Շահութաբերություն
Շահութաբերություն (եկամտաբերաթյուն), արտադրության տնտեսական արդյունավետության ցուցանիշ, որ որոշվում է ստացված շահույթի կամ եկամտի և արտադրական հիմնական ֆոնդերի ու շրջանառու միջոցների հարաբերությամբ (արտահայտած տոկոսներով)։ Շահութաբերության աճն ունի մեծ տնտեսական նշանակություն։ Այն, մի կողմից, թույլ է տալիս մեծացնել ձեռնարկության շահույթի զանգվածը, մյուս կողմից՝ պետական բյուջեի եկամուտների աճի հաշվին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։
Շահութաբերության աճը առաջին հերթին պայմանավորված է շահույթի զանգվածի աճով։ Դրան կարելի է հասնել մի քանի ճանապարհով՝
- մեծացնել արտադրանքի վաճառքի ծավալը,
- բարձրացնել գները,
- բարելավել արտադրանքի տեսականու կառուցվածքը,
- բարձրացնել արտադրանքի որակը,
- իջեցնել արտադրանքի ինքնարժեքը։
Վերջին 25-30 տարիների ընթացքում, նախքան շուկայական տնտեսության անցնելը, արտադրության շահութաբերության գործակիցը որոշվում էր որպես ստացված շահույթի գումարի և արտադրությունում օգտագործվող հիմնական ֆոնդերի ու նորմավորվող սեփական ծրջանառու միջոցների միջին տարեկան արժեքի հարաբերություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 429)։ ![]() |