Նիագարայի ջրվեժ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիագարայի ջրվեժը (անգլ.՝ Niagara Falls), ջրվեժ ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող շքեղ ջրվեժի անունը, հավանաբար, վերցվում է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»։ Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար։ Կոզլա կղզին ջրվեժը բաժանում է կանադական մասի և նրանից մի քիչ փոքր՝ ամերիկյան մասի։ Ջրվեժը ձգում է զբոսաշրջիկներին և սուր զգացողությունների սիրահարներին։ 1859 թվականին ճոպանագնաց Շառլ Բլոնդենին հաջողվեց անցնել նրա միջով։ Մի քանի հոգու էլ հաջողվել է հատուկ հանդերձանքով սուզվել ջրվեժի մեջ և կենդանի մնալ։ Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։
Նիագարայի ջրվեժ | |
---|---|
անգլ.՝ Niagara Falls | |
![]() | |
Տեսակ | ջրվեժ, տեսարժան վայր և horseshoe waterfall? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Նյու Յորք և Օնտարիո |
Աշխարհագրական տեղադրություն | ![]() ![]() |
Մասն է | Նիագարա |
Ջրածախս | 2800 մ³/վ |
Հարաբերական բարձրություն | 51 մետր և 57 մետր |
Լայնություն | 792 |
![]() ![]() | |