Մարի Ժոզեֆ Շենիե

ֆրանսիացի գրող

Մարի Ժոգեֆ Շենիե (փետրվարի 11, 1764(1764-02-11)[1][2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 10, 1811(1811-01-10)[4][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1803

Մարի Ժոզեֆ Շենիե
ֆր.՝ Marie-Joseph Chénier
Marie-Joseph Chénier.jpg
Ծննդյան անունֆր.՝ Marie-Joseph Blaise de Chénier
Ծնվել էփետրվարի 11, 1764(1764-02-11)[1][2][3]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 10, 1811(1811-01-10)[4][3][5][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դրամատուրգ, բանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն[3]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունՆավառայի քոլեջ և Փարիզի համալսարան
Ժանրերողբերգություն, թուղթ, ներբող և երգ
Ուշագրավ աշխատանքներChant du départ?
ԱնդամակցությունՀինգհարյուրի խորհուրդ, Կորդելիերներ, Փարիզի կոմունա, Ազգային կոնվենտ և Ֆրանսիական ակադեմիա
ԿուսակցությունԿորդելիերներ
Marie-Joseph ChénierSignature.jpg
Marie-Joseph Chénier Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Շենիեի «Կարլոս 9-րդ կամ Դաս թագավորներին» (բեմադրություն 1789, հրատարակչություն 1790, հետագայում վերնագրվել է «Կարլոս 9-րդ կամ Բարդուղիմեոսյան գիշեր») ողբերգությունը ֆրանսիական թատրոնում հաստատել է հեղափոխական կլասիցիզմը։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին Շենիեն եղել է Յակոբինյան ակումբի անդամ, Կոնվենտի պատգամավոր։ ժողովրդական տոնախմբությունների համար գրված հայրենասիրական հանդիսավոր շատ հիմների հեղինակ է։ Պատկանել է յակոբինյանների չափավոր թևին, չի ընդունել հեղափոխական տեռորը։ Հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել հանրապետական համոզմունքներին։ Աննկուն ազատասիրության ոգով են տոգորված Շենիեի «Ֆիլիպ 2-րդ» (1803), «Տիբերիոս» (1805) ողբերգությունները, ինչպես և չափածո երգիծանքները։

ԾանոթագրություններԽմբագրել