Ֆրանցիսկյան միաբանություն

Ֆրանցիսկյան միաբանություն , (լատ.՝ Ordo Fratrum Minorum; կամ «մինորիտներ», կամ «կրտսեր եղբայներ») կաթոլիկ եկեղեցու կազմի մեջ վանական միաբանություն է, որը հիմնել էր Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցին Ասսիզ քաղաքից 2,5կմ գտնվող Պորցիունկոլա կոչվող տեղայնքում, Իտալիայում 1208 թվականին, որպեսզի քարոզի առաքելական աղքատության, ասկետիզմի ճգնավորության և սիրո մերձավորի հանդեպ գաղափարները։

Ֆրանցիսկյան միաբանություն
Coat of Arms of the Order of Friars Minor.svg
Изображение логотипа
Տեսակmendicant order? և նախկին էություն
ՀապավումOFM (ֆրանցիսկյան)
Հիմնադրված1209
Գլխադասային գրասենյակՊորցիունկոլա, Ասսիզ, Իտալիա Իտալիա
Տարածաշրջանհամաշխարհային
գլխավոր քահանաMichael A. Perry
Անվանված էՖրանցիսկ Ասիզացի
ՀիմնադիրՖրանցիսկ Ասսիզեցի
ԿայքOFM

ՊատմությունԽմբագրել

Ֆրանցիսկյան միաբանության հիմնադրման տարեթիվն է համարվում Հռոմի Պապ Ինոկենտի Երրորդի կողմից միաբանության կանոնադրության բանավոր հաստատումը 1209 թվականին[1]։ Ֆրանցիսկյան կանոնադրությունը պարտադրում էր կատարյալ աղքատություն, քարոզ, հիվանդների ֆիզիկական և հոգեկան խնամք, Հռոմի Պապին խիստ հնազանդություն։

Վաղ շրջանում ֆրանցիսկյան վանականները հայտնի էին Անգլիայում «մոխրագույն եղբայրներ» անվան տակ (իրենց հագուստի գույնով), Ֆրանսիայում՝ որպես «կորդելյերներ» («corde» ֆրանսերեն «պարան», որը նրանք օգտագործում էին գոտու փոխարեն), Գերմանիայում՝ «ոտաբոբիկներ» անվան տակ (սանդալների պատճառով, որ նրանք հագնում էին ոտաբոբիկ), իսկ Իտալիայում՝ որպես «եղբայրներ»։

Ներկա իրավիճակԽմբագրել

 
ֆրանցիսկյան խորհրդանիշը բազիլիկայի ճակատին, Սանտա-Կրոչե, Ֆլորենցիա)

2014 թվականին Կրտսեր եղբայրների միաբանությանը հավաքնում էին 14 046 վանականներ, Կրտսեր կոնվետուալ եղբայրների միաբանությանը՝ 4 294, իսկ Կապուցինների կրտսեր եղբայրների միաբանությանը՝ 10 629[2]։ Այսպիսով ընդհանուր առմամբ Ֆրանցիսկյան միաբանության անդամների թիվը այժմ կազմում է մոտ 30 հազար մարդ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել