մնացել է մինչև 1794 թվականը։ 1794 թվականի նոյեմբերի 8-ին դագաղը մեծ հանդիսավորությամբ տեղափոխվել է Հիսուս Նազովրեցու հիվանդանոց, որ հիմնադրվել էր Կորտեսի կողմից, և որտեղ կառուցվել է հատուկ դամբարան։ Նույն օրը դամբարանի դիմաց տեղադրվել է Կորտեսի կիսանդրին, որ ստեղծվել է Մանուել Տոլսի կողմից[216]։
1823 թվականին՝ Մեքսիկայի անկախացումից հետո, սկսվել է շարժում Կորտեսի աճյունի ոչնչացման ուղղությամբ. եղել է մտադրություն այն այրել Սան Լազարո հրապարակում։ Այդ իրավիճակում նախարար Լուկաս Ալամանն ու հիվանդանոցի կապելլան բժիշկ Խոակին Կանալեսը 1823 թվականի լույս սեպտեմբերի 15-ի գիշերը հանել են Կորտեսի աճյունը դամբարանից և թաքցրել գլխավոր զոհասեղանի հատակի տակ։ Կորտեսի կիսանդրին և նրա զենքը, որ պահվում էին տապանաքարի մոտ, հանվել են և ուղարկվել Պալերմո՝ կոնկիստադորի հեռավոր ժառանգորդ հերցոգ դե Տեռանովային[216]։
1836 թվականին Կորտեսի աճյունը հանել են զոհասեղանի տակից ու տեղավորել պատի որմնախորշում՝ այն նույն տեղում, որտեղ եղել է նրա կիսանդրին։ Լուկաս Ալամանը կազմել է գաղտնի հուշագիր, որն ուղարկել է Իսպանիայի դեսպանատուն. 110 տարի Կորտեսի աճյունի գտնվելու վայրը մնացել է գաղտնի։ 1946 թվականին փաստաթուղթը հրապարակվել է Մեխիկոյի համալսարանի գիտնական Էուսեբիո Ուրտադոյի և Դանիել Ռուբինի կողմից, որոնք պնդել են, որ աճյունը բացվի ու ստուգվի դրա իսկությունը[204]։ 1946 թվականի նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրը, որմնախորշը բացվել է, իսկ նոյեմբերի 28-ին նախագահի կարգադրությամբ աճյունը փոխանցվել է Մարդաբանության ազգային ինստիտուտին, որպեսզի ուսումնասիրվի։ Հաստատվել է աճյունի իսկությունը, և ուսումնասիրության ընթացքում ստացվել են տարբեր տեղեկություններ։ Պարզվել է, որ Կորտեսը եղել է միջինից ցածրահասակ, բայց ամրակազմ[Ն 10]։ Նրա ատամները եղել են խիստ վարակված, հատկապես կտրիչներն ու վերին ժանիքները, ախտաբանական փոփոխությունների հետքեր են կրել նրա աջ ոտքի ոսկորները, հավանաբար նա հիվանդ է եղել նաև սիֆիլիսով[216][217]։ 1947 թվականի հուլիսի 9-ին Կորտեսի աճյունը վերադարձվել է նույն որմնախորշի մեջ։ Այդ տեղը նշվել է 1,26 × 0,85 մ չափերով արույրե տախտակով, որ կրում է Կորտեսի գերբը, ինչպես նաև դրա վրա նշված են նրա անունը և ծննդյան ու մահվան ամսաթվերը[216]։
Մահվանից հետո
խմբագրելՆոր թագավոր Ֆիլիպ II-ը եղել է Նոր Աշխարհի իսպանականացման ջատագով, և արդյունքում 1560-ական թվականների սկզբին Կորտեսի ազգականներն ու կողմնակիցները դեմ են կանգնել փոխարքա Լուիս դե Վերասկոյի վարած քաղաքականությանը։ Նա եղել է այսպես կոչված «Նոր օրենքների» (Nuevas Leyes) կողմնակից և այդ պատճառով վիճել է առաջին կոնկիստադորների ու ֆրանցիսկյանների բոլոր ժառանգների հետ, որոնք պաշտպանել են հնդկացիների ինքնավարության իրավունքը եկեղեցու հովանու ներքո, այլ ոչ թե աշխարհիկ իշխանության։ Քաղաքական ճգնաժամը խորացել է թագավորի այն որոշմամբ, թե Նոր Իսպանիան փոխարքան ու Աուդիենսիայի անդամները պետք է կառավարեն միասին։ Գործադիր իշխանությունը կաթվածահար է եղել[218]։
Ըստ Կ. Դյուվերժեի՝ հենց այդ ժամանակաշրջանին է վերաբերում Կեցալկոատլի մասին միֆի ստեղծումը ֆրանցիսկյան միսիոներների կողմից, որոնք թափանցել են հնդկացիական մշակույթի մեջ և իրենց հետաքրքրությունները նույնացրել մեքսիկացի տեղաբնիկների հետաքրքրությունների հետ։ Կորտեսի աստվածացումը հնարավոր է դարձել հերթական օրացուցային պարբերաշրջանի ավարտից հետո (վերջին նախաիսպանական պարբերաշրջանն ավարտվել է 1502 թվականին, նորն սկսվել է 1559 թվականին)[23]։ Կորտեսի՝ որպես աստծու մասին պատկերացումը, որ եկել է վերադարձնելու իր տիրույթները, նշանակել է մեքսիկական կոնկիստադորների առաջին սերնդի կարգավիճակի օրինականացումը։ Միֆի վերամշակված տարբերակը, որում Կորտեսի անձը միախառնված է Կեցալկոատլի կերպարի հետ, և 20-րդ դարում առկա էին Մեքսիկայի ազգային մշակույթում[219]։
Կորտես բոլոր երեք որդիները 1540-ական թվականներից ապրել են Իսպանիայում, սակայն 1562 թվականի օգոստոսին նրանք վերադարձել են Նոր Աշխարհ։ Նրանց գլխավոր դաշնակիցը եղել է վերահսկիչ-վիզիտադոր Խերոնիմո դե Վալդերաման, որը պետք է զբաղվեր փոխարքա Վելասկոյի ապառքներով։ Դոն Մարտին Կորտեսը՝ երկրորդ մարկիզ դել Վայլեն, մեկնելուց առաջ հանձնարարություններ է տվել հոր աճյունը տեղափոխելու վերաբերյալ։ Հոկտեմբերին Կորտեսի եղբայրները հասել են Կեմպեչե, որտեղ ընդունվել են նվաճողի որդու՝ Յուկատանի ադելանտադո Ֆրանսիսկո դե Մոնտեխոյի կողմից։ Մեքսիկա մարկիզ դել Վալյեն հասել է 1563 հունվարի 17-ին[220]։
Մարտին Կորտեսի ժամանումը Մեքսիկա փաստացիորեն հանգեցրել է քաղաքացիական պատերազմի. փոխարքան մարկիզից պահանջել է հանձնել իր պաշտոնական կնիքը, ինչին ի պատասխան նա գնացել է վերահսկիչ Վալդերամայի մոտ՝ տանելով իր հոր դրոշակը, որը փոխարքան փորձել է վերցնել՝ պատճառաբանելով, թե ոչ ոք իրավունք չունի նենգափոխել թագավորի գերբն ու դրոշը։ Արդյունքում փոխարքան հեռացվել է իշխանությունից և մահացել 1564 թվականին։ Իշխանությունը ժամանակավորապես փոխանցվել է Աուդենսիային, ինչից հետո Մեխիկոյի մունիցիպալիտետը թագավորին ուղղված օգոստոսի 31-ի նամակում առաջարկել է լուծարել փոխարքայի պաշտոնն ու այն փոխարինել նահանգապետից ու գեներալ-գուբերնատորից կազմված երկբաղադրիչ կառույցով։ Նահանգապետի ու գերագույն դատավորի պաշտոնի համար առաջարկվել է Վալդերամայի թեկնածությունը, իսկ գեներալ-կապիտանի համար՝ դոն Մարտին Կորտեսինը[221]։
Մարտին Կորտեսն այդ իրավիճակում զբաղեցրել է սպասողական դիրքորոշում, և ամեն ինչ ավարտվել է վերահսկիչ Վալդերամայի հետ կանչումով 1566 թվականին։ 1566 թվականի ապրիլի 5-ին Վելասկոյի որդին գրավոր կերպով բացահայտել է դավադրությունը, սակայն Աուդիենսիան վճռական քայլերի չի դիմել։ 1566 թվականի հուլիսի 16-ին Մարտինը ձերբակալվել է Աուդիենսիայի նախագահի՝ Սեյնոսի կողմից. նույն օրը ձերբակալվել են նրա մետիս եղբայրները՝ Լուիս և Մարտին Կորտեսները, ինչպես նաև նրանց շուրջ 60 կողմնակիցներ։ Օգոստոսի 3-ին Կորտեսի որդիները դատապարտվել են մահապատժի գլխատման միջոցով[222]։
1566 սեպտեմբերի 17-ին Վերակրուս է հասել նոր փոխարքա Գաստոն դե Պերալտան, որը եղել է Կորտեսի կողմնակիցը։ Նա ցրել է Աուդիենսիայի զորքերն ու դադարեցրել դատական գործընթացները, չեղարկել մահապատիժները։ Մարկիզ դել Վալյեն աքսորվել է Իսպանիա։ 1567 թվականի նոյեմբերին Մեխիկո է հասել նոր վերաքննիչ Ալոնսո Մունյոսը, որը վերսկսել է դատական գործընթացը և տանջանքների ենթարկել Կորտեսի մետիս առաջնեկին՝ Մարտին Կորտեսին. նրա ունեցվածքը բռնագրավվել է, իսկ ինքն աքսորվել է Իսպանիա։ Հնդկաստանների գործերով խորհուրդը որոշել է լիվիդացնել Կորտեսի մեքսիկական ֆեոդը (տիտղոսի պահպանմամբ) և մարկիզին տուգանել 150 000 դուկատով[223]։
Հիշատակ
խմբագրելԱշխարհագրական օբյեկտներ
խմբագրելԷռնան Կորտեսի անունով է կոչվել Պոպոկատեպետլ և Իստակսիուատլ հրաբխերի միջև ընկած լեռնանցքը (իսպ.՝ Paso de Cortés)[224]: Մինչ օրս Մեքսիկայում Կալիֆոռնիական ծոցը կոչվում է Կորտեսի ծով[225]։
Պատմագրություն
խմբագրելԿորտեսի առաջին ծավալուն կենսագրությունը գրվել է նրա մահվանից հետո իր խոտովանահայր Ֆրանսիսկո Լոպես դե Գոմարայի կողմից. այն կրել է «Մեքսիկայի նվաճման պատմությունը» խորագիրը և լույս է տեսել Սարագոսայում 1552 թվականին[226]. նրա երեք հրատարակությունները տարածվել են մեկ տարվա ընթացքում։ 1553 թվականի նոյեմբերի 17-ին ռեգենտ Ֆիլիպն արգելել է գրքի տարածումը, և այդ արգելքը շարունակվել է մինչև 1808 թվականը[227]։ Քանի որ Գոմարայի աշխատությունը ժողովրդականություն է վայելել, 1560-ական թվականներին Մեքսիկայի նվաճման պատմությունը գրել են նաև Ֆրանսիսկո Սերվանտես դե Սալազարը (Մեխիկո, 1566), Սուարես Պերալտան և Բեռնալ Դիաս դել Կաստիլյոն։ Սակայն այդ աշխատությունները տպագրվել են ավելի ուշ։ Նախքան 19-րդ դարն անտիպ են մնացել ֆրանցիսկյան պատմաբաններ Տորիբիո դե Բենավենտեի (Մոտոլինիա) և Բեռնարդինո դե Սաագունի աշխատությունները, որոնք արտացոլում են հնդկացիական տեսակետը կատարված իրադարձությունների վերաբերյալ[228]։ Ֆրանցիսկյան ժամանակագիրները լիովին արդարացրել են Կորտեսի գործողությունները և դրանք մեկնաբանել որպես նախախնամություն[229]։ Միայն 1749 թվականին է Անդրես Գոնսալես դե Բարսիան համարձակվել տպագրել Կորտեսի երկրորդ, երրորդ ու չորրորդ ռազմազեկույցները «Արևելյան Հնդկաստանների առաջին պատմագիրները»[23]։
Կորտեսի վերաբերյալ այլ վերաբերմունք է արտահայտել նրան անձամբ ճանաչած Բարտոլոմե դե լաս Կասասը, որի աշխատություններում նվաճողը ներկայացվել է գրեթե որպես դժոխքի ծնունդ, սակայն նրա աշխատությունը ևս չի տպագրվել Իսպանիայում նախքան 19-րդ դարի սկիզբը[230]։ Բացասական վերաբերմունքը գերակշռող է դարձել «Սև լեգենդի» շրջանակներում, որ ստեղծվել է Եվրոպայի բողոքական երկրներում։ Կորտեսի նկատմամբ երկակի վերաբերմունքը պահպանվել է նաև մինչև 21-րդ դարի սկիզբը։ Նոր ժամանակի պատմագրության մեջ Կորտեսի անձի նկատմամբ էտալոնային վերաբերմունք է արտահայտել ամերիկացի պատմաբան Ուիլյամ Հիքլինգ Պրեսկոտը։ Նրա «Մեքսիկայի նվաճման պատմությունը» (1843) հիմնարար աշխատությունը գրվել է լավատեսական պատմագրության տեսանկյունից, այսինքն՝ պետք է կրեր բարոյական դաս։ Ստացվել է, որ եվրոպացիները կարողացել են նվաճել աբորիգեններին ոչ միայն իրենց տեխնիկական, այլև մտավոր ու բարոյական գերազանցության շնորհիվ։ Կորտեսը Պրեսկոտի կողմից նկարագրվել է որպես սպիտակամորթ եվրոպացու էտալոն՝ դաժան ու անհրաժեշտության դեպքում անողոք, բայց պրագմատիկ, ռազմավարական տաղանդի տեր, ռացիոալիստ, ունակ ընդունելու արագ որոշումներ։ Նրա միակ թերությունը, ըստ 21-րդ դարի ամերիկացու տեսակետի, եղել է նրա կաթոլիկ լինելը[231]։
Ընդհակառակը, մեքսիկացի պատմաբանները 21-րդ դարի սկզբից չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Կորտեսի նկատմամբ, ընդհուպ մինչև այն վկայությունների հերքումը, որ հաղորդվում են նրա ռազմազեկույցներում (այդպիսի մոտեցումը բնութագրական է, օրինակ, Է. Գուսմանին և շատ այլոց)[232]։ 2003 թվականին ֆրանսիացի ամերիկանիստ Քրիստիան Դյուվերժեն հրատարակել է Կորտեսի կենսագրությունը, որում փորձել է նրան ներկայացնել որպես Վերածննդի դարաշրջանի կրթված անձնավորություն, որն անկեղծորեն բարեհաճ էր տրամադրված բնիկ ամերիկացիների մշակույթի նկատմամբ և խիստ լիբերալ իր ժամանակների չափանիշներով[233]։ 2013 թվականին նա հրատարակել է «Կորտեսն ու իր նմանակը. մի խաբեության պատմություն» (ֆր.՝ Cortès et son double: Enquête sur une mystification) գիրքը, որում նա ապացուցում է, որ Բեռնալ Դիասի «Նոր Իսպանիայի նվաճման ճշմարտացի պատմությունն» իրականում գրել է Կորտեսը[234]։
Կերպարվեստ, գրականություն և երաժշտություն
խմբագրելԿորտեսը վաղ է դարձել գրական կերպար. առաջին անգամ որպես այդպիսին նրան հիշատակել է Միգել Սերվանտեսն իր «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի երկրորդ հատորում.
Լոպե դե Վեգան գրել է «Կորտեսի նվաճումներն» ու «Մարկիզ դե Վալյե» պիեսները։ 20-րդ դարում ստեղծվել է առնվազն երեք պիես Կորտեսի մասին։ 16-19-րդ դարերում Կորտեսը հաճախ դարձել է ինչպես մեքսիկացի, այնպես էլ իսպանացի բանաստեղծների ներշնչման աղբյուր։ Այդ թվում կարելի է հիշատակել Ֆրանսիսկո դե Տերասասի «Նոր Աշխարհ և Կոնկիստա», Անտոնիո դե Սաավեդրա Գուսմանի «Հնդկացիական ուխտագնացություն» (1599), Արիաս դե Վիլալոբոսի «Մերկուրի» (1623), Ֆրանսիսկո Ռուիս դե Լեոնի «Էռնանդիա» (1755) պոեմները։ Ռոմանտիզմի դարաշրջանում Անտոնիո Ուրտադոն հրատարակել է քսան բանաստեղծությունների ժողովածու, որ կոչվում է «Էռնան Կորտեսի բալլադները» (1847)[236]։ Ընդհակառակը, Հայնրիխ Հայնեի «Ռոմանսերո» ժողովածուում «Վիցլիպուցլի» (1851) պոեմում Կորտեսի կերպարն ակնհայտորեն ստեղծվել է «Սև լեգենդի» ազդեցությամբ։
Ըստ Մանուել Ալկալի՝ բոլոր իսպանացիներից միայն Դոն Կիխոտն ու Էլ Սիդն են Կորտեսից ավելի շատ ժողովրդականություն վայելել օպերաների և երաժշտական դրամաների ու կատակերգությունների հեղինակների մոտ։ Նույնիսկ Անտոնիո Վիվալդին գրել է «Մոնտեսումա» օպերան (այն բեմադրվել է Վենետիկում 1783 թվականին)։ Կորտեսին նվիրված երաժշտական ստեղծագործությունները նախքան 19-րդ դարը հրապարակվել են միջինը մեկ անգամ 15-20 տարին մեկ[236]։
Կորտեսի հուշարձանները տեղադրվել են իր հայրենի Մեդելյինում, Մադրիդում և Նեապոլում, ուր Մեքսիկայից տեղափոխվել է նրա կիսանդրին։ 1981 թվականին փորձ է արվել վերականգնել Կորտեսի հուշարձանը Մեխիկոյի Հիսուս Նազովրեցու հիվանդանոցում, բայց ստիպված են եղել այն հանել բողոքների պատճառով։ 1982 թվականին նույն ճակատագրին է արժանացել Կոյոականի կենտրոնական հրապարակում տեղադրված հուշարձանը, որը պատկերում էր կոնկիստադորին Մալինչեի ու իրենց մետիս որդու հետ[237]։ Կուերնավակայի կենտրոնական փողոցը, որ սկիզբ է առնում Կորտեսի ամրոցից, կրում է նրա անունը, իսկ առևտրի կենտրոնի մոտ տեղադրված է նրա ձիարձանը[238]։ Ըստ Լեոնարդո Տարիֆենյոյի՝ ձիարձանը չի ասոցացվում կոնկիստադորի կերպարի հետ, և այն հաճախ շփոթում են Դոն Կիխոտի հետ[237]։ 1935 թվականին Կորտեսի հուշարձանը տեղադրվել է Լիմայի գլխավոր հրապարակում, բայց ներկայում այն վերանվանվել է Ֆրանչեսկո Պիսառոյի պատվին[237]։ Կորտեսին նվիրված որմնանկարներ են ստեղծել Դիեգո Ռիվերան (նա 1920-ական թվականներին նկարազարդել է նաև Կորտեսի պալատը Կուերնավակայում) և Խոսե Կլեմենտե Օրոսկոն, բայց նրանց աշխատանքներում Կորտեսը ներկայացված է որպես հրեշ[238]։
Կինեմատոգրաֆ
խմբագրելԿորտեսի կերպարը (որպես երկրորդական կերպար) մարմնավորվել է 1917 թվականին Սեսիլ դե Միլի «Աստծուն մոռացած կինը» ֆիլմում։ Կորտեսի դերում հանդես է եկել Հոբարտ Բոսվորտը։ 1947 թվականին Կորտեսը կուբացի դերասան Սեսար Ռոմերոյի կատարմամբ ներկայացվել է ռեժիսոր Հենրի Քինգի «Կապիտանը Կաստիլիայից» ֆիլմում։ BBC-ի «Նվաճողներ» (անգլ.՝ Heroes and Villains) վավերագրական ֆիլմերի շարքում թողարկվել է «Կորտես» (2008) ֆիլմը, որում կոնկիստադորի դերը կատարում է Բրայան Մաքքերդին, Մալինչեինը՝ Վինիտա Ռիշին[239][Ն 12]։
Նշումներ
խմբագրել- ↑ 1526 թվականին ոմն Դիեգո դե Օկանի Մեխիկոյի ալգվասիլի տեղակալների վերաբերյալ մատնության մեջ նշել է, որ նրանք եղել են Կորտեսի խորթ եղբայրները։ Այդ տեղեկությունը որոշ պատմաբանների կողմից օգտագործվել է ապացուցելու համար, որ Մարտին Կորտեսը Էռնանից բացի ունեցել է նաև ապօրինի երեխաներ, ինչը սովորական երևույթ էր այն ժամանակի ազնվականների համար (Documentos cortesianos. — T. I. — P. 400)։
- ↑ Կորտեսի մասունքների ուսումնասիրությունը, որ կատարվել է 1947 թվականին, ցույց է տվել, որ նա ունեցել է բազմաթիվ, այդ թվում նաև ի ծնե պաթոլոգիական շեղումներ (Берналь Диас дель Кастильо. Правдивая история завоевания Новой Испании / Комментарии А. Р. Захарьяна. — М., 2000. — С. 398.)։
- ↑ 1502 թվականին Օվանդոյի բերված 2500 գաղութաբնակներից Կորտեսի գալու պահին կենդանի էին շուրջ հազարը, մյուսները մահացել էին մալարիայից, դիզենտերիայից ու թերսնումից։ Արևադարձային ծանր կլիմայի պայմաններում իսպանական հողամշակության մեթոդներն արդյունավետ չէին, իսկ եվրոպական անասնապահությունն ոչնչացրել էր հնդկացիների՝ մանիհոտի ու մաիսի տնկադաշտերը։
- ↑ Կորտեսը, հավանաբար, կապված է եղել իր հարճի հետ. նրան տվել է Պիսառո ազգանունը, իսկ Մեքսիկան նվաճելուց հետո Լեոնորային դստեր հետ տարել է իր մոտ։ Լեոնորային Կորտեսն ամուսնացրել է Խուան դե Սալսեդոյի հետ, որը 1526 թվականին դարձել է Մեխիկոյի ռեխիդոր։ 1529 թվականին Կորտեսը կարողացել է Հռոմի պապից ստանալ Կատալինայի՝ օրինական ծնունդ լինելու ճանաչում և նրան հիշատակել է կտակում իր մյուս երեխաների հետ միասին (Дюверже К. Кортес. — М., 2005. — С. 69. Папская булла напечатана в Documentos cortesianos. T. I. — P. 40.)։
- ↑ Կա վարկած, որ իսպանացիները, վատ իմանալով ացտեկների լեզուն, շփոթել են տեկուտլի - «ազնիվ պարոն» և տեոտլ — «աստվածություն» բառերը։ Կորտեսի՝ 1523 թվականին Կառլոս V-ին ուղարկված ուղերձից պարզ հասկանալի է, որ իսպանացիներին կոչել են հենց «տեկուտլի» (Documentos cortesianos. — T. I. — P. 267):
- ↑ Կառլոս V-ին ուղարկված Մոնտեսումայի նվերները Եվրոպայում ցուցադրվել են հանրությանը։ 1520 թվականի օգոստոսի 27-ին Բրյուսելում կազմակերպված ցուցահանդես այցելել է Ալբրեխտ Դյուրերը, որ գրել է. «Նաև ես տեսա այն իրերը, որ բերվել են թագավորին նոր ոսկե աշխարհից. արև մաքուր ոսկուց, որի լայնությունը մի ամբողջ սաժեն է, նույն չափի լուսին մաքուր արծաթից, ինչպես նաև երկու սենյակներ՝ լի հազվադեպ հանդերձանքով, ինչպիսիք են՝ ամեն տեսակի զենքեր, զենք ու զրահներ, հրաձգության համար նախատեսված զենքեր, հիանալի վահաններ, հազվագյուտ հագուստներ, անկողային պարագաներ և բազմազան նշանակություններ ունեցող ամեն տեսակի արտասովոր իրեր, այնպես որ, դա պարզապես հրաշք է՝ տեսնել այդքան հիասքանչ իրեր։ Դրանք բոլորը թանկարժեք իրեր են, որ գնահատվել են հարյուր հազար գուլդեն։ Եվ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես չեմ տեսել ոչինչ, որ այնքան ուրախացներ իմ սիրտը, ինչպես այդ իրերը։ Եվ ես տեսել եմ դրանց մեջ հրաշալի, ճարտարագործ ապրանքներ և զարմացել հեռավոր երկրների մարդկանց նրբին օժտվածությամբ։ Եվ չեմ կարող անվանել այն իրերից շատերը, որոնք այնտեղ կային» (Дюрер А. Дневник путешествия в Нидерланды // Трактаты, дневники, письма / Пер. с ранненововерхненемецкого Ц. Нессельштраус. — СПб.: Азбука, 2000. — С. 477—478.):
- ↑ XVIII դարի ռոմանտիկները վերափոխել են սյուժեն, և Կուաուտեմոկի արտահայտությունը դարձրել «Իսկ մի՞թե ես ընկողմանած եմ վարդերի մեջ» (Jean-Jacques Rousseau. La Pléiade. — T. III. — Paris, 1752. — P. 91)
- ↑
Aquesta ave nacio sin par
Yo en serviros sin segundo
Vos sin igual en el mundo. - ↑ Ըստ Ք. Դյուվերժեի՝ դա վկայել է նրանց բաժանման մասին (Дюверже К. Кортес. — М., 2005. — С. 235.): Կորտեսի մահվանից հետո նրա այրին նույնպես վերադարձել է Իսպանիա (Берналь Диас дель Кастильо. Правдивая история завоевания Новой Испании. — М., 2000. — С. 316.):
- ↑ Ֆրանսիսկո Լոպես դե Գոմարան Կորտեսի արտաքինը նկարագրել է հետևյալ կերպ. «Էռնան Կորտեսն ունեցել է լավ հասակ, եղել է ամրակազմ ու լայնակուրծք, մոխրագույն մաշկով, ցանցառ մորուքով ու երկար մազերով։ Նա եղել է արտասովոր ուժեղ, էներգիայով լի և չափազանց հմուտ զենքի հետ վարվելում»։ Կորտեսի առաջին կնոջ եղբայրը՝ Խուան Խուարես դե Պերալտան, ընդհակառակը, պնդել է, թե Կորտեսը եղել է ցածրահասակ, գրեթե անմազ և ցանցառ մորուքով։ Գոմարայի նկարագրության նման նկարագրություն է թողել Բեռնալ Դիասը (Берналь Диас дель Кастильо. Правдивая история завоевания Новой Испании. — М., 2000. — С. 317, 398.):
- ↑ Վ. Ուզինի ծանոթագրություններում նշված է, որ «քաղաքավարի» բառը բառախաղ է ազգանունով, որ նշանակում է «սիրալիր», «հարգալից», «քաղաքավարի» (Сервантес Сааведра М. Хитроумный идальго Дон Кихот Ламанчский / Пер. с исп. Н. Любимова. — Т. 2. — М.: Правда, 1979. — С. 588):
- ↑ Մյուս ֆիլմերի ցանկը, որոնցում առկա է Կորտեսի կերպարը. Hernando Cortez (Character) Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Rodríguez J. L. M. Hernán Cortés — ISBN 968-16-3330-X
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ The Herb Society of Nashville (2008 թ․ մայիսի 21). «The Life of Spice». The Herb Society of Nashville. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Colección de documentos para la historia de México, publicada por Joaquín García Icazbalceta Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. — México, Ed. Porrúa, 1980. — T. I. — P. 310.
- ↑ «Daniel Cortés González. Ascendientes y descendientes del abuelo paterno de Hernán Cortés» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ B. de las Casas. Historia de las Indias Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. — México, Fondo de cultura económica, 1965. — T. II. — Р. 528.
- ↑ Дюверже, 2005, էջ 17
- ↑ 10,0 10,1 Дюверже, 2005, էջ 20
- ↑ International Encyclopedia of the Social Sciences / 2-nd ed. — N.Y.: MacMillan, 2008. — Vol. 2. — P. 146—149.
- ↑ Celestino Vega. La hacienda de Hernán Cortés en Medellín, Revista de estudios extremeños. — Badajos, 1948.
- ↑ Esteban Mira Caballos. «La hacienda de Martín Cortés, padre del conquistador de México» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Дюверже, 2005, էջ 15
- ↑ Дюверже, 2005, էջ 16
- ↑ Дюверже, 2005, էջ 19
- ↑ 17,0 17,1 Дюверже, 2005, էջ 43
- ↑ Дюверже, 2005, էջ 44
- ↑ Prescott W. History of the Conquest of Mexico, with a Preliminary View of Ancient Mexican Civilization, and the Life of the Conqueror, Hernando Cortes Արխիվացված 2013-09-02 archive.today
- ↑ Дюверже, 2005, էջ 262
- ↑ Дюверже, 2005, էջ 49—50
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 499
- ↑ 23,0 23,1 23,2 Дюверже, 2005, էջ 275
- ↑ Дюверже, 2005, էջ 50—51
- ↑ Дюверже, 2005, էջ 57
- ↑ Дюверже, 2005, էջ 58—59
- ↑ Дюверже, 2005, էջ 62-63
- ↑ Дюверже, 2005, էջ 64—65
- ↑ Дюверже, 2005, էջ 66-67
- ↑ Дюверже, 2005, էջ 67-68
- ↑ Дюверже, 2005, էջ 69—71
- ↑ Дюверже, 2005, էջ 75
- ↑ Дюверже, 2005, էջ 75—77
- ↑ Дюверже, 2005, էջ 78
- ↑ Дюверже, 2005, էջ 81-82
- ↑ Захарьян, 2000, էջ 40
- ↑ Дюверже, 2005, էջ 87
- ↑ Захарьян, 2000, էջ 41
- ↑ Дюверже, 2005, էջ 88—89
- ↑ Захарьян, 2000, էջ 336
- ↑ 41,0 41,1 Захарьян, 2000, էջ 43—51
- ↑ Дюверже, 2005, էջ 86
- ↑ Захарьян, 2000, էջ 51—54
- ↑ Захарьян, 2000, էջ 59—60
- ↑ Захарьян, 2000, էջ 61—63
- ↑ Захарьян, 2000, էջ 63—64
- ↑ Гуляев, 1976, էջ 46—49
- ↑ Clendinnen, 1991, էջ 69—70
- ↑ Захарьян, 2000, էջ 67
- ↑ Дюверже, 2005, էջ 98—99
- ↑ Дюверже, 2005, էջ 99—100
- ↑ Захарьян, 2000, էջ 73
- ↑ Дюверже, 2005, էջ 104—105
- ↑ Захарьян, 2000, էջ 75
- ↑ Дюверже, 2005, էջ 105—106
- ↑ Захарьян, 2000, էջ 76
- ↑ Захарьян, 2000, էջ 77—79
- ↑ Дюверже, 2005, էջ 108
- ↑ Захарьян, 2000, էջ 93
- ↑ Захарьян, 2000, էջ 93—94
- ↑ Захарьян, 2000, էջ 95
- ↑ Дюверже, 2005, էջ 111
- ↑ Захарьян, 2000, էջ 98
- ↑ Дюверже, 2005, էջ 112—113
- ↑ Захарьян, 2000, էջ 96
- ↑ Захарьян, 2000, էջ 113
- ↑ Теллериано-Ременсис, 2013, էջ 247-248
- ↑ 68,0 68,1 68,2 Теллериано-Ременсис, 2013, էջ 10
- ↑ Захарьян, 2000, էջ 122
- ↑ Захарьян, 2000, էջ 141
- ↑ Захарьян, 2000, էջ 142
- ↑ Захарьян, 2000, էջ 144—146
- ↑ Дюверже, 2005, էջ 117
- ↑ Дюверже, 2005, էջ 118
- ↑ Дюверже, 2005, էջ 119—120
- ↑ Захарьян, 2000, էջ 188
- ↑ Захарьян, 2000, էջ 189
- ↑ Захарьян, 2000, էջ 370—371
- ↑ Захарьян, 2000, էջ 190
- ↑ Дюверже, 2005, էջ 123
- ↑ Захарьян, 2000, էջ 372
- ↑ Дюверже, 2005, էջ 124—126
- ↑ Захарьян, 2000, էջ 372—373
- ↑ Дюверже, 2005, էջ 127—128
- ↑ Захарьян, 2000, էջ 208
- ↑ Дюверже, 2005, էջ 130
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 114—128
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 129—147
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 156—163
- ↑ Дюверже, 2005, էջ 131
- ↑ Второе послание Кортеса Императору Карлу V, писанное в Сегура-де-ла-Фронтера 30 октября 1520 года
- ↑ Дюверже, 2005, էջ 268
- ↑ Дюверже, 2005, էջ 132
- ↑ Дюверже, 2005, էջ 133
- ↑ Дюверже, 2005, էջ 134—135
- ↑ Захарьян, 2000, էջ 212
- ↑ Дюверже, 2005, էջ 136
- ↑ Захарьян, 2000, էջ 216
- ↑ Захарьян, 2000, էջ 220
- ↑ 100,0 100,1 Дюверже, 2005, էջ 137
- ↑ Захарьян, 2000, էջ 223
- ↑ Дюверже, 2005, էջ 138
- ↑ Захарьян, 2000, էջ 378—379
- ↑ Захарьян, 2000, էջ 228
- ↑ Дюверже, 2005, էջ 138—139
- ↑ Дюверже, 2005, էջ 140—141
- ↑ Захарьян, 2000, էջ 254—255
- ↑ Захарьян, 2000, էջ 255
- ↑ Захарьян, 2000, էջ 259
- ↑ Захарьян, 2000, էջ 387
- ↑ Третье послание императору Карлу V
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 232—241
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 250
- ↑ Дюверже, 2005, էջ 150—151
- ↑ Дюверже, 2005, էջ 151
- ↑ «Escudo de Hernán Cortés» (իսպաներեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Xavier López Medellín. La heráldica de Hernán Cortés». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Дюверже, 2005, էջ 151—152
- ↑ 119,0 119,1 119,2 119,3 Felix Hinz. «La Constitución y Organización del Reino Colonial Español: Ejemplarizados en el Caso de la Nueva España bajo Hernán Cortés» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Дюверже, 2005, էջ 162—163
- ↑ Дюверже, 2005, էջ 163
- ↑ Дюверже, 2005, էջ 164
- ↑ Дюверже, 2005, էջ 165—166
- ↑ 124,0 124,1 Дюверже, 2005, էջ 159
- ↑ Дюверже, 2005, էջ 160
- ↑ Дюверже, 2005, էջ 161
- ↑ Дюверже, 2005, էջ 167
- ↑ Дюверже, 2005, էջ 169—170
- ↑ Дюверже, 2005, էջ 171—173
- ↑ 130,0 130,1 Захарьян, 2000, էջ 277—278
- ↑ Захарьян, 2000, էջ 275
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 262—264
- ↑ Дюверже, 2005, էջ 173—174
- ↑ Дюверже, 2005, էջ 176
- ↑ Захарьян, 2000, էջ 285—286
- ↑ Дюверже, 2005, էջ 177
- ↑ Захарьян, 2000, էջ 289—290
- ↑ Дюверже, 2005, էջ 180—181
- ↑ Захарьян, 2000, էջ 394—395
- ↑ Пашболон-Мальдонадо, 2012, էջ 14—16
- ↑ Дюверже, 2005, էջ 185—189
- ↑ Дюверже, 2005, էջ 190—191
- ↑ Дюверже, 2005, էջ 156—157
- ↑ 144,0 144,1 Xavier López Medellín. Los hijos de Hernán Cortés
- ↑ Дюверже, 2005, էջ 270
- ↑ Дюверже, 2005, էջ 157—158
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 344-345
- ↑ Дюверже, 2005, էջ 192
- ↑ Захарьян, 2000, էջ 304—305
- ↑ Дюверже, 2005, էջ 193
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 387—404
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 417
- ↑ Захарьян, 2000, էջ 306
- ↑ Documentos cortesianos I, 1993, էջ 439-464
- ↑ Дюверже, 2005, էջ 197—198
- ↑ Захарьян, 2000, էջ 306—307
- ↑ Дюверже, 2005, էջ 198—199
- ↑ Захарьян, 2000, էջ 307
- ↑ Дюверже, 2005, էջ 199
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 13—15
- ↑ Захарьян, 2000, էջ 307—308
- ↑ Дюверже, 2005, էջ 202—203
- ↑ Захарьян, 2000, էջ 308—309
- ↑ Дюверже, 2005, էջ 204-206
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 38
- ↑ 166,0 166,1 Захарьян, 2000, էջ 309
- ↑ Дюверже, 2005, էջ 207-208
- ↑ Xavier A. López de la Peña. Hernán Cortés y el cuatricentenario del Hospital de la Purísima Concepcíon y de Jesús Nazareno, I.A.P. en la ciudad de México
- ↑ Дюверже, 2005, էջ 208
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 53
- ↑ Дюверже, 2005, էջ 208—209
- ↑ 172,0 172,1 Дюверже, 2005, էջ 209
- ↑ Дюверже, 2005, էջ 210
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 63—75
- ↑ Дюверже, 2005, էջ 211—212
- ↑ Захарьян, 2000, էջ 310—312
- ↑ Дюверже, 2005, էջ 212—213
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 113—115
- ↑ Documentos cortesianos III, 1993, էջ 59—61
- ↑ Documentos cortesianos II, 1991, էջ 145—198
- ↑ Дюверже, 2005, էջ 215—216
- ↑ Дюверже, 2005, էջ 217
- ↑ Дюверже, 2005, էջ 218
- ↑ 184,0 184,1 Дюверже, 2005, էջ 219
- ↑ Дюверже, 2005, էջ 220
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 142
- ↑ Дюверже, 2005, էջ 225
- ↑ Магидович, 1983, էջ 150
- ↑ Дюверже, 2005, էջ 221—222
- ↑ Магидович, 1983, էջ 150—151
- ↑ 191,0 191,1 Магидович, 1983, էջ 151
- ↑ Дюверже, 2005, էջ 273
- ↑ Захарьян, 2000, էջ 314
- ↑ Дюверже, 2005, էջ 223—224
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 145
- ↑ Дюверже, 2005, էջ 227
- ↑ Дюверже, 2005, էջ 228
- ↑ Дюверже, 2005, էջ 228—229
- ↑ Дюверже, 2005, էջ 230
- ↑ Магидович, 1983, էջ 152
- ↑ Дюверже, 2005, էջ 231—235
- ↑ Дюверже, 2005, էջ 235
- ↑ Дюверже, 2005, էջ 235—236
- ↑ 204,0 204,1 Захарьян, 2000, էջ 398
- ↑ Дюверже, 2005, էջ 237
- ↑ Xavier López Medellín. Hernán Cortés en Argel 1541
- ↑ Дюверже, 2005, էջ 237—238
- ↑ Дюверже, 2005, էջ 274
- ↑ Дюверже, 2005, էջ 240
- ↑ 210,0 210,1 210,2 Захарьян, 2000, էջ 316
- ↑ Захарьян, 2000, էջ 317
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 267—268
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 313—341
- ↑ Documentos cortesianos IV, 1993, էջ 319
- ↑ Теллериано-Ременсис, 2013, էջ 280
- ↑ 216,0 216,1 216,2 216,3 216,4 Xavier López Medellín. La historia de los huesos de Hernán Cortés
- ↑ Гуляев, 1976, էջ 100
- ↑ Дюверже, 2005, էջ 247
- ↑ Дюверже, 2005, էջ 248—249
- ↑ Дюверже, 2005, էջ 249
- ↑ Дюверже, 2005, էջ 250
- ↑ Дюверже, 2005, էջ 251
- ↑ Дюверже, 2005, էջ 251 = 254
- ↑ «Imagen del Volcán Popocatépetl — Altzomoni» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Калифорнийский залив. Описание водоема, животный и растительный мир» (ռուսերեն). Все об акулах. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Cronica de la Nueua España: con la conquista de Mexico, y otras cosas notables: hechas por el valeroso Hernando Cortes. — En Çaragoça: En casa de Augustin Millan, 1554.
- ↑ Дюверже, 2005, էջ 246
- ↑ Дюверже, 2005, էջ 253
- ↑ Clendinnen, 1991, էջ 69
- ↑ Гуляев, 1976, էջ 5
- ↑ Clendinnen, 1991, էջ 65—66
- ↑ Гуляев, 1976, էջ 6
- ↑ «У книжной витрины с Константином Мильчиным». «Иностранная литература» 2005, №12 (ռուսերեն). 2005. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Luis Prados (2013 թ․ փետրվարի 9). «Hernán Cortés, primer cronista de Indias». El País (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Сервантес Сааведра М. Хитроумный идальго Дон Кихот Ламанчский / Пер. с исп. Н. Любимова. — Т. 2. — М.: Правда, 1979. — С. 67.
- ↑ 236,0 236,1 Manuel Alcalá. La figura de Hernán Cortés en romances, dramas, óperas, poemas y novelas
- ↑ 237,0 237,1 237,2 Leonardo Tarifeño (Septiembre 2003). «Reconocer a Cortés» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 238,0 238,1 Manuel M. Cascante (2006 թ․ հոկտեմբերի 13). «Cortés y sus 9 entierros» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ La conquista de México en el cine
Գրականություն
խմբագրել- Историки Доколумбовой Америки и Конкисты. Книга первая. Фернандо де Альва Иштлильшочитль. Хуан Баутиста де Помар / пер. с исп. В. Н. Талаха; под ред. В. А. Рубеля. — К.: Лыбедь, 2013. — 504 с. — ISBN 978-966-06-0647-0
- Гуляев В. И. По следам конкистадоров. — М.: Наука, 1976. — 160 с.
- Берналь Диас. Правдивая история завоевания Новой Испании / Сост., новый перевод, комментарии А. Захарьяна. — М.: Форум, 2000. — 400 с.
- Дюверже К. Кортес / Пер. М. В. Глаголева. Серия «Жизнь замечательных людей». Вып. 1125 (925). — М.: Молодая гвардия, 2005. — 304 с.
- Кортес, Эрнан (2012 թ․ հունիսի 26). «Письма (отрывки)». kuprienko.info (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- Куприенко С. А., Талах В. Н. Мексиканская рукопись 385 «Кодекс Теллериано-Ременсис» (с дополнениями из Кодекса Риос). — К.: Видавець Купрієнко С. А., 2013. — 317 с. — ISBN 978-617-7085-06-4
- Магидович И.П., Магидович В.И. Очерки по истории географических открытий. В 5-ти т. — М.: Просвещение, 1983. — Т. 2. — 399 с.
- Документы Пашболон-Мальдонадо (Кампече, Мексика, XVII век) / под ред. В. Талаха. — К.: Blok.NOT, 2012. — 27 с.
- Clendinnen I. «Fierce and Unnatural Cruelty»: Cortes and the Conquest of Mexico // Representations. — 1991. — P. 65—100.
- Documentos cortesianos I: 1518-1528, secciones I a III (Arte) / Edición de Jose Luis Martinez. — Fondo de Cultura Economica USA, 1993. — 539 p.
- Documentos cortesianos II: 1526—1545, sección IV: juicio de residencia (Seccion de Obras de Historia) / Edición de Jose Luis Martinez. — Fondo de Cultura Economica USA, 1991. — 416 p.
- Documentos cortesianos III: 1528—1532, secciones V a VI (primera parte) (Politica) / Edición de Jose Luis Martinez. — Fondo de Cultura Economica USA, 1993. — 368 p.
- Documentos cortesianos IV: 1533—1548, secciones VI a VIII (segunda parte) / Edición de Jose Luis Martinez. — Fondo de Cultura Economica USA, 1993. — 532 p.
- William H. Prescott. «History of the Conquest of Mexico, with a Preliminary View of Ancient Mexican Civilization, and the Life of the Conqueror, Hernando Cortes». etext.virginia.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Genealogy of Hernán Cortés». www.pignatelli.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Hernán Cortés: Página de Relación». www.motecuhzoma.de (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- Nancy Fitch. «The Conquest of Mexico. An Annotated Bibliography». faculty.fullerton.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Лица в истории Древней Мезоамерики (в том числе Э. Кортес)». www.indiansworld.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Экспедиции Э. Кортеса». forum.world-history.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Второе послание Кортеса Императору Карлу V, писанное в Сегура-де-ла-Фронтера 30 октября 1520 года». www.hrono.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Рассказ о некоторых вещах Новой Испании и великом городе Теместитане, Мехико». www.indiansworld.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- «Իսպանալեզու աղբյուրներ Կորտեսի ու Մեքսիկայի գրավման վերաբերյալ». www.motecuhzoma.de (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնան Կորտես» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։ |