Լիոնի ապստամբություններ (1831, 1834)

Լիոնի ապստամբություններ, կանուտների ապստամբություն (ֆր.՝ Révolte des canuts), Լիոնի մետաքսագործ բանվորների (ֆր.՝ canuts) խոշոր ապստամբությունների հավաքական անվանումը, որոնք տեղի են ունեցել 1831, 1834 և 1848 թվականներին։

Կանուտների ապստամբությունը (1831)

Պատճառը մետաքսագործական արտադրության մեջ զբաղված բանվորների և մանր արհեստավորների դրությունն էր։ 1831 թվականի ապստամբությունն սկսվեց նոյեմբերի 21-ին, երբ մանուֆակտուրիստները հրաժարվեցին ընդունել ջուլհակային աշխատանքների նոր՝ առավել բարձր վարձաչափը։

Ապստամբների երազանքն էր՝

«Ապրել՝ աշխատելով, կամ մեռնել՝ մարտնչելով»

:

Մարտերում պարտված կառավարական զորքերը նոյեմբերի 23-ին ստիպված էին թողնել քաղաքը, սակայն դեկտեմբերի 1-3-ին Լիոն մտած խոշոր զորամասերը ճնշեցին ապստամբությունը։ 1834 թվականի ապստամբության (սկսվեց ապրիլի 9-ին) պատճառը դեպուտատների պալատում բանվորական միությունները արգելելու օրինագծի հաստատումն էր և 1834 թվականի փետրվարին Լիոնում տեղի ունեցած գործադուլի մասնակիցների նկատմամբ իշխանությունների հաշվեհարդարը։

Ապստամբությունը, որ կրում էր բացահայտ հանրապետական բնույթ, ղեկավարում էր Միացյալ կոմիտեն՝ Լագրանժի գլխավորությամբ։ Յոթօրյա զինված մարտերից հետո այն ճնշվեց մեծ դաժանությամբ։ Չնայած պարտությանը, մեծ ազդեցություն գործեցին ֆրանսիայի հեղափոխական պայքարի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 620