Սան Լուիջի դե Ֆրանչեզի
Սան Լուիջի դե Ֆրանչեզի (իտալ.՝ San Luigi dei Francesi, ֆր.՝ Saint Louis des Français, լատին․՝ S. Ludovici Francorum de Urbe), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Նավոնա հրապարակի մոտ։ Եկեղեցին նվիրված է Մարիամ Աստվածածնին, Սուրբ Դիոնիսիոս Փարիզեցուն և Լուի IX Ֆրանսիայի արքային։ Եկեղեցին ձևավորել և կառուցել են Ջակոմո դելլա Պորտան և Կառլո Ֆոնտանան 1518-1589 թվականներին։ Շինարարությանը միջամտել է Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին, որը նվիրաբերել է եկեղեցուն որոշ տարածք։ Սան Լուիջի դե Ֆրանչեզին տիտղոսակիր եկեղեցի է և հանդիսանում է Ֆրանսիայի ազգային եկեղեցին Հռոմում։ 2007 թվականի նոյեմբերի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան Անդրե Վեն-Տրուան է։
Սան Լուիջի դե Ֆրանչեզի San Luigi dei Francesi | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և կաթոլիկ եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | piazza San Luigi de' Francesi - Roma[1] և Piazza di San Luigi de Francesi - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1518 |
Կազմված է | Polet Chapel? և Contarelli Chapel? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Լուի IX Սուրբ |
Անվանված | Լուի IX Սուրբ |
Ճարտարապետ | Դոմենիկո Ֆոնտանա և Պլաուտիլա Բրիչչի |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված | 1518 |
35 մետր | |
Երկարություն | 51 մետր |
Լայնություն | 35 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
![]() | |
saintlouis-rome.net |
Պատմություն
խմբագրելԵրբ սարակինոսները 898 թվականին այրեցին Ֆարֆայի Աբբայությունը, մի խումբ փախստականներ հիմնվեցին Հռոմում[2]։ Երբ նրանց աբբա Ռաթֆրեդուսը (934-936 թթ․) վերականգնեց Աբբայությունը, որոշ վարդապետներ մնացին Հռոմում։ 10-րդ դարի վերջում Ֆարֆայի Աբբայությունը տիրացավ Հռոմի եկեղեցիներին։ 1480 թվականին, երբ այն իր ունեցվածքը տվեց Մեդիչի ընտանիքին, Սանտա Մարիա եկեղեցին դարձավ Սան Լուիջի դե Ֆրանչեզի։ Կղեմես VII Պապը (Կարդինալ Ջուլիո դե Մեդիչին) 1518 թվականին պատվիրեց Ժան դե Շենեվիեին ֆրանսիական համայնքի համար եկեղեցի կառուցել[3]։ Վերջինիս դիզայնը իրենից ներկայացնում էր ութանկյուն կենտրոնացված շինություն[4]։ 1527 թվականին, երբ թալանվեց Հռոմը, կառուցումը դադարեցվեց։ Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1589 թվականին Դոմենիկո Ֆոնտանայի և Ջակոմո դելլա Պորտայի կողմից։ Վերջինս ձևավորել է ճակատամասը։ 1589 թվականի հոկտեմբերի ութին եկեղեցին օծվել է կարդինալ Ֆրանսուա դե Ջոյեսի կողմից[5] 1749-1756 թվականներին ինտերիերը վերանորոգվել է Անտուան Դերձիեյի կողմից։
Էքստերիեր
խմբագրելՋակոմո դելլա Պորտան ճակատամասը ձևավորել է որպես դեկորատիվ աշխատանք, որը լիովին անկախ է կառույցից, մի մեթոդ, որը հետագայում շատերը կրկօրինակեցին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Goyau, Georges (1913). "Abbey of Farfa". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- ↑ Lesellier, J. (1931), Jean de Chenevières, sculpteur et architecte de l'église Saint-Louis-des-Français à Rome, Mélanges d'archéologie et d'histoire, 48 (48), pp. 233-267.
- ↑ Stefan Grundmann, Ulrich Fürst, The Architecture of Rome: An Architectural History in 400 Individual Presentations (Stuttgart: Edition Axel Menges, 1998), p. 180.
- ↑ Armailhacq, p. 183.
- ↑ Gietmann, G. (1913). "Giacomo della Porta". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Լուիջի դե Ֆրանչեզի» հոդվածին։ |