Պոպոկատեպետլ (իսպ.՝ Popocatépеtl, ացտ.՝ Popōcatepētl, բառացի՝ ծխացող լեռ), հրաբուխ Մեքսիկայի հարավում, Ընդլայնական Հրաբխային Սիեռայում, Մեխիկոյից 65 կմ հարավ-արևելք[1]։

Պոպոկատեպետլ
իսպ.՝ Popocatépеtl, ացտ.՝ Popōcatepētl
Տեսակհրաբուխ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վարչատարածքային միավորՄեխիկո, Պուեբլա և Մորելոս
ԼեռնաշղթաՏրանս-Մեքսիկական հրաբխային գոտի
Բարձրությունը ծովի մակարդակից5452 մետր
Հարաբերական
բարձրություն
3020 մետր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ341090
Պոպոկատեպետլ (Մեքսիկա)##
Պոպոկատեպետլ (Մեքսիկա)

Բարձրությունը 5452 մ[2] է։ 16-17-րդ դարերում հաճախ ժայթքել է։ 1920 թ. վերսկսված էրուպտիվ գործունեությանը հաջորդել է ֆումարոլային ակտիվություն, որը տևել է մինչև 1927 թ.։ Մինչև 3800 մ բարձրությունները լանջերը ծածկված են կաղնու և սոճու անտառներով, 3800-4560 մ գոտում բուսականությունը բացակայում է, 4560 մ-ից բարձր տարածված են հավերժական ձյունը և սառցադաշտերը։

Դիեգո դե Օրդասը, ով առաջինը բարձրացավ Պոպոկատեպետլ, պահանջեց հրաբխի պատկերը ավելացնել երկրի զինանշանին[3]։

2020 թվական, հունվարի 9-ին ժայթքել է Մեքսիկայի ամենամեծ հրաբուխը՝ Պոպոկատեպետլը։ Մոխրի սյունը հասել է երեք կիլոմետր բարձրության։ Աղետների կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդել է ահազանգի «դեղին մակարդակի» երկրորդ փուլը, ինչը չի ենթադրում հրաբխի տարածքում տարհանում կամ աշխատանքների դադարեցում։ Պոպոկատեպետլ անունը ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «շոգեխաշած լեռ»։ Երկրում մեծությամբ և ամենաակտիվ երկրորդ հրաբուխն է և հանդիսանում է նրա խորհրդանիշներից մեկը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Исследование вулкана Попокатепетль». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Global Volcanism Program». Smithsonian Institution.
  3. «Кристиан Дюверже "Эрнан Кортес"». www.informaxinc.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  4. «В Мексике произошло извержение вулкана Попокатепетль». РИА Новости (ռուսերեն). 20200109T2126. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոպոկատեպետլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 379