Բացել գլխավոր ցանկը

Պատկերազարդում, գործընթացի նախագծման, մեկնաբանման կամ տեսողական բացատրություն[1], որը նախատեսված է տպագիր լրատվամիջոցների, պաստառների, ամսագրերի, գրքերի, ուսուցողական նյութերի, անիմացիաների, տեսախաղերի և ֆիլմերի համար:

Պատկերազարդման հեղինակ՝ Ջեսսի Ուիլքոքս Սմիթ

«Պատկերազարդում» բառը ունի միջնադարյան անգլերեն ծագում (անգլ.՝ illumination որը նշանակում է՝ լուսավորություն, հոգևոր կամ մտավոր լուսավորություն), որը հին ֆրանսերենի միջոցով եկել է լատ.՝ illustratio (n- ) ՝ պատկերազարդել[2] բայից:

Ժամանակակից պատկերազարդումԽմբագրել

Ժամանակակից պատկերազարդումն օգտագործում է ոճի և տեխնիկայի լայն շրջանակ, ներառյալ նկարչություն, գունավորում, տպագրություն, կոլաժ, մոնտաժ, թվային դիզայն, մուլտիմեդիա և 3D մոդելավորում[3]: Մի շարք պատկերազարդողներ աշխատում են ազատ հիմունքներով:

Կախված նպատակից, պատկերազարդումը կարող է լինել արտահայտիչ, ոճային, իրատեսական կամ բարձր տեխնիկական: Մասնագիտական ոլորտները ներառում են՝

  • Ճարտարապետական պատկերազարդում
  • Հնագիտական պատկերազարդում
  • Բուսաբանական պատկերազարդում
  • Հայեցակարգի արվեստ
  • Նորաոճ պատկերազարդում
  • Տեղեկատվական գրաֆիկա
  • Տեխնիկական պատկերազարդում
  • Բժշկական պատկերազարդում
  • Պատմական պատկերազարդում
  • Պատկերազարդ գրքեր
  • Գիտական գրքեր

Տեխնիկական և գիտական պատկերազարդումԽմբագրել

Գիտատեխնիկական պատկերազարդումը հաղորդում է գիտական կամ տեխնիկական բնույթի տեղեկություն: Այն իր մեջ կարղ է ներառել մասնատված պատկերներ, հատվածային պատկերներ, վերակառուցումներ, ուսումնական պատկերներ, դիագրամներ և այլն: Նպատակն է՝ «ստեղծել պատկերներ, որոնք ավելի արդյունավետ կփոխանցեն տեղեկությունը և տեսողականորեն ավելի հեշտ կընկալվեն»[4]

 
"Illustration beats explanation" Ուեսթերն Էնգրավինգ և Colortype Co.

Գիտատեխնիկական պատկերազարդումն ընդհանուր առմամբ նախատեսված է ոչ տեխնիկական լսարանին[5] թեմաները բնութագրելու կամ բացատրելու համար, այդ պատճառով էլ պետք է ավելի հասկանալի և հետաքրքիր լինի դիտորդի համար:

Ժամանակակից պատկերազարդումը կատարվում է երկչափ և եռաչափ ձևաչափով ճշգրիտ պատկերացում կազմելու համար, որը կարելի է թարմացնել և օգտագործել այլ ոլորտներում:

Պատկերազարդումը որպես կերպարվեստԽմբագրել

Գեղարվեստական աշխարհում երբեմն պատկերազարդումն ավելի կարևոր դեր է խաղում, քան գրաֆիկական դիզայնը և կերպարվեստը:

Սակայն այսօր գրաֆիկական դիզայնի և վիդեոխաղերի արդյունաբերությունը և պատկերազարդման օգտագործումն ամսագրերում և այլ հայտարարություններում նպաստեց նկարազարդմանը հանդես գալ որպես արվեստի մաս և գրավել համաշխարհային շուկայի ուշադրությունը:

Գեղարվեստական նկարազարդման արվեստը հայտնի է աճուրդների ժամանակ իր բարձր գների համար: Ամերիկացի նկարիչ Նորման Ռոքվելլի «Breaking Home Ties» նկարը 2006 թվականին Sotheby աճուրդում վաճառվել է 15.4 միլիոն ԱՄՆ դոլարով:

ՊատմությունԽմբագրել

Վաղ պատմությունԽմբագրել

Միջնադարյան կոդերի նկարազարդումները հայտնի էին որպես լուսաբանում, որոնք նկարվել և գունազարդվել են ձեռքերով: 15-րդ դարում տպագրության գյուտի հետ գրքերն ավելի լայն տարածում գտան, հաճախ նկարագրված փայտի կտորներով:

1600-ական թվականներին Ճապոնիայում ի հայտ եկավ Ukiyo-e- ի ստեղծման ազդեցիկ պատկերազարդ ոճը, որը բնութագրվում էր արտահայտիչ գծի, վառ գույնի և նուրբ տոնով, որի արդյունքում առաջացավ թանաքի փեղկավոր փայտի բլոկային տպագրության տեխնիկան:

16-րդ և 17-րդ դարերի ընթացքում Եվրոպայում նկարազարդման հիմնական գործընթացը վերարտադրվում էր քանդակագործությամբ և փորագրությամբ: 18-րդ դարում Անգլիայում նշանավոր նկարիչ Ուիլյամ Բլեյքը՝ (1757-1827) օգտագործեց ցայտաքանդակը: Իսկ 19-րդ դարի սկզբին լիտոգրաֆիայի ներդրման շնորհիվ զգալիորեն բարելավեց վերարտադրման որակը:

19-րդ դարԽմբագրել

19-րդ դարի սկզբին Եվրոպայում հայտնի գործիչներից էին՝ Ջոն Լիչը, Ջորջ Քրակշանքը, Դիկենսը, Հաբլոթ Հայթ Բրաուն, իսկ Ֆրանսիայում՝ Օնօրե Դումիերը: Բոլորն էլ նպաստեցին ինչպես երգիծական, այնպես էլ «լուրջ» հրատարակություններին: Այդ նույն ժամանակ ծաղրանկարների մեծ պահանջարկ կար, որն իր մեջ արտացոլում էր սոցիալական կարգավիճակը, տեսակները և դասերը:

Բրիտանական երգիծական ամսագիր Punch[6] հիմնադրվել է Cruikshank's Comic Almanac-ի հաջողության վրա և աշխատել են լավատես պատկերազարդողներ, որոնց մեջ ներառված էին Սըր Ջոն Թեննիելը, Դելզիել եղբայրները և Ջորջ դը Մուրիերը: Չնայած նրան, որ նրանք կերպարվեստի ներկայացուցիչներ էին, նրանք հայտնի դարձան որպես պատկերազարդողներ[7]:

Պատմականորեն Punch ամսագիրն ավելի ազդեցիկ էր 1840-ականներին և 1850-ականներին: Ամսագիրը առաջինն էր, որն օգտագործեց «մուլտֆիլմ» տերմինը պատկերելով երգիծական պատկերազարդումներ և դրա լայնածավալ օգտագործումը ի հայտ բերեց Ջոն Լիչին, որը հայտնի էր որպես աշխարհի առաջին «մուլտիպլիկատոր»: Նմանատիպ ամսագրերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Փարիզի Le Voleur, Punch-ը լավ օրինակ է հանդիսացել ինչպես իր պատկերազարդումների լավ վաճառքով, այնպես էլ լավ տեքստով: 21-րդ դարում շարունակվող հրապարակումներով, Punch-ը ժամանակագրում է աստիճանական տեղաշարժը ժողովրդական լուսաբանման մեջ `ծաղրանկարներից մինչև բարդ թեմատիկ դիտարկումներ:

Ոսկե տարիքԽմբագրել

1800-ականների սկզբին թերթերը, զանգվածային շուկայական ամսագրերը և պատկերազարդ գրքերը դարձան Եվրոպայում և Նոր աշխարհում գերիշխող սպառողական լրատվամիջոցները: 19-րդ դարի սկզբում տպագրության տեխնոլոգիաների բարելավումներն արտացոլվում էին գիտնականների և մատուցման տեխնոլոգիաների փորձարկումներում: Տպագրման այդ զարգացումներն իրականացրել են գրականության բոլոր ոլորտները, ինչպիսիք են՝ ընթերցանության, լուսանկարչության եւ ճանապարհորդության ուղեցույցներից, ինչպես նաև մանկական գրքերից[8]: Բացի այդ, տպագրության առաջընթացը պայմանավորված է գրքերի և այլ նյութերի մեջ գունավոր լուսանկարներն ավելի մատչելի արատադրելու հնարավորությունից: 1900 թվականին թղթի գրեթե 100 տոկոսը մեքենայական էր, իսկ ձեռքով աշխատող մարդը կարող էր օրվա ընթացքում օրական 60-100 թուղթ արտադրել, մեխանիզմն արտադրում էր մոտավորապես 1000 թուղթ ամեն օր: Բացի այդ, 50 տարիների ընթացքում՝ 1846-1916 թվականներին գրքի արտադրությունն աճեց 400% -ով, իսկ գրքերի գինը կրճատվեց կրկնակի անգամ:

Ամերիկայում դա հանգեցրեց 1880-ական թվականներից մինչև 20-րդ դարի սկզբի «պատկերազարդման ոսկե տարիք»: Պատկերազարդողների փոքր խումբը հաջողակ դարձավ ձգտելով պատկերել այդ ժամանակի Ամերիկայի դիմանկարը: Այդ ժամանակաշրժանի լավագույն պատկերազարդողներից էին Ն.Ս. Վեյթը և Բրանդուինի դպրոցից՝ Հովարդ Փայքլը, Ջ. Ս. Լեյենդեքեր, Մաքսիֆելդ Փարիշը և Ջեյմս Մոնտագոմեր Ֆլագը:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. cf. the freely available international Database of Scientific Illustrators 1450-1950 with 20 search fields and nearly 7000 entries of illustrators in science, medicine & technology active prior to 1950
  2. «Oxford Dictionary» 
  3. Ivan Viola and Meister E. Gröller (2005). "Smart Visibility in Visualization". In: Computational Aesthetics in Graphics, Visualization and Imaging. L. Neumann et al. (Ed.)
  4. Industriegrafik.com Archived 2009-08-14 at the Wayback Machine. website, Last modified: June 15, 2002. Accessed february 15, 2009.
  5. «American Turk's cap Lily»։ Victoria and Albert Museum։ Վերցված է 2007-12-12 
  6. The R. Atkinson Fox Society: What Was the Golden Age of Illustration?
  7. «How Punch Magazine Changed Everything»։ Illustration Chronicles։ Վերցված է 12 September 2017 
  8. Lyons Martyn (2011)։ Books: A Living History։ London: Thames & Hudson։ էջեր 193–196։ ISBN 9780500291153