Ռոդրիգո Դիաս դե Վիվար (ոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057, Վիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն - ոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099, City of Valencia, Lordship of Valencia և Վալենսիա, Իսպանիա[1]), նաև հայտնի որպես Էլ Սիդ Կամպեադոր, կաստիլիացի միջնադարյան ազնվական, սպարապետ և դիվանագետ։ Կաստիլիա և Լեոն միացյալ թագավորության թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից աքսորվելուց հետո միացել է մավրերի բանակին։

Էլ Սիդ
իսպ.՝ Rodrigo Díaz de Vivar
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057
ԾննդավայրՎիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն
Մահացել էոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099
Մահվան վայրCity of Valencia, Lordship of Valencia կամ Վալենսիա, Իսպանիա[1]
ԳերեզմանԷլ Սիդի գերեզման
Քաղաքացիություն Կաստիլիայի թագավորություն
Ազդվել էԱլ Մուհալլաբ իբն Աբի Սուֆրա
Մասնագիտությունասպետ, վարձկան, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զորավար
ԱմուսինԽիմենա Դիաս
Ծնողներհայր՝ Դիեգո Լաինես, մայր՝ Դոնյա Ռոդրիգես[2]
Զբաղեցրած պաշտոններseigneur?
ԵրեխաներՔրիստինա Ռոդրիգես[3], Դիեգո Ռոդրիգես[3] և Մարիա Ռոդրիգես[3]
 El Cid Վիքիպահեստում

Նա հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է ալ-մորավիներին Վալենսիայի համար մղված ճակատամարտում, որին տիրելով (1094 թվականի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Սիդ Կամպեադորն իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժողովրդական էպոսում։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշարձաններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պիեռ Կոռնեյլի, Գերմանիայում՝ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ստեղծագործություններում)։

Սալաքայի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Ալֆոնսո VI-ը ետ է բերում Սիդին, և վերջինս դառնում է քրիստոնյա-մավրական բանակի հրամանատար։

Ռոդրիգո Դիասը կրթվել է Կաստիլիայի թագավորական արքունիքում և ստացել ալֆերեզի տիտղոս (բանակային բարձրագույն աստիճան)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։