Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

ֆրանսիացի գրող

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (ֆր.՝ François-René, vicomte de Chateaubriand; սեպտեմբերի 4, 1768(1768-09-04)[1][2][3][4][5][6], Սեն Մալո, Ֆրանսիայի թագավորություն[7] - հուլիսի 4, 1848(1848-07-04)[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, մասնավորապես վիպական բնույթի գործերի մեջ, ինչպես՝ «Ատալա», «Ռընե», «Մարտիրոսներ», «Ռանսեի կյանքը» և այլն, որոշակիորեն նկատելի են ռոմանտիզմի նախատարրերը։

Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան
ֆր.՝ François-René de Chateaubriand
François-René de Chateaubriand by Anne-Louis Girodet de Roucy Trioson.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1768(1768-09-04)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՍեն Մալո, Ֆրանսիայի թագավորություն[7]
Վախճանվել էհուլիսի 4, 1848(1848-07-04)[1][2][3][4][5][6] (79 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[7]
Մասնագիտությունթարգմանիչ, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, բանաստեղծ, վիպասան, լրագրող, ակնարկագիր, գրական քննադատ, գրող, զինծառայող և կենսագիր
Լեզուֆրանսերեն[1]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա
Ժանրերվեպ, էսսե, հուշագրություն և ինքնակենսագրություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներԱտալա, Քրիստոնեության հանճարը, Ռընե և Անդրշիրիմյան հուշեր
ԱնդամակցությունQ2985590?, Ֆրանսիական ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Warsaw Society of Friends of Learning, American Antiquarian Society և Chevaliers de la Foi
ԿուսակցությունLegitimism
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ Սուրբ Հոգու շքանշան Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Սուրբ Գրաբի միաբանության ասպետ Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Grand Cross of the Order of Christ (Portugal)‎ և Grand Cross of the Order of Charles III
ԱմուսինԿելեստ դը Շատոբրիան
Համատեղ ապրողHortense Allart
Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան Վիքիքաղվածքում
François-René de Chateaubriand Վիքիպահեստում

Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունը իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաեվրոպական գրականության վրա (Լամարտին, Ալֆրեդ դը Վինյի, Վիկտոր Հյուգո, Ժորժ Սանդ, Ալֆրեդ դը Մյուսե, Բայրոն, Լեոպարդի, Ժուկովսկի, Պուշկին

Քրիստոնեության հանճարըԽմբագրել

Շատոբրիանի կոթողային ստեղծագործությունն է «Քրիստոնեության հանճարը» մեծածավալ խոհափիլիսոփայական աշխատությունը (լույս է տեսել 1802 թ.), որն ամբողջապես տոգորված քրիստոնեական գաղափարախոսությամբ։

Ինչպես հայտարարում է ինքը՝ հեղինակը «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «...ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին և գրականությանը...»։

Չնայած աշխատության ջատագովական ոգուն՝ այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա։ Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը և ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարևորությունը հասարակության կյանքում։

Դրա լույս տեսնելուց հետո ֆրանսիական գրականության մեջ աճեց հետաքրքրությունը քրիստոնեական ոգեկանության նկատմամբ, որը և սնեց ռոմանտիզմը որպես առաջատար գրական հոսանք։

Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատոր գիրքը գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն է։ Շատոբրիանին հատուկ է հարուստ բառապաշարը, ընդգծված բանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը, վերամբարձ ոճը։

«Քրիստոնեության հանճարը» ստեղծագործությունը մասամբ թարգմանվել է հայերեն Պարգև Շահբազյանի կողմից՝ հրատարակվելով 2008 թ.[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 459